Օրվա լրահոսը

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ կարող ասել, որ այդ քննարկման արդյունքները գոհացնում են: Պետք է արձանագրենք, որ սա շատ ցավալի իրավիճակ է և ես նաև հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցքի փակումը տեղի է ունեցել, ըստ էության, ռուս խաղաղապահների աչքի առաջ և ներկայությամբ, ինչն, իհարկե, բավականին մտահոգիչ է:

Կապանի բնակչի կողմից նախկին կնոջը սպանելու նպատակով նրան վրաերթի ենթարկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

Կնոջ առողջությանը վնաս պատճառելու համար նախկինում տուգանվել էր,

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Սկիզբը՝ թիվ 89 համարում: 3.ԴՍՏԵՐՍ՝ ՍՈՆԱՅԻ ՃԻՉԸ Թե իմ այս ցուցահանդեսները ինչքանով կարող են նպաստել նման պայքարի ձեւավորմանը, դեռեւս հանելուկ է մնում: Վերջերս դիմել էի հայկական մի շարք կառույցների ու կազմակերպությունների օժանդակությանը ԱՄՆ-ում եւ այլուր՝ օգնելու այս նյութերի ցուցադրությունը, սակայն լռել են, կամ  էլ՝ մերժել, արդարանալով, որ մտահոգված են Արցախի խնդրով: Տարիների ընթացքում ստեղծելով աշխարհի հայության մասին

Ինքնորոշումը բանակցային գործընթացի միակ ընդունելի ուղին է. ՀԲԸՄ

Ադրբեջանը ջանք չի խնայի իր նպատակներին հասնելու, Արցախի հայերին Արցախից բնաջնջելու, և, ի վերջո, տարածաշրջանում գերիշխող դիրք գրավելու համար, ինչը վտանգի կենթարկի առաջին հերթին հենց Հայաստանի ինքնիշխանությունը: Հատկապես խիստ մտահոգիչ է Ադրբեջանի հայտարարությունը, որ ոչ մի երկրի, այդ թվում՝ Հայաստանին, թույլ չի տա կանգնել Արցախի ժողովրդի հետ կապված իր մտադրություններն իրագործելու ճանապարհին՝ ազդարարելով, որ Արցախի շրջափակումը, մարդասիրական ահաբեկչությունը և մշակութային ցեղասպանությունը իր վարած խաղի մի մասն են մնալու։

Ալիևի խոսքերի համահեղինակը մենք ենք. Վահե Հովհաննիսյան

Կա մեծ ծավալի կոնկրետ գործի անհրաժեշտություն: Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 28-ի երեկոյան կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն  

ՀՀ կառավարության պատմական ռեկորդները Փաշինյանն այս անգամ ներկայացրեց արդեն խորհրդարանում

Փաշինյանը խոստովանեց, որ ներկայացվող տվյալները տարբեր առիթներով արդեն ներկայացրել է, բայց այս ձեւաչափը պարտադրում է, որ ևս մեկ անգամ ներկայացվեն բյուջեի ցուցանիշները՝ ընդ որում մանրամասնորեն: Որպես ցցուն օրինակ բերեց այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնեմաս ձեռք բերելուց հետո՝ 2022 թ. այս կոմբինատը վճարել է «պատմական թվով հարկեր»:

Գտնվում են սրիկաներ, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և դեղի փոխարեն Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ. պետնախարար

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ կառավարության կողմից ժամերով պլանավորվում են հումանիտար ճանապարհով Արցախ տեղափոխվող դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ամեն կիլոգրամը, գտնվում են տականքներ ու սրիկաներ, որոնք փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից և դեղի ու այլ ապրանքների փոխարեն փորձում են Արցախ տեղափոխել սեփական նյութապաշտությունը բավարարող ապրանքներ: Նման դեպքերի մեծամասնությունը կանխվում է տարբեր

Ջերմուկի Առողջության կենտրոնն անհետաձգելի բուժօգնության բաժանմունք ունի․ զբոսաշրջային քաղաքում մասնագիտացված հիվանդանոց չկա

«Սեպտեմբերյան պատերազմի օրերին այստեղ միայն փոքր ու անհետաձգելի դեպքերն ենք սպասարկել, այնուհետեւ վիրավորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվել են մարզային հիվանդանոցներ եւ Երեւան»։

Կա՛մ կանգնում ես ի պաշտպանություն Արցախի, կա՛մ՝ ողջ հայ ժողովրդի դեմ ես. Ռուբեն Վարդանյան

Ինչպիսի՞ն է այս դեպքում պաշտոնական Երևանի դիրքորոշումը. շարունակել Ադրբեջանի կազմում արցախահայերի իրավունքների հետ կապված դեմագոգիան այլևս հնարավոր չէ

Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի նախագահի պաշտոնում

Էրդողանի՝ իշխանության մնալը կարող է հավելյալ ճգնաժամ հարուցել թուրքական պետության համար որոշ ժամանակ անց, ինչը մեզ համար փոքրիկ հնարավորությունների պատուհան կարող է բացել

«Որոտանում ու Շուռնուխում թուրքը նստած է, մենք էլ մեջտեղն ապրում ենք, 50/50 է մեր ապրելը»․ Բարձրավանի դպրոցը մեկ շրջանավարտ է ունեցել

«Ես պատմությունը լսել եմ իմ պապից, որ դրանք հայկական տարածքներ էին, բայց սովետական միության ժամանակաշրջանում հայկական տարածքներն անցան Ադրբեջանին»։

Ջրանջատում Նոր Նորք  վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի  30-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի` 3-րդ, 6-րդ, 7-րդ զանգվածների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:  «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Դավիթ Տոնոյան. Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ

Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ եւ իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած  հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության եւ այլ կարեւոր հարցեր։ Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին:

Վիտամին D-ի ամենօրյա ընդունումը նվազեցնում է քաղցկեղից մահացությունը 12%-ով. նոր հետազոտություն

Աշխարհում քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 10 միլիոն մարդ։ Հետազոտողները մշտապես որոնում են քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքի տևողության երկարացման նոր մեթոդներ։ Քաղցկեղի հետազոտությունների գերմանական կենտրոնի հետազոտողները նոր ապացույցներ են հայտնաբերել, որոնց համաձայն՝ վիտամին D-ի ամենօրյա օգտագործումը կարող է նպաստել քաղցկեղից մահացության նվազեցմանը 12 տոկոսով։ Դրանից բացի, հետազոտողները բացահայտել են, որ 70 և ավելի տարիք ունեցող

Տարոն Տոնոյան․ «Արգիշտին՝ սեպագրերով, Հայկ Նահապետը՝ նետով, Սասունցի Դավիթը՝ սրով, Մաշտոցը՝ այբուբենով, մեր հայրերն իրենց արյամբ մեր կադաստրի վկայականը տվել են Կիլիկիայից մինչեւ Գանձասար ու Ամարաս»

Բժիշկ, ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից Տարոն Տոնոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման 105-ամյակի առթիվ Արամ Մանուկյանի արձանի մոտ հրավիրված հանրահավաքում ասաց․ «Անցել է 105 տարի եւ այսօր այդքան նման իրավիճակում ենք կանգնած, որքան 1918 թվականին։ Հայրենազրկված ժողովուրդ, տունուտեղ կորցրած, ընտանիքի մեծ մասը կոտորված, համաճարակների ճիրանների մեջ, հիասթափված՝ երբ երեք ասկյար մտնում, ամբողջ գյուղը տանում-կոտորում էին․․․ Հիմա

Ալիևի ելույթը թե՛ Արցախի, թե՛ ՀՀ-ի դեմ գործողությունների ահազանգ է․ Տաթև Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ալիևի այսօրվա ելույթի դրույթները ևս մեկ անգամ փաստեցին մի պարզ իրողություն՝ Ադրբեջանը չի ուզում խաղաղություն կամ՝ այդ խաղաղության մեջ հայեր չկան: Որքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում զիջումների գնալու իր պատրաստակամության մասին, այնքան վերջնագրային ելույթներով է հանդես գալիս Ալիևը: Օրեր առաջ իմ

Իշխան Սաղաթելյան․ «Մենք ընտրում ենք ուժեղ եւ արժանապատիվ Հայաստան ու Արցախ ունենալու ճանապարհը»

Հայաստանի անկախության եւ պետականության վերականգնման 105-ամյակի օրվա առթիվ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ այսօր հրավիրված «Տեր ենք մեր հայրենիքին» խորագրով միջոցառմանը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ Մայիսի 28-ը հայ ժողովրդի ամենալուսավոր տոներից մեկն է, երբ 2018 թվականի այս օրը մեր նախնիները իրականացրեցին անհնարինը։ «Նրանք ցեղասպանված ժողովրդին կազմակերպեցին, համախմբեցին,

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառումը Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում ենք շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։

Մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոցի» պարսպի հատվածը

Հորդառատ անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը։ Փլուզման հետևանքով տուժածներ չկան։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն

Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ: Շնորհավորում եմ բոլորիս Հայոց պետականության այս բացառիկ օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ․ Ջոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթի ֆեյսբուքյան գրառումը Այս մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության 105-րդ տարեդարձին, մաղթում եմ Հայաստանին կարողանալ ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Մաղթում եմ Հայաստանին, որն իր պատմությունը չափում է հազարամյակներով, վստահություն ունենալ իր ապագայի նկատմամբ։ Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա։

Վահե Դարբինյան․ «Ձեր մեջ քյասիբությունը հաղթահարել եք, բայց տղա եղեք, որ կարողանաք պաշտպանել հայրենիքը, ազգը, այն ձեռքբերումները, որոնք ձեզ տվել են ուրիշ մարդիկ՝ իրենց արյունով»

«Այսօր` 105 տարի անց, մենք կանգնած ենք ճիշտ նույն ուղու վրա, ճիշտ նույն հենակետից սկսում ենք մեր պատմությունը։ Այսօր թշնամին Հայաստանի տարածքում է, այսօր մենք Արցախը հանձնելու սահմանագծին ենք, այսինքն, մեր պետությունը կառավարողները հանձնել են։ Իրենք իրենց մեջ հաղթահարեցին քյասիբությունը, ես ուրիշ կերպ չեմ ուզում դա կոչել, բայց այդպես էլ չկարողացան իրենք իրենց մեջ մտցնել

Կարևոր է, որ պետությունը մշտապես լինի մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մայիսի 28-ի առթիվ «Սիրելի՛ հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: 105 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը: Առաջին հանրապետության հաստատումն առանցքային նշանակություն է ունեցել պետականության ստեղծման մեր ճանապարհին, որի ամրապնդման ու արժևորման ուղին պետք է շարունակենք և այժմ։ ՀՀ

Մենուա Սողոմոնյան․ «Անգամ խորհրդային տարիներին Հայաստանի եւ ոչ մի ղեկավարություն երբեք չի ասել՝ Արցախը մերը չէ կամ հայկական չէ»

«Համախմբում» շարժման եւ «ՀայաՔվե» նախաձեռնության անդամները Մայիսյան հերոսամարտերի եւ Առաջին Հանրապետության 105-ամյակի առիթով  այսօր այցելեցին Սարդարապատ հուշահամալիր։ «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը լրատվամիջոցներին ասաց․ «Մեզ պատուհասած այս անասելի դժվարությունների ժամանակահատվածում, երբ գտնվում ենք ծայրահեղ ծանր վիճակում, պետք է հավուր պատշաճի նշենք հայոց ազգային տոնացույցի բոլոր տոները: Նրանց մեջ չքնաղագույնը, թերեւս, Առաջին Հանրապետության ստեղծման օրը՝

Մհեր Գրիգորյանը հարգանքի տուրք է մատուցել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ մասնակցել է Հանրապետության տոնի, Բաշ-Ապարանի ճակատամարտի և քաղաքի օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպված միջոցառումներին: Փոխվարչապետը միջոցառման շրջանակներում շրջել է քաղաքում տեղադրված տաղավարներով, այնուհետև այցելել է Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիր, ծաղկեպսակ է դրել Բաշ-Ապարանի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի

Համբարձման տոն Գյումրիում` ժողովրդական ծեսերով ու զբոսաշրջիկների ակտիվ մասնակցությամբ (Ֆոտոշարք)

Գյումրու Վարդանանց հրապարակում գտնվող վերաբացված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում  տեղի ունեցավ «Գարնանային տոների ավարտ․ Համբարձում» խորագրով հանդիսությունը։ Այն  մատուցվեց ժողովրդական ծեսերով,  ազգային երգերով ու պարերով։ Հնչեցին գարնան զարթոնքի, հողի ու ցորենի փառաբանման երգեր, Գեղագիտության ազգային կենտրոնի սաների կողմից էլ ՝ Հովհաննես Շիրազի խոսքերով ու Վլադիլեն Բալյանի երաժշտությամբ գրված Գյումրու օրհներգը։ Հանդիսությունն անցկացվեց  ՀՀ գիտությունների ազգային

Պետական շահը պետք է վեր լինի անձանց, կուսակցությունների, տարբեր թիմերի այսօրեական շահերից. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Մայիսի 28-ին մենք տոնում ենք Առաջին Հանրապետության ծնունդը` 105-ամյակը: Բայց այս օրը նաև մեր անցած ուղին, մեր կրած դժվարությունները, դրանք հաղթահարելու ձևերը տեսնելու ու վերարժևորելու մասին են: Մենք պետություն կառուցեցինք մայիսյան հերոսամարտերի շնորհիվ: Կռվեցինք քանակով, ուժերով, զենքով բազմիցս մեզ գերազանցող թշնամու դեմ: Կռվեցինք ու կերտեցինք մեր պետությունը: Կռվեցինք,

Նախկին գյուղապետն աճուրդի միջոցով շենքն օտարել է կնոջը. գործն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի նախկին ղեկավար Ս. Ս.-ն իր պաշտոնավարման ժամանակ (2002-2017թթ․) չարաշահել է պաշտոնեական դիրքը: Մասնավորապես խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, հանդես գալով որպես աճուրդային հանձնաժողովի նախագահ, 2006թ. հունվարի 30-ին կազմակերպել և վարել

Բացված քվեատուփերի 92%-ի արդյունքում Էրդողանը հավաքել է ձայների շուրջ 53%-ը․ Ermenihaber.am

Թուրքիայում մայիսի 28-ին մեկնարկել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բացված քվեատուփերի 92%-ի արդյունքում Թուրքիայի նախագահ, երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ և «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների շուրջ 53%-ը։ Այս առիթով Էրդողանի աջակիցները փակել են Ստամբուլում գտնվող նախագահի նստավայր տանող ճանապարհը։ Հավաքվում են դրա դիմաց՝ Էրդողանի ենթադրյալ հաղթանակը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031