Օրվա լրահոսը
«Գազել»-ով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով
Առանձին երթուղիների ուղեգծերը փոփոխվել են
«Որևէ մեկի մտքով չանցնի, որ իրենք այս մեթոդով նոր հողազավթումներ են կարողանալու անել». Ավինյանն անդրադարձել է կենտրոնում տեղի ունեցած ծառահատմանը
Այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայիսի 27-ին մրցման մեկնող մարզիկների վթարին, որի հետևանքով կա մեկ զոհ և յոթ վիրավոր: Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ երեխաներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է: Մարզիկները բուժում են ստանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Նշվել է նաև, որ արյան անհրաժեշտության
Ոմանք չէին հավատում մեր ուժերին, ոմանք անգամ ծաղրում էին, բայց ի՞նչ կասեն նրանք հիմա. Նատալյա Արզաքանցյան
6 ոսկի՝ ներառյալ խմբային վարժությունները, 3 արծաթ եւ 6 բրոնզ:
Ադրբեջանցի գործարարը ցանկանում է գնել Yandex ընկերության վերահսկիչ փաթեթը
Yandex ընկերության վերահսկիչ փաթեթը գնելու հայտ են ներկայացրել ռուս օլիգարխ Վլադիմիր Պոտանինն ու ադրբեջանցի օլիգարխ Վագիթ Ալեքպերովը։ Ադրբեջանցի օլիգարխը ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության նախկին գործադիր տնօրենն է (1993-2022 թթ.) Համարվելով Ռուսաստանի 7-րդ ամենահարուստ մարդը՝ նրա կարողությունը Forbes ամսագրի կողմից գնահատվում է ավելի քան 20 միլիարդ ԱՄՆ դոլար: Աննա ԱԶՆԱՈՒՐ
Միակ բանը, որ երաշխավորում է արտաքին անվտանգությունը, խաղաղությունն է. Փաշինյան
Կան երկրներ, որոնք ունեն հզորագույն բանակներ, բայց դա նրանց արտաքին անվտանգությունը չի ապահովում, որովհետև չկա խաղաղություն
Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթող ճանաչվեց Իվան Բուշուևը
Ամփոփվեցին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ժյուրիի որոշմամբ 1-ին մրցանակի արժանացավ Իվան Բուշուևի (Ռուսաստան)հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավեց Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացավ Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։ Հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվեցին «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։ Իվան Բուշուևը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ
Սննդային թունավորումների դեմ պայքարն առաջնահերթություն է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից նախորդ մի քանի տարիներին արձանագրված սննդային թունավորումների վերլուծությունը ցույց է տվել, որ, հակառակ այն թյուր կարծիքի, թե ցանկացած աղիքային վարակ պայմանավորված է միայն սննդային գործոնով, դրանց գերակշիռ մեծամասնությունը, երկրորդային կամ խաչաձև աղտոտման պատճառով են (ձեռքերի վրա գտնվող բակտերիաների ու վիրուսների փոխանցումը մթերքին): Աշխարհի զարգացած երկրներում ևս ամեն տարի գրանցվող
Հետագայում կծագի նաեւ ադրբեջանական անձնագրի հարցը. Վիգեն Հակոբյան
Հայաստանը պաշտոնապես Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, Ալիեւն այժմ շարժվում է այդ տրամաբանությամբ
«Փաշինյանը հայտարարեց, որ առեւանգման դեպք կա, դե հիմա ՀՀ-ում գտեք մի հերոս ինքնասպան քննիչ կամ դատավոր, որ կարող է հակառակը ասել»․ փաստաբան
Մենք համոզված ենք, որ մինչ այս պահը եւ քննչական մարմինների, եւ դատարանի վրա եղել է ուղղակի ազդեցություն։
Որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել. Գոռ Աբրահամյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը և
«Մրցաշարն իր առջև դրված խնդիրը կատարում է». «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի հաղթողները՝ տպավորությունների մասին
Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ (նախկին Շորժա)-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում երրորդ անգամ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը: Մրցաշարին կանանց և տղամարդկանց երկուական տարիքային խմբերում ավելի քան 300 հեծանվորդ է մասնակցել: Կանանց առաջին տարիքային խմբի՝ 18-40 տարեկան մասնակիցների շրջանում 40 կմ մրցատարածությունը բոլորից արագ՝ 1 ժամ 20
Դեռեւս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված մեր առաջարկությունների վերաբերյալ: Դա արդեն 4-րդ խմբագրումն է խաղաղության պայմանագրի. Փաշինյան
«2023 թվականի մարտին եւ ապրիլին գրանցվել են նոր ռեկորդներ»
«Կա օրինական շուկա, որտեղ պետական կառույցներին վիրուսներ են վաճառում». Սամվել Մարտիրոսյանը՝ Pegasus լրտեսական ծրագրի մասին
Pegasus-ը վաճառվում է ահաբեկիչներին, ծանր հանցագործներին գաղտնալսելու համար, բայց Հայաստանում իրականությունն այլ է
Մարուքյանը Ստոկհոլմում ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի թվիթերյան գրառումը Մայիսի 26-28-ը Ստոկհոլմում անցկացվող` Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի (ALDE) կոնգրեսում կազմակերպված «Պատերազմն Ուկրաինայում և դրա հետևանքները Հարավային Կովկասում» թեմայով պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի տարածքային ամբողջականության և ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերներն ու սպառնալիքները: Ներկայացրել եմ նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ
Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու միջազգային ձևաչափով երկխոսություն․ ԱՀ նախագահի մամուլի քարտուղար
ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը Ընդամենը օրեր առաջ, Արցախի Հանրապետության նախագահը Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին կոչ էր արել վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, իրապես ընդունել միջազգային իրավունքով ամրագրված ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Միաժամանակ նախագահ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել սկսելու
Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել էին անհամապատասխանություններ։ Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
«Երեւանի ավագանու ընտրությունների բնույթը կախված է գործող իշխանության նպատակից՝ հարգել Երեւանի բնակիչների ազատ կամարտահայտությո՞ւնը, թե՝ ամեն գնով ապահովել հաղթանակը»
«Առավոտի» զրուցակիցն է Տեղական ինքնակառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը – Պարո՛ն Մարգարյան, ինչպե՞ս կգնահատեք համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի ինստիտուցիոնալ հարաբերությունները Երեւան քաղաքում: Ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն կա: – Այն, ինչ վերջին մի քանի տարիներին տեղի է ունենում Երեւան քաղաքի ավագանու եւ քաղաքապետի փոխհարաբերություններում, կարելի է համարել համամասնական ընտրական համակարգի հայաստանյան մոդելի դեմքը. քաղաքապետ, որը անմիջական կախվածություն
Ալիևի հերթական ագրեսիվ հայտարարությունները կիրականան, թե ոչ, կախված է հայ ժողովրդից և առաջին հերթին՝ մայր Հայաստանից. Դավիթ Բաբայան. «Փաստինֆո»
Ալիեւի խոսքերը ուղղակի հայտարարություններ չեն, եթե Մայր Հայաստանում չսթափվեն, չհամախմբվեն, ապա շատ կարճ ժամանակում Ադրբեջանը զավթելու է նաև Երևանը
Փաշինյանի միակողմանի ու հակապետական զիջումները վտանգել են ոչ միայն 120.000 հայերի կյանքը, այլ հայոց պետականությունը. Տաթև Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Քանի որ Փաշինյանը խնդիրներ ունի Ալիևի ելույթը հասկանալու հետ կապված, ասեմ՝ իմանա. Ալիևը տվել է այն խաղաղության բնութագիրը, որը մեզ առաջարկվում է «վիզը ծռած», «վերջնագրային» խաղաղություն` «Ալիևը ողորմած» լինի տրամաբանությամբ։ Դա այն իրավիճակն է, երբ Չերչիլն ասել է, երբ դու անպատվության ու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ի ցերեկը, 30-ին, հունիսի 1-3-ին հատկապես գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, մայիսի 31-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Առավոտյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն
«Ռոյալ Պլազա» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի. Shamshyan.com
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շվեդիայի քաղաքացի Դեն Դարուշն է։
«Արցախը հանձնելու հարցում իրավական հիմք չկա, դա զուտ քաղաքական կամայականություն է, որն ավելի վատն է, քան Կավբյուրոյի որոշումը»
«Առավոտի» զրուցակիցն է իրավապաշտպան, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։ – Տիկին Ալավերդյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86.6 հազար քկմ տարածքային ամբողջականությունը, որի մեջ մտնում են նաեւ Արցախն ու անկլավները»։ Ինչպե՞ս եք գնահատում սա, ի՞նչ հետեւանքներ կունենա այս քաղաքականությունը։ – Ես կարծում եմ, որ բանակցություններում որեւէ լուրջ գործընթաց տեղի չի ունեցել։
Արցախի հիմնահարցը այն «կարմիր գիծն է», որից նահանջը չի ներվելու Հայաստանի որեւէ իշխանություններին. Բորիս Նավասարդյան
Ադրբեջանի ածխաջրածնային պաշարները գերագնահատված են, արագ սպառվելու են՝ Բաքուն չի հասցնի դրանք դարձնել վճռական գործոն Հայաստանի նկատմամբ առավելության հասնելու համար։
Հունիսի 1-ին խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի. Նիկոլ Փաշինյան
Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկների վերաբերյալ: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել
Միավորվել վերկուսակցական ձևաչափով, համախմբել ժողովրդին. ԱԺԲ
Ազգերը չեն վերանում անգամ ցեղասպանության հետևանքով, եթե նախեւառաջ իրենց մեջ են փնտրում փրկության բանալին. ԱԺԲ
«Երեւան քաղաքի մեջ ունես էթնիկ մարդ, ընտանիք, մշակութային օջախ, ո՞վ է ջնջում»
«Կանխեք, սա մարդասպանության փորձ է». փաստաբան Ազգագրական երգերի կատարող, բանահավաք, ազգագրական «Սասուն» համույթի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը դեռ այս տարվա հունվարի 9-ին էր սպասում իր տան գործով դատարանի որոշմանը եւ մենք այդ մասին տեղեկացրել էինք (հունվարի 13, «Դատարանի որոշմամբ արգելվել է 12 հարկանի շենքի կառուցումը ուրիշի սեփականության հաշվին», «Առավոտ»): Դատարանը պարբերաբար Ա. Մանուկյանի ներկայացուցիչներին հայտնել
Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի քաղաքապետարանի գործունեությունը վերադարձել է 2000-ականների վանդալիզմին։ Թողնես, մեծ-մեծ խոսեն, թե բա այգիները վերադարձվում են բնակիչներին։ Քաղաքապետարանի դիմացի մայթին գտնվող այգում՝ ընդամենը 300 մ հեռավորության վրա իրականացվող շինարարության ծավալները և տեմպերը ուղղակի փայլուն դրսևորումն են, թե ինչպես կարելի է չսիրել Երևանը։
Թուրքն այն կողմից թող տեսնի և հասկանա, թե ինչ անկոտրում է հայի ոգին. Չինարիում մեծ շուքով տոնել են Հանրապետության օրը
ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում սահմանագոտու Չինարի գյուղում Հայաստանի առաջին հանրապետության օրը տոնել են մեծ շուքով
Ադրբեջանի մշակութային անհանդուրժողականության և վանդալիզմի հերթական դրսևորումը Բերձորում
Հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված 1941-45թթ. Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը։
«Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրը արդյունավետ է աշխատում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ եւ «Տաղանդավոր երիտասարդների զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ ընթացիկ տարվա փետրվարի 27-ին մեկնարկեց «Մարզերում երիտասարդ օպերային երգիչներ» ծրագիրը, որի առաջին միջոցառումը կայացավ ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ Միջոցառման շրջանակներում մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասընթացներ համայնքների մանկավարժների ու պատանի վոկալիստների համար։ Նույն օրը համերգով հանդես եկան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ


















































