Օրվա լրահոսը

Բնակարանների վարձավճարները նվազել են, վաճառքի գները՝ աճել․ ի՞նչ բում է շինարարության ոլորտում

Շուկայում աշխուժությունը հիմա ավելի մեծ է, քանի որ եկամտահարկի վերադարձի օրենքը Երեւանում գործելու է մինչեւ 2025 թվականը։

«Մեր համերաշխությունն ենք հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը»․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ձերդ գերազանցություն, Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեկ երեկոյան երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և

Ադրբեջանի Պն-ն կրկին խեղաթյուրում է իրականությունը

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 4-ի՝ ժամը 04։20-ից ժամը 13։55-ն ընկած ժամանակահատվածում սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ հայտարարելով Շուշիի ուղղությամբ իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, կրկին խեղաթյուրում է իրականությունը`

Ինչո՞ւ Թուրքիայում Փաշինյանին Քըլըչի մակարդակով դիմավորեցին եւ անուն-ազգանունը չկարդացին․ թուրքագետը՝ այցի ուղերձների մասին

«Չի կարող այնպես լինել, որ հայկական կողմը ցեղասպանության հարցը դնի պահանջատիրության մակարդակի վրա, իսկ Թուրքիան շարունակի ՀՀ հետ հարաբերություններ հաստատել»։

Հակոբ Բերբերյանին «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել, ապա ազատ արձակել

ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր․ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման են ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին: Ես և Ասպրամ Կրպեյանը գնում ենք այնտեղ: Այնուհետև Հակոբ Բերբերյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Երեք ժամ պահելուց հետո ինձ բաց թողեցին։ Վարչական իրավախախտում արձանագրեցին ու երևի 10 հազար տուգանք է նախատեսվում։

«1920-30-ական թվականների քարտեզներով ՀՀ տարածքում «անկլավներ» չկան, իսկ Արծվաշենը անկլավ չէ եւ միացված է Հայաստանին»․ քարտեզագիր

Եթե բանակցություններում առկա են միայն մեկ կողմի պահանջները երկրորդ կողմի նկատմամբ, ապա այդ բանակցություններն ինքնին ապօրինի են եւ հակասում են միջազգային իրավունքին։

Կասկած չկա, որ Թուրքիան շարունակելու է ագրեսիվ ռազմականացված արտաքին քաղաքականությունը․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ: Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա,

Արտակարգ դեպք Վանաձորում. նախկին ամուսինը հետապնդել է կնոջը, որը փախել եւ թաքնվել է համալսարանի գրադարանում

Aravot.am-ի տեղեկություններով՝ 2 օր առաջ՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 09.30-ին ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի մտել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան և վիճաբանություն ստեղծել: Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, 38-ամյա տղամարդը կենցաղային

Պետք է Երևանի թոքերը վերականգնել, ոչ թե «մեյք-ափ» անել Երևանը․ «Ա1+»

«Ա1+» – Երեւանի հյուսիսային մուտքի մոտ կոճղերն ու փոսերը վկայություն են 87 կենսունակ ծառերի, որոնք հատվել են այս տարի։ Երբ այս մասին ահազանգեց ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Հայրումյանը, Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ծառահատումներն արվել են առանց իրենց իմացության, կպարզեն ու կպատժեն։ Երեւանի կենտրոնում այս գարնանը հաստաբուն թեղիներին փոխարինել են սակուրաները՝ արդեն քաղաքային իշխանությունների իմացությամբ։ Մարտի կեսերին

«Կտեսնենք, որ Դիլիջանի քրեականի պետը չի պատժվի, ոստիկանները շարունակում են անպատիժ մնալ»․ Ժաննա Ալեքսանյան

«Այս մի գործը հանրությանը հայտնի դարձավ, բայց բազմաթիվ գործեր կան, որոնք հանրությանը հայտնի չեն դառնում, եւ ոստիկանները շարունակում են մնալ անպատիժ»։

Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի ծխատար խողովակում

Հունիսի 4-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի 2-րդ հարկից ծուխ է նկատվում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում

Շատին համայնքի նախկին ղեկավարը կասկածվում է ապօրինի աճուրդ-վաճառքներ կազմակերպելու մեջ. Գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում  Շատին համայնքի նախկին ղեկավար Մ. Սմբատյանի պաշտոնավարման տարիներին ենթադրյալ չարաշահումների հետ կապված, որոնք արդեն փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե: Մասնավորապես՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Մ. Սմբատյանը կազմակերպել և անցկացրել է կադաստրային ծածկագրերով հողատարածքների ձևական աճուրդ վաճառքներ, որով խախտել են  «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 4-ի ցերեկը, 6-7-ը շրջանների զգալի մասում, 5-ին, 8-9-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ը ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝

Խայտառակ իրավիճակ՝ Դիլիջանի ճանապարհին

Դիլիջանի ճանապարհին այս պահին խայտառակ խցանում է՝ մինչև թունել հասնելը: Հարյուրավոր քաղաքացիներ մնացել են կես ճանապարհին, որովհետև ինչ-որ մարդիկ որոշել են մեծ բեռներ տեղափոխել ու փակել են ճանապարհը: Մեքենաների մեջ երեխաներ են՝ ժամերով արևի տակ: Քիչ առաջ երկու ոստիկանական մեքենա եկավ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Խաղաղության օրակարգին հավատալով՝ որտե՞ղ պետք է ներդրումներ անեն, այն տարածքներում, որոնք իշխանությունները չգիտեն՝ երբ եւ ինչ պայմաններո՞վ են հանձնելու թշնամուն»

«Շահումով խաղերի ոլորտում աճ կա, եթե մարդիկ խաղաղության օրակարգին հավատում են շահումով խաղեր են խաղում, ինչ-որ տեղ հասկանալի է»։

Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Համացանցում տարածվող տեսանյութում դրսևորվող՝ Երևան քաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ հունիսի 4-ի գիշերը առերևույթ ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի

Ողբերգական դեպք Ալավերդի քաղաքում. Գնացքը հարվածել է երիտասարդ տղային, որը տեղում մահացել է

Երեկ կեսգիշերին մոտ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Լոռու Ալավերդի քաղաքում: Դեպքը տեղի է ունեցել Թումանյան փողոցը Հայպետշին թաղամասին կապող երկաթուղային գծանցում: Ժամը 23:10-ի սահմաններում գնացքը հարվածել է երիտասարդ տղային, որը տեղում մահացել է: Ալավերդի բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ժամը 23:15-ին իրավապահ մարմինների կանչով շտապ բուժօգնության հերթապահ խումբը

Փառատոնի ժամանակ քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ տեսանյութ էր հրապարակել, որը ներկայացնում էր «Երևանի գինու օրեր» փառատոնի շրջանակներում Երևանի Սարյան փողոցում քաղաքացիների և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպը։ «Օրվա իշխանության կողմից հանցավոր նպատակներով օգտագործվելու արդյունքում լկտիացած հերթական հաստավիզ ոստիկանը։ Տեսեք, թե ընդամենը րոպեներ առաջ Սարյան փողոցում ինչպիսի ուժգնությամբ է հարվածում ու գետնին գցում քաղաքացուն, ապա

Նվազել են հացահատիկի, եգիպտացորենի, բուսական յուղերի եւ պանրի միջազգային գնանշումները, բրնձի, շաքարի եւ մսի գները՝ աճել

Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ): ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով  գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6

Գործող կառավարությունը զիջում է մեր ազգային շահերը և ստանում դրսի խաղացողների օժանդակությունը․ «Հայացք Երևանից»

Հայաստանի հանրությունը հաճախ շփոթում է օգտագործվող երկու եզրույթներ՝ «լեգիտիմ» ու «լեգալ»՝ օրինական եղանակով ընտրված, և դա ունի իր բացատրությունը: 1995 թվականից սկսած՝ հանրությունն ունի անվստահություն պետական ընտրությունների հանդեպ, և ամեն հերթական ընտրությունից հետո ամենահաճախակի լսվող արտահայտությունն է՝ իշխանությունը «լեգիտիմ» չէ, այսինքն՝ օրինական եղանակով չի ընտրվել, եղել են ընտրակեղծիքներ: Այստեղ շփոթում են «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունները,

Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը. Ermenihaber. am

Ermenihaber. am – Հունիսի 4-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Նույն օրը հրապարակել է նոր կառավարության կազմը։ Փոխնախագահ – Ջևդեթ Յըլմազ (նախկինը՝ Ֆուաթ Օքթայ) Արդարադատության նախարար – Յըլմազ Թունչ (նախկինը՝ Բեքիր Բոզդաղ) Ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար- Մահինուր Օզդեմիր Գյոքթաշ (նախկինը՝ Դերյա Յանըք) Աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար

Բացօթյա շախմատային խաղաշար՝ Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին։ Հունիսի 1-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա միաժամանակյա խաղաշար՝ Շախմատային օլիմպիադաների եռակի հաղթող, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի և 15 դպրոցականի միջև։ «Ուրախ եմ Երեխաների պաշտպանության օրն անցկացնել խելացի ու շախմատասեր երեխաների հետ։ Այս տոնի կենտրոնում փոքրիկների երջանկությունն է, նրանց

«Անկլավային» հարցեր բարձրացնողները կարո՞ղ են ասել` ինչ է լինելու իրենց հայրենի հողում դարեր շարունակ ապրող և արարող մեր հայրենակիցների հետ․ Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Այս մասին արդեն խոսել եմ. պատմական փաստեր Տիգրանաշենի վերաբերյալ: Գյուղն «անկլավի» կարգավիճակ չի ունեցել, այն պատմական հայկական գյուղ է և ի սկզբանե կազմել է ոչ միայն Հայաստանի առաջին Հանրապետության, այլ նաև Խորհրդային Հայաստանի մասը: Գյուղն ունեցել է Քարքե անվանումը (Քյարքին ադրբեջանական է): Տիգարանաշենի անմիջական հարևանությամբ

Ի՞նչ վիճակում է 25-ամյա ուղևորուհին և ո՞ւմ է պատկանում մոտոցիկլետին բախված մեքենան․ որոշ մանրամասներ՝ Սառնաղբյուրի խաչմերուկում տեղի ունեցած վթարից

Այսօր Երևան-Գյումրի միջպետական ճանապարհի 92 կմ հատվածում, այսինքն՝ Սառնաղբյուրի խաչմերուկում , ժամը 12․30-ի սահմաններում բախվել էին  մոտոցիկլետն ու ուղևորներ փոխադրող Mercedes Sprinter-ը։ Մոտոցիկլետը կողաշրջվել էր, երեք հոգու տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։ Հիվանդանոցի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին փոխանցեց, որ նրանցից մեկը մոտոցիկլետի վարորդն է, նրան հիվանդանոց են տեղափոխել կողերի կոտրվածքով և թոքերի

Արտաշատ համայնքի ավագանու Հայ Յեղափոխական Դաշնակցության խմբակցության ղեկավար Ա.Մ.-ին և Գ.Մ.-ին վերջնական մեղադրանք է ներկայացվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ-ում գործող կուսակցություններից մեկի հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսին սոցիալական ցանցում լրատվամիջոցներից մեկի կողմից հրապարակվել էր «ՀՅԴ-ականները շարունակում են փողով մարդ բերել» վերտառությամբ ձայնագրությունը, որի ուսումնասիրությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա նախաձեռնվել

Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին ու բերում պատերազմ․ «Առերեսում»

44–օրյա պատերազմի ավարտից հետո, այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղության դարաշրջանի մասին՝ այդ օրվանից մինչ օրս մենք 400 զոհ ենք տվել։ Նիկոլ Փաշինյանը եւ պատերազմը հոմանիշներ են։

Քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից

Հունիսի 3-ին, ժամը 15:05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Կ.-ն (ծնված 1974 թ.) ինքնասպանություն է գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները կամրջի տակ հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բացարձակապես անընդունելի է համարում Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանությունները․ հայտարարություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բացարձակապես անընդունելի է համարում վերջին շրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ Արեւմուտքի կողմից հնչեցված մի շարք վտանգավոր մեկնաբանություններ: Մասնավորապես դա վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ 2023 թվականի մայիսի 28-ի ելույթի կապակցությամբ 2023 թվականի մայիսի 30-ի ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ «համաներման» ողջունմանը: Ստիպված ենք ԱՄՆ պետքարտուղար Ա. Բլինքենին հիշեցնել, որ Արցախի մեր 120 000 հայրենակիցները ներկայումս

Նոր պաշտոն Շիրակի՝ հրաժարական ներկայացրած ոստիկանապետին

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, որը չորս օր առաջ հրաժարականի դիմում  ներկայացրեց՝ հեռանալով Շիրակի մարզից, նոր պաշտոն ունի։ Նա  հունիսի 1-ին նշանակվել է Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի  գլխավոր տնօրեն։ Կարևոր նշանակություն ունեցող այս կառույցը ենթարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Նախարար Գնել Սանոսյանն արդեն իսկ ներկայացրել է Արամ Ղազարյանին ՋԷԿ-ի

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անկարայում ներկա է գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ պաշտոնի ստանձնման արարողությանը: Նախագահական համալիրում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև այլ երկրների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031