Օրվա լրահոսը
«Հազար ողորմի Սերգոյին. այնքան կուզեի՝ կենդանի լիներ, նայեի աչքերի մեջ՝ ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
«Դիզվառելիքի գործով» նոր մեղադրողն Էդգար Արսենյանն է
Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավար Պենի Մորդընթին: ԱԺ խոսնակը նշել է, որ այս այցը Միացյալ Թագավորություն լավ առիթ է քննարկելու մեր երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր` հավելելով, որ Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել եւ զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները:
Լոռու մարզում պարեկների գործունեությանը միջամտելու համար Երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյուլագարակ բնակավայրի մի խումբ բնակիչների կողմից պարեկային ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Գյուլագարակ գյուղի 24, 41, 23 և 34 տարեկան
Արցախի շրջափակումը ցույց տվեց, թե որքան կարևոր է պարենային անվտանգության ապահովումը և որքան անհրաժեշտ՝ պարենային ինքնաբավության ուղղությամբ աշխատանքների իրականացումը. Ռուբեն Վարդանյան
Եթե ժամանակին ծրագիրը նպատակային լիներ, անշուշտ ճգնաժամի ընթացքում Արցախում բանջարեղենի այսպիսի սուր պակաս չէր լինի:
Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից։ Վերջինիս գիտական թեզի վերնագիրն էր «Հետախուզության դերը արտաքին քաղաքականության մեջ»։ Հիշեցնեմ, որ Ֆիդանը մինչ արտգործնախարար նշանակվելը երկար տարիներ գլխավորում էր Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը։ Իսկ Ֆիդանի դոկտորական թեզը վերնագրված էր «Դիվանագիտությունը գիտելիքի դարում. տեղեկատվական տեխնոլոգիաների դերը համաձայնագրերի հաստատման գործում»:
Էդգար Սեւիկյանն ուզում է խաղալ Հայաստանի հավաքականում
«Ես միշտ եմ ասել, որ հայ եմ: Եվ եթե Հայաստանից մարզական քաղաքացիությունս փոխելու առաջարկ ստանամ, ուրախ կլինեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է «РБ Спорт»-ը:
Ի՞նչ ձեւաչափով կլինի Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին․ Մանե Թանդիլյանը կարեւորում է համագործակցությունը
«Պարոն Վարդանյանի հետ մենք ունենք գաղափարական, գործընկերային ու խորքային համագործակցություն»։
ՀՀ որոշ մարզերում կներդրվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: ՀՀ որոշ մարզերում կներդրվեն Պրոբացիայի ծառայության շարժական տրանսպորտային գրասենյակներ. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ Պրոբացիայի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Երևան քաղաքում, ՀՀ մարզային 27 գրասենյակներում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոնում (ք. Արարատ): Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսությունների վերազինման ծրագիր է սկսում
8 հունիսի, Ստեփանակերտ: «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության նախաձեռնությամբ մեկնարկել է Արցախի ջերմոցների վերազինման ծրագիր, որն ուղղված է շրջափակման հետևանքով ստեղծված պարենային ճգնաժամի մեղմանը: Ծրագիրը նախատեսում է շուրջ 14․000 քմ ջերմոցային տնտեսությունների վերազինում` հովացման, խոնավացման, լուսավորման, ջեռուցման, ոռոգման և պարարտացման համակարգերով, ինչ հնարավորություն է տալու բարձրացնել տնտեսությունների արդյունավետությունն ու զգալիորեն ավելացնել արտադրանքի ծավալները:
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզումները
Գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարության ներքո այժմ գտնվում է 20 ֆուտբոլիստ, հիմնականում նրանք, ովքեր հանդես են գալիս Հայաստանի առաջնությունում։
«Մենք ապացուցել ենք, որ ՔՊ-ի հետ որեւէ համայնքում համագործակցության եզր չունենք, առավել եւս դա չի լինելու Երեւանում»․ Մանե Թանդիլյան
«Երեւանցիները պատասխանատվություն ունեն ամբողջ ազգի առջեւ՝ փոփոխելու այսօրվա ներկա իրավիճակը, որի հետ մենք հաշտ չենք։ Հետեւաբար, այս ընտրությունները մենք արդյունավետ իշխանափոխության միջոց ենք նաեւ դիտարկում։»։
Թուրքիայում քաղաքապետարանը խոստովանել է հայկական գերեզմանատունը ոչնչացնելու փաստը
Ermenihaber. Թուրքիայի Վանի նահանգի Էդրեմիթի (պատմ. Արտամետ) շրջանի քաղաքապետարանի կայքի «բնակչություն» բաժնում տեղադրված տեքստում խոստովանվել է, որ տեղի հայկական գերեզմանոցը ոչնչացվել է պետական բնակարանաշինական կազմակերպության իրականացրած շինարարության և ճանապարհաշինության հետևանքով: Թուրքական «medyascope.tv»-ի հաղորդմամբ՝ համապատասխան բաժնում տեղադրված հոդվածում նախ անդրադարձ է արվել շրջանի անվանմանը։ Նշվել է, որ հստակ ծագումը հայտնի չէ ու ավելացվել, որ հայկական աղբյուրներն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ին, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հունիսի 8-ին և 12-ին կեսօրից հետո, 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ին, 13-ին շրջանների զգալի
Չնայած Ֆիրդուսի թաղամասի բողոքող քաղաքացիների բազմաթիվ պնդումներին՝ կառավարությունից որևէ մեկը նրանց չհանդիպեց ու չընդունեց (թարմացված)
«Ես ոնց որ Երևանի քաղաքապետը չեմ, չէ՞». Էդմոն Մարուքյանը՝ Ֆիրդուսի բնակիչներին
Կիրիլ Պատրիարքի խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված են փաստեր Դադիվանքի՝ դարերի ընթացքում հարձակումների և ավերածությունների ենթարկված և կանգուն մնացած հայկական սրբավայրի մասին
Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում: Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ և խմբագրությամբ հրատարակված Ուղղափառ հանրագիտարանում ներկայացված է Դադիվանքի կառուցման, անվան ծագումնաբանության, դարերի ընթացքում հարձակումների և
Դատախազությունը պահանջում է Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք, 46 մլն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի հունիսի 1-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վ.Վ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 4 անշարժ գույք Երևանում և Լոռու մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց
Հայաստանի պատանի շախմատիստները առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի առաջնությունում
16 տարեկանների մրցակցությունում Ռոբերտ Փիլիպոսյանը 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Առաքելյանը եւ Նարեկ Գիմոյանը ընթանում են, համապատասխանաբար 4-րդ եւ 6-րդ տեղերում:
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը վերահաստատում է Արցախի համար պայքարում կարմիր գծերը չհատելու իր դիրքորոշումը
Հունիսի 7-ին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման նորընտիր խորհուրդը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպումը կայացել է Շարժման խորհրդի նախաձեռնությամբ՝ հունիսի 4-ից Բերձորի՝ «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով քաղաքացիական անձանց երթևեկի հարցը քննարկելու նպատակով։ Նախօրեին «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով եւ անընդունելի
«Կոնկրետ տեղերում ընտրությունների միջոցով իրականացնելով իշխանափոխություններ՝ մեր հաջորդ հանգրվանը Երեւանն է»․ Մեսրոպ Առաքելյան
«Մեզ համար կարեւոր է նաեւ կուսակցությունն ուժեղացնել այնպիսի անհատներով, ովքեր կարող են եւ պատրաստ են պատասխանատվություն ստանձնել Երեւանի կառավարման հարցով»։
Դեսպան Քվինն այցելել է Սյունիքի մարզ
Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները: Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
«Կիրառելու են բոլոր գործիքակազմերը, որ Երեւանում պահեն իրենց իշխանությունը, բայց մենք գիտենք՝ ինչպես պայքարել»․ Մանե Թանդիլյանը՝ վարչական ռեսուրսի մասին
«Որոշողը երեւանցին է, եւ սեփական հռչակմամբ հաղթող կամ սեփական հռչակմամբ քաղաքապետ Երեւանը չի ունենալու»։
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Նարինե Թորոսյանի երդման արարողությունը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Թորոսյանի երդման արարողությունը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Ադրբեջանական կողմի խնդրանքով ԱՄՆ-ում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվել է
Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Որոշում է կայացվել երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյային ձերբակալվելու մասին
Գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Ա․Ս․-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է քաղաքացուն, ապա նվիրատվությամբ գրանցվել ԱԺ նախկին պատգամավորի կնոջ անունով
2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական
Եթե տեղեկությունը հերքվի տարիներ անց, ապա հերքումը կկորցնի իր արդիականությունը
Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի 2023 թվականի հունվար-մարտ համարը: Ամսագրի այս համարում ընդգրկվել էր նաեւ «ՀՀ փաստաբանների ակադեմիա» հիմնադրամի ռեկտոր, ի.գ.թ Արա Զոհրաբյանի «Դատական քննության ժամկետների պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության գործերով» հոդվածը, որում ներկայացված են պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի վերաբերյալ վեճերի առանձնահատկությունները եւ դրանց քննության համար սեղմ ժամկետներ սահմանելու հրամայականը։
«Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է
«Այս որոշումը հիմնված է եղել վերջին ամիսներին Երեւանի բնակիչների հետ մեր ակտիվ շփումների, նրանց հետ մեր զրույցների, սոցիոլոգիական հարցումների արդյունքների վրա»։
Սա անհատական և խմբային ձախողում է: Գուցե որոշումներ ընդունող կամ ակտիվիստ կանայք կարողանան փոխել բռնություն գործադրելու արատավոր սովորույթը. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսելում մասնակցում է հունիսի 7-8-ը անցկացվող «Կին քաղաքական առաջնորդներ 2023» գագաթնաժողովին: Գագաթնաժողովին ելույթ է ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ընդգծել, որ «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցը հնարավորություն է տալիս ծառայել գենդերային հավասարության, կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման համար, ինչը ավելի լավ աշխարհ ունենալու երաշխիքներից է: Աննա Հակոբյանի խոսքով, դա առավել
Անահիտ Ավանեսյանը շատ լավ է վերաբերվում Արսեն Թորոսյանի քննադատությանը
Ես բոլոր տեսակի քննադատություններին շատ լավ եմ վերաբերվում», – կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։ Լրագրողի ճշտող հարցին՝ այդ թվում նաև նախկին նախարար Արսեն Թորոսյանի քննադատությունների՞ն՝ արձագանքեց. «Իհարկե, ինչո՞ւ ոչ»։
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին. Փաստինֆո
Փաստինֆո. ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից առևանգված և Ադրբեջանում գերության մեջ պահվող երկու հայ զինծառայողներին։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են երկու հայերի՝ Ադրբեջանում։ «Նրանց հետ տեղի է ունեցել առանձնազրույցներ և հաստատվել է կապն ընտանիքների հետ՝ Կարմիր խաչի


















































