Օրվա լրահոսը

Թուրքիան ռազմաբազաներ կտեղակայի Ադրբեջանի տարածքում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Շուշիի հռչակագրի համաձայն Թուրքիան ռազմաբազաներ կտեղակայի Ադրբեջանի տարածքում: Էրդողանը ժամկետներ չի նշել, բայց ընդգծել է, որ նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետք է այդ թեմայով խորհրդակցություն անցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այլ մանրամասներ Էրդողանը չի հայտնել: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

«Ո՞նց է Ռուսաստանի հետ բարեկամական կապերը լավ, որ Եվրոխորհրդարանում միայն ԲՀԿ-ի պատգամավորն է ՌԴ-ի օգտին քվեարկում». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը լավատես է, նա վստահ է, որ «Աստված, Հիսուս Քրիստոսը մեզ անտեր չի թողնի»:

Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում Եվրոպական Խորհրդում նախարարին՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Երեկ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, այսօր կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ- 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։ Բանաձևում մասնավորապես ասվում է. «Քանի

«Մեզ չեն ներում փողը կուռք չդարձնելու համար, չեն ներում, որ չենք դարձել իրենց նման». Մակունց

Լիլիթ Մակունցն իր ելույթում ասաց, որ աղմուկի մեջ դժվար է հասկանալ, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, ով է սրտացավ երկրի համար ու ով է մտածում իր ունեցվածքի մասին. «Մենք, իհարկե, անսխալական չենք, բայց դա չի նշանակում, որ առանց հիմնավորումների ոմանց կարելի է մեզ մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ, որոնք չենք գործել»:

Հայաստանը 2043թ.-ից կհրաժարվի «կոնյակ» բառի օգտագործումից. Մհեր Գրիգորյան

Հայ արտադրողները Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագրի շրջանակում 2043թ.-ից կհրաժարվեն «կոնյակ» բառի օգտագործումից և շուկաները չկորցնելու համար նոր անվանում են մտածում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «2017թ-ին ստորագրված Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության ընդլայնման մասին համաձայնագիրը ենթադրում է 2043թ-ից հրաժարվել «կոնյակ» բառի օգտագործումից՝ այդ տեսակի արտադրանքի

Արտակ Զեյնալյան․«Ճանապարներ, դատարաններ շրջափակելը ազգային անվտանգությանը սպառնալիք է․ նաեւ այս անհամաձայնությունների պատճառով եմ դադարել պաշտոնավարել»

Երկրում արդյունավետ կառավարում իրականացնելու համար կարեւոր է բարոյահոգեբանական մթնոլորտը, առանց բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի եւ վստահության հնարավոր չէ իրականացնել արդյունավետ կառավարում։ Սա փորձելու է վերականգնել «Հանրապետություն» կուսակցությունն՝ իշխանություն գալու դեպքում։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում ասաց «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։ Ներկայացնելով նախընտրական ծրագրի արդարադատության ոլորտի վերաբերյալ դրույթները, պարոն Զեյնալյանն

Լևոն Բարսեղյան. «Ակնկալում եմ՝ մարդիկ կմասնակցեն ընտրություններին, և արդյունքները խնդրահարույց չեն լինի»

«Եվ ես չեմ հավատում քաղաքացիական պատերազմի մասին խոսակցություններին»

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը թուլացել է. Զախարովա

Ռուսաստանը փաստում է, որ վերջին շաբաթներին լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին հաջողվել է թուլացնել: Այս մասին այսօր տեղի ունեցած բանավեճում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Վերջին շաբաթներին, ընդհանուր առմամբ հաջողվել է թուլացնել լարվածությունը: Սահմանային վեճը կարգավորելու ուղղությամբ համապատասխան խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է նա: Զախարովան նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ ուղղված

Արցախի ՄԻՊ. «Արցախցին ոչ միայն կռվեց այս պատերազմում, այլև այսօր էլ ամեն օր պատասխանատվությամբ կատարում է Արցախը հայկական պահելու ծանր և արժանապատիվ առաքելությունը»

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տհաճ է, բայց պետք է անդրադառնամ․ Անվերապահորեն ու խստիվ դատապարտելի են հայաստանյան նախընտրական քարոզչության շրջանակներում հայության տարբեր խմբերի հանդեպ վիրավորական ու խտրական վերաբերմունքի դրսևորումները, մանավանդ «հայաստանցի-ղարաբաղցի» պառակտիչ տերմինաբանության կիրառումը և արցախցիների հասցեին հնչող թշնամական ու մեղադրական բառապաշարը։ «Գնացեք ձեր Ղարաբաղը», «ղարաբաղցին չկռվեց», «երբ կպրծնենք

Բորիս Նավասարդյան. Ընտրությունների ընթացքում կլինեն ընտրախախտումներ

Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ հայ հասարակության մեծամասնությունը ավելի շուտ կնախընտրի ակնկալել կասկածելի արդյունքներ, քան քաղաքացիական պատերազմ

«Թույլ չենք տա, որ թուրքական կապիտալը գա մեր երկիր եւ մենք դառնանք թուրքահպատակ». Միքայել Մելքումյան

«Այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները հայրենիք ունենալ-չունենալու ընտրություններ են: Մենք բոլորս պիտի քվեարկենք «Բարգավաճ Հայաստան» ունենալու օգտին»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Իվետա Տոնոյանը: ԲՀԿ-ն այսօր ամփոփեց նախընտրական քարոզարշավը: ԲՀԿ-ն ՌԴ-ի հետ ուս-ուսի տված պետք է ապահովի ՀՀ սահմանների անվտանգությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն այլընտրանք չեն տեսնում:

Միքայել Մինասյան. «Ընտրե՛ք Սերժ Սարգսյանին, ընտրե՛ք «Հայաստան» դաշինքը կամ Ծառուկյանին, եթե վստահ եք, որ նա Փաշինյանի հետ դաշինք չի կազմի, սա կյանքի ու մահվան ընտրություն է»

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «3 օրից Հայաստանի քաղաքացիներն ընտրելու են կյանքի ու մահվան միջև. ընտրությունը լինելու է աշխատանքի ու կայունության կամ հիստերիկ աղմուկի, շարունակական պարտության, ապացուցված դավաճանության և արդեն զավեշտի հասնող սպառնալիքների միջև: Իմ խորհուրդն ու խնդրանքն է ընկերներիս, բոլոր մարդկանց, որոնց համար կարծիքս կարևոր է. անպայման

Պարույր Սևակի հիշատակին նվիրված միջոցառում՝ բանաստեղծի տուն-թանգարանում

Հունիսի 17-ը հայ ականավոր բանաստեղծ Պարույր Սևակի հիշատակի օրն է։ Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, մարզպետարանի աշխատակիցները, Հայաստանի գրողների միության ներկայացուցիչները, Սևակի պոեզիայի սիրահարներն ավանդույթի համաձայն այսօր այցելել են նրա հայրենի գյուղ՝ Զանգակատուն: Օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են այն վայրից, որտեղ 1971 թվականին ավտովթարից զոհվել է ականավոր բանաստեղծը։ Ներկաները հարգանքի տուրք են մատուցել նրա հիշատակին՝ ծաղիկներ

«Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին». Սերժ Սարգսյան

«Հանրապետականը մի ցանկություն ունի՝ ստեղծել քննիչ հանձնաժողով, թե ինչպես այս կապիտուլյանտը երկիրը հասցրեց այս վիճակին, ինչպես եղավ, որ պատերազմ սկսեց, ինչպես եղավ, որ պատերազմում մենք ուղղակի ջախջախվեցինք: Այդ հանձնաժողովի նախագահը, եթե կուզենան, ես կլինեմ», այսօր հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Եթե որոշ ուժեր աթոռի ծարավ ունեն, կարող ենք կահույքի խանութից աթոռ նվիրել. ՀԱՊ կուսակցության նախագահ. «Ա1+»

Մի քանի մարզերում որոշ քաղաքական ուժերի կողմից ուղարկված անձինք փորձել են խոչընդոտել  ՀԱՊԿ քարոզարշավը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Համահայկական ազգային պետականություն կուսակցության ղեկավար և վարչապետի թեկնածու Արթուր Վարդանյանը։ «Մենք դիմեցինք ոստիկանություն, բայց որոշ քաղաքներում նա բառիս բուն իմաստով ձեռնպահ մնաց ու չաջակցեց մեզ: Կային թաղամասեր, որտեղ նախքան մեր գնալը քաղաքական ուժերի կողմից ուղարկված

«Ինչքան ուզեն մեզ խանգարել`չի ստացվի». Տիգրան Արզաքանցյան

Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները Վայքում էին

ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը` Նախագահի դիմումի հիման վրա

Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել՝ Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝                  Աժ կողմից 2021 թվականի փետրվարի 3-ին ընդունված՝ «Հայաստանի հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով։ Սահմանադրական դատարանը  որոշել է՝ Ազգային ժողովի կողմից 2021

Մինչդատական քրեական վարույթների գործերի քննությանը վերաբերող օրենքը ՍԴ որոշմամբ համապատասխանում է Սահմանադրությանը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. Հարգելի’ հայրենակիցներ, Սույն թվականի փետրվարի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը (քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների մասնագիտացումն ապահովող նախագծերի փաթեթը): Նախագահն այն չէր ստորագրել և դիմել էր

ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հրապարակային պայմանավորվածությունները պարունակում են ոչ միայն ցեղասպան սպառնալիքներ տարածաշրջանում հայ ժողովրդի նկատմամբ, այլ նաև լուրջ մարտահրավեր են

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրի առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ խստորեն դատապարտել էր Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների համատեղ այցն Արցախի Հանրապետության՝ ներկայումս օկուպացված Շուշի քաղաք և այն որակել որպես տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք։ Նույնքան դատապարտելի և սադրիչ են Շուշիում Թուրքիայի և

Նոր Սահմանադրություն, նոր դատարաններ, վեթինգ․ քաղաքական ուժերի ծրագրերի քննարկում արդարադատության ոլորտի վերաբերյալ

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը նախատեսում է քաղաքական գնահատական տալ նախկին քսան տարիներին, սակայն 2018-2021 թվականներին իրավաքաղաքական գնահատականի կարիք չեն տեսնում

«Կիրառվում են մեր ազգին ապատիայի հասցնող մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ». «Վերելքի» ներկայացուցիչ

Դրանք բերում են բեւեռացման, տարանջատման, սեւերի ու սպիտակների, լավերի ու վատերի

Հայտնաբերվել է ևս 3 աճյուն Մարտունու շրջանի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս անցած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։

Դեսպանը շեշտել է ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը. քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական

«Հայերի, ալևիների և քրդերի ճակատագրերը նույնն են, պիտի համատեղ պայքարի միջոցով գտնենք հաջողության ուղիները». Թուրքիայի քրդամետ կուսակցության նախագահն այցելել է հայկական Վաքըֆլը գյուղ

Բուլդանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վաքըֆլըի Մայր Աստվածածին եկեղեցի, հանդիպել, զրույց ունեցել եկեղեցու սպասավորների հետ և մոմ վառել:

«Կեղծ լուրեր են տարածվում, թե, իբր, ընտրություններից հետո Ազգային-Ժողովրդավարական բևեռը միավորվելու է կամ կոալիցիա է կազմելու Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի ուժերի հետ»

Երբեք և որևէ ձևաչափով չենք համագործակցելու երկիրը կործանման եզրին հասցրած նախկինների կամ ներկաների, ինչպես նաև պետականաքանդ ռուս-թուրքական օրակարգ և շահեր սպասարկող այլ, այդ թվում՝ արբանյակ-ուժերի հետ

Արամ Վարդևանյան. Դիմում ենք ԱԱԾ ղեկավար կազմին՝ պահանջելով հանձնարարել դադարեցնել նման ապօրինությունը և վերադառնալ օրինականության դաշտ

Տեղեկություն ենք ստացել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները, մասնավորապես Սյունիքի մարզի Գորիս համայնքում, սկսել են «Հայաստան» դաշինքի թիմակիցների հետ հանդիպումներ ունենալ և իբր բացատրական աշխատանքներ վարել ընտրությունների վերաբերյալ

Ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է, չի հարում ու չի կարող հարել այս կամ այն շարժումների ու քաղաքական միավորների. պարզաբանում

Ոստիկանությունը գործում է օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031