Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը փակել է գազի խողովակը․ առաջիկա ժամերին պարզ կլինի՝ հերթական անջատումը լրի՞վ է, թե մասնակի

Քիչ առաջ Հայաստան-Արցախ գազատար միակ խողովակաշարում գազի ճնշման մակարդակը սկսել է իջնել, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը փակել է խողովակի վրա եղած փականը: Առաջիկա ժամերին, ըստ գազի ճնշման մակարդակի, հստակ կլինի, թե արդյոք հերթական անջատումը լրիվ է, թե՝ մասնակի: Պայմանավորված իրավիճակի այս փոփոխությամբ՝ «Արցախգազ» ընկերությունը խողովակաշարում կուտակված գազը մատակարարում է կրկին միայն ավտոգազալցակայաններին՝ դադարեցնելով

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ․ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 8-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել

Փաշինյանն ու Ալիևը համատեղ են գործում, շատ ավելի լայն ասպեկտով՝ գեոպոլիտիկ խաղերից մինչև Արցախի կործանում․ Արմեն Աշոտյան

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից (ՔԿՀ) հերթական հոդվածն է ուղարկել, որը հրապարակում ենք ստորև. Շիկահողի մերձակայքում ծառայակիցներին հաց տանելու ընթացքում առևանգված երկու հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի շինծու դատավարությունը և Հայաստանի իշխանությունների հանցավոր անգործությունը կրկին թարմացրին հայ ռազմագերիների ճակատագրի վերքը: Քանիցս ապացուցել եմ, որ մեր տղաները տանջվում են Բաքվի, Սումգայիթի և այլ ադրբեջանական

«Խանութում ոստիկանության քրեականի աշխատակիցը հարձակվեց վրաս»․ գյումրեցի ընդդիմադիր գործիչ

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում ահազանգել էր, որ Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում գտնվող «Բասեն» սուպերմարկետում քիչ առաջ հարձակման է ենթարկվել  Գյումրու ոստիկանության Մուշի բաժնի քրեական բաժնի աշխատակից Արտակ Պողոսյանի կողմից։ Նրա տեղեկացմամբ, խանութում առկա են նաև տեսախցիկներ։ Aravot.am-ի հետ զրույցում էլ Կարապետ Պողոսյանը պատմեց, որ մտել է խանութ, առևտուր

Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հրատապ նիստ

Հուլիսի 8-ին տեղի ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված կազմով հրատապ նիստ, որին մասնակցում էին նաև համայնքների ավագանիներում կուսակցության խմբակցության անդամները և Երևանի թիմը։ Նիստի ընթացքում քննարկվել են Երևանի ընտրությունների կազմակերպչական հարցեր, անդրադարձ է եղել ներքաղաքական հարցերին, այդ թվում, Արցախում ստեղծված իրավիճակին։ «ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն անընդհատ փոխում է մարտավարությունը` փորձում է հասկանալ, թե ինչպես կարող է արագ հասնել իր նպատակին. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանը վերջին օրերին ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետից տեսանյութեր է հրապարակում, որում տեսանելի են Կարմիր Խաչի միջոցով Հայաստան տեղափոխվող արցախցիների` անձնագրային ստուգումները: Այս անգամ նպատակը ոչ թե ցույց տալն է, որ արցախցիներն անցնում են իրենց վերահսկողության տակ գտնվող անցակետով, այլ այն,

Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է․ մինչև հուլիսի 11-ը կապահովվի շուրջօրյա էլեկտրամատակարարում

«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են Հարգելի՛ քաղաքացիներ, Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարման վերականգնման արդյունքում կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց: Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով: Այդ առումով հորդորում ենք բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել,

Ադրբեջանի ՊՆ ստահոդ հայտարարությունները նպատակ ունեն արդարացնել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տեխնիկայի ուղղությամբ պարբերաբար բացվող կրակը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 8-ի ժամը 22:35-ից ժամը 23։10-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Քարվաճառի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Բացարձակապես չի համապատասխանում իրականությանը նաև Ադրբեջանի ՊՆ պնդումը՝ իրենց գործողությունների արդյունքում իբր թե խափանված ինժեներական աշխատանքների մասին։ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊՆ

Միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտո Ֆերնանդեսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը:

27 ահազանգ է ստացվել տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ

Հուլիսի 5-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 27 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։ Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար,

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան զոհեր

Հուլիսի 8-ին, ժամը 23:21-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «KamAZ» մակնիշի բեռնատարին:

3 և 6-ամյա երկու երեխաների մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ․ ԱՀ ՔԿ

Սույն թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07:30-ին, Մարտակերտ քաղաքի Գ. Նժդեհ փողոցում՝ նույն քաղաքի բնակիչ Ա.Գ.-ին պատկանող «BMW» մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 3 և 6-ամյա երկու երեխաների դիեր։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական բաժնի քննիչը։ Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտակերտի շրջանի քննչական

Մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը․ Արարատ Միրզոյան

Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ նախարար Միրզոյանը նշել է. «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի ամրապնդմանը: Սա Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում

«Սա իրավական պետության հետ ուղղակիորեն որեւէ առնչություն չունեցող գործընթաց է»․ «Առերեսում»

Սա իրավունքի ուղղակիորեն չարաշահման, պետության կողմից իրավունքի ոտնահարման ամենատիպիկ օրինակն է։ Այսինքն՝ ասում են հետեւյալը․ թքած ունենք օրենքի վրա, դուք մեր դուրը չեք գալիս x, y, z պատճառներով, բայց կարող է խնդիր ունենանք այդ x, y, z պատճառներով պատասխանատվության ենթարկելու, հետեւաբար քեզ կպատժենք մի ուրիշ բանի համար»։

Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ

«Ա1+» – Արցախի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը ամենօրյա տեղեկագրում։ «Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Տուժածներ չկան»,- նշված է տեղեկագրում։ Ըստ հաղորդագրության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում հայկական և ադրբեջանական կողմերի հետ։  

Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին հետևում են ֆուտբոլի երիտասարդական առաջնության եզրափակիչ խաղին

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին այցելել են Բաթում քաղաքի Կենտրոնական մարզադաշտ, որտեղ հետևում են ՈւԵՖԱ-ի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա մրցավեճին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Քամու հետևանքով կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ

Ասել եմ՝ ով որ դեմ է սահմանի շենացմանը ու հայտարարելով ման եմ գալիս, թե հիմա ով իր վրա կվերցնի այդ  բառը, դա ես արդեն չգիտեմ

Անավարտ է մնացել Սուրբ Մեսրոպի անվան եկեղեցու կառուցումը․ բնակիչները նամակ-խնդրանքով դիմում են ՀՀ վարչապետին ու Ամենայն հայոց կաթողիկոսին

Shamshyan.com – Մենք՝ հայերս, սիրում ենք ի լուր աշխարհի հաճախ հպարտանալ և ասել, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին ազգն ենք։ Ու դարեր շարունակ պետություն-եկեղեցի համագործակցության ընթացքում շահել է ազգը։ Արդեն մի քանի տարի է՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների այգու վերջնամասում անավարտ է մնացել Սուրբ Մեսրոպի անվան եկեղեցու կառուցումը։ Ու հիմա տարածքն

Մահացած անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` սնունդ բերելու համար․ News.am

Արցախի Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղում 2 անչափահաս երեխաներին մայրը տանն էր թողել, ոտքով մեկնել Մարտակերտ` նրանց համար սնունդ բերելու համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մարտակերտի վարչական ղեկավար Արսեն Ավանեսյանը: «Գյուղը մոտ է գտնվում Մարտակերտին, մայրը ոտքով եկել է քաղաք, որ երեխաներին սնունդ տանի, տանը թողել է 3 տարեկան քնած երեխային ու 6 տարեկան աղջկան, բայց

Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարները վերլուծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինը և Վահե Գևորգյանը քննարկել են իրավիճակը Լաչինի միջանցքում և Ղարաբաղում։ Հանդիպման մասին հայտնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը` նշելով, որ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 7-ին։ «Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։ Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի

Բագրատ Սրբազանի ձեռամբ օծվեց Գետահովիտի Սուրբ Մատթեոս եկեղեցին (ֆոտոշարք)

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ այսօր օծվեց Գետահովիտ գյուղի նորակառույց եկեղեցին: Վերջինս կրում է Սուրբ Մատթեոս անունը: Այն կառուցվել է գետահովիտցի Կորյուն Ուլիխանյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Սրբալույս եկեղեցու օծման արարողությանը ներկա էր նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը: Նշենք, որ Գետահովիտում չկար գործող եկեղեցի, գյուղում պահպանվել էր միայն Միջնաշեն կոչվող կիսավեր հինավուրց տաճարը:

Այսօր` 4 տարի անց, ընկերության Հայաստանի մասնաճյուղն ունի 500-ից ավելի աշխատակից և հանդիսանում է ոլորտի խոշոր հարկատուներից մեկը․ Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանում հիմնադրումից 4 տարի անց Դատաարտ ընկերության Հայաստանի մասնաճյուղն ունի շուրջ 500 աշխատակից, հանդիսանում է ոլորտի խոշոր հարկատուներից մեկը։ Նկարում Դատաարտ ընկերության փոխնախագահ, Հայաստանի և Վրաստանի մասնաճյուղերի ղեկավար Արսեն Բաղդասարյանն է։ 2019թ. հունվարին Արսենի հրավերով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում հյուրընկալել էինք ընկերության տնօրենների խորհրդի անդամներին և քննարկում

«Տեսեք քանի հոգի է հիմա իր կնոջը ֆինանսավորում, քանի հոգու է Փաշինյանը հարկային արտոնություն տվել, էդ իր ասած օդիոզ դեմքերը հեչ, Աշոտյանը մե՞ջ». Դերզյան

«Ինքը ավելի քիչ է ազատ, քանի Արմեն Աշոտյանը հիմա իր խցում, որովհետեւ ինքը երբ դուրս եկավ, էլի պայքարելու է, իսկ այս իշխանությունը պայքար չունի»:

Ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառումը «Դուբրովնիկի համաժողովի ընթացքում Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության և ընթացիկ մարտահրավերների շուրջ մտքեր փոխանակեցի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ»։  

«Վտանգավոր է, երբ չենք հավատում, որ այս իրավիճակում յուրաքանչյուրիցս ինչ-որ բան կախված է»․ Ռուբեն Վարդանյան

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն այսօր Ստեփանակերտից առցանց եղանակով մասնակցել է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի՝ «Սփյուռք-Արցախ-Հայաստան. համագործակցություն» քննարկմանը: Խոսելով Արցախում իրավիճակի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակումն օրեցօր ավելի է վատթարացնում իրավիճակը: Ոչ միայն դեղորայքի կամ

Ախուրյանում համայնքապետի թիմակիցներից մեկը վայր է դրել մանդատը

Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի «Ախուրյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը՝ Աշոտ Մաթևոսյանը, երեկ դիմում է ներկայացրել համայնքապետ Արծրուն Իգիթյանին՝ խնդրելով վաղաժամկետ դադարեցնել ավագանու անդամի իր լիազորությունները։ Նա իր քայլը պատճառաբանել է աշխատանքային ծանրաբեռնվածությամբ։ Աշոտ Մաթևոսյանի փոխարեն, ամենայն հավանականությամբ, մանդատ կստանա Էդգար Խաչատրյանը, որը ըմբշամարտի մարզիչ է։ Ինչպես տեղեկացրել ենք, Ախուրյանում խառը իրավիճակ է․ այստեղ տեղական

Վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները․ ՀՀ ՄԻՊ հայտարարությունը ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ Ադրբեջանի ծանր հանցագործությունների դատարանն Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողներին մեղավոր է ճանաչել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներ ենթադրաբար խախտելու համար և դատապարտել 11 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Համաձայն ծնողներից և

Բժիշկների ուշագրավ նամակը՝ ԱՀԿ նախագահին՝ Արցախի հարցով. «Մենք չենք ընդունում որեւէ իրավիճակ, որը խախտում է մարդու բժշկական օգնության հասանելիության հիմնարար իրավունքը»

«Սույն նամակով մենք խնդրում ենք ձեզ անել ձեր լիազորությունների շրջանում ամեն բան, օգտագործել կազմակերպության բոլոր լծակները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակումը: Մենք ակնկալում ենք ԱՀԿ-ի հռչակած արժեքներին համապատասխան արդյունավետ գործնական միջոցների ձեռնարկում՝ ուղղված ԼՂ մարդկանց տառապանքների թեթեւացմանը եւ ռեպրեսիվ Ադրբեջանի շարունակական ագրեսիայից ԼՂ քաղաքացիների պաշտպանությանը»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031