Օրվա լրահոսը
Գյումրիում գերեզմանատանը կախվել է 3-րդ հարկից ընկած ու մահացած երեխայի մայրը. Նա երկտող է թողել
Aravot.am-ի տեղեկություններով, մայրը երկտող է թողել։
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները օգոստոսի 15-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ Պաշտպանության նախարարություն
«Սամվել Բաբայանը բացի փողից, ուրիշ գաղափար, ուրիշ հասկացողություն չունի». Ալբերտ Բազեյան
Արցախի գործող իշխանությանը Ալբերտ Բազեյանն ասելիք չունի, քանի որ նրանք Նիկոլ Փաշինյանի հետ նույն խնդիրն են լուծում
Արցախում սովամահության դեպք է արձանագրվել. Արցախի ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկատվության և ՄԻՊ աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրություններով պարզվել է, որ Ստեփանակերտի բնակիչ, 1983 թվականին ծնված Կ.Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման, սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։ Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության և անձի մահվան մասին վկայականի Կ.Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել՝ «արտահայտված ալիմենտար դիստրոֆիա (սննդանյութերի երկարատև և ոչ լիարժեք ընդունման հետևանքով ընդհանուր հյուծվածություն, այտուցներ,
«Ազատազեն» ՌՀԿ փաստաբան․ «Պատասխանող կողմի ներկայացուցչի այլ դիրքորոշում չունենալը հիմնավորում է այն հանգամանքը, որ փաստացի ոստիկանությունը չունի ասելիք»
ՀՀ վարչական դատարանի Երեւանի նստավայրում կայացավ «Ազատազեն» ՌՀԿ-ի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ուղղված դատական նիստը։ Հայցադիմումը ներկայացվել է ոստիկանության անօրինական, հայեցողական լիազորությունների ոչ ճիշտ կիրառման, ձեւական պահանջների չարաշահման, կամայական վերաբերմունքի դրսեւորման եւ ոչ պրոֆեսիոնալ վարչարարության հետեւանքով «Ազատազեն» ՌՀԿ-ին «Բաց հրաձգարանի» լիցենզիայի տրամադրումը մերժելու փաստի հիմքով։ Հայցվոր կողմի փաստաբան Տարոն Բաղդասարյանի մեկնաբանությամբ արդյունավետ դատական նիստ անցկացվեց։
Սպասվում է ՀՀ տնտեսական աճի մինչև 7.5% դանդաղում
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից հրապարակված հերթական (2023թ. օգոստոսի) ամսական մակրոտնտեսական վերլուծությունը (обзор)։ Այդ վերլուծությունները հանդիսանում են միջանկյալ հրապարակումներ առավել ընդգրկուն մակրոտնտեսական կանխատեսումների միջև և պարունակում են վիճակագրական տեղեկատվություն ԵԱԶԲ անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ։ Ստորև ներկայացվում են վերլուծության Հայաստանին վերաբերող մասի առավել
Երևանի ավագանու որոշումը լրացուցիչ ֆինանսական պարտավորություն է առաջացնում. Կառուցապատողների ասոցիացիա
Երևանի ավագանու 27.06.2023թ. որոշմամբ հստակ չի սահմանվում, թե գանձվող գումարները, որոնք մտնելու են քաղաքային իշխանության բյուջե, ինչ նպատակի համար են ծախսվելու, մինչդեռ կառուցապատողները պատրաստակամ լինելով վճարել՝ ցանկանում են կոնկրետ իմանալ, թե ինչ նպատակի համար են դրանք ծախսվելու:
Ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ «Կարող էի պատերազմը կանգնեցնել, զոհերը չլինեին, բայց հողերը կտայինք». Զոհվածի մայրը` Փաշինյանի մասին
«ԱԺ-ում էլ ինչի վրա են քրքջում՝ զոհերի՞, տված հողերի վրա՞…»
«Եթե «Խաչակիրները» ցանկանում էին զենքով գնալ եւ ուժով բացել Բերձորի միջանցքը, դա սուսուփուս էին անում». Ալբերտ Բազեյան
Ալբերտ Բազեյանը նաեւ տեղեկացրեց, որ իրենք այժմ զբաղված են կամավորականների, պահեստազորայինների եւ աշխարհազորայինների միավորմամբ
Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին պետը և մի շարք աշխատակիցներ խարդախությամբ շուրջ 169 միլիոն դրամ են հափշտակել. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի և մի շարք աշխատակիցների կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր՝ 169.343.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով
Ամառային զորակոչի ժամանակ արձանագրված խնդիրները․ ՀՔԱՎ տեղեկանք
2023 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ապրիլի 17-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը զորակոչիկների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, դիտարկել է 2023 թ. ամառային զորակոչի իրականացման ընթացքը և արձանագրել է խնդիրներ, որոնք ներկայացրել են Կազմակերպություն դիմած զորակոչիկները, ինչպես նաև զինվորական հաշվառման ենթակա անձինք՝ 2023 թ․ փետրվարի
Կատրին Կոլոննայի հետ հեռախոսազրույցում Արարատ Միրզոյանն ընդգծել է Լաչինի միջանցքի արգելափակման վերացման ուղղությամբ հստակ քայլերի անհրաժեշտությունը
Օգոստոսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ։ Նախարար Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ընդգծելով, որ այն կարող է միջազգային հանրության աչքի առջև վերածվել իրական հումանիտար աղետի: Արարատ Միրզոյանը ներկայացրել
Քննարկվել են քրեական ոստիկանության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր. փոխնախարար Սարգսյանն ընդունել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի իրավական կցորդին
Օգոստոսի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Հեդեր Բերգիին։ Փոխնախարար Սարգսյանը ողջունելով հյուրերին՝ բարձր է գնահատել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնել զարգացնելու այն։ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով քրեական ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, ընդգծել է թմրամիջոցների
ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաստատել է երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ ՀՔԱՎ-ի կողմից բարձրացված խնդիրը
Համայնքների ղեկավարների և ավագանու որոշումներով չպետք է հրապարակվեն մարդկանց զգայուն անձնական տվյալներ և նման տվյալների հրապարակման համաչափությունն առերևույթ հիմնավորված չէ․ ՀՔԱՎ գրասենյակը տարեսկզբին անդրադարձել էր տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներում երեխաների անձնական տվյալների և մասնավոր կյանքին վերաբերող տեղեկությունների ներառման և հրապարակման խնդիրներին` մասնավորապես ՏԻՄ այն որոշումներում, որոնք վերաբերում են անչափահասների՝ ընտանիքների հետ վերամիավորման հարցին, վերջինիս հիմք ծառայող հանգամանքներին, խնամքի
Շրջափակման հետևանքով Արցախում 1800 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման 247-րդ օր Համաձայն Արցախի կառավարության թիվ 90 տեղեկագրի՝ 15.08.2023թ. դրությամբ Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,800 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից՝ վերջին 4 օրվա ընթացքում աճելով շուրջ 20 դեպքով։ Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 700
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը մասնավոր հարցեր է լուծել, օգուտ ստացել․ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Արմավիր գյուղի 38-ամյա բնակիչ Ա.Ք.-ն, համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ և օգտագործելով այդ կարգավիճակը, անօրինական օգուտ ստանալու նպատակով, ստանձնել է մասնավոր հարցերին առնչվող հարցերի,
«Զիլ»-ի վարորդի վիճակը կայունացել է․ նա Լանջիկի ողբերգական ավտովթարից տուժած միակ անձն է, որը բուժում է ստանում Գյումրիում
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուծածներից միայն մեկն է այս պահին բուժում ստանում Գյումրի բժշկական կենտրոնում։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ է գտնվում միայն «Զիլ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Հ․ Պ․-ն՝ ծնված 1990 թ.-ին։ Նրա վիճակը կայունացել է, գնահատում են կայուն ծանր։ Քիչ առաջ էլ Գյումրու
Իմ ձայնն Արցախինն է. Նարինե Դելալյանը միանում է Արցախի խաղաղության փառատոնին
Հրաշալի ջութակահար Նարինե Դելալյանը միանում է Արցախի խաղաղության փառատոնին՝ հստակ կոչ ուղղելով միջազգային հանրությանը և քաջալերման և աջակցության խոսք հղելով Արցախում փակված մեր հայրենակիցներին։ Նա նաև իր կատարումն է ուղարկել, որը շուտով կտեղադրենք փառատոնային էջերում։ Իմ ձայնն Արցախինն է։ Արցախի խաղաղության փառատոն
«ԵՄ դիտորդը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում կրակոցներին». առաքելությունը հեռացրել է ՊՆ-ի տեղեկատվությունը հերքող գրառումը
ԵՄ դիտորդական առաքելությունը հեռացրել է «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) ՊՆ-ի տեղեկատվությունը հերքող գրառումը՝ հայտնելով. «Մենք հաստատում ենք, որ ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկը ներկա է գտնվել մեր պատասխանատվության գոտում տեղի ունեցած կրակոցներին»: Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութում ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդը պատմում է, թե ինչպես են ադրբեջանական կողմից կրակել իրենց ուղղությամբ։ Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել էր.
«Եթե Հադրութն ու Քարվաճառը հետ չբերենք, Հայաստանը շատ մեծ վտանգի տակ է հայտնվում»․ Մարգարտիա Քարամյան
«Հիմա, երբ Ադրբեջանը միջազգային ասպարեզում խնդիր է դնում, որ արցախցիները պետք է ընդունեն իր քաղաքացիությունը եւ դառնան իր երկրում հերթական ազգային փոքրամասնությունը, մենք պետք է Միջազգային դատարանով ապացուցենք, որ չենք մասնակցել ոչ անկախ Ադրբեջանի ստեղծման պրոցեսին, ոչ էլ իր անկախության հանրաքվեին»։
Ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը, օպերլիազորը և վկան ծեծել են ձերբակալված անչափահասի պաշտպաններին. հանրային քրեական հետապնդում է հարուցվել
2023 թվականի փետրվարի 9-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձերբակալված անչափահաս Ռ.Տ.-ի, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Վ.Պ.-Ի և տվյալ քրեական վարույթով վկա Մ.Ե.-ի մասնակցությամբ քննչական գործողության կատարման ընթացքում Ռ.Տ-ի պաշտպան Մ.Ա.-ի վերաբերյալ հնչել են հեգնական արտահայտություններ: Քննչական գործողության ավարտից հետո պաշտպան Մ.Ա.-ն, վկա Մ.Ե.-ին քննիչի
Դավիթ Իշխանյանը կարևորել է ԱԺ նախկին նախագահների հետ փորձի փոխանակումը՝ խորհրդարանի հետագա գործունեության համար
ԱԺ նախագահը խոսել է նաև ՀՀ խորհրդարանի հետ հարաբերությունների աշխուժացման մասին:
«Առավելագույնս սատար կանգնենք միմյանց». Ստեփանակերտում այսօրվանից գործում է բարեգործական ճաշարան
Ճաշարանը մարդկանց սպասարկելու է ժամը 13.00-16.00-ի հատվածում: Հնարավորության դեպքում ծրագիրն ընդլայնվելու է. նախատեսվում է ևս մեկ նման կետ բացել Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ:
«Երևանի ընտրություններն անկասկած քաղաքական բովանդակություն կրելու են․ դրանք նաև վստահության հանրաքվե են»․ Վիգեն Հակոբյան
Ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի՝ պետք է հասկանալ, ի վերջո, երևանցիներն այս ընտրություններն ի՞նչ են դիտում՝ ընտրություններ՝ Երևանի խնդիրներո՞վ, թե՝ որպես կենտրոնական իշխանությանն անվստահություն հայտնելու, Արցախի հետ կապված հարցով քվեարկություն իրականացնելու միջոցառում։
«Դիտորդները կրակոցի թիրախ չեն եղել». ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՊՆ-ի տեղեկատվությունը
ԵՄ դիտորդական առաքելությունը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) հերքել է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ նշելով՝ դիտորդները կրակոցի թիրախ չեն եղել։ «Մենք պարեկություն ենք իրականացնում սահմանամերձ շրջաններում և Բրյուսելին զեկուցում ենք ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», – ասված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ ՊՆ-ն հայտնել էր. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ
Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է՝ աղմկահարույց ձայնագրության վերսկսված վարույթով. «Փաստինֆո»
ՔԿ-ում վկայի կարգավիճակով վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև ԲԴԽ արդեն նախկին անդամներ Ստեփան Միքայելյանը, Սերգեյ Չիչոյանը և ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը:
Ադրբեջանը կեղծ տեղեկությունների տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա. ԱՀ ՊՆ
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։ Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9֊ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է
Չեխիայում Թուրքիայի դեսպանն արձագանքել է Պրահայում Աթաթուրքի արձանը չտեղադրելուն
Պրահայում գործում է 19 շրջանային վարչակազմ։ Անհրաժեշտության դեպքում մենք կդիտարկենք այլ տարբերակներ
«2020-ից ի վեր Երևանի գլխավոր հատակագիծը ժամկետանց է, և չունենք նորը․ դա կոռուպցիոն մեծ ռիսկի հնարավորություն է»․ Մանե Թանդիլյան
Ըստ Մանե Թանդիլյանի՝ մարդիկ պատկերացում չունեն, թե ինչ է սպասվում, ինչը նշանակում է կանխատեսելիության բացակայություն գլխավոր հատակագծի բացակայության պայմաններում։
Ինչո՞ւ է այս թեզը կեղծ։ Որովհետև իրենց պետք է և՛ Արցախը, և՛ Սյունիքը և բազմաթիվ այլ տարածքներ. Տաթևիկ Հայրապետյան
Բոլոր այն մարդիկ, որոնք Արցախից հրաժարումը դիտում են որպես Հայաստանը փրկելու ձև կամ ուղղակի չունեն պատմության և քաղաքականության մասին համարժեք գիտելիքներ կամ էլ դավաճան են, այլ բացատրություն ինձ համար դժվար է գտնել նման քարոզով զբաղվողների համար։


















































