Օրվա լրահոսը
Ռասիզմն ու անհանդուրժողականությունը՝ ԵԽ անդամ երկրներում․ մտահոգիչ ցուցանիշներ
Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ECRI) տարեկան զեկույցը։
Ադրբեջանական զինծառայողները վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին․ արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց: Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք
Հեղափոխություն ազդարարող տոնավաճառ՝ Գյումրիում․ հրաժարվել են նպաստից ու ընտանեկան բիզնես հիմնել (ֆոտոշարք)
Այսօր Գյումրու «Բարեկամության այգում» անցկացվեց իր բնույթով եզակի տոնավաճառ, որին մասնակցում էին Շիրակի մարզի փոքր բիզնեսի 84 ներկայացուցիչներ՝ տաղավարներում ցուցադրելով իրենց արտադրանքը՝ ճագարագործությունից, սնկաբուծությունից, թռչնաբուծությունից մինչև տիկինիկագործություն, կահույքագործություն, արծաթագործություն, հրուշակագործություն, կոշկագործություն, տեքստիլ արտադրություն։ Տոնավաճառը կազմակերպել էր ՀՀ սոցիալական աշխատողների ասոցիացիան՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։ Ինչպես
Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը: Անկարայի «Էսենբոգա» միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը: Վարչապետ Փաշինյանը ներկա կգտնվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
«Հայաստանի ամբողջ արեւելյան սահմանով մենք այլեւս չունենք բարենպաստ ոչ մի դիրք». «Առերեսում»
Ռուսաստանն ունի՞ կադաստրի վկայական… Կուրիլյան կղզիները ՌԴ կադաստրի վկայականի մե՞ջ են, թե՞ ոչ, կամ Ճապոնիայի կադաստրի վկայականի մե՞ջ են, թե՞ ոչ: Կամ Կիպրոս պետությունը. կադաստրի վկայականով Կիպրոսի հյուսիսային հատվածը եւս գտնվում է Կիպրոսի մեջ, բայց 50 տարի է՝ բռնազավթված է Թուրքիայի կողմից
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարի կապակցությամբ
ՀՀ ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ ցավակցել է Հնդկաստանում գնացքների բախման հետևանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ: Խորապես վշտացած ենք Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում տեղի ունեցած երկաթուղային ողբերգական վթարի կապակցությամբ: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի ժողովրդի վիշտը: Մեր ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորների շուտափույթ ապաքինման համար:
Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է երեխաների ստեղծագործությունների ցուցահանդես
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Դանիելյան» արվեստի կենտրոնի սաները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է նրանց ստեղծագործությունների ցուցահանդեսը, ինչպես նաև երեխաների համար կազմակերպվել է ժամանցային ու մշակութային միջոցառում: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կրթության, գիտության մշակույթի և
«Դեպի Հայաստանը» հասավ Գերմանիա
Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանատանը կայացավ հայրենադարձ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի հանդիպումը Բեռլինում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ նրա՝ «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի առաքելությունն է՝ միավորել աշխարհասփյուռ հայությանը ազգային արժեքների շուրջ։ Բեռլինի մեր հայրենակիցները մեծ ոգևորությամբ ընդունեցին երիտասարդ բանաստեղծուհուն և բարձր գնահատականի արժանացրին հայրենիքին նվիրված բանաստեղծությունները։ Տաղանդաշատ պատանի Կարապետ Հացիկյանը ասմունքեց գերմաներեն
Հայկ Մարտիրոսյանը բլից շախմատիստների աշխարհի էլիտայում է
ՖԻԴԵ-ի օրերս հրապարակած դասական շախմատի հունիս ամսվա վարկանիշային դասակարգման տղամարդկանց եւ կանանց ցուցակներում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի յոթ ներկայացուցիչ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նաեւ բլից շախմատի համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակը, որտեղ ուժեղագույնների տասնյակը եզրափակում Հայաստանի շախմատի ազգային հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը: Տասնյակում Հայկից մեկ աստիճան բարձր է հայկական շախմատի երբեմնի առաջատար Լեւոն Արոնյանը, որը
«Երևան» հիմնադրամի ղեկավարությունը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո լեգիտիմացնելու համար անօրինական գումարներ է ստացել»․ ահազանգ՝ ոստիկանությանը
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից մայիսի 12-ին քրեական վարույթ է նախաձեռնվել։
Փողոցներում անցորդներից վերցրել է ոսկյա զարդեր, ապա ոսկերիչ ընկերոջը ցույց տալու և հետ վերադարձնելու պատրվակով հեռացել և այլևս չի վերադարձել․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված մեծածավալ քննության արդյունքում բացահայտվել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի 32-ամյա բնակչի կողմից, նույն մեխանիզմով, խաբեության եղանակով կատարված շուրջ յոթ տասնյակից ավելի հափշտակությունների դեպքերը, տուժածների շրջանակը, վերջիններիս պատճառված վնասի չափը: Քննությամբ հիմնավորվել է, որ տղամարդը, 2020-2021 թթ. ընթացքում Երևան, Եղեգնաձոր, Էջմիածին, Չարենցավան, Աբովյան
«Հը՞, տիկին դատախազուհի, ի՞նչ կասեք»
«Առավոտի» զրուցակիցն է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը – Նախօրեին, երբ Քիշինեւում հնգակողմ հանդիպումում շարունակում էր վճռվել Հայաստանի ապագան, մեր օրակարգում բարձրաստիճան ոստիկանի կողմից 16-ամյա տղային ծեծելու հարցն էր քննարկվում։ Տպավորություն է, որ միտում կա, քանի որ բոլոր վճռական իրավիճակներում, մեր ներքին կյանքը այլ վիճահարույց քննարկումների մեջ է։ – Նման տեսակետներ, այն է՝ որեւէ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 3-ի ցերեկը, 5-ին, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին, 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա ևս 1-2 աստիճանով, 6-7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան
«Բեւեռացում, ապատեղեկատվություն, ճնշումներ». թուրքական մամուլի ներկայացուցիչները՝ Թուրքիայում մամուլի ազատության խնդիրների մասին
«Առավոտի» փաստմանը՝ Եվրոպայի խորհուրդը, ինչպես նաեւ այլ միջազգային կազմակերպություններ պարբերաբար ահազանգում են, որ Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ կան, իրավիճակն աստիճանաբար վատթարանում է, «Teyit» փաստերի ստուգման հարթակի խմբագիրն այսպես արձագանքեց. «Այո, Թուրքիայում ունենք մամուլի ազատության հետ կապված խնդիրներ։ Իրոք, ցուցանիշները խնդրահարույց են»։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության ինդեքս 2023»-ի համաձայն՝ Թուրքիան 180
Ալեքսանդր Պետրակովը ազգային հավաքական է հրավիրել 28 ֆուտբոլիստի
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թ. առաջնության որակավորման փուլի առաջիկա երկու հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով ընտրանի հրավիրել է 28 ֆուտբոլիստի, որոնց անունները հրապարակել է: Նրանք են: Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ (Ալաշկերտ), Արսեն Բեգլարյան (Ուրարտու), Ստանիսլավ Բուչնեւ (Փյունիկ): Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան (Աստանա, Ղազախստան), Կամո Հովհաննիսյան (Աստանա, Ղազախստան), Գեորգի Հարությունյան (Կրասնոդար, Ռուսաստան), Նաիր
Նույն մոտեցումն է առաջարկվում զորակոչի հետ կապված գործերով
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նախագծով առաջարկվում է հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերի համար նախատեսել սեղմ դատավարական ժամկետներ: Նախագծի հիմնավորումների համաձայն՝ առաջարկվող կարգավորման կիրառման արդյունքում հանրային ծառայությունից ազատվելու հետ կապված վեճերը ՀՀ վարչական դատարանում կքննվեն ավելի արագ, հայցի բավարարման դեպքում առավել արդյունավետ կիրականացվի անօրինական հիմքերով աշխատանքից ազատված աշխատողի խախտված իրավունքների վերականգնումը, ինչպես նաեւ ավելորդ մեծածավալ
Ո՞րն է ելքը
Ազգային ժողովը չպետք է կցորդ լինի վարչապետին կամ՝ նախագահին «Սենատ» լատիներեն նշանակում է «ծերակույտ»: Անուրանալի փաստ է, որ կառավարման լավագույն ձեւերը ստեղծել են Հին Աթենքը, Հռոմը: Մեր թվարկությունից դեռ առաջ: ԱՄՆ-ի ստեղծման հիմքում, անկասկած, կանգնած ողջախոհ լիդերները ստեղծեցին կառավարման Հին Հռոմի մոդելը: Ինչո՞ւ: Պատմությունից հայտնի է, որ Հռոմը մոտ 600 տարի գերիշխում էր Եվրոպայի եւ
Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով: Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա: Երկրորդ, արդեն քանի օր է` Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր,
«ԿԸՀ անդամը, որն ընդամենը խորհրդակցական ձայնի իրավունքով իրավունք ուներ ներկա գտնվելու նիստին, փաստացի ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծն ինքն էր գրում»․ Վարդան Բալյան
Սիսիան համայնքի ավագանու ՔՈ խմբակցության փորձագետ Վարդան Բալյանն ասաց, որ դիմումը նոր են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան․ քրեաիրավական ընթացակարգով պետք է ուսումնասիրությունը կատարվի, դրանից հետո դատական ակտ հրապարակվի։
ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը մասնակցել է «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը
Մայիսի 25-26-ը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության պետ Ելենա Այվազյանը Պրահայում (Չեխիա) մասնակցել են «Ընտրական կիբեր պատրաստվածության ցանց» քննարկմանը: Այն նախաձեռնվել է Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի կողմից: Քննարկմանը մասնակցել էին հինգ երկրների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ: Հանդիպման առաջին օրը գաղափարների, փորձի և
Պայմանագրային զինծառայողների գործով
2022թ. փետրվարի 23-ին Լոռու կայազորի զինվորական դատախազությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկեց Աշոտ Օհանյանի, Արմեն Մեսրոպյանի, Հովհաննես Դարբինյանի, Վարդգես Նիկողոսյանի վերաբերյալ քրեական գործը: Այն ընդունվեց դատավոր Սամվել Մարդանյանի վարույթ: Նրանց մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 02.04.2020 թվականից մինչեւ 16.06.2021 թվականը հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային զինծառայողներ, 2021 թվականի մարտի 18-ից մարտի 23-ն
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն
45 տարվա ընդմիջումից հետո Երեւանում մանկական օպերա բեմադրվեց՝ Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերան»
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրը տոնական տրամադրություն էր ոչ միայն մանուկների, նրանց ծնողների, տատիկ-պապիկների, այլեւ թատրոնի ողջ կոլեկտիվի համար։ Պատճառը մեկն էր ու հասկանալի. Վարդան Աճեմյանի «Կիկոսի մահը» մանկական օպերայի բեմադրությունից 45 տարի անց կամ՝ հետխորհրդային շրջանում առաջին անգամ, մանկական օպերա էր ներկայացվում՝ Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերան», որի երաժշտական
Կոչ կ՚ուղղենք վարչապետ Փաշինեանին վերանայելու իր դիրքորոշումը. Գանատայի Հայ Դատի յանձնախումբի յայտարարութիւնը
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի յայտարարութիւնը Գանատայի Հայ Դատի յանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) յատուկ հաղորդագրութեամբ մը իր խոր հիասթափութիւնն ու մերժումը կը յատնէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութեան առնչութեամբ՝ Արցախի Հանրապետութիւնը (Լեռնային Ղարաբաղը) Ատրպէյճանի մաս ճանչնալու ծիրէն ներս։ Հաղորդագրութեան մէջ կը նշուի, որ եթէ այդ յայտարարութիւնը գործադրութեան դրուի՝ լրջօրէն պիտի նսեմացնէ Արցախի ժողովուրդի
Ամփոփվել է Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնը
«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է Երևանի համայնքային ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ մրցույթ-փառատոնը: Ամենամյա երաժշտական ստուգատեսն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Դպրոցներին շնորհավորել ու պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Երևանի քաղաքապետարան
Երևան-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից, տուժածը հոսպիտալացվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Մինչև ժամը 18։00-ն կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչև Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթևեկությունը
Հունիսի 3-ին՝ ժամը 09։00-18։00, կդադարեցվի Սարալանջի փողոցից դեպի Նորք-Մարաշ՝ մինչեւ Տիգրան Մեծ ձգվող փողոցի երկկողմանի երթեւեկությունը։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը իրականացնելու է երթևեկությանը խանգարող ծառաթփատեսակների հեռացման, ինչպես նաև շինարարական աղբի մաքրման աշխատանքներ։ Երևանի քաղաքապետարան
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊՆ
Գլխից էլ ազատվեցին, գլխացավանքից էլ․․․ Իմ առաջին մտահոգությունն օրաթերթի 3 տասնյակից ավելի աշխատողների հարցն էր, որ գործազուրկ են դառնում. Արթուր Ղարագյոզյան. «Հրապարակ»
Գուցե պետությունն այդ մարդկանց փողերը հետ կվերադարձնի, բայց որ ինչ-որ որոշում նպաստել է՝ թերթը հնարավորինս արագ փակել, դա փաստ է։
Ուշագրավ է, որ ծածկադմփոցը փաստացի կիսատ մնաց միայն մամուլով եղելությունը ջրի երես հանելուց հետո. «Փաստ»
Քիչ է մնում հայտարարեն, որ քրեականի պետը պետք է «Բարեխիղճ ծառայության համար» մեդալով պարգևատրվեր: Էլ ինչպե՞ս ծաղրեն հասարակությանը, որ այն նարկոզից դուրս գա: Բայց այստեղ հարցը ոչ միայն այն է, որ ոստիկանության աշխատակիցը այլանդակություն է արել, անչափահասի նկատմամբ բռնություն է գործադրել, այլև այն, թե նույն իրավապահ համակարգը ինչ ռեակցիա է տալիս նման դեպքին, ինչպես են


















































