Օրվա լրահոսը
Փաշինյանը մեկ շանս ունի միայն պատմության առաջ դույզն-ինչ պարզերես լինելու՝ եթե հրաժարվի այն քաղաքականությունից, որ վարում է. «Ազգ»
Լեգիտիմ իրավունք ունի Փաշինյանի թիմակից Անդրանիկ Քոչարյանի այն հարցադրումը, թե միգուցե արժեր, որ նախկին բոլոր նախագահները հավաքվեին եւ ներկայացնեին իրենց պատկերացումները Արցախի հարցի վերաբերյալ
Շանտաժի ու ճնշումների առաջ չի կարելի նահանջել. «Հրապարակ»
Նրանք անգամ իրենք իրենց փորձից ու սխալներից հետեւություններ չեն անում։
Լուսագյուղի մոտի վթարային կամրջի վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կարգելվելի տեղամասում տրանսպորտային միջոցների երթևեկությունը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ11+400 հատվածի (Արամավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ) վթարային կամրջի վերականգնման շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով առաջիկա մի քանի օրերին արգելվելու է տեղամասում բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Ներկայացվում է շինարարության վայրի շրջանցման սխեման։ Վարորդներին խնդրում ենք կամուրջը շրջանցել նշված սխեմային համապատասխան։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Բլինքեն. Հայաստանի ու Ադրբեջանի բանակցություններում արձանագրվել է կարևոր առաջընթաց
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ
Մեր ինքնորոշման իրավունքը ոչ մեկը, ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի միջազգային կառույց չի կարող կասկածի տակ դնել. Արայիկ Հարությունյան. civilnet
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների հետ գործածկցությանը, Արցախի նախագահն ասաց, որ ամեն օր շփումներ կան, կան նաև խնդիրներ, ինչը նման ձևաչափով պետք չէ քննարկել։
Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականին բնակարան է գնել. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը 2020 թվականի օգոստոսին բնակարան է գնել Արաբկիր վարչական շրջանում։ Նա հանդիսանում է այդ բնակարանի միանձնյա սեփականատերը։ Նա, սակայն, ներկայացրել է նաեւ երկու բնակարան, կրկին՝ Արաբկիրում, որը 90 օրից ավելի փաստացի տիրապետվող անշարժ գույք է կամ հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին ձեռք բերված, երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող
Ինչպես է վարկաբեկվում արեւմտամետությունը
Մեր քաղաքական գործիչները սիրում են բացականչել՝ «ես ոչ արեւմտամետ եմ, ոչ ռուսամետ, ես հայամետ եմ»: Ինչ խոսք, դա կուրծք ծեծելու հրաշալի տարբերակ է, եւ, ինչպես ցանկացած դատարկ կարգախոս, գեղեցիկ է հնչում: Ի հեճուկս այդ խրոխտ հայտարարությունների՝ ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է ունենա գաղափարական, արժեքային կողմնորոշում: Այդ իմաստով ազատության, հանդուրժողականության, լուսավորության գաղափարները, որոնք
Միգրենի հաղթահարմանը նպաստող պարզ քայլերը
Միգրենը նյարդաբանական բնույթի խանգարում է, որի առաջացումն, ամենայն հավանականությամբ, ժառանգական գործոնով է պայմանավորված։ Միգրենի նոպաների ժամանակ մարդկանց համար շատ դժվար է լինում նորմալ կենսագործունեություն ծավալելը, և դեղորայքային բուժումից զատ կենսակերպում մի շարք շտկումներ է հարկավոր կատարել՝ քրոնիկ միգրենից կամ խնդրի սուր դրսևորումներից խուսափելու համար։ Միգրեն ունեցող մարդու համար կարևոր են հետևյալ քայլերը՝ Քնի որակի բարելավումը․
Արարատ Միրզոյանը եւ Ջեյհուն Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց
Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ:
Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զոհերի դիերը. Արցախի ՄԻՊ
Շփման գծում նախօրեի արյունալի միջադեպի հետևանքով երկու զոհված զինծառայողների դիերն Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել, «Ազատությանը» հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա նշել է, որ ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է. ծնողները ցանկանում են նրան Եռաբլուրում հուղարկավորել, մյուս զինծառայողը՝ 20-ամյա Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ, որի հարազատները պատերազմից հետո Հայաստանում
«Պարոն դատավոր» օգտատերը «Տիկ Տոկ»-ից տվյալները ջնջելու համար պահանջել է սեռական հարաբերություն և 100.000 – 800.000 դրամ
Քննչական կոմիտեն ուսումնասիրում է 19-ամյա քաղաքացու հաղորդումը
ԱՄՆ հաստատակամ է տարածաշրջանային խաղաղությանն աջակցելու հարցում. Մենենդես. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինվորականներ․ «Խոր վշտով տեղեկացա Լեռնային Ղարաբաղում այսօր զոհ դարձած չորս հայերի մասին։ Շարունակում ենք հետևել իրավիճակին, իսկ Միացյալ Նահանգները հաստատակամ է տարածաշրջանային խաղաղությանն աջակցելու հարցում»:
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Հրազդանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հունիսի 18-24-ը Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հրազդանում՝ հունիսի 18-ին և 19-ին, Վանաձորում՝ չի գերազանցել։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն կատարել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դարձավ 36,9 մլն դրամ։ Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։ Փաստորեն, չինական ընկերությունը
Էդգար Ղազարյան․ «Քննչական կոմիտեն պարզել է իմ նկատմամբ բռնություն իրականացնողների ինքնությունը, բայց այս հանցագործության գլխավոր բաղադրիչը պատվիրատուին բացահայտելն է»
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 2022 թվականի հոկտեմբերի 18-ին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նկատմամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Նրանք Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ են։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը։ Եվ որ
Թշնամու կրակոցները վնասել են Ճանկաթաղի բնակելի տները․ «Ապառաժ»-ի ֆոտոշարքը
Թշնամու կրակոցները վնասել են Ճանկաթաղի բնակելի տները:
Պաշտպանը լսել է Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին հուզող խնդիրները
Պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է տեղահանված անձանց և փախստականներին
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին
Երևանում մթնոլորտային օդի որակը. հունիսի 22-28-ը (2023թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում հունիսի 26-ին և 28-ին, Նոր Նորքում՝ հունիսի 28-ին, Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունիսի 22-26-ը, Արաբկիրում՝ հունիսի 28-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
Կարեն Դեմիրճյանը դա հասկացավ և չկառուցեց Մեղրիի ավտոճանապարհը․ Լևոն Բարխուդարյան. «Ա1+»
«Երկաթգծի Մեղրու հատվածը շահագործում էր Ադրբեջանի երկաթուղին։ Ի պատիվ Կարեն Դեմիրճյանի՝ նա Մեղրիում չկառուցեց ավտոճանապարհը։ Ալիևը մեծ խոստումներ էր տվել։ Ասֆալտապատ ճանապարհը հասել էր մինչև Հայաստանի սահմանը։ Դեմիրճյանը հասկացավ հետևանքները, որ դա ագրեսիվ նպատակներ ուներ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։ Բարխուդարյանը նաև ասաց, թե համաձայն չէ նոյեմբերի 9-ի հայտարարության այն կետի
Ալյուրի ծավալի խնդիր չկա, եւ անտեղի է հացեղենի ավելորդ քանակի գնման միտումը
Տեղեկացնում ենք, որ այսօր խանութներում առաջացած հացեղենի արհեստական սղությունը պայմանավորված է որոշ անբարեխիղճ տնտեսավարողների հարուցած խուճապային տրամադրությամբ, որն էլ հանգեցրել է բազմաթիվ քաղաքացիների կողմից ավելորդ քանակի հացեղենի գնման և մնացածի համար սղության առաջացման: Ուստի, քաղաքացիներին հորդորում ենք հացեղենի գնումները կատարել ամենօրյա կարիքին համապատասխան քանակով՝ առանց տրվելու խուճապային տրամադրությունների, քանի որ ալյուրի ծավալի խնդիր չկա և
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ
Հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Ճարտար համայնքի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ։ Հայկական կողմում տուժածներ չկան։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումներն են նույն ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի
«Ապրելու երկիր» կուսակցության հերթական մեգապրոյեկտներից մեկը Երևանի ճոպանուղու համակարգի կառուցումն է. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Երևանում տրանսպորտի՝ մեղմ ասած անմխիթար վիճակը համակարգային լուծում է պահանջում։ Միայն ավտոբուսներ ձեռք բերելը քաղաքը չի բեռնաթափում, չի ազատում խցանումներից և չի օգնում, որ բնակիչներն անտեղի չվատնեն իրենց ժամանակն ու նյարդերը։ Այս խնդիրների լուծման համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և ուղիները՝ թե՛ ստորգետնյա,
Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է Օնիկ Գասպարյանի հայտարարությունները. «Արմենպրես»
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը մեկնաբանել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի՝ 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարությունները, որոնք վերաբերում էին 2020 թվականի օգոստոսի 14-ի ԱԽ նիստում իր արած հայտարարություններին ու առաջարկություններին: «Արմենպրես»-ի հարցին պատասխանել է ԱԽ քարտուղարի մամուլի քարտուղարը: – ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ի պատասխան ԱԺ Քննիչ հանձնաժողովում
ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության տոնը և ներկայացնում մեմֆիսյան բլյուզը
ԱՄՆ դեսպանությունը նշում է ԱՄՆ անկախության 247-րդ տարեդարձը, որին նվիրված տոնական միջոցառումը համեմված է մեմֆիսյան բլյուզի նոտաներով։ 1766թ․ Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր ամերիկացիները հուլիսի 4-ը նշում են որպես Անկախության տոն։ «Անչափ ուրախ եմ ԱՄՆ անկախության օրն առաջին անգամ նշել Հայաստանում՝ տոնելով ԱՄՆ ժողովրդավարության ծնունդը, ամուր հայ-ամերիկյան հարաբերությունները և մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները։ Երեկոն մեմֆիսյան
«Եթե իրենք 50 հազար մարդու արտահայտած կարծիքին 50 հոգով դեմ լինեն, պիտի երկար մտածել դրա համար». Էդգար Ղազարյան
Սա ակնհայտ քաղաքական խնդիր է: Իրենք փորձել են քաղաքական որոշում կայացնել ու չթույլատրել, հետո, տպավորություն է, որ միջազգային կազմակերպությունները որոշակի անհանգստություն են ներքին կարգով փոխանցել, որովհետեւ առաջին անգամ է, որ քաղաքացիները նախաձեռնություն են ցուցաբերում օրենսդրական փոփոխություն իրականացնել եւ եթե դա պետք է արգելվեր միայն վարչական ճանապարհով, շատ մեծ խնդիրներ կառաջացներ իրենց համար»:
ՀՀԿ երիտասարդները լուռ ցույց իրականացրեցին՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով
«Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին», «Արցախ», «Նիկոլ մարդասպան», «Առանց թուրքի, Հայաստան», «Առանց Նիկոլ, Հայաստան» կարգախոսներով, ՀՀԿ երիտասարդները լուռ ցույց իրականացրեցին Հանրապետության հրապարակում:
Բաքուն արձագանքել է Մակրոնի ենթադրյալ հայտարարությանը
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՀՅԴ տարածած հաղորդագրությանը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսելում հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է. «Ալիևի վրա ես ավելի շատ ճնշում եմ գործադրել և կգործադրեմ, քան նույնիսկ Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է, Արցախի հարցում ես միակն եմ, որ հստակ դիրքորոշում և ուղերձ ունեմ»: «Մակրոնի հերթական, իրականությունը չարտացոլող հակաադրբեջանական արտահայտությունները Մարսելի հայ
«Ով ասում է Արցախը մերը չի, ինձ համար ինքը հայ չի. այս նախաձեռնությունը որեւէ մեկին պատժելու համար չէ, սա կանխելու համար է». Արսեն Գրիգորյան
Ըստ Արսեն Գրիգորյանի, ամոթ է, որ Հայաստանում լինի օրենք, որը քրեականացնում է ցեղասպանության ժխտողականությունը, բայց երբ տեսնում ես այսօրվա մեր իրականությունը, հասկանում ես, որ դա անհրաժեշտություն է. «Մենք ընդհանրապես որեւէ մտավախություն պիտի չունենայինք, որ որեւէ հայ կասկածի տակ կդնի Արցախի հայկական լինելը կամ մտածել, որ Արցախը պիտի լինի այլ պետության ինչ-որ մաս»:
Նիկոլ Փաշինյանն ու Ջեյմս Օ-Բրայենը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողությունները
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք
Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը,


















































