Օրվա լրահոսը

Գիտելիքը նախեւառաջ անվտանգություն է բոլոր առումներով, ինչը մղում է խոր եւ համոզիչ հաղթանակների. Ալեն Սիմոնյան

օգտագործեք սովորելու հնարավորությունը եւ ուսումնական տարվա ընթացքում վերցրեք այն, ինչ հետեւողականորեն եւ առանց հոգնելու տալիս են ուսուցիչները:

Հայաստանի պատմության թանգարանում մեկ տարով կցուցադրվեն անզուգական հայկական գորգեր՝ Ջեյմս Թուֆենկյանի հավաքածուից

Հայաստանի պատմության թանգարանի և «Թուֆենկյան գորգեր» ընկերության համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին` ժամը 18։00-ին, Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։ 19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական

Քայլեր ձեռնարկել վերջ դնելու Արցախի ժողովուրդին տառապանքներուն և կանխելու սողացող ցեղասպանութիւնը․ ԱՄՆ Քրիստոնէական համայնքներու առաջնորդներ

Օգոստոս 29-ին Ամերիկայի Միացեալ Նահանգներու շարք մը քրիստոնէական համայնքներու առաջնորդներ նամակ ուղարկած են ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընին՝ խոր մտահոգութիւն յայտնելով ազրպէյճանի կողմէ Արցախի շրջափակման առընչութեամբ։ Նամակին հեղինակները կոչ ըրած են ԱՄՆ նախագահին օգտագործելու իր ողջ ազդեցութիւնը՝ վերջ դնելու Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Բերձորի միջանցքի արգելափակման ազրպէյճանի կողմէ, ինչպէս նաեւ ջանքեր գործադրելու՝ հասնելու հակամարտութեան

Ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը ժամը 11:20-ի դրությամբ նվազել է: Իրադրության զարգացման վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: Պաշտպանության նախարարությունը հորդորում է չճշտված, ոչ ստույգ տեղեկություններ չհրապարակել: ՀՀ ՊՆ

Տղամարդը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ՝ միջանցքում կոտրել ապակիներ, վնասել ձեռքը․ ոստիկանության պարզաբանումն Արայիկ Ավագյանի խոշտանգման կադրերի վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքում տեսանյութ էր հրապարակել՝ մեկնաբանելով․  Շնորհավորում եմ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին այն կապակցությամբ, որ պարեկների մի մասին էլ դարձրեց մարդ խոշտանգող։ Բայց դե պարեկները խամ են, չգիտեն, որ պետք է այնպես խոշտանգել, որ բաժինը արյունլվիկ չանեն։ Կադրերում` պարեկների կողմից խոշտագված Արայիկ Ավագյանը` նախորդ գիշեր Շենգավիթի բաժնում։ Ավելի

Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր: Զոհված զինծառայողների տվյալները, ինչպես նաև վիրավոր զինծառայողի առողջական վիճակի մասին պաշտպանության նախարարությունը  հաղորդագրություն կհրապարակի  ավելի ուշ: ՀՀ ՊՆ

Հրամայական է «Ճանաչում յանուն փրկութեան» ձեւակերպումի ընդառաջ իրաւաքաղաքական աշխատանքներ ծաւալելը . «Ազդակ»

Անկախութեան հռչակագիրով իսկ ամրագրուած է, որ Արցախը իբրեւ ինքնավար կազմաւորում դուրս կու գայ Խորհրդային Միութենէն եւ ոչ թէ Ազրպէյճանէն

Արցախում կատարվողը իրենց Հոլոդոմորի արդիական տարբերակն է. Կա՞ մի պաշտոնյա, որ կխոսի դրա մասին, կհամարձակվի նման համեմատություն անել Ուկրաինայի հետ. «Ազգ»

Ամիսների լռությունից հետո վերջապես Գերմանիայի արտգործնախարար Բերբոքն էլ արտահայտվեց՝ երեկ Բերձորի միջանցքը բացելու հորդոր հղելով Բաքվին եւ Մոսկվային, իրազեկում է գերմանական HAYPRESS-ը իր X՝ նախկինում թվիթերյան անունը կրող սոցհարթակում՝ առիթ տալով օգտատերերի տրամադրությունները շոշափել: Առայժմ արտառոց որեւէ կարծիք չենք նկատել: Օգոստոսի 30-ին Իսպանիայում՝ Տոլեդոյում, ԵՄ արտգործնախարարների Gymnich-յան (առաջին անգամ 1974-ին գումարվել է գերմանական այդ անունը

Սեպտեմբերի 2-ի հանրահավաքի ասելիքի եւ անելիքի միջեւ կարող են տարբերություններ լինել

«Ադրբեջանը, որպես արհեստածին պետություն, կարող է հայտնվել կործանման եզրին: Ապագայում դրանից Հայաստանին շահառու դարձնելու համար, ազգային ուժերը պետք է այսօր կարողանան դիմակայել ներքին բոլոր մարտահրավերներին»,- «Առավոտի» զրուցակիցն է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը: – Բազմաթիվ ողբերգություններից եւ կորուստներից հետո, մենք դեռ խոսում ենք հայրենիքի, պետության փրկության մասին ու սեպտեմբերի 2-ին հերթական հանրահավաքն

Միայն գիտելիքի միջոցով մենք կարող ենք հաղթահարել դժվարություններն ու տոնել հաջողություններ. Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը

Կրթությունն ու գիտելիքն այն մնայուն արժեքներն ու հենասյուներն են, որոնք երաշխավորում են ազատ ու ստեղծագործ մարդու, քաղաքացու ձևավորումը

Ժամանակը սակայն, ցավոք, կարծես չի «բուժի» մանկավարժների՝ բոլոր տեսակի իշխանություններին ժպտալու «հիվանդությունը». «Ազգ»

Որեւէ տեսակի ընտրությունների կարեւոր ու անբաժան մասնակիցները մանկավարժներն են: Նախկին՝ հանրապետականների իշխանություններին փնովող, վարչական ռեսուրսներն ընտրությունների ժամանակ ի շահ իրենց բանեցնող ներկա իշխանություններն այժմ ճիշտեւճիշտ նույնկերպ կրկնօրինակում են «հներին»: Բացառություն չէ նաեւ ուսուցիչների ու մանկապարտեզի դաստիարակներին՝ ընտրութունների կարեւոր «ատրիբուտ» դարձնելու հանգամանքը, որ երբեմն սեփական կամքին հակառակ՝ հայտնվում են քարոզչության կիզակետում: Իհարկե, կան նաեւ այնպիսները, որ

Մետաքսե Հակոբյան. Արայիկ Հարությունյանին Բաքու-Ստեփանակերտ ուղիղ բանակցություններին այլընտրանք է առաջարկվել. «Հրապարակ»

Պետք է համոզել թե՛ ՀՀ, թե՛ ՌԴ իշխանություններին` այդ խումբը ձեւավորել, որում ներգրավված կլինի նաեւ Արցախի ներկայացուցիչը, որտեղ կնստեն, կքննարկեն ստեղծված իրավիճակը եւ հնարավորություն կտան Արցախին ու Ադրբեջանին՝ իրար առջեւ դնել առաջարկներ-պահանջներ, եւ որոշում կայացվի»։

Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ. Մանե Թանդիլյան

Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառում է նաև ականանետ

Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

Ադրբեջանը ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունն իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: ՀՀ պաշտպանության նախարարություն

«Դասագիրք գրելու պրոցեսն ուշ է մեկնարկել, մինչդեռ դա պետք էր անել մեկ, մեկուկես տարի առաջ: Սա թերի աշխատանքի հետեւանք է». Սերոբ Խաչատրյան. «Ազգ»

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն «Ազգ»-ի հետ զրույցում նշում է, որ առնվազն վերջին 25 տարում հանրակրթության ոլորտում նման բան չի եղել, երբ դպրոցն առանց դասագրքի մնա: Ի հակադրություն փոխնախարար Սվաջյանի այն արդարացման, թե 17 տարի նոր դասագիրք չի գրվել ու կրթական նոր չափորոշիչի ներդրմամբ՝ գործընթացը փոքր-ինչ հապաղել է, ասում է. «Դասագիրք գրելու պրոցեսն ուշ է մեկնարկել,

Հայաստանում նվազել են հացի արտադրության ծավալները. «Ժողովուրդ»

Ավելացել է մակարոնեղենի եւ ձավարի արտադրությունը

Փոխել ոչ թե շենքերը, այլ ցանցերը

Բոլորն, իհարկե, համաձայն են, որ այսօրվա կրթական համակարգն արմատական փոփոխությունների կարիք ունի: Պարզ է, որ դա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ ամբողջ աշխարհին: Այն, ինչ առաջարկում է մեր երկրի կառավարությունը («ակադեմիական քաղաք»), պարզապես գավառական ուղեղի երեւակայության թռիչք է: Դա շատ նման է «կարգո պաշտամունքին», երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մելանեզիական կղզիաբնակները, որ մինչ այդ

Դասեր, որոնք չեն մոռացվում

Փոքրիկ հուշ սիրելի ուսուցչուհուս՝ Մարիետա Խաչատրյանի դասերից․․․ Գյումրիում՝ ալեքսանդրապոլյան վեհություն և նիստուկաց ունեցող տներից մեկում մի ընդարձակ սենյակ կար, սենյակի կենտրոնում՝ մի ձվաձև երկար սեղան, սեղանին՝ գյումրվա փախլավա ու յուղաբլիթ, ընտիր մրգեր և շատ տետրեր ու մատիտներ։ Սենյակն այդ, առհասարակ, ասես կառուցված էր գրքերով, որոնցից ամենագրավիչը մուգ կարմիր կազմով ու ոսկե տառերով հատորների անվերջ թվացող

Լուիս Մորենո Օկամպո․ Պետությունները չեն ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, քանի որ ճանաչման դեպքում պետք է դիմեն որոշակի գործողությունների

Անդրադառնալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հարցի շուրջ ծավալված քննարկմանը, և այն, որ հայկական կողմից զատ, որևէ այլ երկիր զերծ մնաց տեղի ունեցածը որակել «ցեղասպանություն», Օկամպոն հիշեցրեց, որ 1990-ականներին՝ Ռուանդայի ցեղասպանության ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում էր «զանգվածային սպանությունները»՝ խուսափելով դրանք կոչել «ցեղասպանություն»:

Շրջափակման մեջ, հումանիտար աղետի ու սովի եզրին գտնվող Լեռնային Ղարաբաղում, սեպտեմբերին ընդառաջ, ավելի շատ քննարկվում է ոչ թե սննդի, այլ ուսումնական տարին սկսել-չսկսելու հարցը

«Անցակետում բազմաթիվ տեսախցիկներով մարդիկ կային, մենք մեզ զգում էինք կրկեսում, ամեն կողմից մեզ նկարում էին, շատ տհաճ էր»,– ասում է Սրբուհին։
Ավելացնում է․ «Մի պահ անձնագիրս հետ տվեցին, հետո նորից վերցրեցին։ Այդ պահին մարմնովս դող անցավ, հատկապես որ հայրս էլ մասնակցել է պատերազմին ու զոհվել: Մտածում էի՝ դրա պատճառով կարող են հետս վատ վարվել»: Հարցին՝ կուզի՞ վերադառնալ, Սրբուհին պատասխանեց․ «Ես եկել եմ իմ երազանքի հետևից՝ սովորելու ու հետ գալու Արցախ։ Բայց եթե էլի այդ պայմաններով եմ անցնելու, հավանաբար, ոչ։ Անգամ ընտանիքից հեռու գտնվելու դեպքում չեմ կարող նորից անցնել այդ ստորացման ու վախի պայմաններով»։

Ֆրանսիայի տարածքային իշխանությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ի աջակցություն Արցախի հայերի

Հումանիտար ավտոշարասյան միջոցով Արցախի ժողովրդին հրատապ օգնություն հասցնելու համար օգոստոսի 29-ից 31-ը Հայաստան ժամանած ֆրանսիայի քաղաքական մի խումբ գործիչներ՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Օ-դը-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավիե Բերտրանը, Ֆրանսիայի Սենատում «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, Իլ-դը-Ֆրանս ռեգիոնի փոխնախագահ Պատրիկ Կարամիը, ինչպես նաև Մարսել, Լիոն քաղաքների, Լուարի երկիր, Օքսիտանիա, Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոների ներկայացուցիչները 

«Զվարթնոց» օդանավակայանում պետք է 30 մլն դոլար ներդրում արվեր, բայց պետությունը նախընտրեց այն տալ կառավարման». Անահիտ Թարխանյան

Թարխանյանը ներկայացրեց, թե ըստ նախագծի, ինչ փոփոխություններ պետք է արվեն, որ «Զվարթնոց» օդանավակայանը լիարժեք սպասարկի մարդկանց՝ նոր զարգացում բերելով Երեւանին ու մեր երկրին:

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոն

Սարգիս Ստեփանյանը դարձել է պարաբազկամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգում ձախ ձեռքով աշխարհի չեմպիոն: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյա էջում այս մասին մասնավորապես գրել է․ «Հայկական բանակի սպա, հերոս, իմ ընկեր Սարգիս Ստեփանյանը, ով մարտական խնդիր կատարելիս սեփական մարմնի, առողջության գնով բարձր է պահել իր ընկերների և Արցախի արժանապատվությունը, այսօր Պարաբազկամարտի աշխարհի

Երեւանցիների 74,9 տոկոսը ասել է, որ կմասնակցի ավագանու ընտրություններին

«Gallip International Association in Armenia»-ի Հայաստանում լիիրավ անդամ ԷՄ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրությունների վերաբերյալ հարցման արդյունքները, որ պատահականության սկզբունքով անցկացրել է Երեւանի բոլոր վարչական միավորներում։ Հարցվածների 38,8 տոկոսը  Երեւանի առջեւ ծառացած թիվ մեկ խնդիր համարել է աղբահանությունը, 28,8 տոկոսը՝ տրանսպորտը, 14,3 տոկոսը՝ ճանապարհների որակը։ Երեւանցիների 56 տոկոսը 

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 22։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

«Այսպես անփութորեն վերաբերվել մեր ճարտարապետական գլուխգործոցներին այլեւս չենք հանդուրժելու». «Ապրելու երկիրը» ներկայացրեց «Զվարթնոցի» մեգանախագիծը

Մանե Թանդիլյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների, Երեւանը տարվա կտրվածքով ընդունում է մոտ 3 մլն ուղեւոր: «Զվարթնոցի» վերականգնումն ու վերակառուցումը կընդլայնի այդ հնարավորությունը՝ հասցնելով մինչեւ 12 մլն-ի «Սա նշանակում է դարձնել ներդրումն ու գործունեությունը ծախսարդյունավետ, որն իր հետ նվազեցնելու է տոմսերի գինը դեպի Հայաստան եւ Հայաստանից: Իսկ սա նշանակում է զբոսաշրջության, պետության զարգացում, ներդրումների ներհոսք»:

Մշակութային միջոցառումներ` Արսեն Աղաբաբյանի հրավերով, նկարչական արվեստի վարպետների մասնակցությամբ

Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հրավերով, նկարչական արվեստի վարպետների մասնակցությամբ կայացած տասնօրյա սիմպոզիումի և  Կողբի գեղարվեստի դպրոցի պլեներյան մեկամսյակի ամփոփումը նշվեց ցուցահանդեսներով, որով օգոստոսի 22-ին մեկնարկեց Կողբում: Իսկ  օգոստոսի 31-ին  ՀՀ նկարիչների միությունում տեղի ունեցավ նույն ցուցահանդեսի 4-օրյա ցուցադրության բացման արարողությունը։ Ցուցադրված աշխատանքների հեղինակներն են  ՀՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հրանտ Թադևոսյանը, Արամ Ապարանցի Սարգսյանը, Մելքոն

«Նենց կանեք, որ դհոլը ձեր ձեռքից չտանեն»․ Նոր Նորքի բնակիչը՝ Մարությանին

Հայկ Մարությանը պատասխանեց․ «Արդեն էդպես ենք կազմակերպել, շնորհակալ եմ»։

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 31-ին` ժամը 20։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031