Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն ու Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում  անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը,

«Մեր ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունն է մեզ պահում այստեղ». Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության խորհրդարանն ամփոփել է 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի աշխատանքները

«Շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին, հաջողությունները». Գիլոյանն ընդունել է Էլեն Բունիաթյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է 1992 թ. Բարսելոնայի Օլիմպիական խաղերում ԱՊՀ–ի միասնական թիմի բասկետբոլի օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բասկետբոլի Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է հյուրերին՝ շնորհակալություն հայտնելով այցելության համար. «Մենք շատ ենք կարևորում հայազգի օլիմպիական չեմպիոնների անցած ուղին

«2022 թ. ՀՆԱ-ն կազմել է նախապատերազմյան ՀՆԱ-ի 84,3 տոկոսը: Այնուամենայնիվ պետությունը կատարել է իր բոլոր սոցիալական պարտավորությունները». Վահրամ Բաղդասարյան

Հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հերթական նիստն է հրավիրել: Նիստի սկզբում խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հարձակման արդյունքում զոհված հայորդիների հիշատակը: Իր ելույթում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դիմել է քաղաքակիրթ աշխարհին՝ կոչ անելով համապատասխան պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Նա մեկ անգամ ևս հավաստել է հայրենիքում արժանապատվորեն ապրելու

«Մենք իրենց բոլորի դեմ եւս հաղորդում ենք տվել հանցագործության մասին եւ իրենց բոլորին կաշխատենք կարգի հրավիրել». Ավետիք Չալաբյան

Չալաբյանն ասաց, որ քաղաքապետարանում հասկացել են, որ նույնիսկ գլխավոր դատախազը չի կարող իրենց փրկի այդ խախտման համար: Ստորագրահավաքի ժամկետը երեք օրով երկարաձգելու պահանջով դիմել են ԿԸՀ-ին, որովհետեւ տարածքի տրամադրման հարցերով 3 օր ուշ են սկսել:

Հայաստանում է Պատժամիջոցների գծով հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենը

ք․ Երևան, 29 հունիս 2023թ․ – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալեց դեսպան Ջեյմս Օ՛Բրայենին, որը ներկայումս ԱՄՆ պետքարտուղարության Պատժամիջոցների համակարգման գրասենյակում զբաղեցնում է հատուկ համակարգողի պաշտոնը։ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման

Անդրեասյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող հարցեր

Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ-Մալաքին: Հանդիպմանը քննարկվել են մշակութային ժառանգության, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության, Լուվրում նախապատրաստվող ուրարտական ցուցահանդեսի, առաջիկայում Ֆրանսիայում կայանալիք Մարտիրոս Սարյանի և Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրությունների, ինչպես նաև համատեղ

Արման Խաչատրյանն ընդգծել է՝ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում

Հունիսի 28-ին տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի հերթական հանդիպումը, որին Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հարցը։ ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նախ ներկայացրել է հունիսի 28-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի կոպիտ խախտումները և սադրիչ գործողությունները, որի արդյունքում զոհվել է չորս զինվոր։ Ընդգծել է, որ Լաչինի

Հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է. սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով էր գործում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Մասնավորապես՝ – արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, -չի ապահովվել բնական և

Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կրակ բացելով Մաճկալաշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ. ԱՀ ՊՆ

Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալաշեն համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մարդու իրավունքների դատախազուհի (ՄԻԴ)

Եվ տիկին նախկին դատախազուհին, ուրախ ժպիտը դեմքին, ինչպես գործակալ-արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, մանրամասն կներկայացնի իրավիճակը։ Հանդիպմանը կհաջորդի մարդու իրավունքների երկու նվիրյալների համատեղ հայտարարությունը և օ՛ հրաշք․․․Ադրբեջանը կվերացնի Արցախի շրջափակումը, հայրենիք կվերադառնան մեր գերիները և կսկսվի հայ-ադրբեջանական եղբայրությունը։

Քմահաճույք չէ, սա պետական ինստիտուտների և պետականության ուժեղացման գործընթաց է, որը մենք պետք է անենք: Դա կառավարությանը չէ պետք, դա պետք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու. Փաշինյան

Հուլիսի 1-ից կբարձրանան կենսաթոշակների չափերը: Սահմանվել են սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, փոխհատուցման առավելագույն չափերը

Ucom-ում iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել 40 000 դրամ զեղչով

Մինչև հուլիսի 9-ը «Յուքոմ» ընկերության վաճառքի և սպասարկման կենտրոններից iPhone 14, iPhone 14 Plus, iPhone 14 Pro, iPhone 14 Pro Max մոդելները ձեռք բերելիս հնարավոր է ստանալ 40 000 դրամի զեղչ, եթե վճարումն իրականացվում է MasterCard-ով։ Մասնավորապես, iPhone 14-ը հնարավոր է ձեռք բերել սկսած 379 900 դրամից, իսկ iPhone 14 Pro-ն՝ սկսած 529 900 դրամից։

Հիշատակի արարողություն «Եռաբլուր»-ում՝ անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով

Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր` ուղղված

Շուրջ 35 հա անտառապատ նոր գոտի, 95-99% կպչողականություն. Երևանում ծառատունկի արդյունքները

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի շուրջ 12 հա տարածքում hերոսների ծնողների ձեռքերով հիմնված անտառպուրակն արդեն բերք է տվել: Ցուցանիշները գոհացուցիչ են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքի և Սարալանջի շուրջ 10 հա տարածքում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

«Միտումնավոր էր, թե ոչ, բայց հայաստանյան պատվիրակությանն ուղղված՝ բանակցությունները դադարեցնելու մեր կոչը մինչեւ վերջ չմեկնաբանվեց»․ Արթուր Հարությունյան

«Մենք պետք է հստակ արձանագրենք, որ ԼՂ ժողովրդի անվտանգության եւ իրավունքների մասին խոսելով՝ նկատի ունենք նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքը»։

Եվս 6 հիվանդության բուժման համար դեղերը շահառուներին կհատկացվեն անվճար՝ 2024 թվականից

Նախկին 50% զեղչի փոխարեն դեղերն այսուհետ անվճար կտրամադրվեն ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց

Տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար. պարզվել է Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ) ուսումնասիրության արդյունքում

Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում գտնվող Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։ Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվել է երթևեկության համար։ Վարորդները Երևանից դեպի Վեդի կարող են երթևեկել Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ40+950 հատվածում ժամանակավոր բացված հետադարձ կատարելով, այնուհետև՝ աջ կողմում գոյություն ունեցող գրունտային

ԱԺ-ում Արայիկ Հարությունյանը պատասխանել է Արցախի շրջափակմանը դիմակայելու քայլերին վերաբերող հարցերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին մասնակցել է Ազգային ժողովի նիստին, որի օրակարգում ներառված էր ԱՀ նախագահի 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև 2023 թվականի միջոցառումների ծրագրի մասին հարցը: Երկրի ղեկավարը պատասխանել է ԱԺ պատգամավորների կողմից բարձրացված հարցերին, որոնք վերաբերում էին իշխանությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և Արցախի շրջափակմանը դիմակայման քայլերին:

«Հայաստանի բոլոր իշխանությունների օրոք ասել են՝ «Տիգրանաշենը մեր հողը» չէ, իսկ այս իշխանությունն ընդամենը 6 տան սեփականության վկայական է տվել»

Տիգրանաշենը հանձնելու դեպքում ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ կունենա Պարույր Սեւակ գյուղը

Ինչպես թուրքերն արձագանքեցին Ռուսաստանում ռազմական բախումներին

Ermenihaber. Հունիսի 23-ի երեկոյան Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության (ՌՄԿ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինը երկրի ԶՈւ-ին մեղադրեց կառույցի ճամբարի հրթիռակոծման մեջ և հայտարարեց, որ Ռուսաստանում փաստացի պատրաստվում է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները լայն արձագանք գտան միջազգային մամուլում՝ այդ թվում թուրքական: Թուրքական մամուլն այս առումով առանձնակի օպերատիվությամբ էր լուսաբանում ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումները` դրանք որակելով

Արցախից 12 բուժառու ուղեկցողների հետ միասին տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ

Այսօր՝ հունիսի 29-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 12 բուժառու ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 15 բուժառուներ՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ստացիոնար

Բռնցքամարտի տղամարդկանց հավաքականը դուրս է մնացել Եվրոպական խաղերի քառորդ եզրափակչից

Սկզբում մեր կանանց ընտրանին էր մեկնարկային մենամարտերից հետո վերածվել հանդիսականի, իսկ տղամարդկանց թիմից քառորդ եզրափակիչ հասած Արթուր Բազեյանը, Գուրգեն Մադոյանը եւ Դավիթ Չալոյանը պարտություն կրեցին։

Հայաստանի դրոշը հայտնվել է Գյումրու կենտրոնում գտնվող աղբարկղում

աղբարկղում հայտնված դրոշի նկարը բավական ժամանակ տարածվում է համացանցում, սակայն իրավապահ համակարգից մինչ այս պահը ոչ մի արձագանք չկա, չեն կապվում իմ կամ այն օգտատիրոջ հետ, որը հայտնաբերել է դրոշը ու ոչ մի քայլ չեն նախաձեռնում պետականության խորհրդանիշն անարգողին հայտնաբերելու ուղղությամբ։ Հատկապես որ աղբարկղը տեղադրված է ՀՀ դատախազության Շիրակի մարզի շենքի անմիջապես դիմացի հատվածում։

ՀՀ նախագահը մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հունանյանին

ՀՀ նախագահը մերժել է 17 դատապարտյալի ներման խնդրագրերը, այդ թվում՝ մերժել է ներում շնորհել Նաիրի Հունանյանի եղբորը՝ Կարեն Հունանյանին:  Նախագահի հրամանագրերի քաղվածքները հրապարակվել են ՀՀ արդարադատության նախարարության կայքէջում։

Moody’s-ը բարելավել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով «կայուն», վերահաստատել է Ba3 վարկանիշը

Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն: Բարձրացել են նաև բանկի կոնտրագենտի ռիսկի երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr): Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի

Արմեն Փամբուխչյան. «Ընտրությունները չենք կեղծում, բնական է, որ մի տեղ հաղթում ենք, մի տեղ՝ պարտվում»

Երեւանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի շտաբը ղեկավարելու է Արմեն Փամբուխչյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031