Օրվա լրահոսը
Նախկինում Ալիեւը բողոքում էր, որ իրեն փակ դռների հետեւում ստիպում են ճանաչել ԼՂ անկախությւնը, հիմա՝ փակել է ավտոճանապարհը եւ արցախցիներին ստիպում է ադրբեջանական անձնագիր ստանալ. «Ժողովուրդ»
Ղարաբաղի հարցում ժողովրդավարության մակարդակի մասին խոսում է մի մարդ, որ 2008 թվականի թավշյա հեղափոխությունից հետո իշխանության գալով՝ խոստացել էր. «Որեւէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որեւէ թուղթ կստորագրեմ կամ որեւէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ եւ կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, եւ դուք
Ասում են՝ արտահանման ծավալներն աճել են 70 տոկոսով: Դա ֆանտաստիկայի ժանրից է. Արմեն Պողոսյան. «Փաստ»
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը տնտեսական աճի հրապարակված թիվը հեքիաթ է համարում: «Ո՞վ չգիտի, որ այդ 12,6 տոկոս աճի մեջ մեր ներդրումը, մեր արժանիքը չկա, այն մեզանից անկախ պատճառներով է եղել: Գնաճի մասով թվերը ևս վստահություն չեն ներշնչում, որովհետև առաջին անհրաժեշտության ապրանքային խմբերում ունենք տվյալներ, երբ գնաճը բավականին մեծ չափերի է հասնում»,- «Փաստի» հետ զրույցում
6 ամիս Ադրբեջանի կողմից Արցախը պաշարելն իրենց համար նորմա՞լ է: Սա սարսափելի հայտարարություն է. Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին. «168 ժամ»
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ ԱՄՆ Պետդեպի արձագանքը՝ ի պատասխան արցախցիների «համաներման» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության, օրինականացնում է Ալիևի գործողությունները։ «Սա սարսափելի, շատ վատ հայտարարություն է։ Ցավալին այն է, որ նման հայտարարություն անելով՝ ոտնահարում են մեր պետականաշինության հիմքերը։ Այսինքն՝ մենք, որ տասնամյակներ շարունակ պայքարում ենք ժողովրդավարության և
Մի պահ հիշեք՝ Արցախում արդեն շուրջ 6 ամիս շարունակվող շրջափակման պայմաններում 30 հազար երեխա է ապրում․ Ռուբեն Վարդանյան
Ես՝ Ռուբեն Վարդանյանս, պատասխանատու եմ, որ այս երեխաները շարունակեն մեծանալ այստեղ, կրթություն ստանան, գտնեն իրենց երջանկությունը, ստեղծեն ընտանիքներ և կյանք տան հայության նոր սերունդների
Հունիսի 1-ի առթիվ Կարեն Վարդանյանը 115 մլն դրամ է հատկացրել Երևանի ծնողազուրկ երեխաներին
Երևան քաղաքում հաշվառված է մինչև 18 տարեկան միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող 461 նպաստառու ընտանիք: Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 115 մլն դրամ:
Պատրանքնե՞ր, թե՞ արկածախնդրություն
Մոլորությունը, թե իբր միջազգային հարաբերություններում խնդիրները հնարավոր է լուծել իրավական ճանապարհով, բավականին երկար պատմություն ունի: Օրինակ, Վուդրո Վիլսոնը, որը վերջերս բավականին հաճախ է վկայակոչվում ժամանակակից հայկական քաղաքական խոսույթում, մինչեւ ԱՄՆ նախագահ դառնալը բազմաթիվ պատմագիտական եւ քաղաքագիտական աշխատությունների հեղինակ էր եւ կյանքի վերջում միայն փորձում էր իր գաղափարները կյանքի կոչել գործնական քաղաքականության մեջ: Ըստ նրա՝ միջազգային
«Վարվեք ձեր երեխաների հետ այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեր ծնողները վարվեին ձեզ հետ»․ երեխաների դաստիարակության «ոսկե կանոնը»
Այսօր Արևմուտքում շատ է խոսվում երեխաների «մեղմ դաստիարակության» մեթոդի մասին, սակայն ի՞նչ է ենթադրում երեխաների դաստիարակության այդ ոճը։ Հոգեբան Սառա Օքվելլ-Սմիթին է վերագրվում այդ հայեցակարգի ներկայացումն աշխարհին․ նա իր գրքերում պատմում է մեղմ դաստիարակության, դրա հիմքում դրված գաղափարների մասին՝ բերելով տարբեր օրինակներ։ «Մեղմ դաստիարակությունը հիմնված է երեխաների հանդեպ խորը հարգանքի վրա։ Այն կենտրոնացած է երեխայի
ՀՀ օրվա իշխանություններն իրենց բոլոր ինստիտուցիոնալ կապերը խզել են Արցախի հետ․ Դավիթ Գալստյան․ «Փաստ»
Այսօր այդ կապերը գործում են միայն Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան անձնական հարաբերությունների հիման վրա, և ինստիտուցիոնալ հարաբերություններ չկան։ Երբ պատերազմից հետո խոսում էինք միջխորհրդարանական նիստ անցկացնելու անհրաժեշտության մասին, բայց Ալիևի պահանջներով ՀՀ-ից այլևս Արցախ պաշտոնյաներ չէին գալիս, այս ամենը վկայում էր, որ Ալիևը վերոնշյալ պահանջները դեռ վաղուց էր ձևակերպել։
Դա, մեծ հաշվով, այն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում տեղի ունեցողի մասին․ «168 ժամ»
Անցած 6 ամիսների ընթացքում Հայաստանի պետական կառավարման համակարգից, բարձրաստիճան, միջին աստիճանի ու ցածրաստիճան հազարավոր պաշտոնյաների շարքերից ոչ միայն՝ 6, այլ անգամ 0.6 պաշտոնյա հրաժարական չի ներկայացրել՝ ի նշան Արցախից հրաժարվելու, մեր հայրենակիցներին ցեղասպանության դատապարտելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ անհամաձայնության։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուսանողներին հորդորեց` ամեն հնարավորություն օգտագործել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի արդար պահանջը բարձրաձայնելու բոլոր ատյաններում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին
Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած համերգին
Երկօրյա աշխատանքային այցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա` Քիշնև: Վարչապետ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ երեկոյան այցելել է «Հանրապետության պալատ», որտեղ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների հետ ներկա է գտնվել դասական երաժշտության համերգին: Հաջորդիվ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի անունից պատվիրակությունների ղեկավարների պատվին տրվել է ընդունելություն: Վարչապետը հունիսի 1-ին Քիշնևում կմասնակցի Եվրոպական
«Արցախի Հանրապետությունը կանգնած է էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի առջև». Իշխան Սաղաթելյանը` Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Մայիսի 29-31-ն իմ հրավերով աշխատանքային այցով Հայաստանում են գտնվում Արգենտինայի հանրապետության Սենատի և Պատգամավորների պալատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի անդամները: Բարեկամական խմբի անդամների հետ այցելեցինք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Այցելեցեինք նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ պատվիրակության անդամներին ներկայացվեցին Թուրքիայի կողմից 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի
Փողերի լվացման, ապացույցներ կեղծելու, իրավունք վերապահող փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ
2023թ. փետրվարի 21-ին Ա.Գ.-ն փաստաբան Վ.Պ.-ի միջոցով հայցադիմում է ներկայացրել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Վ.Ղ.-ի հետ 05.05.2011թ. կնքված փոխառության գործարքն անվավեր ճանաչելու և որպես հետևանք՝ 1 /մեկ/ մլն ԱՄՆ դոլար գանձելու պահանջների մասին: ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը ուսումնասիրելով հայցադիմումը՝ կից փաստաթղթերով, ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱՀ գլխավոր դատախազություն:
Ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում են արձանագրել
«Ա1+». Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին արձանագրել են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացվել հայոց թագավորանիստ քաղաքի տարածքում
Պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության աշխատակիցները ստուգայց են իրականացրել Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հնավայրի Արաքսամերձ հատվածում։ Այդ տարածքում է գտնվում հասարակական բաղնիքի պեղված հատվածը: Մշտադիտարկման աշխատանքներ են իրականացրել հնավայրի 1-ին բլուրի տարածքում, կատարել լուսանկարահանման աշխատանքներ։ Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ. թ. ա. II – մ. թ. IV դդ.): Գտնվում է Արտաշատ քաղաքից 10
«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն. Մանե Թանդիլյանը ներկա է եղել «Ուրարտու» – «Լեռնային Արցախ» հանդիպմանը
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Այսօր ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» – «Լեռնային Արցախ» հանդիպմանը։ 2:0 հաշվով հաղթեցին արցախցիները: «Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ թիմի աղջիկներին, մարզիչին, ամբողջ անձնակազմին։ Խաղի վերջում փոքր նվերներ էի պատրաստել թիմի աղջիկներին, իսկ ահա Հայաստանի առաջնության
Մհեր Գրիգորյանն ու Հունգարիայի փոխվարչապետը ընդգծել են Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման անհրաժեշտությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը կարևորել է նրա այցը Հայաստան՝ որպես հայ-հունգարական երկկողմ հարաբերությունների վերականգման և հետագա զարգացման նոր խթան: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների առկա ներուժն իրացնելու հնարավորությունների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Հունգարիայի բիզնես շրջանակների միջև կապերի ակտիվացման
Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը. Արցախի ԱԳՆ
Մեկնաբանություն ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի ս.թ. մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները, խորը հիասթափություն և տարակուսանք է առաջացնում։ Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի
Մաքրվել է Վանի հերոսամարտին նվիրված հուշարձանը
1915-ի Վանի հերոսամարտին նվիրված հուշակոթողը մաքրվել է «ժամանակակիցների ձեռագրից»։ Հուշարձանի մաքրման աշխատանքներն իրականացվել է ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության, «Ագարակ» պատմամշակութային արգելոցի աշխատակիցների ջանքերով: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Վարդան Ալեքսանյան․ «2020 թվականին Արցախի բնակչության 4.2-ը ծայրահեղ աղքատ էին, 2021-ին այդ ցուցանիշն աճել է, կազմելով 8.6%»
2015 թվականից մինչեւ 2020 թվականը Արցախի տնտեսությունը աճել է շատ տպավորիչ տեմպերով, երկնիշ թվերով, 2019-ին ՀՆԱ-ի ցուցանիշի առաջին անգամ պատմական ռեկորդ է սահմանել։ Այս մասին այսօր ՀՀԿ Տնտեսական հանձնաժողովի կազմակերպած «44-օրյա պատերազմի եւ Արցախի շրջափակման սոցիալ-տնտեսական հետեւանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վարդան Ալեքսանյանը։ Նրա ներկայացմամբ՝ Արցախի ՀԱՆ-ն 2019-ին կազմել է 342 միլիարդ
Սա բացահայտ անարգանք է ոչ միայն ժողովրդավարության, այլ նաև տարրական հումանիզմի հանդեպ. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. Սեփական երկրի հասարակական-քաղաքական գրեթե ողջ ընդդիմությանը փաստացիորեն արմատախիլ արած և բանտերը նետած կամ արտաքսած, իշխանությունը ժառանգաբար հորից ստացած և ցկյանս պահելու մտադրություն ունեցող, Արցախի Հանրապետության հայության և այլ տեղաբնիկ ժողովուրդների նկատմամբ բացահայտ ցեղասպանական քաղաքականություն վարող Բաքվի բարբարոսական վարչախմբի բռնապետ պարագլուխը ողջունվել է Արցախի պաշտոնյաներին իր «ողորմածությանը» հանձնվելու դեպքում
Քննարկվել են գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները
Նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մայիսի 31-ին հանդիպել են ՓՄՁ Ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։ Օրակարգային թեմաների թվում էին միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմում գործող գերփոքր բիզնեսների խնդիրները, հարկային օրենսգրքում լրացումներն ու փոփոխությունները, որոնցով վերացվում են այս պահին գործող շրջանառության հարկի ռեժիմում գործող տնտեսավարողների համար նախատեսված պարզեցված հաշվառման մեխանիզմները։ Քննարկմանը ներկա էին ՓՄՁ ոլորտի, հասարակական կազմակերպությունների,
Ավտոմեքենան գլորվել է ձորը
Մայիսի 31-ին, ժամը 17:19-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան գլորվել է ձորը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 26-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․
Մրցույթներ՝ առանց մրցակիցների կամ թեկնածուների․ ի՞նչ է կատարվում Գյումրու պոլիկլինիկաներում
Գյումրու բուժհաստատություններից շատերում տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթներ են հայտարարվել, սակայն թեկնածուները կամ չեն հաղթահարել մրցույթը՝ շարունակելով ստանձնել ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կամ էլ դիմողներ ընդհանրապես չեն եղել։ Մրցույթներին դիմողներ չլինելու կամ մրցակիցներ չունենալու փաստն առնվազն տարօրինակ է շիրակյան իրականության մեջ, քանի որ եղել են դեպքեր, երբ տնօրենի թափուր պաշտոնի համար 6 կամ 8 հոգի են
Վահագն Խաչատուրյանը ՌԱԿ ատենապետին և ներկայացուցիչներին մանրամասներ է ներկայացրել երկրի ներքին կյանքի և արտաքին ճակատում տիրող իրադրության մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԱԿ ատենապետ Միքայել Խարապեանի գլխավորած պատվիրակությանը
Ժողովրդավարությունը նույն ստախոսությունն է
Երևանում ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանումով համաժողովը։ Ըստ համաժողովի դահլիճի պատերի պաստառներից, կարելի է ենթադրել, որ այն հովանավորվել է ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող «Ֆրիդոմ հաուզ» իրավապաշտպան կազմակերպությունը։ Թռուցիկ հետևելով համաժողովի, ներեցեք՝ ֆորումի աշխատանքներին և որոշ ելույթներին, նկատեցի, որ բացի Թագուհի Թովմասյանից, այլ՝ այսօրվա իշխանությանը լուրջ քննադատող գործիչ հրավիրված չէր։ Ելույթ ունեցողները, թույլատրելի սահմաններում քննադատում
ՊՆ պաշտոնյայի կողմից ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար կաշառք ստանալու փաստով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Կ. Ա.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տեխնիկական մասի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը, նույն զորամասի ժամկետային զինծառայողի օգտին գործողություն կատարելու համար վերջինիս հորից միջնորդների միջոցով ստացել է 605.000 ՀՀ դրամ կաշառք: Մասնավորապես՝ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի
Ոստիկանությունը պարզաբանում է` կիրառելու են վարչական պատասխանատվություն, սակայն կիրառմանը զուգահեռ շարունակվելու են նաև բացատրական աշխատանքները
Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր հայտարարություն էր տարածել մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիության հետ կապված, որը տարընթերցումների և տարբեր մեկնաբանությունների տեղիք էր տվել: Այդ կապակցությամբ պարզաբանում ենք: Հունիսի 1-ից պարեկները և ճանապարհային ոստիկանները կիրառելու են վարչական պատասխանատվություն: Կիրառմանը զուգահեռ շարունակվելու են նաև բացատրական աշխատանքները: ՀՀ ոստիկանություն
Հ1-ի տնօրենը՝ Հանրայինին քննադատելու ու Արամ Նիկոլյանի՝ աշխատանքից ազատվելու մասին
Հանրային հեռուստաընկերությունից կարող է ակնկալիք ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով մուծում է հարկերը
Team ընկերությունների խումբը ձեռք է բերել վրացական SkyTel-ի 30%-ը
31 մայիսի, 2023 թ․, Երևան, Թբիլիսի․ Team ընկերությունների խումբը ձեռք է բերել Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար երեք օպերատորներից մեկի՝ SkyTel-ի 30% բաժնեմասերը: SkyTel-ի ամրակցված և անլար ինտերնետը հասանելի է Վրաստանի ավելի քան 2200 բնակավայրում՝ ծածկելով բնակչության մոտ 93%։ Ինտերնետ և թվային հեռուստատեսության ծառայություններ մատուցելու համար ընկերությունը օգտագործում է միջազգային մի քանի կապուղիներ։ Այս գործարքով Team ընկերությունների


















































