Օրվա լրահոսը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր
Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված քաջարի հայորդիների անմար հիշատակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը ծաղկեպսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, 105 տարի է անցել այն օրից, երբ, շուրջ վեց դար մնալով առանց պետականության, հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների
Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամալիրում (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը Հանրապետության տոնը՝ Սարդարապատի հուշահամալիրում:
Էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ․ տարհանվել է երեք քաղաքացի
Մայիսի 28-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի էլեկտրական հաշվիչներից ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքի մուտքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ։ Մինչ փրկարարների
Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անխաթար խաղաղությունն ու արժանապատիվ մեր կյանքը. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում համայն աշխարհասփյուռ մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով։ Հայոց ցեղասպանությունը վերապրած մեր ժողովուրդը զորեղ հավատքով և արհավիրքների առջև չընկճվող ոգով կերտեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի մայիսյան հաղթանակները և առաջին հանրապետության հաստատումով լուսավոր նոր էջը բացեց իր
Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգեր են ստացվել՝ առևանգվածների գտնվելու վայրի և առողջական վիճակի մասին հնարավոր տեղեկություններ ստանալու վերաբերյալ։ Հաշվի առնելով միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները՝ Պաշտպանը կոչ է անում միջազգային կառույցներին անմիջապես ջանքեր գործադրել առևանգված զինծառայողների իրավունքների պաշտպանության երաշխավորման և հայրենիք վերադարձնելու
Ջրափրկարարները չորս քաղաքացու փրկարարական մոտորանավակով տեղափոխել են ափ
Մայիսի 27-ին, ժամը 20։29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Դրախտիկ» լողափից քաղաքացիները երկու առագաստանավով դուրս են եկել դիմացի ափին գտնվող հանգստյան գոտու տարածք և քամու պատճառով չեն կարողանում մոտենալ ափին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է,
Առաջիկա օրերին կհրավիրեմ մամուլի ասուլիս և կներկայացնեմ վերջին երեք ամսում կառավարության կողմից կատարված աշխատանքները և մի շարք գործընթացների վերաբերյալ իմ գնահատականները․ Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը Կառավարության գործունեության և տարբեր պաշտոնատար անձանց, այդ թվում իմ հասցեին վերջերս հնչեցվել են սիրողական մակարդակի քննադատություններ, բացահայտ զրպարտանքներ ու վիրավորանքներ, հայրենափրկության անվամբ ներկայացվող քաղաքական գործընթացների տակ քողարկված հայտարարություններ: Դրանցից որոշների բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ դրանց հեղինակները բացարձակ տեղեկացված չեն պետական կառավարումից, պետական համակարգից և այս կամ այն գործընթացին
Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի․ Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Քչերը գիտեն, թե ինչու Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում (դալան), որը փաստորեն խախտում է հրապարակի 4 միանման շենքերի համաչափությունը։ 100 տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակի մեջ այս դալանը ուներ կարևոր նշանակություն. այնտեղից երևում էր Արարատը։ Ընդհանրապես, քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք
Հենց այն, ինչն արդեն չկա (էսսե)
Երազներն անրջում են ավելին, քան մենք նրանց թույլատրում ենք։ Բայց երազները վատ սովորություն ունեն։ Նրանք հաստատում են իրենց չարքաշ կամ պանծալի գոյությունը` ծնելով մտապատկերներ, որոնք բանականության փորձությունն են դառնում հետո։ Եվ մարդը գայթում է։ Քանզի անհաս է աննյութեղեն նյութը, որ հոգևոր ոլորտում բնակվելու իրավունքը նվաճեց` պատառոտելով ադամորդու ցանցկեն ներաշխարհը։ Այդպես ֆանտազիաներն են ծնվում։ Խելահեղ մեղեդիներ,
«Նույն վարչապետն, որ ասում էր, թե առանց ձեզ հետ համաձայնեցնելու որեւէ քայլ չեմ անի՝ այսօր միանձնյա անում է նման հայտարարություններ»․ «Առերեսում»
Գոնե ինքնապահպանման բնազդը կխոսի եւ շատերը կհասկանան, որ Արցախը Հայաստանի անվտանգության սահմանն է։ Եվ եթե մեր զավակները գնում էին Արցախը պաշտպանելու՝ միայն Արցախը չէին պաշտպանում՝ մեզ էին պաշտպանում։ Եվ վկան այսօր զոհերն են Սոթքում, Ջերմուկում ու ՀՀ մյուս տարածքներում։ Գոնե պատերազմին հաջորդած այս ողջ ժամանակահատվածում մարդիկ պիտի որ հասկացած լինեն, որ այդ սահմանը մոտեցել է իրենց տներին։ Եթե ինքնապահպանման բնազդն էլ չի խոսելու՝ գուցե շատ դաժան բան եմ ասելու, բայց պիտի ասեմ՝ այն ժողովուրդը, որը չունի այդ բարոյականությունը եւ պատրաստ է զոհաբերել իր մի մասին, իր հայրենիքը, որ ինքը խաղաղ ապրի՝ կարծում եմ, որ այդ ժողովուրդն իրավունք չունի ոչ պետություն ունենալու, ոչ էլ անգամ գոյատեւելու
Ստեփանակերտում գազի բալոնի պայթյունից փլուզվել է ավտոտնակի պատը․ հայտնաբերվել է մայրաքաղաքի 34-ամյա բնակչի դին
Մայիսի 27-ին ժամը 14:31-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ա. Առաքելյան 1 հասցեում գտնվող ավտոտնակում պայթյուն է եղել: Դեպքի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով պայթյունի վայր են մեկնել ՆԳՆ ԱԻՊԾ հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը, ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները` ՆԳ նախարար Կարեն
Ռուզաննա Խաչատրյան․ «Ինքն ո՞վ է՝ զանգվածային անկարգությունների համար դատապարտված, նախկին, ներկա եւ ապագա սադրիչ»
«Նախկին ասելով` ի՞նչ նկատի ունեք։ Մենք բոլորս մեր անցյալից ենք գալիս։ Նախկին գեներալ լինո՞ւմ է։ Լինում է գեներալ, նախկին բժիշկ, նախկին հետախույզ։ Իսկ ինքն ո՞վ է՝ զանգվածային անկարգությունների համար դատապարտված անձ, նախկին, ներկա եւ ապագա սադրիչ՝ ինձ համար»,-այս մասին այսօր «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։ Նա
Տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են․ պարզաբանում ոչնչացվող լուսանկարների ու փաստաթղթերի վերաբերյալ
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում ոչնչացվում փաստաթղթեր, լուսանկարներ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը պարզաբանում է ներկայացրել․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (ՀՑԹԻ) տեղեկացնում է, որ այսօր համացանցում տարածված տեսանյութում երևացող արկղերում առկա թղթերը ՀՑԹԻ-ի տարբեր տարիներին կազմակերպած ցուցադրությունների, գիտաժողովների, դասախոսությունների աշխատանքային կրկնօրինակների սևագրերն են: Առաջիկայում
Սեյրան Օհանյանի կնոջն առաջարկեցին առաջնորդել պայքարը
Ռուզաննա Խաչատրյանն ասում է՝ այսօր չկա քաղաքական էլիտան, որ պայքարն իր ուսերին տանի
Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրենը Հաագայում մասնակցել է ENFSI-ի տարեկան համաժողովին
Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023 թվականի տարեկան համաժողովի կազմակերպիչ Նիդեռլանդների դատափորձագիտական ինստիտուտի հրավերով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն, Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի մշտական ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանը մայիսի 23-ից 26-ը Հաագայում մասնակցել է Դատափորձագիտական Ինստիտուտների Եվրոպական ցանցի (ENFSI-ի) տարեկան համաժողովին: Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարարության դատափորձագիտական ինստիտուտի կազմակերպած տարեկան համաժողովին մասնակցում էին ENFSI մշտական ներկայացուցիչներ, փորձագիտական
«Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը». Վահան Քերոբյան
Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։ «Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։ Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի
Ռուզաննա Խաչատրյանը` կոռուպցիայի դեմ պայքարի մասին․ «Դա մարդկանց ճնշելու, ունեզրկելու գործընթաց է․ յուրաքանչյուրին կարող են ասել՝ որտեղի՞ց քեզ այդ զգեստը կամ կոշիկը»
Այսօր իր կազմակերպած «Կանայք հանուն համազգային միասնության» հավաք-քննարկման ժամանակ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը խոսեց իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունից։ «Կոռուպցիայի դեմ պայքարը, եթե չկան ամբողջ կանխարգելման մեխանիզմները եւ ինստիտուտները, միայն լոզունգ է։ Իսկ եթե դու արդեն ստեղծել ես դատարանները, բայց դեռ չկան ինստիտուտները․․․ անձի ֆինանսական հայտարարագրումը․․․ Դեռ քաղաքացիները չեն հայտարարագրում, դեռևս
Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել հայ զինծառայողներին․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառումը Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողի ապօրինի առևանգումը սեփական պարտավորություններից հետ կանգնելու փորձ է: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում նրանց ազատ արձակել և կատարել բոլոր հայ ռազմագերիներին ազատ արձակելու պարտավորությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերի։
«Իրենք հայտնվում էին այն ժամանակ, երբ իրենց կարիքը զգում էինք եւ օգնում էին նրանում, ինչ մեզ պետք էր»․ ԿԽՄԿ-ն աջակցում է Գորիսի դիահերձարանին
«Լինելով Արցախին մոտ՝ պատերազմի օրերին մարմինների մեծ մասը տեղափոխվել են Գորիս։ Այնուհետեւ բաժանվել են ամբողջ ՀՀ դիահերձարաններով, եւ կատարվել է փորձաքննություն»։
Նման գործելաոճով պետությունը կորցնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու մոտ վստահությունը․ Միհրան Պողոսյանը՝ 1 տոննա կոկաինի մասին
Միհրան Պողոսյանը հայտարարություն է տարածել Հայաստանի և Արցախի համար այս ծանրագույն ժամանակաշրջանում ստիպված եմ անդրադառնալ վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած «Մրգենի» ՍՊԸ-ին, որի իրական շահառուն, սեփականատերը հանդիսանում եմ ես։ Այս կազմակերպության գործունեությունը կայանում է Էկվադորից բանանի ներմուծում Հայաստան և Վրաստան։ Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 2019 թ-ից։ Այդ ժամանակ խնդրել եմ իմ բարեկամին՝ Լևոն Աթաջանյանին,
Ռուզաննա Խաչատրյան․ «Ես չեմ հավատում, որ խաղաղության մասին խոսացող տիկինը խաղաղություն է բերելու»
Սեյրան Օհանյանի կինն առաջարկում է խորհրդակցությունների շարք սկսել, վստահ է, որ իրենց սատարողներն ավելի շատ են, քան ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորների սատարողները
Երբ ուսուցիչը դասարանում տեսնում է, որ որևէ աղջիկ հետաքրքրված է մի մասնագիտությամբ, որն իր կարծիքով աղջկա մասնագիտություն չէ, առնվազն պետք է չարտահայտվի այդ մասին. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։ Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և, մասնավորապես, կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։ Պատասխանելով հարցին, թե երկրի համար կարևորագույն ոլորտների կառավարումը ինչ ջանքեր և աշխատանք է պահանջում, Ժաննա Անդրեասյանը
Ռուզաննա Խաչատրյան․ «Երբ տեսնեմ խանգարում եմ Սեյրան Օհանյանին, իրավաբանորեն էլ կհեռանամ իրենից»
Ռուզաննա Խաչատրյանը պատմեց Սեյրան Օհանյանի հետ ծանոթության մասին՝ ինքն արդեն գեներալ- լեյտենանտ էր, իսկ ես բժշկության կարեւոր ասպարեզներ նվաճած մի մարդ
Արցախում եռյակ է ծնվել
Ստեփանակերտի մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում եռյակ է ծնվել, երեքն էլ՝ տղա: Այս նշանակալի համալրումով Խնուշինակ գյուղում ապրող Այդինյանների ընտանիքում երեխաների թիվը հասավ 5-ի՝ չորս եղբայր, մեկ քույր: Ընտանիքի 2 երեխաներն արդեն անուններ են ընտրել եղբայրների համար: Արցախի Հանրային Հեռուստատեսություն
Ռուզաննա Խաչատրյանը Նյուտոնի 3-րդ օրենքը հիշեցրեց, աշխարհաքաղաքական վերլուծություն արեց
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրանի Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն այսօր հավաք-քննարկում է կազմակերպել, որի ժամանակ նրան լրագրողը հարց ուղղեց, թե ինչով է պայմանավորված նրա ընտանիքի թիրախավորումը, ինչո՞ւ հանգիստ չեն թողնում նաեւ Ռուզաննա Խաչատրյանին։ «Բնության մեջ գործում են ֆիզիկայի օրենքները, Նյուտոնի 3-րդ օրենքով՝ ինչ ուժով ազդում ես, նույն ուժով հակազդեցությունն է լինում։ Դատելով հակազդեցությունից, ենթադրում եմ՝
Մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում հանդիսավորությամբ մեկնարկել է «Ice Arena 2023» առաջնությունը: Մարզական այս ստուգատեսն իր ձևաչափով և մասշտաբով աննախադեպ է մարզական կառույցի համար: Երկու օր շարունակ տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերը կփորձեն 90 սան, իսկ նրանց ելույթները կգնահատեն Ռուսաստանից ժամանած մրցավարները: Առաջնության խորհրդանիշն է պինգվինը, որն, ի դեպ, այսուհետ կդառնա
Ավտովթար Արտաշատից Գառնի տանող ճանապարհին․ մարզիչները երեխաների հետ մեկնելիս են եղել Գառնի
Հաղորդում է ստացվել այն մասին, որ Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար և կան տուժածներ։ Պարզվել է, որ Արտաշատից Գառնի տանող ճանապարհի 14-րդ կիլոմետրի հատվածում, դեպի Գառնի գնացող ուղեմասում, միմյանց են բախվել Գառնի գյուղի 42- ամյա բնակչի կողմից վարած «Վոլցվագեն Այդի 4» մակնիշի ավտոմեքենան և Վերին Արտաշատի բնակավայրի 38-ամյա բնակչի կողմից վարած
«Մեր ազգը երբ Աստծուց հեռացել է, միշտ ընկել է փորձանքի, վատ պատմությունների մեջ ու միշտ տանուլ է տվել». Արա Զոհրաբյան (ֆոտոշարք)
Հոգեգալստյան տոնի նախօրեին այսօր «Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը Դարձի ու Ապաշխարության քայլերթ իրականացվեց Երեւանի Սբ. Աննա եկեղեցու բակից դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ էլ կատարվեց մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան եւ Արցախ մեր հայրենիքի եւ զորակցության հայրենյաց պաշտպանների: «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամ Արա Զոհրաբյանը լրատվամիջոցներին ներկայացնելով նախաձեռնության անդամներին՝ նշեց, որ այնտեղ միավորվել են տարբեր մասնագիտության
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին․ ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ


















































