Օրվա լրահոսը
«Ինձ կարող է ներել միայն աստված»․ Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի «ապագա»-ի մասին
Այսօր ամենամեծ խնդիրը, Սերժ Սարգսյանի խոսքով, պառակտված հասարակությանը միավորելն է, առանց որի հնարավոր չէ անվտանգություն ու տնտեսական զարգացում ունենալ
Քվեարկության գաղտնիությունը խախտելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում տարածվող քվեարկված քվեաթերթիկների լուսանկարներ, այդ թվում՝ վիրավորական գրառումներով: Այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը։ Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում բոլոր քաղաքացիներին հիշեցնել, որ Քրեական օրենսգիրքը հանցանք է համարում քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ
«Ասացին՝ քվեաթերթիկ եք հանել ընտրատեղամասից, գուցե հո՞վ եք արել դրանով». «Ինքնիշխան Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն՝ իրեն բերման ենթարկելու մասին
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ցուցակի 3-րդ համար Նարինե Մարտիրոսյանի կարծիքով՝ այս գործողությունը քաղաքական ուղղվածություն ունի:
Ակնհայտ անհիմն խուզարկություններ, մեծածավալ հակաքարոզչություն․ ստացել ենք 100-ից ավելի ահազանգեր․ ԸՎԿ
Ժամը 12։00-ի դրությամբ Ընտրությունների վերահսկման կոմիտեի ստացած ահազանգերի ամփոփում Մենք արդեն ստացել ենք 100-ից ավելի ահազանգեր, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝ 1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում, 2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ, 3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց
Կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեաթերթիկների լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց․ Գոռ Աբրահամյան
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության
«20 հոգով բիտաներով 2 երկու հոգու վրա են հարձակվել». Ալեքսան Մինասյան Սա ընտրությո՞ւն է, թե՞ պատերազմի դաշտ
Aravot.am-ը «Վերելք» կուսակցության նախագահ, վարչապետի թեկնածու Ալեքսան Մինասյանին խնդրեց մեկնաբանել hունիսի 20-ին առավոտյան 08։30-ին Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը. «Վերելքի» վստահված անձը նկատել էր խախտումներ, որոնց վերաբերյալ փորձել էր պարզաբանումներ ստանալ, սակայն սկսվել էր ծեծկռտուք, ինչի արդյունքում նրան եւ պատգամավորի թեկնածուին տեղափոխվել էին հիվանդանոց։ Ալեքսան Մինասյանն ասաց, որ արդեն իրավաբանական խումբը զբաղվում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ հունիսի 21-25-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Հունիսի 20-25-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում
Լեւոն Տեր-Պետրոսյանը քվեարկեց եւ հեռացավ ընտրատեղամասից․ չպատասխանեց հարցերին
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը քիչ առաջ մասնակցեց արտահերթ ընտրությանը, նա քվեարկեց 9/18 ընտրատեղամասում։ Առաջին նախագահը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։ «Ոչ, բերանս փակ է»,- ասաց նա՝ արձագանքելով հարցադրմանը, թե արդյոք պատասխանելու է հարցերի: Քվեարկելուց անմիջապես հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հեռացավ։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը համեմատեց 2014-ի և 2018-ի ընտրությունները
ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Կարի Հենրիքսենը հավաստիացրեց՝ ժողովրդավարության տեսանկյունից կարևոր է ազատ և արդար ընտրությունների անցկացումը և շեշտեց. «Հատկապես կարևոր է, որ յուրաքանչյուր անձ կարողանա ունենալ իր ընտրությունը գաղտնի պահելու իրավունք»:
Գործի է դրվում զինվորական հագուստով շրջիկ խմբերի գործածման մեխանիզմը․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը Ամենախայտառակ վիճակը զինվորականների քվեարկության հետ է կապված: Ի լրումն արդեն հայտնի աղաղակող փաստերի, հայտնեմ ևս մեկը: Սյունիքի մարզի Շիկահող գյուղի 35/38 ընտրատեղամասում զինվորականների համար նախատեսված լրացուցիչ ցուցակով քվեարկելու համար փորձել են «քվեարկացնել» ևս մոտ 10 հոգի զինվորական հագուստով մարդկանց, որոնց մոտ, սակայն, չի եղել զինգրքույկ, ինչը պարտադիր պայման է
«Քաղաքացիական պայմանագիր»-ի քվեաթերթիկները չեն տրվե՞լ ընտրողին
Կապանի տեղամասերից մեկում նման դեպք է արձանագրվել
Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Այսօր միջազգային հանրությունը նշում է Փախստականների համաշխարհային օրը՝ դեռևս շարունակելով առերեսվել բռնի տեղահանմանը: Այս տարի Հայաստանի և հայ ժողովրդի համար փախստականների միջազգային օրը վերաիմաստավորվում է նաև նոր մարտահրավերների ի հայտ գալով։ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմը հանգեցրեց զանգվածային բռնի տեղահանումների: Իրենց բնակավայրերից տեղահանվել և
«Թիվ 24 քվեաթերթիկը չկա, պակաս են, 24-ն եմ ուզում ընտրեմ». 7/47-ում տատիկն ու օգնողը ոչ մի կերպ չէին գտնում «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը
Հանձնաժողովի նախագահը հորդորեց մեզ չնկարահանել՝ պատճառաբանելով, թե գաղտնիության ռեժիմն ենք խախտում. «Ինքը բացահայտ ցույց է տալիս»: Բացատրեցինք, որ երբ ընտրողը քվեարկության ընթացքը ցուցադրում է, դա ԶԼՄ-ի խախտումը չէ, պետք է տատիկին հորդորեն մտնել քվեախցիկ:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն, չփաստարկված պնդումներից․ ՊՆ
Սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում զինծառայողների՝ հրամանատարների կողմից որոշակի քաղաքական ուժի օգտին քվեարկելու ուղղորդումների վերաբերյալ։ Նմանօրինակ բոլոր տեղեկությունները պաշտպանության նախարարությունում մանրամասն ուսումնասիրության են ենթարկվում։ Առ այս պահը եղած հրապարակումներում առկա պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ակնհայտ է, որ ուղղորդումների մասին պնդումները հիմնվում են
«Երբ հիվանդանոց պառկեցի, ցուցակն արդեն ուղարկված էր». Արմեն Ալավերդյանը չի կարողացել ընտրել
Հիվանդանոցում պառկած մարդկանց պետք է քաղաքացու տեղ դնել
Արման Բաբաջանյան․ Բանդիտներն իրենց վերջին շունչն են ապրում, ամենաքստմնելի իրենց ձեռագիրը շարունակում են գործադրել»
«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն անդրադառնում է իր ավտոմեքենայի վրա կրակելու միջադեպին
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք
Հունիսի 19-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8528 քաղաքացու հետազոտություն, որից 890-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Իշխող ուժի հոգեվարքի ճիգերն արդյունք չեն տալու. Վահե Հակոբյան
Վահե Հակոբյանը հաստատեց, որ Սյունիքում զինվորներին տանում են ուղղորդված քվեարկության՝ իշխող ուժի օգտին
«Քվեաթերթիկներն այնպես են դասավորում, որ 26 քվեաթերթիկը դառնում է առաջին». Նորիկյանը ահազանգեր է ստանում, որ այդպես ուղղորդում են
«Հասկանալի է այդ միտումը, թե ինչպիսի ենթատեքստ կամ ուղերձ կարող է դա իր մեջ պարունակի: Եթե դրա մեջ եղավ ուղղորդում ու ենթատեքստ, մենք կհամարենք, որ դա նախապես պլանավորած է ու ուղղորդում է ընտրազանգվածին: Չի կարող պատահել, որ 26 քվեաթերթիկը դառնա 1-ինը»:
Արմեն Մկրտչյան. Քվեարկության ընթացքում որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում ընթացք է տրվել 7 դեպքի
Ոստիկանության թեժ գիծը ստացել է 24 ահազանգ
Մի շարք ընտրատեղամասեր հոսանքազրկված են. Նորիկյանը կասկածում է. «Ինձ համար հասկանալի չէ, թե հենց այս օրը այս ժամին ինչպիսի խնդիր կարող էր առաջանալ»
Նորիկյանն ասաց, որ եթե միտումնավոր հոսանքազրկած լինեն՝ քաղաքական նպատակներով ու ընտրական գործընթացի վրա ազդելու համար, կհամարի, որ դա մեծ խայտառակություն է. «Կհամարեմ, որ հերթական սադրանքն է, որով փորձ է արվում հին բարքերին վերադառնալ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քվեարկությունից հետո մաղթել է, որ ամենքը սիրով լծվեն մեր հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին
Հունիսի 20-ին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամաս։ Քվեարկությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց, որ Աստված բարի օրերն առատացնի մեր ժողովրդի կյանքում, և ամենքը սիրով ու միաբան լծվեն մեր երազների հզոր հայրենիքի կերտման նվիրական գործին։ ՄԱՅՐ
Ընտրատեղամասից ծափերով ճանապարհեցին Փաշինյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր քվեարկության էր եկել ընտանիքով: Նա քվեարկեց 8/16 ընտրատեղամասում: Փաշինյանը բոլոր քաղաքացիների պես հերթ կանգնեց եւ քվեարկելուց հետո ընտրատեղամասից հեռացավ այն ժամանակ, երբ ընտանիքի վերջին անդամը՝ Մարիամը ավարտեց քվեարկությունը: Ընտրատեղամասի մոտ հավաքված մարդիկ վանկարկում էին՝ «Նի-կոլ, վարչապետ» ու ծափերով ճանապարհում Փաշինյանին մինչեւ մեքենա նստելը: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Դու քո ասածին հավատո՞ւմ ես։ Ծառուկյանի վրա ո՞վ կարող է ազդել». Գագիկ Ծառուկյանը՝ իր վրա Խաչատուր Սուքիասյանի ազդեցության մասին
Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ևս բացառեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ ԲՀԿ-ի հնարավոր համագործակցությունը՝ կոալիցիայի տեսքով:
Ժամը 12.00-ի դրությամբ ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում․ ընթացք է տրվել 7 դեպքի
Քվեարկության օրը, ժամը 12.00-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 21 հաղորդում, որոնցից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածների հատկանիշներով ընթացք է տրվել 7 դեպքի, իսկ 14-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար: Առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերից 1-ը գրանցվել է Երևան քաղաքում, մնացած 6 դեպքերը՝ հանրապետության մարզերում: Ստացված հանցագործությունների վերաբերյալ
«Մեր քվեաթերթիկները չեն տալիս քաղաքացիներին, ուղղորդում են զինվորականներին». Վանեցյան
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է եւ ամեն ինչ անում է ընդդիմության դիրքերը թուլացնելու համար։ Հասկանում են, որ վերարտադրվելու եւ իշխանություն ունենալու հնարավորություն այլեւս չունեն»,-4/35 ընտրատեղամասում այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը։ Նա կարծում է, որ հետընտրական հնարավոր բախումների պատասխանատուն ոչ թե ընդդիմությունն է, այլ գործող իշխանությունը. «Կարծում եմ
Սամվել Բաբայան․ «Եթե մտնենք, մեր փոքր ձայնով կոալիցիա կապենք ինչ-որ ուժի հետ, պաշտպանությունը մեզ տան»
«Ազատական» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Սամվել Բաբայանն ասում է՝ 26 կուսակցություններից 3-4-ն է անցնելու, մնացածը պարտվելու են եւ պիտի լարված լինեն, որ ժողովրդի վստահությունը չեն ստացել:
«Անկախ դիտորդը»՝ ընտրությունների մեկնարկի և մինչև 12:00-ն արձանագրված խախտումների մասին
«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունն այսօր՝ հունիսի 20-ին, 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հետևում է ընտրությունների ընթացքին ավելի քան 200 ընտրատեղամասերում, տարածքային և կենտրոնական հանձնաժողովներում: Առաքելության դիտորդները սկսել են իրականացնել դիտարկումը տեղամասային ընտրական հանձնաժողովների առավոտյան նիստից սկսած: Ստորև ներկայացնում ենք 208 տեղամասերում 07:00-08:00 ժամանակահատվածի վիճակագրական արդյունքները և մինչև ժամը 12:00-ն իրավաբանների և շրջիկ
11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12.2%-ը
Ամենաակտիվը Սյունիքի և Տավուշի մարզերն են
«Առաջին անգամ վարչական ռեսուրսներ կիրառում է ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը». Արթուր Սաքունց
Հեռուստաալիքներում ամենաշատ լուսաբանված ուժը «Քաղաքացիական պայմանագիրն» է


















































