Օրվա լրահոսը

Ձեռնարկություններն իրենց խնդիրը լուծելու համար զբաղվածության կենտրոնները չեն համարում հուսալի պլատֆորմ. Փաշինյան

Նախարարի խոսքը կարծես թե վստահություն չներշնչեց Նիկոլ Փաշինյանին, քանի որ մարզային հանդիպումներում նա հասկացել է, որ ձեռնարկություններն իրենց խնդիրը լուծելու համար զբաղվածության կենտրոնները չեն համարում հուսալի պլատֆորմ:

Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարներ են բախվել․ կան տուժածներ

Օգոստոսի 31-ին, ժամը 10:20-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «MAN» (վարորդ Ա․

Ասում եմ՝ եղբա՛յր, գործունակ ես, առողջ ես, ինչի՞ պիտի պետությունը քեզ նպաստ տա. Նիկոլ Փաշինյան

Ասում եմ՝ եղբա՛յր, գործունակ ես, առողջ ես, ինչի՞ պիտի պետությունը քեզ նպաստ տա: Դու ի վիճակի ես աշխատել: Ասել, որ Հայաստանում աշխատելու տեղ չկա, այսօր արդեն այդ թեման հրատապ չէ: 2018-ին մեզ ասում էին՝ դե, աշխատելու տեղ տվեք, աշխատենք, հիմա հրատապ չէ

Բաքուն դիվանագետների այց է կազմակերպել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ

Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»

Կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ. Նիկոլ Փաշինյան

Գլոբալ առումով՝ խաղաղություն ապահովելուց հետո կառավարությունը քաղաքացուն պետք է ասի՝ հարգելի քաղաքացի մենք ապահովեցինք բոլոր պայմանները, որպեսզի դուք աշխատեք և ձեր բարեկեցությունը զարգացնենք: Այսինքն` կառավարության խնդիրը քաղաքացուն հաց տալը չէ, կառավարության խնդիրն է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի քաղաքացին արժանապատիվ աշխատանքով իր արժանապատիվ հացը վաստակի

Արցախը շնորհակալ է: Ֆրանսիան ապացուցել է իրական բարեկամ լինելու իր հավատարմությունը. Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

«Արցախի անվտանգության ու զարգացման ճակատ» հանրային շարժումն իր երախտագիտությունը խորհրդանշական ակցիայով է հայտնել։

«Միայն համառությամբ եւ ուժով կարելի է իրավիճակ փոխել». Վազգեն Մանուկյան

Վազգեն Մանուկյանի գնահատմամբ, ամեն ինչ պետք է շատ արագ անել, քանի որ գնացքը սրընթաց գնում է դեպի անդունդ:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ-ն ամրաշինական աշխատանքներ է կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր կանխվել է Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ 

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 31-ին` ժամը 10:55-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

«Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ, հիմնական խոչընդոտն է․բանակցային նարատիվը պետք է փոխել»․ Վարդան Օսկանյան

Օսկանյանն ասաց, որ եւ Սփյուռքից, եւ Հայաստանից, եւ Արցախից այսօր պետք է պարտադրել, որ Հայաստանի իշխանությունները փոփոխություններ մտցնեն իրենց մոտեցումների մեջ։

Արցախում հիմնական դերակատարների կողմից Արցախի նախագահին հրաժարականի պարտադրանք չի եղել. Տիգրան Աբրահամյան

Այս պահին բարձր կամ բարձրագույն պաշտոն զբաղեցնելն Արցախում ծանր փորձություն է լինելու, որի տակ ամեն մարդ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չի մտնի, սակայն ով է այդ պատասխանատվությունը ստանձնի, պետք է նրա շուրջ հանրային համախմբում և կոնսեսուս ապահովել:

Փուլ առ փուլ տնտեսվարող սուբյեկտը դառնում է ինքն իր մաքսային տեսուչը. Բադասյան

Լիազորված տնտեսական օպերատորը հատուկ կարգավիճակ է, որը մաքսային մարմնի կողմից տրվում է տնտեսվարող սուբյեկտին, եթե այդ սուբյեկտը նվազ ռիսկայնություն է ներկայացնում մաքսային իրավախախտումների տեսանկյունից՝ այդ կարգավիճակը հնարավորություն է տալիս տնտեսվարողին օգտվել մի շարք մաքսային պարզեցված ընթացակարգերից:

Սեպտեմբերի 2-ի մեծ հանրահավաքն ինքնին ուղերձ է Ադրբեջանին և միջնորդներին՝ այն մասին, որ Հայաստանը Փաշինյանը չէ

Սեպտեմբերի 2-ի ուժը սեպտեմբերի 3-ի մեջ է Արցախի անկախության օրը Երևանում չանել ոչինչ` կնշանակեր հանձնվել։ Այս առումով նրանք, ովքեր վերցրել են քաղաքական և կազմակերպչական պատասխանատվություն, կարիք ունեն հստակ աջակցության։ Դա արժանապատվության օր է։ Բայց հարցն ունի այլ շերտեր։ Որպեսզի մենք ունենանք արդյունք, պետք է ճիշտ ձևակերպել, պայմանական ասած, արդեն սեպտեմբերի 3-ի մեր անելիքը։ Սեպտեմբերի 2-ի

«Մենք այս իշխանություններին վերջին հնարավորությունն ենք տալիս». Ավետիք Չալաբյան

«Բաբոն տեր ա»-ն միացավ «ՀայաՔվե» նախաձեռնությանը՝ «Մանդատ չունես»՝ իշխանությանն ուղղված կարգախոսով

Երևանը ևս 30 «Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներ կգնի

Մատակարար ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք պայմանագրի գնի 30 տոկոսի չափով, որպեսզի ստանա կանխավճար դեռ չմատակարարած 30 ավտոբուսի գնի չափով։

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը

Ինչպես հայտնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Կիրիլ Կուլակովը։ Կուլակովը ծնվել է 1969 թվականի հուլիսի 20-ին։ 2017 թվականի մարտից նա Կազանի բարձրագույն ռազմական հրամանատարական դպրոցի հրամանատարն էր։ – 1990թ. ավարտել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանը – 1995-2014թթ. աշխատել է Կազանի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում որպես դասախոս –

«Եթե ՔՊ-ն դեմ գնա, մենք ՔՊ-ին պետք է ուղարկենք պատմության աղբանոց»․ «ՀայաՔվե»-ի ստորագրությունները ներկայացվեցին ԿԸՀ

Ավետիք Չալաբյանն ուշադրություն է հրավիրում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, որի համատեքստում, ՔՊ-ն խոսակցությունը փորձում է տեղափոխել մանկապարտեզների եւ ասֆալտի շուրջ՝ խուսափելով Արցախի հարցին վերաբերվող թեմաներից։ Բանախոսը չի թերագնահատում ասֆալտի ու մանկապարտեզների կարեւորությունը, սակայն, դրանք ավելի չի կարեւորում, քան Արցախի 120 հազար հայ բնակչության անվտանգությունն ու կյանքի իրավունքը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սեպտեմբերի 1-5-ին Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտեներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ին, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում`

«Մանդատ չունես՝ Արցախը հանձնես»․ կանայք բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

«Բաբոն տեր ա» նախաձեռնության կանայք հայտարարում են՝ ի աջակցություն Արցախի իրենց բողոքի ցույցերը շարունակվելու են ու ավելի ուժգնանալու

2023թ․ առաջին կիսամյակում ընտանեկան բռնության վերաբերյալ դեպքերով 146 անձի վերաբերյալ 140 քրեական վարույթ է ուղարկվել դատարան․ ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում վերլուծվել և ամփոփվել է 2023թ․ առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների քննության ընդհանուր շարժընթացը։ Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում Կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ: Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 2-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան։

«Ադրբեջանը հերթական նոր սխեման է կիրառում Արցախի բնակիչների նկատմամբ, որի նպատակը ռասիզմն ու հայատյացությունն է»

Արա Ղազարյանը՝ հայ երիտասարդների առեւանգման մասին «Ամեն ինչ սկսվում է ազատ տեղաշարժի իրավունքից, ուղեկալի տեղադրումից, որով այդ իրավունքը խախտվում է։ Խախտվում է նաեւ նոյեմբերի 9-ի համաձայնությունը։ Արդյունքում խախտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Մյուսն անձնական ազատության իրավունքն է՝ երիտասարդներին ազատությունից զրկելը։ Նույնիսկ վարչական պատասխանատվության նպատակով նրանց ազատությունից զրկելը չի կարող տեւել օրեր շարունակ»,-«Առավոտի» հարցին՝ Ադրբեջանը,

Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը

Պետք է անհոգնել առաջ մղենք Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարը. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, հումանիտար բեռների հասցեագրման առաջնահերթությանը, Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու գաղափարի առաջ մղման անհրաժեշտությանը: Վարչապետը, մասնավորապես, նշել է. «Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, Սիրելի ժողովուրդ, Սյունիքի մարզի

Կառավարությունը 3 մլրդ 44 մլն դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը 3 մլրդ 44 մլն դրամ հատկացրեց Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին:

Անփոխարինելի արժեքների կրողը

Հայաստանի գլխավոր կինեզիստ, պրոթեզիստ Մկրտիչ Գինոսյանը ամենափնտրվածներից մեկն էր մեր երկրում Մկրտիչ Գինոսյանը Հայաստանի Հանրապետության գլխավոր կինեզիստ ու պրոթեզիստն էր, ում անունն ու վաստակը ապրում է անգամ իր երկրային կյանքի հրաժեշտից հետո: Երեք տարի առաջ իր աշխատավայրում, աշխատանքի պահին սիրված բժիշկը հանկարծամահ եղավ։ Ավերիչ երկրաշարժի տարիներից իր մասնագիտական երիտասարդ տարիներին Գինոսյանի նման մասնագետը, թերեւս, փնտրված

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից․ ԱԳՆ

Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։

Կառավարությունը Երևանի ավագանու ընտրություններին հատկացրեց 275 մլն դրամ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը հատկացնել 275 մլն դրամ։

Հորդոր ու խրատ բոլոր ուսանողներին, որոնք ուսում ստանալու պատրվակով լքում են Արցախը. հայրենիքից դուրս հայրենիք չկա. Լուսինե Ղարախանյան

1989 թ. շատ ու շատ արցախցի ուսանողների պես կիսատ թողեց ուսումը` միանալով արցախյան ազատագրական շարժմանը

Ջազմեն, ՔՊ կուսակցության Երեւանի ավագանու անդամի թեկնածու Վահագն Հայրապետյան. «Փողոցի երաժշտությունը պետք է լինի քաղաքապետարանի ուշադրության ներքո եւ հսկողության տակ»

Հայերս ջազ սիրող ազգ ենք։ Պաշտոնապես առաջին ջազային կոլեկտիվը հանդիսանում է 1938թ. կազմավորված Հայաստանի էստրադային նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի գլխավորությամբ, դիրիժորն էր Ցոլակ Վարդազարյանը։ Այն հետագայում վերանվանվել է պետական ջազային նվագախումբ։ 1950-60-ականներին ջազը լայն տարածում ստացավ Խորհրդային Հայաստանում եւ այդ ժամանակաշրջանում ճանաչում ձեռք բերեցին Լեւոն Մալխասյանի ջազ քառյակը, Արմեն Թութունջյանը, Արթուր Աբրահամյանը, Ալեքսանդր Զախարյանը։ 70-ականներին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031