Օրվա լրահոսը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներն օրենսդրական փոփոխություններով առաջարկում են դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։ Ներկայացված փոփոխությունները նպատակ են հետապնդում դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը։ Ընդհանուր առմամբ ներկայացված են օրենսդրական փոփոխությունների
Առաջնային է հավատավոր, հայրենասեր, բանիմաց ու լուսամիտ սերունդ կերտելու առաքելությունը. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում կրթական գործի բոլոր նվիրյալներին, դպրոցական ու համալսարանական մեր զավակներին: Դարեր շարունակ կրթությունը, գիտության ու մշակույթի զարգացումը առաջնահերթություն են եղել հայոց ազգային-եկեղեցական անդաստանում։ Մեր ժողովրդի
Ներկա պայքարի ամեն պահը բաց դաս է բոլորիս համար, կյանքի դաս, գաղափարի դաս. Դավիթ Իշխանյան
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ուղերձ է հղել Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, Հարգարժա´ն ուսուցիչներ, կրթության և գիտության նվիրյալներ Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս ծանր օրերին Արցախի կրթօջախներում նորից հնչում են առաջին զանգի ղողանջները: 3-րդ ուսումնական տարին է, ինչ Գիտելիքի ու դպրության տոնն Արցախում դիմավորում
ՀՀ ԶՈւ-ն զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացնում Սոթքի հատվածում. ՊՆ
Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով:
«Սովորեցի չհարմարվել այն իրականության հետ, որն ինձ նեղություն է տալիս»
«Առավոտի» զրուցակիցը դերասանուհի Լիանա Վարդանյանն է – Լիանա, ո՞րն էր այն ճանապարհը, որը քեզ բերեց դեպի դերասանական արվեստ։ – Սուտ կլինի, եթե ասեմ` մանկուց էի երազում դերասան դառնալու մասին։ Ավելին` բավականին ամաչկոտ եւ փակ երեխա եմ եղել։ Իրականում պատահական եմ հայտնվել թատերական ինստիտուտում։ Պետք է պարապմունքների գնայի կոնսերվատորիա ընդունվելու համար, եւ գնացի երգեցողության կրկնուսույցի՝ թատերական
«Ադրբեջանցիները չեն սսկվի, դրանց լռեցնող է պետք, բայց չկա»․ Սոթք գյուղում խուճապ չկա
Կոլիկ Շահսուվարյանն ասաց, որ հրետանու ձայները գյուղում լսվում են։
Կարո՛ղ եք, եթե մշտապես առաջ շարժվեք երազանքն իրականություն դարձնելու ճանապարհով: Այդ ճանապարհի ձեր լավագույն ուղեցույցը Հայրենիքն է. Արմեն Սարգսյան
Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի ու դպրության օրը և նոր ուսումնական տարվա մեկնարկը: Դուք բոլորդ ապրում եք ժամանակակից արագ փոփոխվող ու հետաքրքիր աշխարհում: Այն իմացության և տեղեկացվածության մրցասպարեզ է, որտեղ հաղթում են նրանք, ովքեր կրթված են և զինված գիտելիքով: Դուք ոչ միայն սովորելու լավ հնարավորություններ ունեք, այլև սովորում եք շատ արագ՝ հասկանալով, որ ժամանակը չի
Ադրբեջանի ԱԳՆ-ն «անընդունելի է» որակել Արցախի շրջափակման մասին ԱՄՆ-ի հայտարարությունները. Tert.am
Tert.am. «Տարածաշրջանում «շրջափակման» մասին պնդումներն անընդունելի են հայազգի բնակիչների կարիքները բավարարելու ադրբեջանական կողմի կողմից ներկայացված առաջարկների ֆոնին» (չակերտները – Tert.am)։ Հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ անդրադառնալով Միացյալ Նահագների պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարություններին։ Որպես «կարիքի բավարարման» օրինակ ադրբեջանական կողմը նշել է «Աղդամ-Խանքենդի ճանապարհի օգտագործմանը զուգահեռ Լաչինի ճանապարհով երթևեկության ակտիվացումը», «Լաչինի
Արմավիրցի գործարարն իրականացրել է ավազակոպճային հանույթի լվացման և տեսակավորման ապօրինի գործունեություն
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե
Դեսպան Հարությունյանը և Միխայիլ Գալուզինը անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման խնդրին
Օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վաղարշակ Հարությունյանի հանդիպումը ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների համատեքստում, ինչպես նաև
Այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է. Ժաննա Անդրեասյան
Այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։ Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին:
Հայ-ռուսական պայմանագրերը ուժի մե՞ջ են
Խնդիրն արդեն 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջների կատարել-չկատարելը չէ Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգային երաշխավորի դերը զիջել է կամ գրեթե չկա, զրոյացված է, օգոստոսի 30-ին հայտարարել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը` հավելելով, որ` Արցախում «միասնական անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտություն կա»։ «Ռուս խաղաղապահներն այստեղ են, նաեւ գիտենք, թե ինչ թվակազմ ունեն, այդ առաքելությունն ինչ
Տատիկներին չեն համբուրելու, ոսկե սարեր չեն խոստանալու. ՀԱՍԱԿ նախագահը՝ իրենց ծրագրերի մասին
Անթույլատրելի ենք համարում երեխաներին եւ տարեցներին քաղաքական PR-ի համար օգտագործելը
Բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրականացրել են հսկողական աշխատանքներ: Արդյունքում բացահայտվել են առանց մաքսային մարմնի գրավոր թույլտվության` մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցներն այլ անձանց հանձնելու մի շարք դեպքեր։ Այսպես, 2023 թ. օգոստոսի 1-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ստուգվել է 130-ից
«Էթնիկ զտման իրական վտանգ կա». գերմանացի պատգամավորն առաջարկել է փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ
ԵՄ-ն և Գերմանիան չպետք է լռեն
Ոչինչ չի փոխվել․ ցույց տանք մեր աներեր կամքը, հայտնենք մեր զորակցումը Արցախին․ «Միասին»
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման սեպտեմբերյան կոչը հայրենակիցներին, համախոհներին և ՀՀ քաղաքացիներին Հայաստանից Արցախ և Սփյուռք Առջևում սեպտեմբերի 2-ն է՝ հազարամյակների հայոց պատմության շրջադարձային տոներից մեկը․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, հռչակեց իր անկախությունը, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Բոլորս գիտենք, թե ինչ դժնի ու գոյաբանական օրհասի պահին ենք նշելու այս տոնի 32-րդ տարեդարձը՝ բռնազավթված
Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր եւ համոզիչ հաղթանակների. Ալեն Սիմոնյան
օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները:
Հայաստանի պատմության թանգարանում մեկ տարով կցուցադրվեն անզուգական հայկական գորգեր՝ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից
Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական
Քայլեր ձեռնարկել վերջ դնելու Արցախի ժողովուրդին տառապանքներուն և կանխելու սողացող ցեղասպանութիւնը․ ԱՄՆ Քրիստոնէական համայնքներու առաջնորդներ
Օգոստոս 29-ին Ամերիկայի Միացեալ Նահանգներու շարք մը քրիստոնէական համայնքներու առաջնորդներ նամակ ուղարկած են ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընին՝ խոր մտահոգութիւն յայտնելով ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման առընչութեամբ։ Նամակին հեղինակները կոչ ըրած են ԱՄՆ նախագահին օգտագործելու իր ողջ ազդեցութիւնը՝ վերջ դնելու Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի արգելափակման ազրպէյճանի կողմէ, ինչպէս նաեւ ջանքեր գործադրելու՝ հասնելու հակամարտութեան
Ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: ՀՀ ՊՆ
Տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը․ ոստիկանության պարզաբանումն Արայիկ Ավագյանի խոշտանգման կադրերի վերաբերյալ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել՝ մեկնաբանելով․ Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։ Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում։ Ավելի
Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն կհրապարակի ավելի ուշ: ՀՀ ՊՆ
Հրամայական է «Ճանաչում յանուն փրկութեան» ձեւակերպումի ընդառաջ իրաւաքաղաքական աշխատանքներ ծաւալելը . «Ազդակ»
Անկախութեան հռչակագիրով իսկ ամրագրուած է, որ Արցախը իբրեւ ինքնավար կազմաւորում դուրս կու գայ Խորհրդային Միութենէն եւ ոչ թէ Ազրպէյճանէն
Արցախում կատարվողը իրենց Հոլոդոմորի արդիական տարբերակն է. Կա՞ մի պաշտոնյա, որ կխոսի դրա մասին, կհամարձակվի նման համեմատություն անել Ուկրաինայի հետ. «Ազգ»
Ամիսների լռությունից հետո վերջապես Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն էլ արտահայտվեց՝ երեկ Բերձորի միջանցքը բացելու հորդոր հղելով Բաքվին եւ Մոսկվային, իրազեկում է գերմանական HAYPRESS-ը իր X՝ նախկինում թվիթերյան անունը կրող սոցհարթակում՝ առիթ տալով օգտատերերի տրամադրությունները շոշափել: Առայժմ արտառոց որեւէ կարծիք չենք նկատել: Օգոստոսի 30-ին Իսպանիայում՝ Տոլեդոյում, ԵՄ արտգործնախարարների Gymnich-յան (առաջին անգամ 1974-ին գումարվել է գերմանական այդ անունը
Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ասելիքի եւ անելիքի միջեւ կարող են տարբերություններ լինել
«Ադրբեջանը, որպես արհեստածին պետություն, կարող է հայտնվել կործանման եզրին: Ապագայում դրանից Հայաստանին շահառու դարձնելու համար, ազգային ուժերը պետք է այսօր կարողանան դիմակայել ներքին բոլոր մարտահրավերներին»,- «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: – Բազմաթիվ ողբերգություններից եւ կորուստներից հետո, մենք դեռ խոսում ենք հայրենիքի, պետության փրկության մասին ու սեպտեմբերի 2-ին հերթական հանրահավաքն
Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը
Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը
Ժամանակը սակայն, ցավոք, կարծես չի «բուժի» մանկավարժների՝ բոլոր տեսակի իշխանություններին ժպտալու «հիվանդությունը». «Ազգ»
Որեւէ տեսակի ընտրությունների կարեւոր ու անբաժան մասնակիցները մանկավարժներն են: Նախկին՝ հանրապետականների իշխանություններին փնովող, վարչական ռեսուրսներն ընտրությունների ժամանակ ի շահ իրենց բանեցնող ներկա իշխանություններն այժմ ճիշտեւճիշտ նույնկերպ կրկնօրինակում են «հներին»: Բացառություն չէ նաեւ ուսուցիչների ու մանկապարտեզի դաստիարակներին՝ ընտրութունների կարեւոր «ատրիբուտ» դարձնելու հանգամանքը, որ երբեմն սեփական կամքին հակառակ՝ հայտնվում են քարոզչության կիզակետում: Իհարկե, կան նաեւ այնպիսները, որ
Մետաքսե Հակոբյան. Արայիկ Հարությունյանին Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկվել. «Հրապարակ»
Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձեւավորել, որում ներգրավված կլինի նաեւ Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջեւ դնել առաջարկներ-պահանջներ, եւ որոշում կայացվի»։
Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ. Մանե Թանդիլյան
Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ
Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն


















































