Օրվա լրահոսը

ԿԳՄՍ-ն` մշակութային հաստատության կամարներին փակցված ՔՊ-ի պաստառի մասին

ՔՊ-ի ցուցակում գտնվող նախարարի մամուլի քարտուղարը վկայակոչում է Ընտրական օրենսգիրքը

Էրդողանը հայտարարել է, թե Մոսկվան հազիվ թե ձգձգի «Զանգեզուրի միջանցքի» հարցը

«Եթե Հայաստանն ու Վրաստանը միանան նախաձեռնությանը, ապա տարածաշրջանում շատ արագ կայունություն կլինի: Թուրքիա կատարած այցի ժամանակ ես Վրաստանի վարչապետին պարզաբանել եմ այդ հարցը»,- ասել է Էրդողանը:

Տեսչական մարմինը Մեղրիում հողամասերի աճուրդային գործերում խախտումներ է հայտնաբերել

Խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով տեսչական մարմինը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Ռուբեն Հակոբյան. «Ռոբերտ Քոչարյանին կարելի է շատ բաների համար քննադատել, բայց քաղաքական մեղադրանքները, որ ներկայացնում է Տեր-Պետրոսյանը, հիմնազուրկ են»

Ռուբեն Հակոբյանը թվարկեց օրինակներ, ըստ որոնց՝ դեռ մինչեւ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալն էլ Արցախը բանակցության կողմ չէր եւ երկրի քաղաքական վերնախավը պայքարում էր Արցախը բանակցային ձեւաչափ բերելու համար:

Արտաշատի բնակչուհու սպանության մեջ մեղադրվողը հաշվառված է հոգեբույժի մոտ. որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Մտնելով տուժողի տան խոհանոց, հարձակվել և իր աջ ու ձախ ձեռքերում առկա ծալովի դանակներով հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինս ընկել է գետնին: Այնուհետև կինը փորձել է ոտքի կանգնել, սակայն երիտասարդը, հանցագործությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, դանակներով մի քանի անգամ կրկին հարվածել է նրա մարմնի տարբեր մասերին, կտրել պարանոցը, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Ֆոսֆորային զենքը լուրջ հետեւանք ունեցավ Արցախի եւ Հայաստանի շրջակա միջավայրի համար. Սիլվա Ադամյան

Ըստ Սիլվա Ադամյանի, մենք պետք է ամեն տարի այդ օրը հիշենք ու աշխարհին հիշեցնենք Արցախում կիրառված ֆոսֆորային եւ կասետային զենքերի հետեւանքների մասին:

Արթուր Վանեցյանը և Սերժ Սարգսյանը Գյումրիում հանդիպում են ունեցել նաև գերեվարված զինծառայողների ծնողների հետ

Տարոն Մարգարյանը նախընտրական հանդիպումները եզրափակել է Նորք-Մարաշ և Կենտրոն վարչական շրջանների բնակիչների հետ հանդիպումներով:

Բաբկեն Թունյան. Ռոբերտ Քոչարյանի տնտեսական քաղաքականության լավագույն գնահատականը տվել է Սերժ Սարգսյանի կառավարության վարչապետ Տիգրան Սարգսյանը

Եթե հիշեն միմյանց ուղղված քննադատությունները, որոնք հիմքում օբյեկտիվ թվեր ունեին, այլևս խոսելու տեղ չենք ունենա:

«Եթե հրաշքով հայտնվենք 2035-ում, մեր երեխաները սկսելու են ցույցեր կազմակերպել հայկական Լուկաշենկոյի դեմ». Վահրամ Մարտիրոսյան

ԱԺԲ ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանը հիշեցրեց՝ մենք 2018-ին ասում էինք՝ ով ուզում է լինի, թող Սերժ Սարգսյանը չլինի, այդ մտքով բերեցինք իշխանական ուսապարկերին:

ՀՀ նախագահն ընդունել է խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությանը

Ընդգծելով, որ նախընտրական քարոզարշավը հասել է իր բարձրակետին, իսկ ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա, Հանրապետության նախագահն ասել է, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները պետք է դրսևորեն առավելագույն պատասխանատվություն, զսպվածություն ու հանդուրժողականություն:

«Քաղաքացիական բախումները չեն ստացվում, դասակարգային բախումների են տանում». Արամ Թալալյանը` Փաշինյանի մասին

Ինքը գիտի, որ իր բերանից դուրս եկած ցանկացած խոսք վատ տպավորություն է թողնում

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման: Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է  լիազորագրով կամ

Արշակ Սրբազանը այդ օրերէն իր մէջ բնականաբար կուտակած էր իր արդար բարկութիւնը ու հիմա ալ արդեն բացայայտ եւ Աստուծոյ մարդու արդարամտութեամբ եւ խիզախութեամբ կը խօսի

Հակառակ Մայր Աթոռէն հնչող զսպուածութեան կոչերուն՝ Նիկոլ Փաշինեանը իր նախընտրական անյոյս քարոզարշաւի ծիրէն ներս կը շարունակէ քննադատութեան սլաքներ պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցիին ու եկեղեցականներուն, որ նոր երեւոյթ մը չէ անշուշտ այս փոփուլիստ արկածախնդիրին համար:

Հրանտ Բագրատյան. «Ադրբեջանը ականապատում է Գեղարքունիքն ու Սյունիքը, իսկ գործող իշխանությունը նրանց մեր ականապատման քարտեզներն է տրամադրում»

«Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր բավականին հետաքրքիր տեղեկություններ հրապարակեց Էրդողանի՝ Շուշի այցելության եւ Ադրբեջանին մատուցած տարածքներում թշնամու կողմից կատարվող գործողությունների մասին: «Իմ ունեցած տեղեկություններով Էրդողանին գաղտնի բարձրացրել են նաեւ Իշխանասարի կողմը, ցույց տվել Հայաստանը, որ միջանցքը ջոկի: Որեւէ կասկած չունեմ, որ Նիկոլը դա տալու է: Նույն օրը Ադրբեջանը նաեւ սկսել է

«Ժառանգություն». Ձայն չտալ մեր պետականությունը և ինքնիշխանությունը հիմնավորապես խարխլած Հայաստանի գործող վարչախմբին ու նրանց հայրենատվության մախաթը թելող քաղաքական միավորներին

«Ժառանգություն» կուսակցությունը գտնում է՝ հետպատերազմական Հայաստանում հանրային միասնության և համախմբման այլընտրանքը պետականակործանման դժգույն վերջաբանն է լինելու, ինչին անշեղորեն գնում ենք վերջին յոթ-ութ ամիսներին: Պետք է փաստել, որ նախընտրական ժամանակահատվածում սեփական բնակչությանը վենդետաներով սպառնացող Հայաստանի գործող վարչախումբը հիմնավորապես մերկացրեց իր կացնամրճային տրամաբանությունը:

Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու. Արմեն Գեւորգյան

Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար: 

«Պատերազմը ռուսներն արեցին, ո՞ւմ են պետք այդ պայմանագրերը»․ սասունիկցին՝ Էդմոն Մարուքյանին

«Մեր տնտեսությունն էլ ռուսի ձեռքում է։ Կախվածության մեջ ենք ու այլ տարբերակ չունենք։ Ի՞նչ անենք»,-հարցադրումները շարունակեց քաղաքացին

«Զանգահարում են Արցախի քաղաքացիներին և նշելով, թե ՊԲ շարքերում ծառայող զինվորներին գումար է անհրաժեշտ՝ խնդրում են գումարը տալ իրենց կողմից ուղարկված վարորդին»

Վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:

«Այս իշխանության մնալու դեպքում առավել խորանալու է Հայաստանի գաղութացումն ու ստրկացումը». Հայկ Մարտիրոսյան

ԱԺԲ խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը մտահոգիչ համարեց այն, որ ստեղծել են կեղծ օրակարգ, թե իբր երկու ուժ է հիմնականում ընտրապայքարի մեջ, իբր երկուսն ունեն շանս՝ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի թիմերը:

«Մենք փորձեցինք դատարանում հիմնավորել ԿԸՀ-ի անգործությունը». Արա Զոհրաբյան

Իրենք պարտավոր էին քարոզչության բովանդակությանն անդրադառնալ

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում են փոխանցել Հայաստանին

Եվրոպական միությունը և ԱՀԿ-ն Հայաստանի առողջապահության նախարարությանն են փոխանցել թոքերի արհեստական շնչառության 22 սարքավորում, որոնք կարող են փրկել COVID-19-ով հիվանդների կյանքը հիվանդության ծանր ընթացքի դեպքում։ Սարքավորումները տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության առավել լայն փաթեթի շրջանակում: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևի

Արման Թաթոյանը վարչապետի պաշտոնակատարին նամակ է ուղղել` Եվրոպական դատարան միջպետական հրատապ գանգատ ներկայացնելու վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանը Կառավարությանը կտրամադրի հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են Եվրոպական կոնվենցիայի խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:

Չավուշօղլու. «Հույս ունեմ, Հայաստանն այս ամենից դաս կքաղի»

«Ադրբեջանի համբերությունը անսահման չէր, և արվեց այն, ինչ անհրաժեշտ էր: Այժմ Ադրբեջանն իր հողերը հետ է վերցրել և անհրաժեշտ է, որ բոլորը հարգեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»

«Նման գործողությունները դիտարկում ենք որպես պետական ապարատի ապօրինի գործադրմամբ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի հրապարակային գործունեությունը խոչընդոտելու հերթական անթաքույց փորձ»

Ինչպես նաև միջազգային հանրությանը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության ներկայացման կանխման աղաղակող դրսևորում

Հայաստանը պետք է պատրաստ լինի կոշտ արձագանքել մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության. Նորայր Աղայան

Aravot.am-ի հարցերին պատասխանում է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Նորայր Աղայանը – Պատերազմ, համավարակ: Հայաստանը ոչ միայն տնտեսական ճգնաժամի մեջ է, այլ քաղաքական: «Ազգային օրակարգ» կուսակցությունն ի՞նչ ծրագրեր ունի երկիրը ճգնաժամային այս իրավիճակից դուրս բերելու համար: – Հայաստանում ճգնաժամ է բոլոր ոլորտներում՝ սոցիալ-տնտեսական, քաղաքական, կառավարման: Պետական ինստիտուտները մեծամասամբ չեն գործում և մենք կանգնած ենք ինքնիշխանության

Ստացվել է պաստառներ պոկելու, վնասելու վերաբերյալ 50 հաղորդում, որոնցից 41-ի առթիվ նյութեր են նախապատրաստվել

Նախընտրական քարոզչության կամ այլ բնույթի պաստառները պատռելու, այլ եղանակով վնասելու, ոչնչացնելու արարքներին քրեաիրավական գնահատական տալու հիմքեր են առաջանում այն դեպքերում, երբ դրանք, որպես կանոն, պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված հանցագործության առերևույթ հատկանիշներ և արդյունքում սեփականատիրոջը պատճառված վնասը կազմում է 30 հազար ՀՀ դրամը գերազանցող գումար: Այսինքն` դրանք բնույթով ոչ թե ընտրական, այլ սեփականության դեմ ուղղված առերևույթ հանցագործություններ են:

Կա՛մ ոստիկանության ղեկավար կազմը չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ուղղակի մասնակցում է ապօրինությունների կատարմանը. «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինք

Չնայած ոստիկանությունից ստացած հավաստիացումների, որ քաղաքական պատվերներ չեն կատարելու ու ընտրական մրցակցությունը չեն խախտելու` վերջին օրերի իրադարձությունները լրիվ այլ իրավիճակի մասին են վկայում

Վիվա-ՄՏՍ-ը երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում կամ քարոզարշավներում

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի և Արթուր Վանեցյանի գլխավորությամբ հանդիպումներ են ունենում Շիրակի մարզի բնակիչների հետ

Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ: Դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում բնակիչների հետ: Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ

ՔՊ-ն օրենք է խախտել` մշակութային հաստատության կամարին կուսակցության պաստառն է

ԿԳՄՍ նախարարությունից խոստանում են պարզել խնդիրը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031