Օրվա լրահոսը
Նախընտրական խրախճանք՝ «ժանտախտի» ժամանակ
Սկիզբը՝ այստեղ: Հայաստանում նախընտրական մուրճ ճոճեցին, իսկ Շուշիում Էրդողանն ու Ալիեւը պարելով՝ «գծեցին» իրենց ապագայի տեսլականը Հաճախ է ակներեւ դառնում, որ օրվա իշխանությունները դիտավորյալ ինչ-ինչ թեմաներ են նետում բանավեճի հրապարակ, որպեսզի ներքաղաքական կյանքում քննարկումներ ծավալեն, սակայն դրա իրական նպատակը Հայաստանի համար առավել վճռորոշ խնդիրներից հասարակությանը շեղելն է: Հայաստանյան նախընտրական պայքարի վերջին թեժ օրերը համընկան թուրք-ադրբեջանական
«Սուրենավանում վթարից տուժած տղայի առողջական վիճակում կա քիչ, բայց դրական տեղաշարժ». Գևորգ Դերձյան
Երեխայի մոտ կան զուգակցված վնասվածքներ, դիմային ոսկորների կոտրվածքներ, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածներ, որովայնի սալջարդ:
Արսեն Ջուլֆալակյան. Արե՛ք չոր հաշվարկ ի շահ պետության, այլ ոչ թե՝ անձնական բարեկեցության
Այսքան բանից հետո կրկին նրան ձայն տալ, նշանակում է տալ նրան քարտ բլանշ՝ շարունակելու պետականակործան այս քաղաքականությունը:
Մենք չպետք է մնանք որպես պարտված պետություն։ Չպետք է ինքնաընկալվենք որպես կոտրված ազգ. Վահե Հովհաննիսյան
Միայն առանց պարտության բեռի իշխանությունը կարող է արժանապատիվ բանակցություններ վարել և հարաբերություններ ձևավորել արտաքին աշխարհի հետ։
Ճանապարհը՝ խաղաղ, ազատ և արդար ընտրություններն են: Հուսով եմ՝ ողջամտությունն ու ազգապահպանության մղումը գերակա կլինեն. Սամվել Կարապետյանի հայտարարությունը
Հուսով եմ, որ ընտրությունները կավարտվեն պաշտոնական տվյալների ամփոփմամբ, այլ ոչ թե ներքաղաքական լարվածության նոր շրջափուլով։ Երկիրը հասարակական համերաշխության սուր կարիք ունի։
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2771 դեպք
«Վերադառնալ այն գործունեությանը, որն ավելի շատ է համապատասխանում իմ խառնվածքին և իմ ունակություններին». Միքայել Զոլյանի այս որոշումն ուրախացրել է հորը
Խնդրում եմ զգուշանալ այն ուժերից, որոնք խաղում են մեր ցավի, մեր կորուստների և մեր դժբախտության վրա։ Նրանք փորձում են անիրատեսական սպասումներ ձևավորելով մարդկանց տանել իրենց hետևից, և, որքան էլ ցավալի է, անգամ որոշ բանիմաց և պարկեշտ մարդիկ դարձել են այդ քարոզչության զոհը։
Երեկ կատարվել է 3613 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 86 նոր դեպք
Ունենք 238 առողջացած և 1 մահվան դեպք:
Ոստիկանություն բերման ենթարկված «Հայաստան» դաշինքի համակիրների նկատմամբ ֆիզիկական ոչ համաչափ ուժ է գործադրվել. ՄԻՊ
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Հայաստան» դաշինքի շտաբի դիմացից Վարչապետի պաշտոնակատարի քարոզարշավի ընթացքում Ոստիկանության պարեկապահակետային ծառայության 3-րդ հատուկ գումարտակի «կարմիր բերետավորները» բերման են ենթարկել Տիգրան Խուդոյանին, Հայկ Մուրադյանին և Շահեն Վարդանյանին։
Դանիել Իոաննիսյան. Իշխանությունների խախտումները բացահայտելու համար մի քանի հատուկ՝ գաղտնի օպերացիա ենք արել, բայց առայժմ լուրջ բացահայտումներ չեն եղել. «Հրապարակ»
Նաիրա Զոհրաբյանին հարցրինք․ եթե Ռոբերտ Քոչարյանը մուրճը ձեռքին քարոզարշավ աներ, ի՞նչ կլիներ։ «Ուրեմն՝ բոլոր սաքունցները, բոլոր իոաննիսյանները դարի փերֆորմանսն էին արել՝ «Ես չագուճ եմ» վերնագրով, հագել էին մայկաներ՝ մուրճի պատկերով, դիմել էին բոլոր կազմակերպություններին»,-արձանագրեց նա։
Արա Զոհրաբյան. Որպես Փաստաբանների պալատի նախագահ՝ երբեք չէի ցանկանա մտնել քաղաքականություն, եթե երկիրս այս վիճակի չհասցնեին. «Հայկական ժամանակ»
Փաստաբանների պալատն ապաքաղաքական է ու այդպես էլ կմնա: Նույնիսկ փաստաբանների պալատի աշխատակազմում կողք կողքի աշխատել եւ աշխատում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ, ու դա որևէ կերպ չի խանգարել աշխատանքին կամ գործընկերային հարաբերություններին:
Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է
Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից:
Բորիս Ավագյան. «Մենք կկարողանայինք այս քարտեզի դիմաց վերադարձնել բոլոր մեր գերեվարվածներին». «Հրապարակ»
Ես հուսով եմ, որ մենք պետք է մոտ ժամանակներս ունենանք դրական նորություններ մեր շիրակցի գերեվարված տղաների վերաբերյալ, որովհետեւ ես գիտեմ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատարն իր բոլոր ջանքերն ու ժամանակը ծախսում է նրա վրա, որ վերադարձնի տղաներին, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի պատճառով մենք տվեցինք ականապատման քարտեզը, բայց չվերադարձան մեր տղաները, որոնք Շիրակի ցուցակում էին։
Այլընտրանք փնտրելով
Նախընտրական պայքարն այսօր ավարտվում է, եւ ես ուզում եմ կիսել իմ զուտ անձնական տպավորությունները՝ ինչպես միշտ, չհավակնելով որեւէ մեկին ուղղության կամ դաս տալուն: Նախ՝ ինձ թվում է, որ քարոզարշավի սկանդալային բնույթը մեծ մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ընտրությունների նշանակման հարցում ցուցաբերվել է ավելորդ շտապողականություն, ինչպես նաեւ նրանով, որ այս ամիսների ընթացքում պետության ղեկը մնաց
Դարձյալ միասնականության մասին
Հայաստանի Հանրապետության համար արտաքին թշնամու վտանգը այսօր վտանգավոր չափերի է հասել: Հայաստանին բարեկամ, կամ դաշնակից պետություններից հստակ, առարկայական ու աներկբա աջակցություն եւ երաշխավորության ազդանշաններ չեն նշմարվում: Իհարկե միշտ, բայց հատկապես այս պարագային, մեր անվտանգության միակ վստահելի երաշխավորը պիտի լինենք մենք՝ հայերս, մեր բանակով, մեր ներկա ամբողջ ներքին ու արտաքին ռեսուրսներով: Մենք ինքներս պիտի գծենք մեր
Սուրեն Պապիկյանը ո՛չ մեքենայի ղեկին է եղել, ո՛չ գտնվել է մեքենայում. Սուրենավանի գյուղապետ. «Հայկական ժամանակ»
Իրենք իմ աչքի լույսը չեն, բայց արդարություն ու իրականություն կա. միայն վարորդն էր մեքենայում: Վարորդն էլ էր վնասվածք ստացել, ոտքը կոտրված վիճակում 14 տարեկան երեխային էր օգնություն ցույց տալիս:
Չի կարելի ՀՀ պետական սահմաններին վերաբերող հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից. Արման Թաթոյան
Կառավարության ներկայիս մոտեցումը չափազանց վտանգավոր է հատկապես երկարաժամկետ հեռանկարում, այդ թվում` կապված միջազգային դիտորդների առաջարկվող մեխանիզմի հետ:
Դավիթ Խիթարյան. «Մենք կարեւորում ենք, որ լեռնամագլցումը որպես մարզաձեւ արագորեն զարգանում է աշխարհում»
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում այսօր փրկարարների եւ արկածային տուրիզմի սիրահարների համար շահագործեց արհեստական ժայռապատ, ինչը թիմային երկար ու ծավալուն աշխատանքի արդյունք է: Մագլցելը հասանելի է լինելու փրկարարների, արկածային տուրիզմի սիրահարների, ինչպես նաեւ երեխաների համար: ՀՖԿՍՊԻ ռեկտոր Դավիթ Խիթարյանի խոսքով. «Ինստիտուտում փրկարարական գործի մասնագիտությունը ամենապահանջվածներից է: Փրկարարի որակավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն
Ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ ՔՊ նախընտրական հանրահավաքին 21 100 մարդ է մասնակցել
ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 17-ի ՔՊ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 20:00-ից Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:49-ի դրությամբ Հանրապետության հրապարակում է գտնվել մոտ 21 100 մարդ։ Հաշվարկն իրականացվել է
«Այս անգամ դուք սխալվելու իրավունք չունեք». Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը
Հայ Ազգային կոնգրեսը հրապարակել է ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձը:
«Քեզ դրդեցին գալ օրենսդիր, որ օրենքին տաս ուսադիր»․ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցը՝ Սամվել Բաբայանին
«Ազատական» կուսակցությունը գլխավորող գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին Կապանում դիմավորեց նաեւ Սյունիքի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արսեն Գրիգորյանը։ Ընտրողներին ներկայացնելով Արցախի ազգային հերոս Սամվել Բաբայանի անցած հերոսական ուղին, Արսեն Գրիգորյանը բանաստեղծություն նվիրեց խորհրդարան մտնող Սամվել Բաբայանին։ Հաղթության դու խորհրդանիշ․ Իմաստության վեհ խորհրդանիշ Քեզ դրդեցին գալ օրենսդիր, Որ օրենքին տաս ուսադիր։ Կունենա նա վարկանիշ, Կսահմռկեն, էլ ի՞նչ
Ղարաբաղցին այս պահին Հայաստանում չպետք է առաջին դեմք լինի․ Սամվել Բաբայան
«Ազատական»–ը չի ուզում որեւէ ուժի պոչ լինել
«Այդ մարդիկ չեն հասկանում, որ ընտրակեղծարարության իրենց գնացքը վաղուց գնացել է». Փաշինյանը վստահ է՝ ջախջախիչ տոկոսներով հաղթելու են
Այս ընտրությունները ստեղծել են բացառիկ հնարավորություն, որ ՀՀ քաղաքացին իր ասելիքը ասի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչներին, Մարտի 1-ի մարդասպաններին, ՀՀ քաղաքացուն երկար տարիներ ընտրելու իրավունքից զրկած ընտրակեղծարարներին, այսօր ոմանք իրենց թիմակիցներին իրենց կողքին պահելու համար ասում են՝ արխային, ամեն ինչ որոշված է, իբր թե «էլիտաները» որոշել են, թե ինչ արդյունք են ունենալու ընտրությունները:
ԲՀԿ-ի նախընտրական հանրահավաքում ժամը 19:33-ի դրությամբ Ազատության հրապարակում է գտնվել մոտ 4600 մարդ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 17-ի ԲՀԿ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
«Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից հնչող հայտարարությունները Հայաստանի տարածքով միջանցք տրամադրելու մասին այլ բան, քան աբսուրդ դժվար է անվանել». Փաշինյան
Մեր 15 գերինների վերադարձը, որը տեղի ունեցավ մի քանի օր առաջ, հույս է ներշնչում, որ առաջիկայում մենք կունենաք տարածաշրջանային մթնոլորտի էական փոփոխություն: Որեւէ կասկած չկա, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները շատ շուտով վերադառնալու են հայրենիք:
«Գնում եմ բանավեճի. հույս ունեմ այնտեղ տեսնել յաթաղան պտտողներին». Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքից հետո գնալու է ԱԺ արտահերթ ընտրությունների բանավեճին մասնակցելու. «Հույս ունեմ այնտեղ տեսնել այս ընթացքում մեր մասին ամենաակտիվ խոսացողներին, յաթաղան պտտողներին: Եկեք եւ ուղիղ եթերում կանգնեք ժողովրդի առաջ ի ցույց դնենք, թե ով ով է, ով որտեղից է գալիս եւ ուր է գնում»:
Ով է կանգնած Տիգրան Արզաքանցյանի դեմ քարոզարշավի հետևում
Մայիսի 22-ին՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության համագումարի ժամանակ, Տիգրան Արզաքանցյանը գլխավորեց հանրապետության ամենահին քաղաքական կուսակցության ցուցակը և դարձավ վարչապետի թեկնածու: Այս իրադարձությունն անմիջապես գրավեց տարբեր հակառակորդների և չարամիտների ուշադրությունը։ Փաստն այն է, որ Տիգրան Արզաքանցյանը ունի ամուր քաղաքական գործչի համբավ, որն անձնավորում է ռուսամետ վեկտորը և Ռուսաստանի ռազմավարական բարեկամության ուղին: Քաղաքական գործչի և Դեմոկրատական կուսակցության աջակիցների
Արսեն Բաբայան․ «Երեք նախագահների ժամանակ անընդհատ աճել է դատավորների անկախությունը»
ՀԱԿ ներկայացուցիչը հակադարձելով Արսեն Բաբայանին, ասաց՝ օրենսդրական մեխանիզմ է ներդրվել, որով կարելի է ապահովել դատարանների անկախությունը, սակայն 2008 -ի իրադարձություններից հետո հարյուրավոր քաղբանտարկյալներ կային, նրանց գործով դատավորները պատասխանատվություն չեն կրել:
«Միայն այն բանի շնորհիվ, որ դուք մեզ հետ էիք, մեզ բոլորիս չկերան սատանաներն ու դեւերը». Արարատ Միրզոյան
Որոշները սա համարում են ապիկարություն, ապաշնորհություն: Համարձակվում են ասել, որ իրենք՝ նախկինները, ավելի լավ էին կառավարում: Բա իհարկե, նրանք էլ ունենին այսպիսի տպավորիչ ցուցանիշներ, միայն թե այդ ցուցանիշները վերաբերում էին միայն իրենց անձնական գույքին ու դրամական միջոցներին:
Ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվի․ վստահեցնում է Անդրիաս Ղուկասյանը
Այսօր Գյումրիում քարոզարշավ անցկացրեցին «Ազատ հայրենիք» դաշինքի ներկայացուցիչները։ Դաշինքի ցուցակը գլխավորող Անդրիաս Ղուկասյանը ցավով նշեց, որ քարոզարշավն ուղեկցվեց սպառնալիքներով, բռնության կոչերով, հների ու նորերի մասին բանավեճերով, իսկ Հայաստանի համար կարևորագույն հարցերը՝ Հայաստանի անվտանգությունը, Արցախի կարգավիճակը, տնտեսական կայուն զարգացումը դուրս մնացին օրակարգից։ Նա նաև նշեց, որ մինչ ընտրություններն այն կարծիքին էր, որ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը բացասաբար


















































