Օրվա լրահոսը

Ղարաբաղում Sputnik-ի հեռարձակման դադարեցումը Փաշինյանի հայտարարության պատճառով է․ Կիսելյով

Sputnik Armenia. Լեռնային Ղարաբաղում Sputnik ռադիոյի մոսկովյան հեռարձակման դադարեցումը կապված է Փաշինյանի այն հայտարարության հետ, որ Երևանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Հայաստանի տարածքը ամրագրել 1991 թվականի սահմաններում, հայտարարել է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Ալեքսանդր Կոչուբաեւ․ «Ի սկզբանե, Վահագն Վերմիշյանի գործը եղել է ապօրինի, հետեւաբար, պատրաստ ենք եղել, որ դատավարությունը, հնարավոր է, ընթանա աղաղակող, կոպիտ խախտումներով»

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում այսօր էլ հետաձգվեց՝ Վահագն Վերմիշյանի ներկայությունը դատական նիստերի դահլիճ չապահովվելու պատճառով։ Հաջորդ նիստը նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նշանակեց սեպտեմբերի 26-ին, ժամը 10։00-ին։ Վահագն Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը լրատվամիջոցներին ասաց․ «Նախ, արձանագրենք, որ այս դատավարությունն արդեն իսկ սկսվեց Վահագն Վերմիշյանի առանցքային իրավունքի՝ լսված լինելու

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը կարգավիճակ կստանա

Հավանության է արժանացել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության: (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ ԵՄ խորհուրդը դեռևս 2022թ. հայկական կողմի հայցի հիման վրա կայացրեց աննախադեպ հրատապ որոշում՝ երկու ամիս ժամկետով Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին

Ադրբեջանը կարող է զորք մտցնել Արցախ իրավիճակը «կարգի բերելու» պատճառաբանությամբ․ Արմեն Պետրոսյան. «Ա1+»

«Արցախում կարող է չհասցնեն նախագահ ընտրել, որովհետև մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը որքան է սադրում իրավիճակը։ Նրանց լեգիտիմ հիմք են փնտրում պատերազմ հրահրելու համար։ Իսկ Արցախի նախագահի հրաժարականը կարող է հանգեցնել ներքին քաոսի, որը Ադրբեջանի կողմից կարող է գնահատվել որպես սեփական տարածքում իրավական իրավիճակի վատթարացում, որը հիմք է զորք մտցնելու՝ այդ քաոսը «կարգի բերելու» համար»,-

«Ես անձամբ Փաշինյանի երկրպագուն եմ եղել, էսօր էլ չեմ հրաժարվում, բայց հարյուր տոկոսով Ձեզ եմ ընտրելու»․ Դավթաշենում բնակիչը՝ Թանդիլյանին

Մանե Թանդիլյան․ «Եթե չգնանք ընտրությունների, այս իշխանությունները վերընտրվելու են։

«Հատկանշական է, որ տարբեր քաղաքական հայացնքներ ունեցող ֆրանսիացի քաղաքական գործիչներ միասնական դիրքորոշում են որդեգրել Արցախի ժողովրդին աջակցելու հարցի շուրջ». Սերգեյ Ղազարյան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն հանդիպել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի գլխավորած պատվիրակության հետ

«Երեւանը բարեկարգում եք, որ դարձնեք Իրեւան ու նվիրեք թուրքի՞ն, Արցախում մարդիկ սովամահ են լինում, դուք Կարապի լճում տժժում էիք»․ քաղաքացին Ավինյանին

«Ինձ Արցախից դասեր մի տվեք, ես ամբողջ պատերազմի ժամանակ այնտեղ եմ եղել, իմ եղբայրն էլ Ստեփանակերտում վիրահատություններ էր անում։ Երեւանում նույնպես հայեր են ապրում»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Բորելը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով

«Ա1+».Իսպանիայում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ, ի թիվս բազմաթիվ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ արտգործնախարարների նիստից հետո կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ապահովել անվտանգ

Կոալիցիա կազմելու վերաբերյալ Թանդիլյան-Մարության-Մնացականյան հանդիպում տեղի չի ունեցել

«Հաղթանակ» կուսակցությունից հերքում են լուրը, թե իշխանությունների հետ դաշինք կազմելը բացառած քաղաքապետի երեք թեկնածուներ Մանե Թանդիլյանը, Հայկ Մարությանը եւ Վիկտոր Մնացականյանը վերջերս հանդիպել են եւ պայմանավորվել, որ միասին պետք է կոալիցիա կազմեն եւ բաշխեն քաղաքի կառավարումը

ԱՄՆ-ն կոչ է արել «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգները կոչ է արել «անհապաղ վերաբացել» Լաչինի միջանցքը՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ։ Հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը, ուր, մասնավորապես, ասված է․ «Խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացմամբ՝ սննդամթերքի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար կարևոր այլ ապրանքների [մատակարարման] շարունակական արգելափակման հետևանքով։ Միացյալ Նահանգները

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` 19։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Վստահ ենք, որ Թուրքիան կարող է շատ դրական, կառուցողական և օգտակար դեր խաղալ Հարավային Կովկասում. Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարարին

Ըստ Լավրովի` «Եռակողմ հայտարարությունների կատարման գործում Անկարան կարող է կառուցողական և օգտակար դեր խաղալ»

«Մարդիկ հասկանում են՝ եթե թուրքերը մտան այստեղ, պետք է մոռանանք Հակարի կամրջի ճանապարհը»․ արցախցիները վրաններ են տեղադրել Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին

«Մենք շարունակում ենք հերթապահությունը, ժողովուրդն այստեղ է, հերթով գալիս են։ Միանշանակ չենք թողնելու, որ մուտք գործեն Ասկերան»։

Սան-Ստեֆանոյից՝ Ստեփանակերտ. Հայկական հարցի լուծման արևմտյա՞ն, թե՞ ռուսական սցենար

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայկական հարցի` սեփական հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու հայերի իրավունքի չլուծման ակունքներում նաև Արևմուտքի և Ռուսաստանի չդադարող կոնֆլիկտն է։ Երրորդ Հանրապետության գոյության առաջին երեսուն տարիների ընթացքում Հայաստանը փորձում էր լուծել Հայկական հարցը՝ օգտվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հաստատված հարաբերական անդորրից և Կովկասում միմյանց հանդուրժելու

«Սա ամենաքաղաքական ընտրություններն են Երևանի ավագանու պատմության մեջ»․ Մանե Թանդիլյան

Ըստ Մանե Թանդիլյանի՝ Երևանի ընտրողի վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ անել քաղաքական ընտրություն։

Պարույր Հովհաննիսյանը եւ Իգոր Խովաևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Պարույր Հովհաննիսյանը ընդունել է Իգոր Խովաևին

«Պարոն Հովակիմյան, մի հատ այստեղ, մի հատ էլ Քանաքեռում ֆուտբոլի դաշտ նախագծեք»․ Ավինյանը հանձնարարականներ տվեց վարչական շրջանի ղեկավարին

Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։

Նաիրա Զոհրաբյան․ «Արայիկ Հարությունյանին թվում է, թե երեք էջանոց հրաժարականի հայտարարություն անելով, եւս մեկ անգամ ներողություն խնդրելով փախնելու, պրծնելու է»

«Արայիկ Հարությունյանը հրաժարական պետք է տար պատերազմից անմիջապես հետո, ինչպես պատերազմից անմիջապես հետո Հայաստանում հրաժարական պետք է տար Նիկոլ Փաշինյանը։ Եվ երկուսն էլ միասին պիտի կանգնեին դատարանի առջեւ»,- այսօր ասաց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ներկայացնելիք  հրաժարականին։ «Հիմա ես դիմում եմ Արցախի անվտանգության ծառայությանը։ Որ պահին

«Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW-ում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում կայանված BMW մակնիշի ավտոմեքենայում դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները BMW մակնիշի ավտմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական

«Ինձ համար ընդունելի են բոլոր որոշումները, որ կկայացնեն արցախցիները»․ Հայկ Մարության

Հայկ Մարությանին հարցրին՝ հնարավո՞ր է նաև իշխանափոխության հարց առաջ քաշեն, նա պատասխանեց․ «Իշխանափոխությունը նորմալ զարգացած երկրներում տեղի է ունենում ընտրությունների միջոցով։ Իսկ հիմա մենք գնում ենք ընտրությունների։ Այս պահին մենք խոսում ենք քաղաքային իշխանության փոփոխության մասին»։

Ի՞նչ ունեցվածք ունի շիրակցի նոր պատգամավորը

Aravot.am-ն Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր,ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանից հետաքրքրվեց, թե մինչ պատգամավոր դառնալը որտե՞ղ է աշխատել, ի՞նչ ունեցվածք ունի։ Պատգամավորն ասաց, որ մասնագիտությամբ իրավաբան է, պետական կառույցում երբևէ չի աշխատել, զբաղվել է կուսակցական գործունեությամբ։ «Ունեցվածք, կարելի է ասել, չունեմ, ընդամենը մի բնակարան ունեմ Արթիկում, համասեփականատեր եմ, հարստություն ընդհանրապես չեմ ունեցել,

Խնդրահարույց են վաղեմություն ունեցող իրադարձությունների առնչությամբ դատախազության կողմից իր հաղորդումների և դիրքորոշումների շտապողական և հրապարակային ծանուցումները.

«Գալաքսի» ընկերությունների խմբի հայտարարությունը Դատախազության հաղորդագրության առթիվ Ս.թ. օգոստոսի 30-ին դատախազության կողմից տարածվել է հայտարարություն, որում անդրադարձ է կատարվում «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող, Երևանի սիրված սրճարաններից մեկի՝ «Սանտաֆե»-ի տարածքի օգտագործման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի մասին, որն առերևույթ կարող է  շփոթմունք առաջացնել հանրության շրջանում և թյուր պատկերացում ձևավորել։ Մասնավորապես, դատախազության հայտարարությամբ վիճարկվում է 2017թ. Երևանի

Անհետ կորածների ծնողները պնդում են՝ ՊՆ շենքի մոտից չեն հեռանա, մինչեւ նախարարին չտեսնեն

Քիմիկների զորամասի անհետ կորած զինվորների մայրերի հետ ՊՆ նախարարի հանդիպումն այսօր հետաձգվել է: Ծնողները լրագրողների հետ զրույցում ասացին, որ այսօր կեսօրին հեռախոսազանգով իրենց հայտնել են, որ հանդիպումը տեղափոխվում է վաղը կեսօրին: ՊՆ շենքի մոտ նախարարի հետ հանդիպում պահանջող քիմիկների զորամասի անհետ կորածների ծնողներն այսօր հիշել են նախարարի բանակային տարիները, երբ, Պապիկյանը մարդ էր դանակահարել: «Մարդ

Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 31-ին` 2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը: Արարողությանը ներկա էին կրթական կառույցների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ: Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական

UWC Դիլիջանի 10-րդ ուսումնական տարվա մեկնարկը

«Շատ եմ լսել հայ ժողովրդի հյուրընկալության ու ջերմության մասին, ուստի անհամբեր եմ, որ առավել մոտիկից ճանաչեմ այս հրաշալի երկիրը, և իհարկե կրթության միջոցով նպաստեմ նրա զարգացմանը»»

Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա․ Սերժ Սարգսյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին․ Tert.am

Սերժ Սարգսյանը հույս է հայտնում, որ Սամվել Շահրամանյանի՝ պետական նախարարի պաշտոնում նշանակվելուդեպքում Արցախի համար կենսական նշանակության հարցերում Արցախի իշխանությունների քաղաքականությունն առավել հստակ և նպատակադրված կդառնա

Մայիսի 2-ից Սուրեն Պապիկյանը հանդիպում է անհետ կորած զինվորների ծնողների հետ․ այսօրվա հանդիպումն էլ հետաձգվեց վաղվան

Անհետ կորածների ծնողները կրկին ՊՆ շենքի դիմաց են, նրանք պահանջում են նախարարի հետ չեղարկված հանդիպումը

Եղեգնաձորում երեխաներին կծած շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները լաբորատոր փորձաքննության են ներկայացրել երեկ Եղեգնաձոր քաղաքում երեխաների կծած թափառող շանը, որը քնեցվել էր փրկարար ծառայության աշխատակիցների կողմից: Քիչ առաջ պարզ դարձան հետազոտության արդյունքները. շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը: Երեխաները Երևանի բուժհաստատություններում ստացել են համապատասխան բժշկական օգնություն: Տեսչական մարմինը հորդորում է առավել զգոն լինել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031