Օրվա լրահոսը
«Mercedes»-ը բախվել է կայանած «Zil» մակնիշի ավտոմեքենային
ՃՏՊ Սասունիկ գյուղի մոտակայքում․ կա զոհ և տուժած
Հայաստանը ստանում է հնարավորություն՝ ապաշրջափակել տեղաշարժը Նախիջևանով, Ադրբեջանով դեպի ՌԴ, ԵԱՏՄ երկրներ. Ալեքսեյ Օվերչուկ
Եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա «ամենամոտ ժամանակներում», ասում է Օվերչուկը
Հայկական MetaGait նորարարական սարքով կկատարվեն գիտական բացառիկ հետազոտություններ
Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝ վերականգնում է հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը։ Վերականգնողական սարքը վիրտուալ իրականության ակնոցով և հատուկ մշակված ծրագրով բուժառուին տեղափոխում է տարբեր միջավայրեր, որտեղ նրանք քայլում են։ MetaGait-ի հեղինակը «Քայլտեք» ընկերությունն է, որը միավորում է մի խումբ մասնագետների՝ կինեզիստների, նյարդաբանների, թերապևտների, ինժեներների, ովքեր հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար ստեղծում են նորարար սարքեր։ MetaGait
Ցեղասպանության ճանաչումը օդի մեջ՝ բան չի տալիս, բացի բարոյական շոյվածությունից. Զարեհ Սինանյան
Այդ հարցը պետք է կապենք մեր այսօրվա անվտանգության հետ՝ Հայաստանում եւ Արցախում
Փոլ Գավանը` «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի նախապատրաստման նպատակով փաստահավաք առաքելությամբ գտնվում է Հայաստանում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի հանդիպումը ԵԽԽՎ զեկուցող Փոլ Գավանի հետ
Միասնական սոցիալական ծառայություններում հաշվառված գործազուրկ անձանց թիվը 2022թ. եղել է 48․561. Նարեկ Մկրտչյան
Միասնական սոցիալական ծառայություններում հաշվառված գործազուրկ անձանց թիվը 2022թ. եղել է 48․561, որից 10․362-ին զբաղվածության տարբեր ծառայությունների համագործակցության արդյունքում մենք աշխատանքի ենք տեղավորել։
Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկաններն ապահովելու են օրենքի պրակտիկ կիրառումը. ՀՀ ոստիկանություն
Պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով
Քննիչները պաշտոնից ազատվել են քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հետևանքով
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը համակարգում գործառութային պարտականությունները անփույթ ու անբարեխիղճ կատարելու դրսևորումների, թույլ տրվող կարգապահական կոպիտ խախտումների դեմ։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին միջնորդել է ՀՀ ՔԿ տարածքային երկու ստորաբաժանումներում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի (քննիչի) նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը՝ «պաշտոնից ազատում»-ը։
Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավարը հեռացվել է կուսակցությունից, քանի բողոքում էր, որ համայնքի ղեկավարը պարտադրում է իրենց որոշումներ ընդունել առանց քննարկման
Քաղաքացիների համար ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ իրենք տեսնում են, որ փախել էին այս ամեն ինչից, սրա դեմ էին ընդվզվել, բայց էլի ստացվում է, որ ուղակի փոխվել են թույլատրելի եւ անթույլատրելի գործողություններ անելու իրավասություն ունեցող մարդկանց շրջանակը
19 նոր դատավոր կհամալրի դատական իշխանության շարքերը
Բարձրագույն դատական խորհրդում դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով անցկացված որակավորման ստուգման հարցազրույցի փուլը 34 հավակնորդից հաղթահարել է 19-ը։ Նրանք են՝ 1) Արտուշ Ավագյանը 2) Գագիկ Գևորգյանը 3)Վարդուհի Պապիկյանը 4) Շուշանիկ Ավագիմյանը 5) Արսեն Հովհաննիսյանը 6) Լիլիթ Գրիգորյանը 7) Վիկտորյա Բաստանջյանը 8) Արթուր Ավագյանը 9) Իսկուհի Հովհաննիսյանը 10) Գագիկ Հակոբյանը 11) Մարինե
Արգենտինահայ համայնքի պատմությունը, նահանգում հայկական ժառանգությունը «Հայկական Բուենոս Այրես» պատկերագրքում
Մայիսի 31-ին ԱԳՆ-ում կայացել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հրատարակված Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է արգենտինահայ համայնքի պատմությունը և Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում և մայրաքաղաքում առկա հայկական ժառանգությունը, ներառյալ՝ հայկական անվանումներ կրող հրապարակներն ու պուրակները, հայկական եկեղեցիները, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանները, խաչքարերն ու կոթողները, կրթական հաստատությունները,
Պայետը բարձր է գնահատել Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում
«Ազատություն». Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ ռեսուրսների գծով օգնական Ջեֆրի Պայետին, որը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Բաքվի էներգետիկ շաբաթին: Պայետը բարձր է գնահատել Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ամենադաժանն ինձ համար իմ 12-ամյա դստեր հայացքն էր՝ չհամակերպվող, մելամաղձոտ, լուռ արցունքները. Արմեն Չարչյան
Վերջին 2 տարում ստեղծված իրավիճակը նման է աբսուրդի թատրոնի. «Ամառային կեսգիշերային երազ, կամ մեծ աղմուկ ոչնչից կատակերգությանը». Արմեն Չարչյան
Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Արգենտինայի Սենատի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դատապարտող հայտարարություն ընդունելու համար
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 31-ին ընդունել է Արգենտինայի խորհրդարանի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Արգենտինայի հետ փոխադարձ հարգանքի եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունները: Նա առանձնահատուկ ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության դերը` շեշտելով, որ առաջին անգամ հնարավոր դարձավ Արգենտինայի
ԶԼՄ կարգավորումը և դրա ազդեցությունը մամուլի ազատության վրա. հանրային շահերի կարգավորման և ԶԼՄ անկախության հնարավոր սահմանափակումների միջև եղած նուրբ սահմանի ուսումնասիրում
«Պետք է ինքնակարգավորումը դարձնել ինստիտուտոցիոնալ լուրջ հիմքերի վրա դրված մի ֆենոմեն: Այս գործընթացում մասնակցություն, սակայն ոչ ազդեցություն ու միջամտություն, պետք է ունենա նաև պետությունը: Հիմնական գործոնը պետք է լինի խրախուսումն այն լրատվամիջոցների, որոնք պատրաստ են աշխատել՝ հաշվի առնելով հանրային շահը»:
Դեսպան Վերգարան ընդգծել է Արգենտինայի պատրաստակամությունը լիարժեքորեն աջակցելու կայուն ու հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային: Նախագահը շնորհավորել է Արգենտինայի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ, որը նշվում է մայիսի 25-ին: «Շնորհավորում եմ Ձեզ ազգային տոնի կապակցությամբ և ի դեմս Ձեզ հղում իմ լավագույն բարեմաղթանքներն Արգենտինայի ժողովրդին, Արգենտինայի նախագահին: Ընդունեք իմ լավագույն մաղթանքները: Իհարկե, կարծում եմ՝ ամենակարևորն
Քննարկվել են ՀՌՀ-ի, Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թ. բյուջետային հատկացումների կատարողականները
Ըստ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի՝ ՀՌՀ-ի 2022 թվականի պետական բյուջեով ֆինանսական հատկացումները կազմել են շուրջ 325 մլն դրամ՝ ճշտված բյուջեի նկատմամբ՝ 324 միլիոն դրամ է, փաստացի կատարողականը՝ 99.6 տոկոս: Այս մասին հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 31-ի
«Չեմ կարող ասել՝ միտում է, բայց ինձ համար ոչ օբյեկտիվ դատական ակտ է»․ դատարանը մերժեց «Ցորի» զորամասի զոհված զինվորների ծնողների բողոքը
Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից հետաքրքրվեցինք՝ որո՞նք են լինելու իրենց քայլերը, նա պատասխանեց․ «Քանի որ ծնողների հետ խոսել եմ, իրենք հակված են բողոքարկելուն»։
«Ինչպիսի՞ն է նախարարության դիրքորոշումը, երբ կապիտալ ծախսերն արվում են 67 տոկոսով, իսկ ընթացիկ ծախսերը` 97 տոկոսով»
Մայիսի 31-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետության համապատասխան մասի եկամուտներն ու ծախսերը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Սիսակ Գաբրիելյանը եւ Գեւորգ Պապոյանը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը հայտնել է, որ
Անկախ լրատվամիջոցների հզորացման կարևորությունը ապատեղեկատվության դեմ պայքարում
Այսօր՝ մայիսի 31-ին, Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ պանելային քննարկում «Անկախ լրատվամիջոցների հզորացման կարևորությունը ապատեղեկատվության դեմ պայքարում» թեմայով: Պանելային քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, քաղաքական հաղորդակցության փորձագետ Կարինա Ավետիսյանը, «Սիվիլնեթի» փաստերի ստուգման հարթակ Civilnetcheck-ի բաժնի ղեկավար Անի Գրիգորյանը: Քննարկման մասնակիցներն անդրադարձան լրատվամիջոցների հեղինակության և
Առաջարկել ենք կիրառել նվազ վարչական ներգործության միջոց: Չենք կարող խոսել լուսաթափանցելիության 30%-ի շեմը փոփոխելու մասին. Արթուր Հովհաննիսյան
Մեր օրենսդրությունը պետք է համապատասխանի միջազգային նորմերին
Փաշինյանը մեկնել է Մոլդովա. նախատեսված է նաև Ադրբեջանի նախագահի հետ հնգակողմ հանդիպում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Այսօրվա դիմակայությունում ֆավորիտը Կարեն Խաչանովն է
Կարեն Խաչանովը առաջին շրջանում առավելության էր հասել ֆրանսիացի Կոնստան Լեստյենի նկատմամբ
«Կոռուպցիան մենք նախընտրում ենք կոչել փչացածություն»․ մշակվում է հակակոռուպցիոն նոր ռազմավարությունը
«Մենք կարող ենք իրականացնել մեծ ռազմավարություններ, ամբիցիոզ ծրագրեր, բայց այդ ամբողջը կարող է շատ արագ ջուրն ընկնել, եթե մի քանի պաշտոնյա իրենց թույլ են տալիս անթույլատրելի վարքագիծ»։
Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է Վանաձորի արվեստի և գյուղատնտեսական քոլեջների հիմնանորոգման աշխատանքներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Լոռու մարզի Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ տեղում ծանոթանալու կատարված հիմնանորոգման աշխատանքներին: Ուսումնական հաստատությունների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Նախարարին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Լոռու
Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
Աննա Վարդապետյանը Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
Այս ամենն Ադրբեջանի կողմից արվում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու նպատակով. Փաշինյանը՝ Փոլ Գավանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Փոլ Գավանին: Վերջինս փաստահավաք առաքելությամբ Հայաստան է ժամանել «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: Այս համատեքստում, քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Վարչապետն արձանագրել է, որ
Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ
Միջազգային փորձագետ, պրոֆեսոր և խորհրդատու Ռուբեն Ինջիկյանն ընտրվեց «Յունիբանկ» ԲԲԸ Խորհրդի անդամ։ Որոշումն ընդունվել է 2023 թվականի մայիսի 22-ին կայացած Յունիբանկ ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում։ Ռուբեն Ինջիկյանը Ժնևի Վեբստեր համալսարանի ադյուտանտ-պրոֆեսոր է, դասավանդում է էներգետիկա, հումք, առևտրի ֆինանսավորում և թվային տնտեսություն: Նա շուրջ 30 տարի որպես տնտեսագետ և մենեջեր՝ աշխատել է UNCTAD-ում (ՄԱԿ-ի Առևտրի


















































