Օրվա լրահոսը
11 ամսական երեխան, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից, մահացել է. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից: Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է: «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն
Գագիկ Ղազինյան․ «Լրջագույն խնդիրներ ենք նկատել տուգանքների, տույժերի և տուժանքների կիրառման պրակտիկայում»
Սակայն, հետևելով իրավապահ համակարգի և դատարանների գործունեությանը, մեղմ ասած բավարարված չեմ դրանց արդյունավետությամբ, քանի որ իրավունքի կիրառման ընթացքում հաճախ ականատեսն ենք լինում իրավունքի քաղաքականացման, իրավունքի ընդհանուր սկզբունքների խեղաթյուրման և չարաշահման աչք ծակող երևույթների:
Առանձին օրերի փակ կլինեն մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ
«Երևանի գինու օրեր» ամենամյա փառատոնով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 2-ի ժամը 00:00-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 02:00-ն ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով փակ են լինելու մայրաքաղաքի կենտրոնի հետևյալ փողոցները. Սարյանի փողոցի՝ Պուշկինի փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոց – Զորյան փողոց խաչմերուկ և Թումանյանի փողոցի՝ Փարփեցու փողոցի խաչմերուկից մինչև Թումանյան փողոց – Սարյան փողոց խաչմերուկ ընկած հատվածները՝
Անահիտ Ավանեսյանը՝ տարվա կեսին պետպատվերի ծավալների մեջ հավելյալ միջոցների մասին
Ինչ վերաբերվում է 2023-ին, Ավանեսյանի ձեւակերպմամբ, բավականին նվազ տեմպերով են մտել տարի. «Նախնական գնահատողական հաշվարկի հիման վրա հաշվարկված գումարները պակասեցվել են…Իհարկե, հավելյալ միջոցներ պահելու եւ դրանք չծախսելու մտադրություն չունեինք»:
Անդրեասյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական կրթության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ծրագիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: ԿԳՄՍ նախարարը, ողջունելով դեսպանին, կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության արդյունավետ շարունակությունը: Նա նաև նշել է, որ Հայաստանը համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու լայն օրակարգ ունի։ ԿԳՄՍ նախարարը, մատնանշելով Գերմանիայի
«Ավագանու անդամի դերում աշակերտներն էին»
Ընդգծել են յուրաքանչյուր քաղաքացու մասնակցության կարևորությունը, քաղաքին, ինչպես տանը, խնամքով վերաբերվելու, չաղտոտելու գործում:
Անդրեասյանն իր մտահոգությունն է հայտնել դեսպան Քվինին Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության խնդրի առնչությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպան Քրիստինա Քվինին, շնորհավորել է նրան նշանակման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-ամերիկյան բարեկամական կապերի զարգացման՝ համոզմունք հայտնելով,
Արցախից 14 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Այսօր՝ հունիսի 1-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 14 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 12 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Արևիկ» բուժմիավորումում 14 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«ՀԷԿ-երն այլ սեփականատերեր ունեն, որոնք Աղվան Հովսեփյանի հետ որեւէ կապ չունեն»․ նախկին գլխավոր դատախազի գործով դատաքննությունը շարունակվում է
Դատարանը գործի նյութերի ուսումնասիրության փուլում է։
Վրաստանը սատարում է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները. Ղարիբաշվիլի
Մենք հիանալի հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:
Ինքնորոշումը պետք է ճանաչելի լինի հազարամյակներ շարունակ իր բնօրրանում ապրող արցախահայության համար. «Միասին»
ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինին Հանրագիր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ծայրահեղ մտահոգ է Արցախում և Հայաստանում 2020 թ.սեպտեմբերի 27-ից ցայսօր Ադրբեջանի կողմից ծավալած ռազմական զավթողական քաղաքականության արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակով: Ադրբեջանի կողմից խախտվել և խախտվում են հակամարտությունների կարգավորման միջազգային բոլոր հիմնարար սկզբունքները, ՄԱԿ-ի և Մինսկի խմբի եռանախագահության պայմանավորվածությունները: «Միասին» շարժումը դիմում է
Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Ավելի քան չորս տասնյակ երկրների ղեկավարներին միջոցառման վայրում դիմավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, որից հետո սկսվել են գագաթնաժողովի աշխատանքները: Հաջորդիվ կայացել է միջոցառման մասնակիցների լուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մասնակցել է նաև «Էներգետիկա, կապ» թեմայով կլոր սեղան քննարկմանը: Նիկոլ Փաշինյանը գագաթնաժողովի շրջանակում կարճատև զրույցներ
Իրականացվող բոլոր աշխատանքների հիմքում պետք է լինեն անվտանգային ռիսկերը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում: Քննարկվել են Արցախի շուրջ ռազմաքաղաքական և երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր: Ոլորտային գերատեսչությունների ղեկավարները զեկուցել են Հանրապետության նախագահի կողմից նախկինում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Հանրապետության նախագահը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով տարածաշրջանային վերջին զարգացումները, նշել է, որ երկրում իրականացվող բոլոր աշխատանքների ու մշակվող
Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը
Ակբա բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2023-2024թթ. անվճար ծրագիրը: Հայտարարված մրցույթի շրջանակում հաղթող ճանաչված կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները կկարողանան Ակբա բանկի և NABU-ի համատեղ ֆինանսական և տեխնիկական աջակցության միջոցով ստանալ օրգանական սնունդ արտադրողի հավաստագրում և անհամեմատ մեծացնել արտադրանքի արտահանման հեռանկարները: «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագրի 2023-2024թթ. մրցույթին մասնակցելու
«Թե՛ պետությանն էր վնաս պատճառում, թե՛ իրավաբանական անձին». սահմանվել են միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Կառավարությունը սահմանել է միասնական հաշվում առկա գումարների վերադարձը հարկային մարմին ներկայացված այլ հաշվին իրականացնելու դեպքերը և կարգը: Ըստ հիմնավորման՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի համապատասխան հոդվածով սահմանվել է, որ միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝
Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին ասել է, դա կլինի անդառնալի ազգային ողբերգություն. Օսկանյան
Եթե Փաշինյանը ստորագրի այն, ինչի մասին բանավոր ասել է, ապա դա հայ ժողովրդի համար կլինի ամենամեծ նվաստացումը և անդառնալի ազգային ողբերգություն։
«Հայանտառի» տնօրենը բան ու գործ չունե՞ր, պետք է վարձակալական պայմանագրերո՞վ զբաղվեր»․ Մարտուն Մաթեւոսյանը չի ընդունում մեղադրանքը
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին վկաները։
Դատախազներն այցելել են «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն
Ի կատարումն Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության տարեկան ամփոփման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված հանձնարարության՝ 2023 թվականի մայիսի 31-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալը և վարչական շրջանների դատախազության երկու դատախազներ չհայտարարված այց են կատարել Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն: Այցի շրջանակներում դատախազներն
Առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի իրացման դեպքեր են բացահայտել. շուրջ 416 միլիոն դրամի վնաս Է պատճառվել պետությանը
Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից, 2022-2023թթ-ին իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում, բացահայտվել են ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից առանց ակցիզային դրոշմանիշերի 1,114,000 տուփ ծխախոտի իրացման դեպքեր: Արդյունքում, պետությանը պատճառվել է շուրջ 416 միլիոն ՀՀ դրամի վնաս, որի հիմքով նախաձեռնվել են քրեական վարույթներ: Մասնավորապես, 2022 թ. ապրիլին փորձ է արվել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի
Քննիչն ապացույցներ է կեղծել ու կաշառք ստացել. գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող Ա.Լ.-ն քրեական վարույթով կեղծել է ապացույցներ և ստացել խոշոր չափով կաշառք: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ քաղաքացի Ա.Վ.-ի օգտին գործողություններ կատարելու, չկատարելու, ինչպես նաև նրա կամ նրա մատնանշած անձի օգտին այլ ապօրինի գործողության համար քննիչ Ա.Լ.-ն քաղաքացիներ Ա.Վ.-ից և Ի.Գ.-ից ստացել
Մանե Թանդիլյանն ավելի շատ Արարա՞տն է սիրում, թե՞ Արագածը
«Հայկական ժամանակին կատուն ճոն էր» օրաթերթի հարցը պատասխան չէր ենթադրում
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությունը։ Կարևոր է, որ չնայած միջազգային ծանր իրավիճակին, Ռուսաստանի
ՆԳՆ փոխնախարար․ «Ոստիկանության 10 ծառայող թմրանյութ օգտագործելու համար ազատվել է աշխատանքից»
ՆԳՆ փոխնախարարի տեղեկացմամբ՝ անցյալ տարի 10 ծառայողական քննության շրջանակներում 10 ծառայող ազատվել է աշխատանքից թմրանյութ օգտագործելու համար, 2022-23 թվականների կտրվածքով կա 6 քրեական վարույթ`քրեական հանցակազմով
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: ՀՀ ՊՆ
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2023 թվականի մայիսի 25-ի դատավճռով, մեղավոր է ճանաչվել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրություններին ընտրողներին ընտրակաշառք տալու համար։ Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի նախընտրական շտաբի պետ Վ.Հ.-ն 2021 թվականի հունիսին նախնական համաձայնության էր եկել նույն
Լրագրո՞ղ, թե՞ քաղաքական խմբի անդամ
Լրատվամիջոցները կրում են ազգային եւ հայրենասիրական կարեւորագույն առաքելություններից մեկը՝ նրանք ժողովրդավարական ազատ համակարգի հիմնարար հենասյուներից մեկն են՝ բռնապետությունները խորապես գիտակցում են, որ մեդիան վճռորոշ դեր ունի զանգվածներին որոշակի ուղղությամբ ուղղորդելու հարցում՝ ամբողջատիրական ռեժիմները վերահսկել են լրատվամիջոցները: Համոզված, որ նրանք կարող են առաջնորդել զանգվածներին դեպի խաբեության աշխարհ՝ ամրապնդելու ռեժիմը՝ արդյունքը միշտ եղել է նույնը՝ ռեժիմը հասնում
Փոխնախարար․ «ՆԳՆ-ն հետ քայլ չի անելու, մեքենաների թաղանթապատումները թող հեռացնեն ու չմտածեն, որ վաղը կարող է նման պահանջ չլինի»
ՆԳՆ փոխնախարարն ասում է՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառների վերաբերյալ վիճակագրություն գրեթե չի վարվել
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան
Այսօր Երեխաների պաշտպանության օրն է: Յուրաքանչյուր երեխա ծնվում է որպես անհատականություն՝ իր յուրահատուկ տաղանդով, կարողություններով ու ներաշխարհով: Նրա ծնողների, մեզնից յուրաքանչյուրի, պետության խնդիրն է, կարողանալ հայտնաբերել այդ տաղանդը, օգնել, որ այն ծաղկի ու ծառայի և՛ իրեն, և՛ հայրենիքին: Միևնույն ժամանակ, մեծերիս պարտքն է անել ամեն ինչ, որ երեխաներն ապրեն, մեծանան և իրենց տաղանդն ու կարողությունները,
«Երբ քույրիկիս հետ կռվում եմ, մայրիկս ասում է՝ մի կռվիր, երբ պատգամավորներն են կռվում, այնտեղ մայրիկ կա՞, որ ասի»
Մանե Թանդիլյանը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին


















































