Օրվա լրահոսը

Մարտական դիրքի կրտսեր սերժանտ. «Հանգիստ եղեք, բոլոր զինվորները ձեր համար այստեղ կանգնած են»

Հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահության գործունեությամբ, իրականացնում է մարտական հերթապահության ապահովման խնդիրներ: Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով: Տեղանքի եւ տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում եւ ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել:

Արայիկ Հարությունյանի հանդիպումները հասարակության հետ շարունակվում են

Հարությունյանը մեկնաբանել է մայիսի 23-ի ուղերձի դրույթները և ձևակերպել հիմնական անելիքները տվյալ ոլորտներում։

«Հայաստանում կա կոռուպցիոն դեպքերի աճ, լատենտային բնույթի հանցագործությունների աճը պետք է գնահատվի դրական»․ Սասուն Խաչատրյան

Ծառայությունում քննվում են 1003 քրեական վարույթներ, այսօրվա դրությամբ կոռուպցիոն գործերով 61 վարույթ՝ 135 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Ինչո՞ւ ժողովրդավարական իշխանությունը չկարողացավ խուսափել պատերազմից: Որովհետև իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի հետ կապված ճշմարտության մի ծավալի, որն անմարսելի էր. Փաշինյան

Ժողովրդավարությունը ի վիճակի՞ է նաև ապահովել անվտանգություն: Սա հարց է, որի դրական պատասխանին մենք հավատում ենք, բայց դա դեռ պետք է ապացուցել. Փաշինյան

«Հայփոստի» մասնաճյուղից գողացել են զինվորի համար հանգանակությունների արկղում եղած գումարը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 31-ին, հերթական անգամ թալանել են «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը։ Ժամը 03։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի 4/2 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 0082 փոստային բաժանմունքում գողություն է տեղի ունեցել։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 03։15-ի սահմաններում անհայտ անձը քարով կոտրել է մուտքի

«ՔՊ-ն մոտ 523 նվեր է ստացել, անհայտ է, թե ումից եւ ինչի՞ դիմաց․ նախկինում դա կոռուպցիա էին անվանում»․ Թագուհի Թովմասյան

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվեց մարդ, որը հրապարակավ հայտարարել էր, որ քաջալերվում է ՀՀ վարչապետի լուսանկարով»։

«ԿԳՄՍ նախարարությունն արդյունավետության ստուգման սեփական մեխանիզմներ ունի՞». պատգամավորը՝ նախարարին

Հարկատուներին որակական ցուցանիշները հետաքրքրում են ոչ պակաս, քան թվայինները

«Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատելու». ԱԱԾ նախկին տնօրենի կնոջը պարտադրել են ազատվել աշխատանքից. MediaHub

MediaHub. ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն հայտնել էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելու փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տված հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն իր անձի նկատմամբ և, որպես հետևանք, այս երկու օրվա ընթացքում կնոջը պարտադրվել է առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել: MediaHub-ը զրուցել է ԱԱԾ

Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Հունգարիան հնարավորինս կարճ ժամանակահատվածում կկարողանան լրացնել բաց թողնվածը

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով:

Շարքային Պարգեւ Սահակյան. «Ծնողներս ինձ ասել են. մենք քեզ 18 տարի պահել ենք, հիմա դու երկու տարի պետք է երկիրը պահես»

Պարգեւը նաեւ գիտակցում է, որ միայն այս երկու տարին չէ, որ իրենից պահանջվում է: «Չի բացառվում, որ ծառայությունս ավարտելուց հետո էլ իմ երկիրն իմ կարիքը զգա: Ու մենք բոլորս պարտավոր ենք օգնել մեր հայրենիքին ինչով հնարավոր է»,-ասաց զինվորը:

«Հայաստանում հիմնական խնդիրը ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է»․ ՄԻՊ

Անահիտ Մանասյանը նշեց նաեւ, որ հայ հասարակությունը բեւեռացված է գրեթե բոլոր հիմքերով։

Ռումինիայի Սենատում ԱԺ պատվիրակության հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին

Վասիլե Դինկուն հույս է հայտնել, որ ԵՄ-ին կհաջողվի լուծումներ գտնել տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հարցում:

Իրակլի Շոթաձեի հետ հանդիպմանը Վարդապետյանն ընդգծել է ընդհանուր «թշնամու»՝ հանցավորության, դեմ պայքարում համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեի հրավերով, Վրաստանում է՝ մասնակցելու Վրաստանի դատախազության 105-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Այցի շրջանակում Աննա Վարդապետյանը մայիսի 30-ին առանձնազրույց է ունեցել վրաց գործընկերոջ հետ և քննարկել համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: Վրաստանի

«Ես ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, գիտեմ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը»․ Անդրեա Վիկտորին

Նա հավելեց, որ կուզեր, որպեսզի Հայաստանում լիներ քաղաքացիական հասարակություն, որը կանդրադառնար մարդու իրավունքների բոլոր խնդիրներին։

ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին՝ կանխելու ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները. ՀՀ ԱԳՆ 

Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն

Աննախադեպ սպասումներ եւ աննախադեպ հիասթափություններ

Այսպիսին է ցանկացած հեղափոխության անխուսափելի տրամաբանական շղթան 20-րդ դարի նշանավոր մտավորականներից մեկը՝ Յուրի Լոտմանը, իր դասախոսություններից մեկում, ներկայացնելով լուսավորության դարաշրջանը, նշում է, որ 1780-90-ական թվականներին Եվրոպայի առաջադեմ մտավորականներն իրենց 18-րդ դարն ընկալում էին որպես մարդկության տառապանքների վերջին դար: Ըստ այդ մտավորականների՝ մարդիկ, որոնք կքած էին սնահավատության եւ նախապաշարումների բեռի տակ, մարդիկ, որոնց ձեռքերն արյունոտված էին

«Պարոն Երանոսյան, Ձեր հեռախոսը հեսա կառգրավեմ․ էս ի՞նչ եք անում։ Հիշում եմ՝ Տիգրան Կարապետիչ կար, իր մոտ հարցազրույց էր, ամբողջ ընթացքում հարամ արեցին»․ հումորային դրվագներ՝ Վլադիմիր Գասպարյանի և մյուսների գործով դատական նիստին

Վլադիմիր Գասպարյանն էլ միջամտեց՝ մեծ մարդ է։ Դատավորը կատակով նշեց․ «Բայց էդ տարիքով ավագ լինելը մենակ Երանոսյանին է վերաբերում, Ձեզ՝ չէ։ Որ Ձեզ ասում են՝ տարիքով ավագ, Դուք ասում եք՝ ես չէ, ես ի՞նչ տարիքով»։

ՊՎԾ-ն 4 ամիսների տվյալներով՝ քաղաքացիներից ընդունել է 204 հանրագիր

2023 թվականի առաջին չորս ամիսների տվյալներով՝ քաղաքացիների կողմից Ծառայություն մուտք է եղել 204 հանրագիր: 2021 և 2022 թվականների նույն ժամանակահատվածի համար հանրագրերի թիվը համապատասխանաբար եղել է 111 և 168: Պետական վերահսկողական ծառայությունը քաղաքացու հանրագրի հիման վրա մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ում: Հանրագիրը վերաբերել է գնումների ընթացակարգերին և «Հանրային ռադիոընկերության» ու «Էյչ Ընդ Էյչ»

Ազգ, որը գնում է դեպի ոչնչացում՝ «ոչինչ» ասելով

Լիբանանում կա այս մոտեցումը՝ «Մաշիննա յեհա» կամ «Մաշիննա», ինչը նշանակում է՝ պարզապես թույլ տվեք՝ որ գործընթացն անցնի՝ ուստի «Մաշինա յեհա»-ն ապրանքանիշն է խնդրելու, որ հարցը հարթեցնենք: Այն համարժեք է ԱՄՆ-ի տարբերակին՝ Let it slide, իսկ լիբանանահայությունն ունի իր տարբերակը՝ «Լավ բաբամ, հիմա»: Բայց այս տարբերակներից եւ ոչ մեկը չի համապատասխանում «ոչինչ»-ի հայերեն տարբերակին, որը լիբանանահայերն

«Սոթք-Խոզնավարի դեպքերով բարձրաստիճան զինվորականներ են կալանավորված, նրանք գործողություն չեն ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար»․ Փաշինյան

«Դուք չեք կարծո՞ւմ, որ գտնվելով ավտորիտար պետությունների ճամբարում՝ մենք ինքներս ենք ստեղծում վտանգ մեր ժողովրդավարության եւ ապագայի համար»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մայիսի 31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, հունիսի 1-5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 ասիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 31-ի ցերեկը սպասվում է, հունիսի 1-5-ին երեկոյան

«Մենք յուրայինին չենք տարել նշանակել ԿԸՀ նախագահ, որ ընտրությունները կեղծի»․Նիկոլ Փաշինյան

«Յուրայինների նշանակումը տարբեր, այդ թվում՝ անկախ պաշտոններին թեմա է, որը պարբերաբար քննարկվում է տարբեր շրջանակներում»։

Հայտնի են հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնության հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ քառօրյա ձևաչափով անցկացվել է հեծանվային սպորտի ՀՀ խճուղային առաջնությունը, որին բոլոր տարիքային խմբերում՝ մեծահասակներ, երիտասարդներ, պատանիներ, ավելի քան 90 հեծանվորդ է մասնակցել: Մրցումային առաջին օրը հեծանվորդները հաղթահարել են Էջմիածին-Ակնա լիճ խճուղի 25 կմ մրցատարածությունը՝ անհատական մրցավազքում: Մեծահասակների պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է Դավիթ Մկրտչյանը, արծաթե մեդալին արժանացել է Վահե Վիրաբյանը, իսկ

Նիդեռլանդների Թագավորության դեսպանը Շիրակի մարզի դատարանում երաշխավորեց հայ տղայի համար

Մեղադրող Ա. Մնոյանն առարկել է պաշտպանի միջնորդությանը 2023 թվականի մարտի 14-ից Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Մարալիկի նստավայրում վերսկսվել է «Տարեցների ծեծի գործով» քննությունը: Մենք տեղեկացրել էինք, որ այս գործով անցնում է Նիդեռլանդների Թագավորության քաղաքացի Հոսիեկ Սեւակի Սարկիսյանը («Նիդեռլանդների թագավորը մտահոգ է Հայաստանում մենակ մնացած իր հայ քաղաքացու համար», 2023 թ. մարտի 17,

«2020 թվականի պատերազմը 2016-ի շարունակությունն էր, Սերժ Սարգսյանը այդ պատերազմի անոնսն արել էր»

«Հրապարակից եկած իշխանությունն առերեսվեց Ղարաբաղի հարցի ճշմարտության մի ծավալի հետ, որն անմարսելի էր»։

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին մինչև հունիսի 6-ը ժամանակ է տրամադրել 2 հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն հայտնելու համար

ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել հետևյալ տեղեկությունը՝ Արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ: Եթե այո, Դատարանը Ադրբեջանից պահանջել է տրամադրել տեղեկություն զինծառայողների պահման պայմանների և բժշկական հետազոտությունների մասին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031