Օրվա լրահոսը

Եվ ահա, ի հայտ է եկել մեկը, որը բացեիբաց հայտարարություններ է անում պետականության վերականգնման հիմքերի դեմ․ «Փաստ»

Ի դեպ, եթե արդեն մոռացողներ կան ու հատկապես՝ «մոռացողների» համար, թեթևակի հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է նաև այս հիմնավորմամբ. «…կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:

Ամենածանր որոշումները կայացնելիս ոչ մեկի հետ չի խորհրդակցում․ «Հրապարակ»

Հիմա տեսեք, թե ինչքան անփույթ ու անպատասխանատու է իրեն վստահված երկրի ու մարդկանց նկատմամբ այս երկրի առաջին դեմքը

Անվտանգության խորհրդի նիստի օրակարգում Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի հարցն էր

Քննարկվել են արտաքին քաղաքական ու  անվտանգային, ինչպես նաև  շրջափակման հարուցած սոցիալական ու տնտեսական մարտահրավերներին առնչվող հարցեր:

«Մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ փորձել լուծել պատերազմի միջոցով»․ ՀՀ նախագահի տարօրինակ հայտարարությունը․ «Ժողովուրդ»

«Մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ փորձել լուծել պատերազմի միջոցով»․ ՀՀ նախագահի տարօրինակ հայտարարությունը․ «Ժողովուրդ»

Հերթը հասավ «Զանգեզուրի միջանցքին»

Ադրբեջանը, ինչպես հայտնի է, ԵԱՏՄ անդամ չէ: Բայց Իլհամ Ալիեւը մասնակցել է Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթաժողովին: Ինքնին այդ հանգամանքը կասկածի տակ է դնում նման կազմակերպության անդամ լինել-չլինելու իմաստը: Թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական եւ թե՛ ռազմական առումով Ադրբեջանն ավելի լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Բելառուսի եւ միջինասիական երկրների հետ, քան ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանը:

«Ցանկացած մոր համար անեծքի նման բան է, որ իր ճակատին երբեւէ կարող է գրվել հերոսածին»․ «Առերեսում»

Այնպես որ՝ եթե մրցավազք է եւ Աննա Հակոբյանն ուզում է, որ ինքը լինի հերոսածին՝ թող լինի։ Ես չեմ ուզում եւ չեմ սիրում, երբ ինձ հերոսածին են ասում։

Քննվում է դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը

Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է:

Անատոլի Ավետյանի աշխատանքներում գերակշռում են կապույտի, կարմիրի և դեղինի վառ երանգները

Մայիսի 25-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը։ Նրա աշխատանքներում հիմնականում գերակշռում են կապույտի, կարմիրի և դեղինի վառ երանգները։ Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ են գրավում մի շարք հայ մեծանուն մարդկանց դիմանկարները․ ինչպիսիք ենք Մարտիրոս Սարյանը, Մհեր Մկրտչյանը և այլք։ Բացի նկարներից ցուցասրահում ներկայացված են նաև Անատոլի Ավետյանի պատրաստած քանդակները։ «Սպասում», «Փախստականներ»,

Չեխիայի Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակությունը հանդիպել է Արմավիրում բնակվող արցախցի երեխաների հետ

Մայիսի 25-ին Արմավիրի մարզպետի աշխատակազմի աշխատավայրում մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Չեխիայի Հանրապետության Մորավյան-Սիլեզյան երկրամասի պատվիրակության և Արցախից տեղահանված և այժմ Արմավիրի մարզում բնակվող երեխաների հետ։ Երեխաների և չեխ գործընկերների հետ հանդիպումը տեղի ունեցավ ջերմ և անկաշկանդ միջավայրում։ Շաբաթներ առաջ Չեխիայի Հանրապետության Մորովյան-Սիլեզյան երկրամասի ղեկավար Իվո Վոնդրակի կողմից իրականացված նվիրատվության շնորհիվ արցախցի 21

«Տիգրան Արզաքանցյանի մատնանշած հեռախոսահամարները իմը չեն, այդ հեռախոսահամարներից իբր կատարած գրառումներն իմ կողմից չեն կատարվել»

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն, փաստաբան Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Վարդան Ղուկասյանը, Արտակ Գալստյանը, ևս այլ անձինք կատարել են առանձնապես ծանր հանցագործություն և մամուլի միջոցով հանրությանը  ներկայացրել են իբր Վարդան Ղուկասյանի և այլ անձի հեռախոսային գրագրությունները, որպես ապացույց։ Վարդան Ղուկասյանը, մինչ վերոհիշյալ պաշտոնական հայտարարությունը, արդեն գրավոր դիմել էր ՀՀ քննչական կոմիտեի

Վերջին զանգ Գյումրիում՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությամբ․ Շիրակի մարզն ունի 1710 շրջանավարտ

Շիրակի մարզում այսօր դպրոցին հրաժեշտ է տվել 1710 շրջանավարտ։ Նրանցից 57-ը հավակնում են ոսկե մեդալի։ «Վերջին զանգ» տոնական միջոցառմանն այսօր մարզային իշխանությունների հետ մասնակցել է նաև գերիների հարազատների հետ հանդիպման եկած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ ՄԻՊ-ը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հետ այցելելով Գյումրու ծայրամասային «Մուշ» թաղամասում գտնվող թիվ 23 միջնակարգ դպրոց, որն ամենաշատ

Վճռաբեկ դատարանը կկարողանա ապահովել օրենքի միատեսակ կիրառությունը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով

Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկում, որը վերաբերում էր Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը՝ իր խորհրդատվական պարզաբանումների միջոցով։ Քննարկվող նախագծով առաջարկվում է որոշ գործերով Վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակում, որը կնպաստի երկրում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, և նաև այդ համատեքստում Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ գործառույթի պատշաճ կիրառումն

Պայթյուն ավտոտեխսպասարկման կետում. կա տուժած

Մայիսի 26-ին, ժամը 18:48-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ

Կանցկացվի Բենուր Փաշայանի հուշամրցաշարը

Մայիսի 30-ից 31-ը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, «Բարի կամքի» խաղերի հաղթող Բենուր Փաշայանի հուշամրցաշարը, որին մասնակցելու նպատակով Երեւան կժամանեն Ռուսաստանի, Բուլղարիայի, Իրանի, Վրաստանի, Բելառուսի ըմբիշները։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այս հուշամրցաշարը նախընտրական կարգավիճակ ունի հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի համար։ Դրա արդյունքով ձեւավորվելու է մեր ընտրանին, որը

44-oրյա պատերազմի մասնակից Վազգեն Հովսեփյանն Օշականում հիմնել է կարի արտադրամաս

44-oրյա պատերազմի մասնակից Վազգեն Հովսեփյանն Օշականում հիմնել է կարի արտադրամաս. Աշտարակի դպրոցներից մեկում նաև «Նախնական զինվորական պատրաստություն» է դասավանդում։ Վազգեն Հովսեփյանի մասին՝ «Մեր ժամանակների հերոսը» հաղորդաշարում։ Մանրամասները՝ տեսանյութում

Անդրեա Վիկտորինը և միջազգային մյուս գործընկերներն իրենց աջակցությունն են հայտնել Հանրային կառավարման բարեփոխումներին

Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել միջազգային գործընկերների հետ` Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակում

Հայաստանում արդյունաբերության ոլորտի զարգացումները շարունակում են մտահոգության տեղիք տալ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։ 2023թ.-ին ՀՀ տնտեսությունը կրում է նախորդ տարվա բարձր աճ ապահոված գործոնների շարունակվող ազդեցությունները, որոնք, սակայն, եթե տարեսկզբին դրսևորվում են որպես աճն արագացնող գործոններ, հետագայում կարող են վերածվել տնտեսական աճը նվազեցնող գործոնների: Այսպես, տարեսկզբին գրանցվել է տնտեսական աճի

Հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ չի կատարել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, թե իբր հայկակն դիվերսիոն խումբ են վնասազերծել։   ՀՀ պաշտպանության նախարարություն  

Սահմանամերձ Ներքին Խնձորեսկի միակ շրջանավարտը բեմում միայնակ չէր (ֆոտոշարք)

Սյունիքի մարզպետը Նոննա Փանդունցին համակարգիչ նվիրեց

Հայաստանի հինգ շախմատիստներ կմասնակցեն Դուբայի միջազգային բաց մրցաշարին

ՄԱԷ-ում վաղը մեկնարկում է շախմատի Dubai Open 2023 միջազգային մրցաշարը, որտեղ ուժեղագույնների «A» խմբին մասնակցող 33 երկրների 88 շախմատիստներից 57-ը գրոսմայստեր է։ Հայաստանն Դուբայի այս մրցաշարում ներկայացնելու են գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, միջազգային վարպետներ Արթուր ԴԱվթյանը, Մամիկոն Ղարիբյանը, Էմին Օհանյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր: Վարչապետը

Արայիկ Հարությունյանի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Նախագահի հրամանագրով` արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է

Իսկ հետո՞

Իրադարձությունները զարգանում են արագ։ Շատ կարևոր է ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։ Իսկ ի՞նչ է լինելու դրանից հետո` տեխնիկական լուծումները իրագործելուց հետո։ Դա արդեն հարցի բովանդակային մասն է։   Նիկոլը դրան երբեք

Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ. «Ազատություն»

Քիշնևի հանդիպման օրակարգում խաղաղության պայմանագրի ստորագրում ներառված չէ, «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտարարում է Հայաստանի Արտգործնախարարությունը: Ավելի վաղ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն էր հայտնել, թե Հայաստանն ու Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հաջորդ շաբաթ՝ Քիշնևում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես

Քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Մայիսի 26-ին, ժամը 15։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցն (Ս. Ե., ծնված 2001 թ․)

Գյումրի քաղաքի բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առնչությամբ ևս երկու անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում է օրեր առաջ Գյումրի քաղաքի բնակչի նկատմամբ սպանության փորձ կատարելու, վերջինիս ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու, պահելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գյումրի քաղաքի 50-ամյա բնակչի և նրա 35-ամյա համաքաղաքացու

Սաքունց․ «Իշխանությունն ամեն կերպ կարծես ապացուցի, որ նախկիների եւ նրանց միջեւ տարբերություն չկա․ անպատժելիության միտումը նույնն է»

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպերը, ըստ իրավապաշտպանների, պետք է լուծել ինստիտուցիոնալ մակարդակում, ոչ թե ամեն անգամ անվտանգության աշխատակիցների հրավիրել

Պաշտպանության նախարարությանն ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2013-ին օտարվել է քաղաքացի Մ.Մ.-ին. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պաշտպանության նախարարությունը, 2013 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, Նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Գյումրի քաղաքի Լալայան փողոցում գտնվող շինությունները և «հատուկ նշանակության» 0.119995 հա հողամասը, ուղղակի վաճառքով՝ 2 մլն 983 հազար դրամով, վաճառել է քաղաքացի Մ.Մ.-ին: Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2023

Հեղինակ-գիրք-ընթերցող-հրատարակիչ բացառիկ հանդիպում․ շարունակվում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը

Շարունակվում է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնը. այսօր փառատոնային երկրորդ օրն է: Փառատոնին իրենց մասնակցությունն են բերել ոլորտի մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Հունաստանից։ Երեք օրերի ընթացքում տեղի կունենա 25 միջոցառում՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Մայիսի 26-ի փառատոնի շրջանակում ներառված են մի շարք դասախոսություններ, հանդիպումներ, շնորհանդեսներ, այդ թվում՝ «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031