Օրվա լրահոսը

Դիտարկումներ, կարծիքներ, ցանկություններ՝ Գրքի երեւանյան միջազգային փառատոնի առիթով

Օրերս ավարտվեց ԿԳՄՍՆ-ի՝ 6-րդ անգամ անցկացվող Գրքի երեւանյան միջազգային փառատոնը, որին իրենց մասնակցությունն էին բերել մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից։ Փառատոնային երեք օրերի ընթացքում անցկացվեցին հանդիպումներ, շնորհանդեսներ, դասախոսություններ, իրենց արտադրանքը ներկայացրին հայաստանյան հրատարակչություններ, գրավաճառներ։ Թանգարաններն ու տուն-թանգարաններն էլ ներկայացրել էին իրենց գիտական ու հրատարակչական գործունեությունը։ Սա հիանալի առիթ էր ոչ միայն գիրք ներկայացնելու, այլեւ գրողների

Մահակներով վնասել են ավտոմեքենան, կրակել՝ վարորդին պատճառելով մարմնական վնասվածք. Աջափնյակում սպանության փորձի վարույթի շրջանակներում 2 անձի մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 41-ամյա բնակչի՝ Կորյուն Մխիթարյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս պատկանող ավտոմեքենան վնասելու դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը: 2023թ․ մայիսի 19-ին՝ ժամը 09:25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ՀՀ ՆԳՆ

«Իմ ներկայությունն այստեղ չի նշանակում, որ հարցերի բոլոր ձեւակերպումների հետ ՀՀ կառավարությունը համաձայն է»․ Փաշինյանը միջամտեց ՌԴ մասին հարցին

«Տեսել ենք, թե ավտորիտար ռեժիմներն ինչպես են ավելի հզորանում՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ ավելի շատ են ճնշում իրենց ժողովուրդներին»։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին ու նորանշանակ ռազմական կցորդին

Մայիսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին և Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Երուլան Սապենովին: Նախարարը շնորհավորել է Ե. Սապենովին ռազմական կցորդի պաշտոնին նշանակման կապակցությամբ՝  մաղթելով նրան նորանոր հաջողություններ պատասխանատու ռազմադիվանագիտական առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական ոլորտում

Պուտինն առանց դաշնակից չի մնա

Արեւմուտքի «կամակատա՞րը», թե՞ «Պուտինի ընկերը» բաժանումն այն աստիճան էր սրվել Թուրքիայում, որ տպավորություն էր ստեղծվում, թե Թուրքիայում Պուտինի իշխանության պահպանման հարցն է վճռվում: Մայիսի 28-ին Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացավ: Գործող նախագահ Էրդողանը ստացավ քվեների 52,1 տոկոսը, իսկ ընդդիմադիր թեկնածու` Քեմալ Քըլըչդարօղլուն, 47,9 տոկոսը: Ընդդիմադիր թեկնածուն քննադատեց, ընտրություններն անվանելով` «ամենաանարդարը Թուրքիայի պատմության ընթացքում» եւ

«Ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում ծառայել է գործիք, որպեսզի մենք չիմանանք ողջ ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին»․ Նիկոլ Փաշինյան

Սա շատ կարեւոր նրբություն է, եւ ես չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա ամենավատ ապացույցն է։

Հայտնաբերվել է 6 խմ փայտանյութ (տեսանյութ)

Գեղարքունքի պարեկները 6 խմ փայտանյութ են հայտնաբերել։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Չնայած թշնամական հարեւանների առկայությանը, Հայաստանը հրաժարվում է զոհաբերել ժողովրդավարությունը եւ մարդու իրավունքները»․ Մայքլ Աբրամովից

Այդ պատճառով է, որ ես եւ Freedom House-ն Հայաստանում ենք՝ լսելու եւ սովորելու Հայաստանի քաղաքացիական հասարակությունից»,- ասաց նա։

Հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ (տեսանյութ)

Հարևանների վեճն ավարտվեց դանակահարությամբ․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանը տարածաշրջանում դառնում է մի պայծառ կետ»․ ԱՄՆ դեսպան

«Միասին մենք կարող ենք հաղթահարել մարտահրավերները, կերտել ապագա, որտեղ ազատությունը, արդարությունը եւ ժողովրդավարությունը գերակայում են»։

Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով

Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Առանց ծխախոտի համաշխարհային օրը, որն ԱՀԿ-ն սահմանել է 1987 թվականին՝ հանրության ուշադրությունը ծխախոտի մահացու հետևանքների վրա հրավիրելու համար: Ծխախոտը հանրային առողջության լուրջ սպառնալիքներից է: Ամեն տարի ավելի քան 8 միլիոն մարդ է մահանում ծխախոտի օգտագործման հետևանքով: Նրանցից ավելի քան 7 միլիոնը ծխախոտ օգտագործողներ և նախկին օգտագործողներ են, իսկ ավելի

ԴԱՀԿ նախկին պաշտոնատար անձը հափշտակել է ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ․ նրան կալանավորել են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Խ.-ն, 2010-2015 թթ. զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարողի պաշտոնը, իշխանական լիազորություններն օգտագործելով, նշված ժամանակահատվածում հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 16 մլն ՀՀ դրամի գույք և դրամական միջոցներ: Մասնավորապես՝

Երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ավարտվեց արևմտահայ գրականությանը նվիրված միամսյակը: Մայիս ամսվա ընթացքում գրադարան այցելած երեխաները մասնակից դարձան արևմտահայ պոեզիայի բարձրաձայն ընթերցումների, գրքի քննարկումների, գրական հանդիպումների, զրույցների և ցուցահանդեսների: 2010թ.-ից արևմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների էլեկտրոնային ատլասի» մեջ` ստանալով վտանգվածության առկա մակարդակներից «հաստատապես վտանգված» կարգավիճակը: Գիտակցելով վտանգված լեզուն պահպանելու գործում յուրաքանչյուր մշակութային կենտրոնի

Եթե այսպես վարվում են իմ ընտանիքի հետ, ապա, պատկերացրեք, թե ինչ է կատարվում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց շուրջ․ Միքայել Համբարձումյան

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար, ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին ղեկավար Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը Ստորև նկարագրվող իրավիճակին, վստահ եմ, բախվել են հազարավոր մարդիկ կամ մտավախություն ունեն, որ փոքր-ինչ անհնազանդության, անհամաձայնության դեպքում կարող են բախվել՝ կորցնելով աշխատանքը, եկամտի աղբյուրը, ինչն, անխոս, անչափ կարևոր ու ցավալի է յուրաքանչյուր մարդու համար, հատկապես Հայաստանի նման երկրի պայմաններում, երբ ամեն ինչ

«ՀՀ-ում տարիներ շարունակ ժողովրդավարությունը ստորադասվել է անվտանգությանը, այսօր ժողովրդավարությունը կայացած փաստ է»․ Վահագն Խաչատուրյան

«Ամենակարեւորն այս իրադրության մեջ այն էր, որ հայաստանյան իշխանությունները գնացին խնդիրների լուծման ամենադեմոկրատական եւ ընդունելի ճանապարհով»․ Վահագն Խաչատուրյան

Մշակվում է մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար

ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի hիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի գիտաշխատողները մշակում են մեթոդաբանություն Հայաստանի ջրավազանային տարածքների էկոլոգիական վիճակի բազմաբաղադրիչ գնահատման և կառավարման համար: Ստեղծվող մեթոդաբանությունը պետք է համահունչ լինի Եվրամիության Ջրի Շրջանակային Դիրեկտիվի պահանջներին: Մշակվող գործիքը թույլ կտա արձագանքել Հայաստանի տարբեր ջրաբանական տարածքների, գետերի էկոլոգիական վիճակի փոփոխություններին: «Աղստև գետի ջրավազանի սննդային շղթայի հիմնական

«Հայաստանում ժողովրդավարությանը սպառնացող ոչ մի ներքին վտանգ չկա, բոլոր հնարավոր վտանգներն արտաքին են»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանում համացանցն ազատ է, մամուլն ազատ է, ընտրություններն ազատ են»,- Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մեթյու Միլլեր. Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև Քիշնևում․ «Ազատություն»

Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են», ասված է նրա տարածած գրավոր հայտարարությունում։ «Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք

Մեր գլխավոր դենդրոլոգը մտածում է ամեն ինչի՝ տրանսպորտի, ճանապարհների բետոնաշերտի մասին, միայն ոչ բույսերի․ «Հրապարակ»

Սանո Տոեմանը, որը Ճապոնիայում հայտնի է որպես սակուրաների պահապան, այգեպան է՝ 15-րդ սերնդի, եւ կառավարում է երկրի քաղաքային այգիները։ Նա օրերս տված մի հարցազրույցում նկարագրել է, թե ինչ ռիսկեր ու բարդություններ է իր մեջ թաքցնում սակուրան։ «Ես հենց սկզբից զգուշացրել եմ, որ Հիրոսիմայում սակուրա աճեցնելը հեշտ չէ։ Հողի մեջ շատ են ավազն ու քարը, որոնք

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը ընթերցողին կներկայանա նոր նախաձեռնությամբ՝ hhtert.am կայքի միջոցով. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը Հայաստանի Հանրապետության տարեկիցն է ու տարեգիրը: Այս տարի կլրանա Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 33 տարին: Այս տարի «Հայաստանի Հանրապետությունը» կարող էր բոլորել հիմնադրման 33 ամյակը: Ավաղ… «Հայաստնի Հանրապետություն» պաշտոնաթերթի լուծարման, անէացման որոշման մասին ամենավերջինն իմացանք մենք՝ «ՀՀ»-ի խմբագիրն ու խմբագրակազմը… Անարդա՞ր է. Այո՛: Անշո՛ւշտ: Ես հիմա չեմ ցանկանում վերջին խմբագրականով սեւացնել թերթի

Ո՞վ կսպասեր, որ առյուծի նման կռվող եւ 20-ամյա հերոսներ տվող մեր ազգն այսպես սարսափելու է պատերազմի հեռանկարից․ «Հրապարակ»

Կանխատեսումներ անելը, իհարկե, անշնորհակալ գործ է եւ ամեն մեկի բանը չէ։ Մանավանդ այս խառնակ ժամանակներում առնվազն պետք է պայծառատես լինես, որ կարողանաս իրականությանը քիչ թե շատ մոտ կանխատեսումներ անել։ Ասենք, ո՞վ կարող էր 3-4 տարի առաջ կանխատեսել, որ աշխարհի հզորագույն պետություններից մեկի մայրաքաղաքը՝ Մոսկվան, անօդաչու սարքերով կարող են ռմբակոծել, եւ դրա դիմաց մի քանի պետություն

Ազգային-պետական այդ ի՜նչ շահեր են կառավարությանը մղել վերացնելու «Հայաստանի Հանրապետություն» թերթը․ «Հայաստանի Հանրապետություն»

Չգիտեմ, թե ազգային-պետական այդ ի՜նչ շահեր են կառավարությանը մղել (ավելի ճիշտ՝ դրդել) վերացնելու «Հայաստանի Հանրապետություն» թերթը: Եվ կա՞ արդյոք մեկը, մի որեւէ ընթերցող, թերթում տպագրվող լրջախոհ մի մտավորական, որն ասի, թե սա հիմնավոր, ավելին՝ հույժ «իմաստուն» որոշում է: Հենց այսօրինակ որոշումներն են լավագույնս բնութագրում որոշում կայացնողի կառավարչական եւ բարոյական կերպարը, մտավոր հասունության չափը, հայոց պետականության

Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունն ավարտվել է․ սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը․ «Հրապարակ»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է Սահմանադրական դատարանի նախկին անդամների դիմումների քննությունը, արդեն սպասվում է ՄԻԵԴ վճռի հրապարակումը։ Հիշեցնենք, որ 2019 թվականին, առանց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, Ազգային ժողովը Սահմանադրության մեջ փոփոխություններ իրականացրեց, որի հետեւանքով ՍԴ երեք դատավոր՝ Հրանտ Նազարյանը, Ալվինա Գյուլումյանն ու Ֆելիքս Թոխյանը, պաշտոնանկ արվեցին, իսկ Հրայր Թովմասյանը հեռացվեց ՍԴ նախագահի պաշտոնից։ Իրավաբանական հանրությունը

Դեռ վաղ է խոսել կայացած պայմանավորվածության մասին, և հստակ չէ՝ արդյո՞ք Բաքուն ցանկություն և մտադրություն ունի բավարարել Երևանի պահանջները․ «Ամերիկայի Ձայն»

«Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայության հետ զրույցում քաղաքագետ Արկադի Դուբնովը հիշեցնում է՝ վերջին շրջանում Փաշինյանը բազմիցս է արտահայտվել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման հնարավորության մասին։ Այն սենսացիա չէ։ Դուբնովը շարունակում է՝ Հայաստանի վարչապետը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի, ինչն ինքնին նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ըստ քաղաքագետի,

Գնումների մեծ մասն իրականացվում է մեկ անձից գնումների եղանակով․ այն, ինչ մերժում էր Արարատ Միրզոյանը, հիմա իրագործում է հաճույքով․ «Ժողովուրդ»

Պարզվում է՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումների ջատագով է: Պետական այս կառույցը մայիսի 24-ին պայմանագիր է կնքել «Միլենիում Սվիթ» ՍՊԸ-ի հետ՝ 100 հազար դրամ տրամադրելու, որպեսզի տրանսպորտային ծառայություն մատուցի ՆԱՏՕ-ի ներկայացուցչին: Իսկ «Հասմիկ Բարխուդարյան» ԱՁ-ի հետ կքնված պայմանագիրն էլ 160 հազար դրամ է արժեցել, որով գնվել է հայերեն-ֆրանսերեն համաժամանակյա թարգմանություն: Կրկին թարգմանության ծառայությունների

Փաշինյանը չի՞ հասկացել Ալիեւին

«Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։ Սրանք են մեր պայմանները, և այդ պայմանների մասին ես հայտարարում եմ այստեղ ՝ Լաչին քաղաքում։ Թող չմոռանան, որ այստեղից նաև երևում են Հայաստանի գյուղերը», – մայիսի 28-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ

Ինչպես է սննդակարգն ազդում բորբոքման վրա

Սննդային գործոններն ազդում են օրգանիզմի համակարգային, թույլ արտահայտված խրոնիկ բորբոքման վրա տարատեսակ մեխանիզմների միջոցով։ Օրինակ՝ բուսական սննդի՝ լոբազգիների, մրգերի ու բանջարեղենի, ամբողջահատիկ հացահատիկեղենի, կաթնամթերքի գերակշռությամբ դիետան դրական է ազդում բորբոքման բիոմարկերների վրա։ Իսկ կարմիր միսն ու հավկիթը չեզոք ազդեցություն են ցուցաբերում։ Գիտնականները վերջերս դիտարկել են մինչ օրս հայտնի տվյալները՝ պարզելու համար այն մեխանիզմները, որոնք կան

Ամեն ինչ ստեղծվում է ներքին ապստամբության համար․ Կարեն Սարգսյան. «Ա1+»

«Ներքին ապստամբության համար ամեն ինչ ստեղծվում է Պուտինի և Ալիևի ձեռքերով կամ հայտարարություններով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթվա վերջին Լաչինում Արցախի վերաբերյալ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին։ Սոցիոլոգը գտնում է, որ Ալիևն այդ հայտարարություններն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դրդմամբ, և դրանք ուղղված էին Արևմուտքին։ Սոցիոլոգն անդրադարձավ նաև վարչապետի արձագանքին

Սլովենիայում հետեւում են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը

Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա

Հայ զինծառայողների առեւանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արեւելք. «Հետք»

Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան առաջնագծի հարավարեւելյան ուղղության Շիկահողի հատվածում, ավելի կոնկրետ, ինչպես նշել է աղբյուրներից մեկը, դեպքը գրանցվել է Ճակատեն եւ Շիկահող գյուղերի միջակայքում՝ Կռնասիխութ սարից ոչ շատ հեռու: Ճակատեն-Շիկահող հատվածում հակամարտ զորքերի որոշ դիրքեր գտնվում են անտառապատ տեղամասերում, ինչը դիվերսիոն ներթափանցման ժամանակ քողարկման լավ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031