Օրվա լրահոսը

«Ես Քննչական կոմիտեի ինքնասպանության վարկածներին չեմ հավատում, բանակում մահերը կրկնապատկվել են»․ Ժաննա Ալեքսանյան

«Մենք ինքնասպանություն որակված մի քանի տասնյակ գործերով քննությունների ենք մասնակցել եւ չենք տեսել մի դեպք, որն իրոք ինքնասպանություն է»։

Холостой չէր՝ самострел էր. Նիկոլի հերթական նվերը Բաքվին. Արմեն Աշոտյանի հոդվածը ՔԿՀ-ից

Այսինքն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը բանաձևով կամ հայտարարությամբ չսատարեց իր իսկ կառույց հանդիսացող Արդարադատության միջազգային դատարանի վճռին, և այս ամենը՝ Փաշինյանի «հմուտ» դիվանագիտության արդյունքում:

Չփորձել կաշառք տվողի անհիմն պիտակ կպցնել Սանիթեք ընկերությանը. հայտարարություն

Թեև նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակային  հայտարարել էր նոր մրցույթով նոր օպերատոր ներգրավելու մասին, սակայն մինչ օրս որևէ մրցույթ չի իրականացվել, որևէ այլ ընկերություն չի ներգրավել, այդ ծառայությունների կազմակերպումը իրականացվում է ավելի մեծ գումարներով, ինչը ուղղակի խոսում է այլ միջազգային կազմակերպությունների կողմից դրա նկատմամբ հետաքրքրվածության բացակայության մասին։

ԿԸՀ-ն գրանցել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր 14 ուժերին

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 18-ին գումարված հերթական նիստում գրանցեց 2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված 13 կուսակցություններ և 1 դաշինքի ընտրական ցուցակները։ Գրանցված կուսակցություններն են․ «Հայաստանի եվրոպական կուսակցություն «Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն «Ուժը հայրենյաց» կուսակցություն «Հանրային ձայն» կուսակցություն «Ազգային առաջընթաց» կուսակցություն «Հաղթանակ» կուսակցություն «Ապրելու երկիր» կուսակցություն

«Որոշում կայացնելը մեր ձեռքում չէ». Զառա Ամատունին՝ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխելու Ադրբեջանի արգելքի մասին

Ի՞նչ պատճառաբանությամբ է Ադրբեջանը փոխել որոշումը, Զառա Ամատունին պատասխանեց, որ Կարմիր խաչը չեզոք կազմակերպություն է եւ բանակցությունների որեւէ մանրամասն, իրենք հանրային հարթակ չեն կարող դուրս բերել:

Դեսպան Սքվեչինսկիի հետ զրույցում Մհեր Գրիգորյանն ընդգծել է կապիտալի շուկայի ոլորտում ցի հետ ստորագրված փաստաթղթի կարևորությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Պյոտր Սքվեչինսկիին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունը խնդրի հանգուցալուծման հարցում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Զրուցակիցները քննարկել

Եթե Երևանն ընտրելու է Արցախը Ադրբեջանի մաս համարող ուժին, հետո ՄԱԿ-երում ումի՞ց ինչ ենք պահանջելու. Վահե Հովհաննիսյան

Եթե ընտրելու ենք սովորական համայնքի ղեկավար, ապա Տ. Ավինյանի շանսերը ամենամեծն են

«Դրական կողմը միայն այն է, որ այսօր Արցախի հարցը դեռ փակված չէ». Դավիթ Գալստյանը՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի մասին

«Քանի դեռ Արցախի հարցը լիարժեք փակ չի, Նիկոլ Փաշինյանը չի կարողանում Հայաստանի մասով այդ խաղաղության պայմանագիր կոչվածն իր ավարտին հասցնել»

Ավարտվել է Երևանում 35-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արագածոտնի մարզի 35-ամյա բնակչի սպանության հանգամանքները, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Երևանի 21-ամյա բնակիչը, նրա եղբայրը և Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչը հանդիպել են՝

«Մայիսից ընտանիքը Գեղարքունիքից տեղափոխվել է». մարզպետի աշխատակազմի պարզաբանումը քաղաքացի Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ

Հետևաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արևշատյանի ընտանիքի վերաբերյալ որևէ տեղեկատվության տիրապետել։

«Այստեղ զուտ իրավական տեսակետից խախտում չկա, այլ հարց է, որ խնդիրը ես այլ տեղ եմ տեսնում՝ ֆինանսական հնարավորությունների անհավասարությունը»․ Վարուժան Հոկտանյանը՝ ՔՊ-ի դրամահավաքի մասին

Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ այստեղ խնդիրն այն է, թե որքան գումարներ են ծախսում, ինչպիսի չափեր ունի իշխող կուսակցության նախընտրական հիմնադրամը․ «Երբ ցուցակները հաստատվեն, դրանից հետո, երբ մինչև օգոստոսի 23-ը բացվեն հիմնադրամները, այն ժամանակ պետք է սկսել հետևել՝ ով, ինչքան գումար կունենա հիմնադրամում»։

Մեդալ չունեցանք, բայց արդյունքները գոհացնող են. Նիդերլանդներում եզրափակվեց շախմատի մինչև 16 տարեկանների օլիմպիադան

Այսօր եզրափակվեց օգոստոսի 13-ից 18-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում անցկացվող շախմատի մինչև 16 տարեկանների օլիմպիադան (FIDE World Youth U16 Chess Olympiad 2023): Վերջին` 9-րդ տուրում, մեր մասնակիցներ` Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը ուժերը չափեցին Ղազախստանի առաջին թիմի իրենց հասակակիցների հետ: Մինչ վերջին այս տուրը մեր հավաքականը հավակնում էր արծաթե պարգևների և միայն

Եթե թշնամին չպատժվի, վաղ թե ուշ կրակելու է նաև Երևանի առանձին-առանձին վերցրած բոլոր շենքերի վրա. Վարդան Ոսկանյան

Մինչդեռ ամբողջ Հայաստանը քննարկում է արդեն իսկ կալանավորված մոլագարի գործողություններ պատկերող կամ պատվերով նկարված ինչ-որ տեսանյութ։

Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանական համալիրում մաքրվել են չթույլատրելի վայրում վառած մոմի հետքերը

Չբարձրանա՛լ վանքի արդեն իսկ փլուզման եզրին գտնվող խորանին, որը ցանկացած պահի կարող է քանդվել վտանգելով մարդկային կյանքեր,

Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանի ՊՆ-ն, հերթական սադրանքի համար հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է իրականության հետ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերթական սադրանքի համար տեղեկատվական հող նախապատրաստելու միջոցառումների շրջանակում, շարունակում է հետևողականորեն, իրականության հետ որևէ աղերս չունեցող տեսանյութ և հաղորդագրություններ տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, թե իբր այսօր դիտարկվել է հայկական դիրքերի «ուժեղացում», ռուս խաղաղապահների ուղեկցությամբ բուժօգնության մեքենաներ են օգտագործվել հակահետևակային և հակատանկային ականների, զենք-զինամթերքի, ռէպ միջոցների փոխադրման համար, որոնք իբր

«Սա հետեւանք է նրա, որ Հայաստանի իշխանությունը շտապեց ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»․ քարտեզագիրը՝ Բաքվի կեղծ քարտեզների մասին

«Դա կոպտագույն սխալ էր, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունն իր Անկախության հռչակագրով 29․8 հազար քկմ չէ, Արցախի տարածքն էլ է ներառված ՀՀ տարածքում»։

Ցանկացած փորձ՝ խոչընդոտելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ջանքերը, հավասարազոր կլինի հավանության, եթե ոչ մեղսակցության՝ Բաքվի կողմից կատարվող հանցագործություններին. Արցախի ԱԳՆ

Չի կարող լինել փոխզիջում, մի կողմից՝ ազատության, մարդկային արժանապատվության, խաղաղության և արդարության համընդհանուր արժեքների և մյուս կողմից՝ մարդկանց ֆիզիկական ոչնչացման նպատակով իրականացվող մարդու իրավունքների համակարգված և լայնածավալ խախտումների ծայրահեղ դրսևորումների միջև:

«Պաշտպանության նպատակով համացանցում մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները»

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով

«Արամ Խաչատրյանի կյանքն ու ստեղծագործական ուղին յուրօրինակ մշակութային կամուրջ է Հայաստանի և Ռուսաստանի միջև». Կոմպոզիտորի 120-ամյակին նվիրված համերգ Չարենցավանում

Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ Չարենցավանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ` նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Միջոցառման աջակիցներն էին Կոտայքի մարզպետարանը և Արամ Խաչատրյան տուն-թանգարանը։ Խաչատրյան տրիոն ներկայացրեց կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծագործությունները` սյուիտ Լերմոնտովի «Դիմակահանդես»-ը, հատվածներ «Սպարտակ» և «Գայանե» բալետներից, այդ թվում՝ հանրահայտ Սուսերով պարը: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը (դաշնամուր),

Բենզինի շուկայում գնի չհիմնավորման բարձրացումներ հայտնաբերելու դեպքում վարույթներ կհարուցվեն. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանն անդրադարձել է բենզինի շուկայում գների բարձրացման վերաբերյալ հրապարակումներին: Նա տեղեկացրել է, որ ներկայումս ՄՊՀ-ն ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում գների բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով։ Նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջազգային շուկաներում ևս տեղի են ունեցել գների բարձրացումներ։ Եթե ուսումնասիրության ընթացքում բացահայտվեն գնի չհիմնավորված բարձրացման երևույթներ, ապա Հանձնաժողովի

Երեխայի հանդեպ ոչ պակաս կտտանք էր նրա դեմքը ցուցադրելով՝ տեսանյութը տարածելը. այդ նյութն անհապաղ պետք է հեռացվի համացանցից. Դավիթ Թումասյան

Հանցանքների համակցությամբ կնոջ նկատմամբ վերջնական պատիժ կարող է նշանակվել ազատազրկում 14-25 տարի ժամկետով:

Ադրբեջանը թույլ չի տալիս Հելեն Դադայանի աճյունը Կարմիր խաչի օգնությամբ Արցախ տեղափոխել

Արցախցիները Կարմիր խաչի գրասենյակի մոտ ցույց են անելու

«Կը մաղթենք, որ ԱՀ ԱԺ-ն հետամուտ մնայ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրաւունքի պաշտպանութեան գործին». շնորհավորանքներ Դավիթ Իշխանյանին

ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին շնորհավորական նամակներ են հղել Եվրոպական խորհրդարանից, Կանադայի Սենատից, Ֆրանսիայից և Լիբանանից: ԵԽ պատգամավոր Ֆրանսուա Ալֆոնսը շնորհավորական ուղերձում իր զորակցությունն է հայտնել Արցախի հայ ժողովրդին և հույս հայտնել, որ միջազգային աջակցությունը կաճի Արցախի ինքնորոշման իրավունքի հանդեպ ու ժողովրդավարությունը ի վերջո կգերակայի ռազմական բռնապետությանը: Ֆրանսիա- Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուան

Ֆրանսիայում բնակվող ընկերոջը հայտնել է, որ ցանկանում է պատժել նախկին կնոջը. Էջմիածնի բնակչուհու դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի վարույթով՝ կազմակերպիչների մասով նախաքննությունն ավարտվել է

Ներկայանալով որպես «գազի աշխատակից»՝ մտել է ներս, սակայն տեղեկանալով, որ կինը տանը չէ, հեռացել է: Հաջորդ օրը կրկին գնացել է վերջինիս բնակարան, պահանջել ու համոզել է կնոջը, որպեսզի բացի դուռը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունը հասցնել ավարտին, քանի որ ձերբակալվել է

Ո՞ւմ են հարցազրույց տվել ռեպորտաժում հայտնված հայերը, գիտեի՞ն արդյոք, որ իրենց խոսքը օգտագործվելու է ադրբեջանական հեռուստաընկերության կողմից. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանը տարբեր մեթոդներով ստուգում է հայ հանրության դիմադրողականության մակարդակը, հատուկ ծառայությունների աշխատանքի որակը, պաշտպանվածության չափը՝ իր հետագա քայլերը պլանավորելու համար:

«Վնասվածքներն ընկնելու հետևանք չէին». դանակահարություն՝ ճանապարհը չզիջելու համար

Հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031