Օրվա լրահոսը
«Եթե դու հոգեբանորեն պատրաստ ես ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս, քեզ համար խնդիր չպիտի լինի, որ այսօր բարձրացնես առնվազն Արցախի ինքնավար մարզ ունենալու հարց։ Գոնե դա արեք»․ Օսկանյանը՝ Փաշինյանին
Ըստ Վարդան Օսկանյանի՝ մեզ որևէ այլ բան այնքան վնաս չի տվել, ինչքան Փաշինյանի սխալ խոսքը։
«Հայ կինոյի թախիծն ու ժպիտը» բնորոշումը Նովենցին պատահաբար չեն տվել. նա ուժեղ էր, տաղանդավոր, զուսպ ու էմոցիոնալ, համեստ ու վեհաշուք… այնպիսին, ինչպիսին կինն է, հայ կինը. Մանե Թանդիլյան
Իր կողմից մարմնավորած յուրաքանչյուր կերպար դերասանուհուն դարձնում էր անգերազանցելի արտիստ, որի ցանկացած դեր իր հետքն է թողել հայ բեմի ու էկրանի պատմության մեջ, դարձել անգնահատելի ժառանգություն։
Պուտինը և Պրիգոժինը բանակցել են Կրեմլում. Պեսկով
«Հրամանատարներն ընդգծել են, որ պետության ու գերագույն գլխավոր հրամանատարի հավատարիմ աջակիցներ են և որ պատրաստ են հետագայում էլ կռվել հանուն հայրենիքի»
Բախվելով բոլոր դժվարություններին ու բարդություններին` մենք շարունակելու ենք պահպանել խաղաղության մեր քաղաքական ուղեգիծը. Խանդանյանը՝ ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
Հավատում եմ` Հարավային Կովկասի տարածաշրջանի ապագան կարող է լինել խաղաղ եւ կայուն. Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
Ամարասի վանական համալիրի բակում անցյալ դարասկզբի հորիզոնական հորաններ են հայտնաբերվել
Ամարասի վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացնելիս բակի մուտքի դիմաց ի հայտ են եկել կոպտատաշ սալ քարերով ծածկված գծային հատվածներ: Տարածքը մասնակի մաքրելուց և առաջին սալերը հեռացնելուց հետո ի հայտ եկավ հորանի ներքին կառուցվածքը: Հաշվի առնելով, որ այն շատ խորը չէ՝ 25-30սմ, ունի գծային տեսք և ուղղված է դեպի տնտեսական բակը, առաջին հայացքից
Վթարային ջրանջատում Էրեբունիում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 15:00-20:00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի՝ Սարի թաղի 1-3 փողոցների և 1-10 շարքերի, Գլինկայի, Օստրովսկու, Որմնադիրների փողոցների և նրբանցքների, Խորենացու 140-240 համարների և 4-րդ նրբանցքի, Սասունցի Դավիթի 70/1, 70/2, 70/3 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը
Կարևորում ենք ցանկացած նախաձեռնություն ի նպաստ Արցախի ինքնության. անհրաժեշտ է մասնակցել «Հայաքվեին». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այսօր ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամներն իրենց մասնակցությունը բերեցին «Հայաքվեին»: Մենք կարևորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, որը կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին և արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին: ԱԱԾ պահեստազորի
Լորուտում հողի շերտի տակ թաքնված վաղ միջնադարյան խաչքարերն այժմ կանգուն վիճակում են
Լոռու մարզի Լորուտ համայնքում տարիներով հողի հաստ շերտի տակ թաքնված խաչքարերն այժմ կանգուն վիճակում են։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցները, Լորուտի միջնակարգ դպրոցի տնօրենի աջակցությամբ «Նոր կյանք խաչքարերին» ծրագրի շրջանակում Լորուտ համայնքի (նախկին գերեզմանոցի) դպրոցամերձ տարածքի հաստ հողաշերտի տակից հայտնաբերել են երեք խաչքար։ Հրաչ
«ՔՊ»-ն ԱԺ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է շրջանառել
Նախագծի հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն է։
Արցախի խորհրդարանի պատգամավորը համամիտ չէ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն օրերս կարծիք էր հայտնել, որ ԼՂԻՄ-ի խորհրդային շրջանում ունեցած կարգավիճակի հարցը պետք է դնել բանակցային օրակարգում: «Խորհրդային շրջանում ԼՂԻՄ-ը եղել է ինքնավար մարզ, այս փաստը պետք է լինի այսօր բանակցությունների օրակարգում: Եկեք չմոռանանք, որ այդ փաստն է, որ 1991-ին Արցախի ժողովրդին հնարավորություն տվեց ձգտելու ինքնորոշման, անցկացնելու հանրաքվե: Դա միջազգային
«Ցեղասպանության վերաբերյալ ֆոնդերը նույնիսկ խորհրդային շրջանում եղել են բաց»
Օրբելի կենտրոն․ «Հայաստանի արխիվները բաց են բոլոր հետազոտողների համար․ Թուրքական կողմի պնդումներն անհիմն են»
Խոշտանգել են խոստովանություն ստանալու և պատժելու նպատակով. ոստիկանության ծառայողների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում իրականացվող թիվ 15160723 քրեական վարույթով կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել խոստովանություն ստանալու և արարքի համար պատժելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խմբի կազմում Երևան քաղաքի բնակիչ Գ. Բ-ին խոշտանգելու առերևույթ հանցանքի դեպքի առթիվ: Քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշումներ են կայացվել
«ՀայաՔվե»-ի Մարտունու կետում սադրանք է տեղի ունեցել
ՀայաՔվեի Մարտունու կետում սադրանք է տեղի ունեցել։ Մի խումբ քաղաքացիներ փորձել են վնասել ստորագրահավաքի թղթերը, սակայն չեն հաջողել։ Քաղաքացիների ստորագրություններն անվնաս են։ Մեր ընթացքը չե՛ք կասեցնի, ստորագրահավաքը շարունակվում է: ՀայաՔվե
Մինչև տարեվերջ կավարտվի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի նախագծման երրորդ փուլը
Հաջորդ շաբաթ կմեկնարկի Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման վերելակների տեղադրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար Երևանում այս տարի շուրջ 20 վերելակ կտեղադրվի: *** 2023թ. Երևանում ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 500 վերելակ: Ծրագրի առաջին փուլում կտեղադրվի շուրջ 100 վերելակ, 64 հասցեում աշխատանքներն ավարտվել են: Երկրորդ փուլի պայմանագրով կտեղադրվի
Ըստ փորձագետի, «Հայատյացություն» գիրքը հրաժարվել են ընդունել վաճառքի
Գրախանութի ներկայացուցիչը, սակայն, պնդում է, որ դրանում միտում չկա
Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված վարույթը կրկին վերաբացվում է. «Փաստինֆո»
«Փաստինֆո». ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության հիման վրա նախաձեռնված վարույթը նորից կվերաբացվի։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, վերացրել է քրեական վարույթը կարճելու որոշումը։ Այս մասին «Փաստինֆո »-ն տեղեկանում է փաստաբան Հովհաննես Խուդոյանից։ Հիշեցնենք, որ 2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց
Առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ. Սիսիան Պօղոսեան
Առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել շուրջ մեկ միլիոն զբոսաշրջիկ: 2019թ ողջ տարվա ընթացքում արձանագրվել է 1մլն. 900 հազար զբոսաշրջիկ, այսպես շարունակվելու դեպքում՝ հույս ունենք, որ կգերազանցենք 2 մլն. շեմը: Ավանդաբար, ամենաշատ զբոսաշրջիկներ այցելում են Ռուսաստանից, այս տարի ևս բացառություն չէ՝ մեր զբոսաշրջիկների ընդհանուր թվի 52 տոկոսը Ռուսաստանից են, այնուհետև՝ Վրաստանից, երրորդ տեղում՝ Իրանից:
Բեռնատարը ձորն է գլորվել. կա տուժած
Հուլիսի 10-ին, ժամը 11։58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնի գյուղ տանող ավտոճանապարհին «KamAZ» մակնիշի բեռնատարն ընկել է ձորը, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Հ․,
Տեսախցիկն արձանագրել է՝ Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող ձուլարանի ուղղությամբ
Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չունենք: Ներկայացնում ենք տեսախցիկի արձանագրած կադրը՝ GTB Steel LLC
Փաշինյան. Մեր խնդիրն է՝ հնարավորինս շատ տարածել տեղեկատվություն, որ մարդկանց համար ավելի լավ հնարավորություններ ստեղծենք, արտադրանքի որակը ևս բարձրանա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին ներկայացվել է մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը և պաշտոնատար այլ անձինք: Կառավարության ղեկավարին նախ
«Անգամ անառարկելի ապացույցներ ես ներկայացնում, միևնույն է, ինքնասպանության վարկածը չի փոխվում։ Անկախությունից ի վեր վատագույն ավանդույթները հիմա փայլուն իրականացնում է Արգիշտի Քյարամյանը»․ Ժաննա Ալեքսանյան
Ժաննա Ալեքսանյանը հայտարարեց, որ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերն այս իշխանության օրոք աճել են։
«ԲԴԽ-ն ինքնակամ կամ ինքնագլուխ չգնաց այս գործողություններին. սրա նախադրյալները կային»
Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե գործադիրը, օրենսդիրը, դատական բարձրագույն մարմիններից մեկն այսպիսի վարքագիծ է դրսեւորել, մնացած բոլորը համարելու են այդպիսի վարքագիծը ընդունելի, կիրառելի եւ համատարած սկսելու են այդ տրամաբանության մեջ աշխատել։ «ԲԴԽ-ն ինքնակամ, ինքնուրույն կամ ինքնագլուխ չգնաց այս գործողություններին»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած զարգացումներին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության
Ավտովթարից հետո վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
2023թ. հուլիսի 9-ին՝ ժամը 23:00-ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 20:00-ին, տարբեր աստիճանի ծակած-կտրած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Սիսիան քաղաքի 28, 30 և 71-ամյա բնակիչներ: Ահազանգի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել են նշված անձանց մարմնական վնասվածքներ ստանալու մի
«Ինչի՞ց ելնելով են Արցախի իշխանություններն սպասարկում Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների շահը, որը բնավ Արցախի շահը չէ»
«Առավոտի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ – Տիկին Հակոբյան, լիակատար շրջափակման հետեւանքով Արցախում ծանր իրավիճակ է ստեղծվել։ Ի՞նչ տրամադրություններ են մարդկանց մոտ։ – Տրամադրությունները երեւի թե չեն փոխվում, պատերազմից հետո իրավիճակին համապատասխան են մարդկանց տրամադրությունները։ Բայց կա կայուն մի տրամադրություն, որն ընդհանրապես չի փոխվում, դա ամեն գնով դիմակայելն է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հուլիսի 10-ին կեսօրից հետո, 11-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։ Հուլիսի 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի
Հակառակորդի նշանառության տակ գտնվելու հետևանքով Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել
Ճիշտ է, գյուղամերձ տարածքներից հողամասեր ենք տրամադրել նրանց, սակայն բնակիչ ունենք, որը մի քանի տասնյակ հեկտարի հասնող վարելահող ունի, որ գտնվում է թշնամու նշանառության ներքո
Հացահատիկային մշակաբույսերի գները նվազել են, սակայն սննդամթերքի բարձր գներն իրական սպառնալիք են խոցելի երկրների համար
Հունիսին ՄԱԿ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը շարունակել է նվազել
«Իմ աշակերտները Էդվարդ Միրզոյանից ձգվող կոմպոզիտորական դպրոցի նորածիլ շառավիղներն են». Արփինե Կալինինա
Վերջերս Հայաստանի Կոմպոզիտորների միության համերգասրահում տեղի ունեցավ կոմպոզիտոր Արփինե Կալինինայի ստեղծագործական դասարանի սաների համերգը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին: Համերգին մասնակցում էին Արփինե Կալինինայի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի եւ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի կոմպոզիցիայի դասարանի սաները: – Արփինե, Դուք ծավալում եք լայն երաժշտական գործունեություն. Հայաստանի Կոմպոզիտորների միության վարչության անդամ
Տեղի համայնքապետարանի գիտությա՞մբ է քանդվել Արավուսի ջրամբարը․ ահազանգ ոստիկանությանը
Դեպքը կատարվել է անցած տարի
«Երևանն այս օրերին դառնում է կինոյի ամենավառ կետերից մեկը»
Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Հուլիսի 9-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տրվեց փառատոնի պաշտոնական մեկնարկը։ Մեկնարկին փառատոնի պատվավոր հյուրերը, աջակիցներն ու պարզապես մշակութասեր մարդիկ անցան կարմիր գորգով։ Փառատոնի լիամետրաժ մրցույթի ժյուրիի կազմը գլխավորում է Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծի» դափնեկիր, ֆիլիպինցի ճանաչված ռեժիսոր Լավ Դիասը։ Փառատոնի պատվավոր հյուրերից են Կաննի


















































