Օրվա լրահոսը
Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպը»՝ վենետիկյան բեմում
Նախագիծն իրականություն է դարձել պրոֆեսոր Սոնա Հարությունյանի նախաձեռնությամբ:
«Ձեր գիրքը փակված է. «Միացում» գիրքը փակված է, անջատողականությունն՝ ավարտված»․ Իլհամ Ալիեւը սպառնում է
Ասում եմ՝ քանի դեռ ուշ չէ։ Քանի դեռ Հայաստանը, թեև ոչ դե ֆակտո, բայց իրավական անկախություն ունի, քանի դեռ Հայաստանի սահմաններ հասկացությունը որոշակի իմաստով ընդունված է։ Նրանք պետք է ընդունեն մեր պայմանները։ Չե՞ն ուզում սահմանազատում, պետք էլ չէ: Ի՞նչ տեղի կունենա այդ դեպքում։ Սահմանը կանցնի այնտեղով, որտեղով մենք կասենք։ Նրանք գիտեն, որ մենք կարող ենք դա անել։ Ոչ ոք նրանց չի օգնի, ոչ Եվրոպայից ժամանած ֆրանսիացի թոշակառու ոստիկանները, ոչ մեկ ուրիշը, ոչ ոք
Կոչ ենք անում մի կողմ դնել կուսակցական, խմբային շահերն ու ժողովրդական լայն համախմբման միջոցով հեռացնել հակապետական վարչախմբին․ հռչակագիր
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խումբը՝ –հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ սահմանադրության անփոփոխելի հոդվածները, –վերարժեւորելով 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ձեռքբերումները, –արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով ոտնահարվում են մեր երկրի Սահմանադրությունը, ՀՀ ԳԽ 1992թ. հուլիսի 8-ի որոշումը, լրջագույն սպառնալիքներ են ստեղծվում Հայաստանի ու Արցախի հանրապետությունների պահպանման, սեփական հայրենիքում հայ ժողովրդի ինքնիշխան, անվտանգ
Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը
Մայիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնախմբեց Հոգեգալուստը, որին համընկել էր նաև Հանրապետության տոնը։ Մայր Աթոռի միաբանությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Պատարագիչ Սրբազանը, իր քարոզում խոսելով Հոգեգալստյան խորհուրդի մասին, ի մասնավորի նշեց. «Եթե
Մենք ուզում ենք հնարավորինս շատ առիթներ ստեղծել, որպեսզի Հայաստանի քաղաքացին ինքն իրեն հաղթահարելու, ինքն առաջին հերթին իր հետ մրցելու առիթ ունենա․ Նիկոլ Փաշինյան
Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, երրորդ տարին անընդմեջ տեղի է ունեցել «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է կանանց և տղամարդկանց 2 տարիքային խմբերով: Առաջին տարիքային խմբում եղել են 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ, երկրորդ տարիքային խմբում՝ 41 և բարձր տարիքի
Տաթեւ համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 7 անդամից 6-ը զրկվեցին մանդատներից․ «մեղավորը» «Ապրելու երկիրն է»
Տաթեւի ավագանին 15 անդամ ունի
Գյումրու Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում բացվել է մայոր Հովիկ Սիմոնյանի արձանը
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը Գյումրու համայնքապետի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների, զինվորականների, մտավորականների, հյուրերի հետ այսօր ներկա է գտնվել Գյումրու Անի թաղամասի Ֆրանսիական պուրակում 2020-ի Արցախյան պատերազմում անմահացած ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատի հրամանատար, հետախույզ, մայոր Հովիկ Սիմոնյանի արձանի բացման արարողությանը, որի քանդակագործը Արծրուն Միսակյանն է: Արձանի բացման պատիվը հերոսի որդուն` Ռազմիկին և եղբորը` Վահեին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 28-ին, 29-ին, հունիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-31-ը, հունիսի 2-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մայիսի 28-29-ի, հունիսի 1-ի երեկոյան ժամերին
Առաջին վարչապետն իրավացիորեն շեշտել է, որ մայիսի 28-ը հայկական պատմության ամենամեծ տոնն է
Մայիսի 28-ին Հայաստանը կրկին իր տեղը գտավ համաշխարհային քարտեզի վրա: Մայիսի 28-ը դարձավ մեր ժամանակակից պատմության ամենահատկանշական օրերից մեկը: Պատմություն առարկայով չհետաքրքրվող անձինք հաճախ ասում են. «Ինչների՞ս է պետք իմանալ, թե ինչ է եղել անցյալում»: Առաջին հայացքից այս պնդումը կարող է տրամաբանական թվալ: Անցյալում կատարվածն անցյալում է: Ավելի լավ է կենտրոնանալ ներկայի ու ապագայի վրա:
Նիկոլ Փաշինյանը Զարթոնք գյուղում ներկա է գտնվել նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Զարթոնք գյուղում ներկա է գտնվել տեղի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը: Այն կառուցվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի համար ներդրվել է 163 մլն դրամ: Միջոցների կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը: Մանկապարտեզը նախատեսված է 80 երեխայի համար: 2004 թվականից ի վեր գյուղում մանկապարտեզ չի գործել: Դիմելով ներկաներին՝ վարչապետ
Այսօր էլ մեր յուրաքանչյուրիս պարտքը դառնում է նոր պայքարի ելնելն ու աննահանջ առաջ շարժվելը․ «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցության անդամները Հանրապետության օրվա առթիվ ծաղիկներ են խոնարհել հայի արժանապատվությունը խորհրդանշող Նեմեսիս հուշարձանին։ «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը Հանրապետության օրվա առթիվ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ պետականություն ստեղծելու և այն ամեն գնով պահպանելու ձգտումը։ 105 տարի առաջ պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը: Առաջին հանրապետության հռչակումը դարավոր
1-ին մրցանակ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի նախօրեին
19-ամյա Լաուրա Գալստյանը հաղթել է Làszlò Spezzaferri միջազգային երաժշտական մրցույթում
Մեր երկրի պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանի աշխատանքներին
Մայիսի 18-22-ը Լյուքսեմբուրգում կայացել է ՆԱՏՕ ԽՎ գարնանային նստաշրջանը: Աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները
Դատախազության 105-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ 2023 թվականի մայիսի 14-ին և 27-ին Դատախազության աշխատակիցների միջև տեղի են ունեցել «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի և ֆուտզալի ներքին առաջնությունները: Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացված առաջնությանը մասնակցել են Դատախազության 16 աշխատակիցներ: 6 փուլերում ձեռք բերած միավորների արդյունքում՝ «ՀՀ գլխավոր դատախազի գավաթ» շախմատի առաջնության առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևան քաղաքի
Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվն ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի են պահվում ադրբեջանական բանտերում։
Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետի Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առթիվ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է զետեղվել հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
Իրավունք չունենք մոռանալու, որ մայիսի 28-ը խորհրդանշում է պետականություն, անկախություն, ազատ ու արժանապատիվ ապրելու անբեկանելի կամք. Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 28-ը հայ մարդու գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունեցանք մայիսի 28, մենք ունեցանք Առաջին Հանրապետություն, որովհետև զրկանքներ ու անմարդկային դաժանություններ տեսած հայ ժողովուրդն այլևս որոշեց ԱՊՐԵԼ, ոչ թե գոյատևել, ՊԱՅՔԱՐԵԼ, ոչ թե հպատակվել, ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ, ոչ թե թուլանալ ու ընկրկրել դժվարություններից։ 105 տարի առաջ
Զինվորական ցուցադրական վարժություններ, տոնական միջոցառում. Իջևանում նշել են Հանրապետության տոնը
Մայիսի 28-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում Հանրապետության օրը սկսվել է քայլերթով դեպի Ազատամարտիկների հրապարակ: Երթի մասնակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին հայրենիքի նվիրյալների հիշատակը հավերժացնող հուշաղբյուրի մոտ: Այստեղ Իջևանի համայնքապետարանը կազմակերպվել էր տոնական միջոցառում, որն ուղեկցվեց կրթամշակութային հաստատությունների պարային և երաժշտական կատարումներով: Հրապարակում բացազատված էր նաև զինվորական խոհանոց, ցուցադրական վարժություններով հանդես եկան N զորամասի զինծառայողները: Իջևանի համայնքապետարանի
Ֆրանսիական մշակույթ՝ հայկական ոգի
Ասում են՝ ապրելու համար պետք է փորձել կյանքը սիրուն գույների մեջ տեսնել, ամեն բացվող օրը փորձենք ավելի հետաքրքիր դարձնել, Շառլ Ազնավուրը ամեն օր գրելով նոր երգի բառեր, երաժշտություն, մեզ տվել է այդ հնարավորությունը տեսնել ավելին, քան կարող էինք և սիրել կյանքը ինչպես կա՝ անկախ ամեն ինչից։ Հինգ տարի առաջ աշխարհը կորցրեց Շառլ Ազնավուրին, ինչը, թերևս,
Ո՞ւմ էր պետք այս քաոսը, ո՞ւմ է այն ձեռնտու․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից» – Երբեւէ երազում էլ այսպիսի վիճակ չէինք պատկերացնի` Արցախի հանձնում, Հայաստանի մասնատում, աշխարհի բաժանում… Մեզ տեսանելի` տերերի գզվռտոց, շահերի բախում, տարանջատ ժողովուրդ, որը տանում է անմեղ տղաների զոհաբերության, հայրենիքի կորստյան, արժեքների ոչնչացման: Հայրենիք պաշտպանող զինվորին պե՞տք է այս գզվռտոցը, որը շահամոլ տերերի, թե նրանց նվագի տակ պարողների համար է։ Մի՞թե սգավոր ծնողներին է
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ բարձրագույն ղեկավարության և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր: Վարչապետը հուշահամալիրից հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որից հետո հնչել է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգն ու տեղի ունեցել տոնական քայլերթ: Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի
Ժողովուրդն ամեն ինչ հիշում է, եւ Հարությունյանը հազիվ թե այս խառնակ ժամանակներում իշխանությունը փոխանցի անկանխատեսելի, վստահություն չներշնչող մի ուժի. «Հայացք Երևանից»
Մայիսի 15-ին Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Պաշտպանության բանակի երբեմնի փառաբանված հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր հրավիրած հանրահավաքում, առանց ավելորդ համեստության, հայտարարեց, որ պետական նախարարի պաշտոն է ուզում: Դա, ըստ նրա, հանրային պահանջ է, որը գործող նախագահը պետք է հաշվի առնի: Արայիկ Հարությունյանն իսկապես ընդառաջեց՝ խոստանալով տասնօրյա խորհրդատվություններ անցկացնել քաղաքական դաշտի հետ՝
Այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը․ Արմեն Սարգսյան
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Այսօր նշում ենք Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձը՝ Հանրապետության տոնը: Մայիսի 28-ը Հայաստանի պատմության մեջ դրոշմվել է որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության կերտման օր: Առաջին Հանրապետության փորձը, ձեռքբերումները ու նաև ձախողումները դասեր են, որոնք երբևէ չեն կորցրել իրենց կարևորությունն ու արդիականությունը: 1918-ից ավելի քան մեկ դար անց՝ այսօր էլ կենսական են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, մեր միասնականությունը, մեր ինքնության, ազգային, հոգևոր արժեքների, ազգային շահի գիտակցումն ու պաշտպանումը: ՀՀ ՉՈՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Կկարողանա՞ն հանրությանն արթնացնել արդեն ոչ թե պետական, ազգային, քաղաքական օրակարգերը, այլ՝ զուտ բարոյական․ «Հայացք Երևանից»
«Հայացք Երևանից»– 2018 թվականից ի վեր Հայաստանի հանրությունը տրոհված է մի քանի շերտերի՝ սոցիալական, աշխարհայացքային, ծագումնաբանական, արժեքային եւ այլն: Սխալ կլինի պնդել, թե մինչեւ 2018-ն ամեն ինչ սահուն էր, հանրությունը՝ համախմբված, չկային սուր սոցիալական հակասություններ, անարդարության զգացողություն եւ պետության ու միմյանց հանդեպ անվստահություն: Միանշանակ այդ ամենը կար: Բայց կային նաեւ միավորող արժեքներ՝ պետականություն, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն,
Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ, բայց անուրանալի դասեր թողեց հայոց պատմության էջերում. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Առաջին Հանրապետության տոնի առթիվ: Հանրապետության քաղաքացի լինելը, որքան էլ այդ ժամանակների համար անծանոթ իրողություն էր, այնուամենայնիվ, նոր դարաշրջանի սկիզբն էր, որն անշրջելի էր լինելու ժողովրդավարության եւ մեր օրերի Հանրապետությանը հասնելու համար: Մեր ժողովրդի համար օրհասական պահին ստեղծված Հանրապետությունը ինքնակազմակերպման, ընտրությունների միջոցով
Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-10 միջպետական ավտոճանապարհի կմ117+042 հատվածում (Գետափ գյուղի մոտ) Եղեգիս գետի վրա կառուցված կամուրջը երկկողմանի երթեւեկելի է։ Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին կամրջի երթևեկելի մասում գետի ջրի հոսքի պատճառով առաջացել էր հողաշերտի սահք՝ ստեղծելով փլուզման վտանգ։ Ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում կապալառու կազմակերպությունը՝ «ՌաֆԷլԳրիգ» ՓԲԸ-ն, մինչ կամրջի հիմնանորոգումը ժամանակավոր լուծում է տվել,
Պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է եւ ոչ թե հետո․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սարդարապատից՝ Հանրապետության տոնի առիթով Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Կառավարության հարգելի անդամներ, Գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Դատական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի ներկայացուցիչներ, Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առիթով: 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդն իր
ՌԱԿ-ը հայրենի իշխանութիւններէն կ’ակնկալէ որ անմիջապէս գործադրութեան դրուին յստակ ծրագիրներ. գումարուեցաւ Ընդհանուր պատգամաւորական ժողով
Ռամկավար Ազատական Կուսակցութեան հերթական ԻԹ (29-րդ) Ընդհանուր Պատգամաւորական Ժողովը գումարուեցաւ քաղաքամայր Երեւանի մէջ, Մայիս 25-28, 2023-ին։ Օրէնսդիր գերագոյն այդ ժողովին իրենց մասնակցութիւնը բերին ՌԱԿի աշխարհատարած շրջանակներու լիազօր ներկայացուցիչները: Եռօրեայ իր աշխատանքներու աւարտին, ժողովը յանգեցաւ Հայ ժողովուրդը եւ ՌԱԿը անմիջականօրէն յուզող կարեւոր հարցերու վերաբերեալ շարք մը որոշումներու: Առ այդ կը հրապարակուի հետեւեալ հաղորդագրութիւնը. • Ռամկավար Ազատական
Սարդարապատի հերոսամարտը անձնուրաց հերոսների ու վախկոտ դավաճանների ջրբաժան էր. այսօր էլ վճռական ընտրության պահն է․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ Սարդարապատի հերոսները թուրք հրոսակների դեմ մղվող գոյամարտում անասելի սխրանքներ գործեցին՝ ի հեճուկս այն վախկոտների, որոնք կոչ էին անում հնազանդվել թուրք նվաճողներին, վայր դնել զենքերն ու ամեն գնով խաղաղություն հաստատել՝ ընդունելով թուրքերի ստորացուցիչ պայմանները: Այդպիսի թուլամորթներ կային նաև այն ժամանակվա կառավարության ու բարձրաստիճան զինվորականների շարքերում: Սարդարապատի հերոսներն
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սարդարապատի հուշահամալիրից (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը Իմ շնորհավորական ուղերձը Սարդարապատի հուշահամալիրից՝ Հանրապետության տոնի առիթով:


















































