Օրվա լրահոսը
«Եթե պետք է իր իշխանությունը պահելու համար, շատ լավ էլ կտա»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությունների մասին
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց՝ դիվանագիտական փաթեթների մեջ սխալներ եղել են բոլորի մոտ, բայց հիմա այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սա ուղղակի կեղծիք է պատմության առաջ։
Վարուժան Գեղամյան. Չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած լինել երկու կողմերն էլ
Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի։
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար
Եվս 40 միլիարդ դրամ ակնկալում ենք ներգրավվել այն հայերից և Արցախի բարեկամներից, որոնք անտարբեր չեն Արցախի ու արցախահայության ճակատագրի նկատմամբ:
Արմեն Գրիգորյանը Լուի Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները
Մայիսի 26-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր: ԱԽ քարտուղարը Լ.Բոնոյին է ներկայացրել
Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ նախագահը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում ընթացող մի շարք իրողությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հայաստանի ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ: Հանրապետության նախագահը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին, կարևորել Հայաստանի և Սփյուռքի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, անդրադարձել սփյուռքահայերի
Team-ի 25 Գբ/վ արագության NGN ցանցն արդեն հասանելի է 150 հազար տնային տնտեսության
Team Telecom Armenia-ի գերհզոր NGN ցանցին արդեն հասանելիություն ունի հանրապետության ավելի քան 150 հազար տնային տնտեսություն։ Առաջնահերթություն տալով համայնքների զարգացմանը՝ ընկերությունը վերջին ամիսներին մեծ ծավալի աշխատանքներ է տարել մարզերում, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի ու Կոտայքի։ «Մեզ համար կարևոր է մարզերում նման ենթակառուցվածքների կառուցումը, որը երկարաժամկետ հեռանկարում բերելու է տեղի տնտեսական ակտիվությանը և, հետևաբար, բնակչության ուժեղացմանը։ Վերջին
Անչափահասների կողմից մեքենա վարելու 43 դեպք է բացահայտվել
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն: Մայիսի 26-ի ժամը 13-ի դրությամբ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել միջոցառման մասնակից 43 տրանսպորտային միջոց, որոնցից 40-ի ղեկին եղել են անչափահասներ: Եվս մեկ անգամ հորդորում ենք` միջոցառումների անվտանգության նկատառումներով անչափահասներին թույլ չտալ մեքենա վարել: ՀՀ ոստիկանություն
Արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու իրողությունը. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Յուն Ֆանին
Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Յուն Ֆանին։ Խոսեցի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներմինչօրսպարապուրդիենմատնված։ Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ
Մայր օրենքը որդեկորույս մոր դե՞մ
Խուլիգանությունը, որն ուղղակի ոտնձգում է հասարակական կարգի եւ քաղաքացիների անդորրի պատշաճ ապահովմանը, դեռեւս շարունակում է մնալ տարածված եւ վտանգավոր իրավախախտում: Ըստ գործող նոր քրեական օրենսդրության, քրեական պատժելի խուլիգանություն է համարվում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ անհարգալից արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսեւորվել է անձին ստորացնելով, կամ՝ անպարկեշտ արտահայտություններով, կամ՝ նույն եղանակներով
Եղեք համարձակ, գնացեք դեպի երազանքը և համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կա գիտելիք ու աշխատասիրություն. Մանե Թանդիլյան
Վերջին զանգն, իրականում, ոչ այնքան ավարտ է խորհրդանշում, որքան՝ սկիզբ
Ամենագրքառատ տոնը սկսված է
Գրքի երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում` Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռներն էր բացել ընթերցասեր հասարակության առջև։ Մեկը մյուսին հաջորդող շնորհանդեսները անցնում էին մարդաշատ դահլիճում։ Այդ շնորհանդեսների մեջ իր ուրույն տեղն ուներ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի երկու հատորների` «հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին» և«Անկրկնելի պատմություն» ներկայացումը։ Գիրքը աքսորական գրողի`Վաչե Սարգսյանի գրչին է պատկանում. գրքում
Արցախի դպրոցներում հնչել է Վերջին զանգը
Արցախի դպրոցներում հնչել է Վերջին զանգը: «Artsakhor» լրատվական գործակալություն
Անցած տարվա նոյեմբերից սպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին անցած տարվա նոյեմբերից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա մի տղամարդու: Դեպքը տեղի էր ունեցել 2022 թվականի հունիսի 19-ին: Արագածոտնի մարզի Նիգավան գյուղ տանող ճանապարհի դաշտամիջյան տարածքում ծագած
Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է
Մոսկվաբնակ Արարատ Տեր-Անտոնյանի գործը դեռ դատարաններում է: Նրա ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանը իր դիրքորոշումն է ներկայացրել այդ գործի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ: Պատասխանողներից Մարիաննա Խաչատրյանը եւ Ղուկաս Գրիգորյանը ներկայացրել են միջնորդություն, խնդրելով՝ վերացնել թիվ ԵԴ /24906/02/20 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը։ Միջնորդությունը ստորագրելիս նշված է, որ ստորագրվում է հայցվորի ներկայացուցչի կողմից, մինչդեռ վերջիններս գործով
«Էս մարդը տալու է ամեն ինչ և բերելու է պատերազմ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Նիկոլ Փաշինյանն ինքն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցակցությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական ինքնիշխան տարածքներ։
Եթե այսօր Գլադստոնը ողջ լիներ, նա, վստահաբար, կբարձրացներ իր ձայնը հաջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի. Արմեն Սարգսյան
Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը բրիտանական The Telegraph օրաթերթում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Բրիտանիայի նախկին վարչապետ (19-րդ դար), մեծ հումանիստ, երկար տարիներ ի աջակցություն հայերի հանդես եկած Ուիլյամ Գլադստոնի կյանքին ու ժառանգությանը և նշել, որ օրերս Հարդենում՝ Գլադստոնի գրադարանում տեղի ունեցած մեծարման երեկոն ոչ թե պարզապես հարգանքի տուրք էր նրա քաղաքական խորաթափանցությանն, այլ, առաջին
Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա. Ալեն Սիմոնյան
Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը եւ չծուլանալ: Ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետեւ մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:
Թե ինչպես է չոր կոդերի մասնագետը նաեւ արվեստ սիրում
Մեր զրուցակիցը ծրագրավորող Արմեն Մարջինյանն է – Արմեն, որպես ծրագրավորող՝ ինչպե՞ս կգնահատես ոլորտի վիճակը մեր երկրում. ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ մակարդակում ենք։ – Կարծում եմ՝ մեր երկրում տաղանդավոր ծրագրավորողների պակաս չկա: Առկա խնդիրները, ըստ իս, կապված են կրթության ոլորտի հետ, քանի որ երբեմն ծրագրավորում են դասավանդում մարդիկ, որ իրենք կարիք ունեն սովորելու, կամ էլ մարդիկ, որ
Վրաստանի հետ փոխշահավետ և բարիդրացիական հարաբերությունների խորացումը մեր կառավարության առաջնահերթությունների շարքում է. Փաշինյանն ուղերձներ է հղել Զուրաբիշվիլիին և Ղարիբաշվիլիին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Վրաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և եղբայրական վրացի ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված պետություն կառուցելու նպատակով՝ ավելի քան մեկ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Մայիսի 26-ին, 28-29-ին
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են ՀՀ ԶՈւ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները
Մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։ Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն
«Բնություն նկարել պետք չէ. Բարձրյալը շատ լավ վրձին ունի, վերցրել եւ նկարել է». Արթուր Մարտիրոսյան
Նկարիչների միությունում բացվել է Մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, UNESCO-ի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ եւ Հայաստանի նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի՝ «18 60» անհատական ցուցահանդեսը։ Բնության հանդեպ սերը եւ գույների առատությունը, ինչպես նաեւ էքսիստենցիալ ապրումներն առանցքային դեր են խաղում Մարտիրոսյանի ստեղծագործություններում: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 60-ամյակին, իսկ խորագիրը՝ «18 60», նկարագրում է նկարչի
Վարժական հավաքներից խուսափող 45 անձի մեղադրանք է ներկայացվել, 24-ի վերաբերյալ վարույթներն ուղարկվել են դատարան
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳ վարչությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք անձինք, հաշվառված լինելով ՀՀ ԶՈՒ պահեստազորում, խուսափում են մասնակցել ՀՀ կառավարության որոշումներով 2022 թվականից պարբերաբար հայտարարվող՝ ռազմական ունակությունների կատարելագործմանը, մասնագիտական վերապատրաստմանը և պատրաստմանն ուղղված վարժական հավաքներից։ Մասնավորապես ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից (ԶՀԾ) ստացված հաղորդումների առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով իրականացվող քննությամբ
Մի՛ վախեցեք սխալներից։ Բաց պահեք ձեր միտքը՝ անընդհատ սովորելու համար. Ժաննա Անդրեասյանի ուղերձը վերջին դասի կապակցությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ Սիրելի՛ շրջանավարտներ, Շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր և ուղենշային օրվա կապակցությամբ: Գիտեմ, որ շատ հարցեր ունեք. դրանց մի մասի պատասխանները վստահաբար գտել եք դպրոցի և ձեր ուսուցիչների շնորհիվ։ Հարցերի մեծ փնջի համար էլ այս պահին պատասխան չունեք և ձեր կյանքի հաջորդ փուլերում փորձելու եք գտնել
Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք բերված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. դատախազի բողոքի հիման վրա՝ դատավճիռը մասնակի բեկանվել է
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները: Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր
Առաջադեմ մարդկանց ու նվիրյալների համերաշխության մեջ պետք է փնտրել հայրենիքի փրկությունը…
Հավասարության գաղափարը բերեց նրան, որ կեղծ ժողովրդավարության շնորհիվ իշխանության եկած մեծամասնության՝ զանգվածների իշխանության արդյունքում հասարակական կյանքը գնալով ավելի շատ է դառնում կախված զանգվածներից, ինչը արժեքների խեղման ու քաղաքակրթության անկման հիմնական պատճառն է դարձել շատ երկրներում։ Իսկ ժողովուրդը դեգրադացվում ու դառնում է բարոյազուրկ, վերածվում է ամբոխի եւ ստրուկների բազմության այնտեղ, երկրներում, որտեղ արժանապատվորեն չեն առաջնորդում նրան, որտեղ իշխելու համար դարձնում են ծառայամիտ ու անսկզբունք, օտարում
Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ում հաղթահարել են որակավորման փուլը
Մեր թիմի մարզիչը Հայկ Նազարյանն է, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ընդգրկել է մրցավարների խմբում:
Դեսպան Սխերմերսի հետ ՄԻՊ-ը քննարկել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրների վերաբերյալ հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: ✅ Պաշտպանը հյուրին ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած խնդիրներին, գտնվելու վայրն անհայտ զինծառայողներին վերաբերելի հարցեր: Նա հատուկ անդրադարձել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանամերձ բնակավայրում մայիսի 17-ին շտապօգնության
Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ
«Յուքոմ» ընկերությունը ցանցի ընդլայնման ռազմավարական պլանի շրջանակներում ընդլայնելու է ֆիքսված ցանցը՝ մուտք գործելով Գավառ, Սևան, Իջևան, Արտաշատ, Աշտարակ և Գորիս մարզային քաղաքներ։ Տեխնիկական աշխատանքները մեկնարկել են և ավարտին կհասցվեն 2024 թվականի ընթացքում։ «Սա նշանակում է, որ նշյալ մարզային քաղաքների ինչպես բազմաբնակարան շենքերի, այնպես էլ սեփական տների բնակիչները հնարավորություն կստանան օգտվելու Ucom-ի՝ Հայաստանում ամենաարագը ճանաչված շարժական
Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը։ Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս, որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում և որ


















































