Օրվա լրահոսը
Անվտանգության որևէ երաշխիքի բացակայության պայմաններում այս չվերթի կազմակերպումը ես համարում եմ անմիտ. Հակոբ Ճաղարյան
Երևան-Կապան թռիչքը
Փոխվարչապետն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են ԱԶԲ հետ առաջիկա տարիներին համատեղ իրականացվելիք ծրագրերի հնարավոր ուղղությունները
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենին
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. ՌԴ ՊՆ
«Sputnik Արմենիա». Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ–ն։ Տուժածներ չկան։ Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Ծառայություն, որը մարդկային կյանքեր է փրկում
Արտակարգ իրավիճակներում փրկության կանչերին անհապաղ արձագանքում և օգնության են հասնում հենց նրանք` փրկարարները։ Ամենաբարդ, ճակատագրական պահին քաղաքացու կողքին փրկարարն է՝ իր կոչմանը հավատարիմ: Այդպիսին են նաև Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները: Սևանի թերակղզում և հանրային լողափերում հանգստացողների անվտանգությունը նրանք ապահովում են շուրջօրյա ռեժիմով։ «Ներկայացնեմ բարձր ճնշման կոմպրեսատորը՝ կահավորված ավտոմեքենայի մեջ, որի միջոցով
«Երեխայի սեռական բռնության մասին իմանալով՝ ծնողները դպրոցում դժգոհում էին, թե իրենց երեխաները չեն ուզում սովորել նման երեխայի հետ»․ Տաթեւիկ Աղաբեկյան
Մոր կողմից դաժան բռնության ենթարկված անչափահաս աղջկա քույրը, ինչպես լրատվամիջոցներին պատմել է ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Միրա Անտոնյանը, հոր կողմից սեռական բռնության է ենթարկվել։ Ընտանիքն այն ժամանակ բնակվել է Գավառ համայնքում։ Աղջկա՝ սեռական բռնության ենթարկվելու մասին լուրերը համայնքում տարածվելուց հետո, նրա համադասարանցիների ծնողները հավաքվել են դպրոցում եւ պահանջել աղջկան հեռացնել դպրոցից։ Aravot․am-ի հետ
Հայաստանը դարձել է վերաարտահանող երկիր. Սուրեն Պարսյան
Հայաստանը դարձել է վերաարտահանող երկիր՝ մեծ թվով ապրանքներ գալիս են Հայաստան և այստեղից արտահանվում Ռուսաստան: Այդ վերաարտահանումն իր դրական ազդեցությունն է թողել մեծածախ առևտրի ծավալների աճի վրա, մանրածախ առևտրի աճը շատ համեստ է՝ 2-3 տոկոսի շրջանում է:
Գյումրին աշխարհի տարբեր երկրներից 150 ճարտարապետների է հյուրընկալել․ քաղաքում ուշագրավ գործեր են
15 օր է՝ Գյումրին հյուրընկալել է աշխարհի 26 երկրներից 150 երիտասարդ ճարտարապետների ու դիզայներների, որոնք չնայած շոգին ու կիզիչ արևին՝ ստեղծագործում են քաղաքի տարբեր անկյուններում՝ ուշագրավ աշխատանքներ ներկայացնելով ու իրենց պարզաբանմամբ՝ տվյալ հատվածներն ավելի գրավիչ դարձնելով։ Այսօր շրջայց ենք կատարել՝ ծանոթանալով նրանց ստեղծագործություններին։ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ երիտասարդները մի կառույցի վրա են աշխատում, որ պիտի
Օտարերկրյա ներդրողների համար Հայաստանում թիվ մեկ խնդիրը շարունակում է մնալ անվտանգային խնդիրը. տնտեսագետ
Գաղտնիք չէ, որ մետաղական հանքերն արդյունահանելուց հետո բերվում էին Հայաստան, վերամշակվում և Հայաստանից արտահանվում՝ Հայաստանի անվան տակ: Այսինքն, հանքարդյունաբերության ցուցանիշների անկումը նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջափակման հետևանքով, Արցախից հանքանյութ չի գալիս, հետևաբար մի շարք հանքարդյունահանող ընկերությունների հարկեր կրճատվել են:
Հարկ եղած պարագայում ԶՈւ տրամադրության տակ եղած բետեէռները կհանեն ու առաջինը Գյումրիում ծվարած 102-րդ ռազմաբազայից ձեզ կտշեն. ակցիայի մասնակից
Սա թող լինի ազդակ, որ ԼՂ-ում մեր հայրենակիցների վրա չսպառնաք, բետեէռներ հանել ու բետեէռներով տրորել. ակցիայի մասնակից
Պաշարված Արցախի ձայնը
Անսահման ուրախությամբ ձեզ ենք ներկայացնում Կոմիտասի չքնաղ երգը՝ աննման Լիաննա Հարությունյանի կատարմամբ, որը նա ձայնագրել է հատուկ մեր փառատոնի համար՝ իր ձայնը դարձնելով պաշարված Արցախի ձայնը։ Սա միակ եղանակն է, որով այսօր արտիստները կարող են ելույթ ունենալ Արցախում փակված մեր հայրենակիցների համար է՝ ուղարկելով նրանց բոլորիս սերն ու ապրումակցումը։
«Իրենք ասացին՝ բացառվում է, «Կարմիր խաչը» չի հայտարարելու, որ Ադրբեջանն է խոչընդոտել աճյունի տեղափոխմանը»․ քաղաքացիները գործողություն են պահանջում «Կարմիր խաչից»
«Մեր պահանջն արդար է, մենք չենք գնալու, քանի դեռ իրենք հայտարարություն չեն տարածել, որ Ադրբեջանը չի կատարում պայմանավորվածությունը»։
Քանի դեռ նրանք էս պետությանը իրենց դաշնակից են համարում, հողի վրա իրավիճակ չի փոխվելու. բողոքի ցույցի մասնակիցը՝ արցախցիներին
Տասնյակ հազարավոր փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներ լցվելու են Երեւանի փողոցներ ու դավաճան են փնտրելու, դավաճան, հողատու ու հողավաճառ են գոռալու. ակցիայի մասնակից
«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրները, տնօրեններն ու մի շարք աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետությունից հափշտակել են 770.960.963 դրամ գումար
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունների համահիմնադիրների, տնօրենների և մի շարք այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու և իրացնելու միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված և վեց մեղադրյալների մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 2017
Հարգելի՛ Պուտին, եթե չես կարողանում կատարել նոյեմբերի 9-ին ստանձնած բոլոր պարտավորությունները, խնդրում ենք հեռացիր
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկել է քաղաքացիների բողոքի ցույցը
ՆԳ նախարարն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են համագործակցության խորացման վերաբերյալ հարցեր
Օգոստոսի 18-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ Մուլլային։ Նախարարը ողջունելով դեսպանին՝ շնորհավորել է նշանակման կապակցությամբ։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՀՀ ներքին գործերի նախարարության և ԱՄԷ դեսպանության միջև ձևավորված սերտ համագործակցությունը: Նա նաև ներկայացրել է նախարարության կազմավորման և ենթակա ծառայություններում իրականացվող բարեփոխումների
ԿԸՀ-ն գրանցեց Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել էր հերթական նիստ, որի օրակարգում երկու հարց էր․ Երեւանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակների գրանցման հարցի քննարկման մասին եւ թիվ 13 եւ թիվ 32 ընտրատարծքային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու եւ ՀՀ ԿԸՀ-ի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89
Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է. հանգստի գոտին նոր շունչ ու տեսք կստանա
Շուրջ 5000 քմ տարածք զբաղեցնող Մերգելյանի այգու հիմնանորոգման նախագիծն արդեն պատրաստ է: Հաշվի առնելով բնակիչների դիտարկումներն ու առաջարկները՝ նախնական նախագծերը փոխվեցին և էսքիզային լուծումներում ընտրված է նոր՝ ավելի կանաչապատ տարբերակը։ Ճեմուղիներ, նստարաններ, խաղահրապարակ ու մարզահրապարակ, շատրվանային համալիր, մանկական զարգացման կենտրոն. տասնամյակներ շարունակ տարատեսակ կրպակներով, սրճարաններով ու չգործող կարուսելներով ծանրաբեռնված հանգստի գոտին նոր շունչ ու տեսք
Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել կառավարությունում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ԱՀ կառավարության անդամները, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, դատական ու իրավապահ համակարգի ղեկավար կազմի ներկայացուցիչները: Քննարկվել են Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության պատճառով Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց դիմագրավման ուղղությամբ իշխանությունների քայլերը: Խորացող հումանիտար աղետի հետևանքների վերաբերյալ տեղեկություններ են հաղորդել
«Դոն Պիպո» մականվամբ հայտնի անձի կողմից ստեղծված հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու գործով մասնակիցներից մեկի մասով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է զենքի գործադրմամբ խուլիգանության և հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ անձի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Ա.Ա.-ն և վերջինիս
«Դուք շրջափակման մեջ եք եւ որոշակի ժամանակահատված կզգաք այն, ինչ զգում են այսօր արցախցիները»․ քաղաքացիները շրջափակել են «Կարմիր խաչի» շենքը
Քաղաքացիները «Կարմիր խաչից» պահանջում են կամ Ադրբեջանի մերժման պատճառը ներկայացնել, կամ իրացնել Ժնեւյան կոնվենցիայով իրենց տրված իրավունքները եւ աճյունը տեղափոխել Արցախ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան
«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում է որպես երկրում ամբողջական իշխանափոխության կարևոր հանգրվան։ Գործող իշխանությունը, 2021թ․ թեև ստանալով ընտրողների ձայների մեծամասնությունը, վերջին երկու տարվա ընթացքում իր վարած ներքին և արտաքին քաղաքականությամբ խորացնում է երկրի առջև ծառայած մարտահրավերները, որոնք ունեն հրատապ լուծումների անհրաժեշտություն։ Ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը երկրի ապագան չի տեսնում գործող իշխանության
«Սյունիք» օդանավակայանում արշալույսները խաղաղ էին․ տնօրենն այդպես էլ չպատասխանեց լրագրողների հեռախոսազանգերին (ֆոտոշարք)
Արգելեցին մեր մուտքը օդանավակայան
Սեռական բռնության ենթարկված անչափահասին եւ մորը պարբերաբար այցելել են հոգեբանն ու սոցիալական աշխատողը, ոչ մի արտառոց բան չեն բացահայտել
Գավառի համայնքապետի տեղակալն բռնության աղմկահարույց դեպքի մասին ասում է՝ ընտանիքը նախկինում աչքի չի ընկել, բայց այսօր հարեւաններից մեկն ասել է, թե իրենց տանից ձայներ է լսել
Հանրապետությունում մթնոլորտային օդի որակը
Գյումրի, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 6-12-ը ⬛ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ▫️ Գյումրիում՝ օգոստոսի 12-ին, ▫️ Հրազդանում՝ օգոստոսի 6-ին և 7-ին, ▫️ Վանաձորում՝ օգոստոսի 7-ին, ▫️ Ալավերդիում՝ չի գերազանցել։ Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 10-16-ը (2023թ.) ☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Քննարկվել են Արցախի պաշտպանունակությանը վերաբերող հարցեր. Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՊԲ հրամկազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 18-ին հանդիպել է ԱՀ Պաշտպանության բանակի հրամկազմի հետ: Քննարկվել են Արցախի Հանրապետության պաշտպանունակությանը վերաբերող հարցեր: Պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը: Նախագահ Արայիկ Հարությունյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք վերաբերում էին լիակատար պաշարման պայմաններում ԱՀ բնակչության անվտանգության ապահովմանը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր
Մաքսատուրքը և ԱԱՀ-ն չվճարելու հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 268 մլն. դրամի վնաս. 7 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Վրաստանից արտահանել են հագուստ՝ որպես ՀՀ-ում գրանցված ՍՊ ընկերությունների անվամբ մատակարարվող ապրանքներ
Տիգրան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատման ջանքերում
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ կներդրվեն առավելագույն ջանքերը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ: Փոխվարչապետը բարձր է գնահատել տարածաշրջանում արդարացի խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Ֆրանսիայի դերակատարությունը՝ հատուկ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի շուրջ ութ ամիս շարունակվող
Ժաննա Անդրեասյանն այցելել է Սյունիքի մարզ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նա շրջել է մի շարք կրթական, մշակութային և սպորտային հաստատություններում, ծանոթացել կատարվող աշխատանքներին և առկա խնդիրներին։ Նախարարի առաջին կանգառը Մեղրիի պետական քոլեջն էր: Ժաննա Անդրեասյանը շրջել է քոլեջի տարածքում, ծանոթացել շենքային պայմաններին, խնդիրներին։ Նախարարը հետաքրքրվել է ընդունելության գործընթացով, ինչպես նաև նոր ուսումնական
Հայաստանցիները՝ Ադրբեջանի վարձած կեղծ լրագրողների զոհ. Civilnet
Զարաֆյանը նամակ-դիմում է հղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանին, ինչպես նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ ներկայացնելով տեղի ունեցածը։


















































