Օրվա լրահոսը
«Եթե ընտրություններից հետո իշխանությունը փոխվի, ՀՀ-ՌԴ հարաբերությունները կգան նորմալ հարթակի վրա»․ Շարմազանով
Եթե Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի անում հայկական օկուպացված տարածքներն ազատագրելու համար, ապա ոչ ՌԴ-ն, ոչ Վրաստանը, ոչ էլ ԵՄ-ն մեր համար չեն կռվելու
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։
«Եթե Նիկոլ Փաշինյանին ձայն տվեցիք, մի քանի տարի հետո ԵՊՀ-ն կոչվելու է Աթաթուրքի անունով»․ Շարմազանով
Ինչի մոռացե՞լ եք, որ Ալիեւն իր բերանով ասաց՝ հեղափոխությանն իրենք օժանդակել են։ Երբ ես դա ասում էի, կանխատեսում էի, եղավ։ Լսեք էլի, ինչ եմ ասում
Տեսչական մարմինը Մեղրիում հողային օրենսդրության պահանջների խախտումների հիմքով դիմել է գլխավոր դատախազություն
Ի հայտ են եկել նաև հողամասերի՝ առերևույթ ձևական աճուրդների կազմակերպման և օտարման մի շարք հանգամանքներ, որոնք կներկայացվեն առանձին հրապարակմամբ։
«Տեսագրությունը կա, մեքենայի պետհամարանիշը ֆիքսված է, գոնե հանուն համազգեստի պատվի պիտի գործը բացահայտվեր». «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
Մայիսի 30-ին հարձակում է եղել իր տան բակում մեքենան կայանող ռազմական ոստիկանության մայորի վրա։ Դաժան ծեծի արդյունքում ստանալով ծանր մարմնական վնասվածքներ՝ սպան շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ, տեղափոխվել է հիվանդանոց։
«Սկզբում տեսա՝ վախեցա, մտածեցի, կարող է կաստրացիայի գործիք է». Վարդենիսում Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին
Սոթքի հանքի շահագործումը հարցականի տակ է. Իշխան Սաղաթելյան
Թադևոս Ավետիսյան. Ավելանում է աշխատող աղքատների թվաքանակը, աղքատները դառնում են ծայրահեղ աղքատ, իսկ ծայրահեղ աղքատները մոտենում են սովամահության
Եվ այս խորացող ճգնաժամի պայմաններում արդեն տևական ժամանակ «դուխովների» խմբակը չունի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։
Անկախ մեր մասնագիտությունից, պետք է լինենք երկրի պահպանման գործին լծված. «5165» շարժման հիմնադիր անդամները՝ Տավուշի մարզում
Ներկայացրին քաղաքական ուժի նախընտրական ծրագրի դրույթները, բաժանեցին Կարին Տոնոյանի կողմից գրված նամակը, որով նա կոչ է անում պարտադիր մասնակցել ընտրություններին և չթողնել, որ մեր փոխարեն որոշեն մեր զավակների և երկրի ապագան:
Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է կորոնավիրուսի թեստ ներկայացնելու պահանջը
Նրանց համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը։
Քոչարյանը հերթական անգամ հարցազրույցում պատերազմ սկսվելու մեղքը դրել է Հայաստանի վրա։ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը նույնպես այս ընթացքում աչքի են ընկել նման մտքերով. Ռուբեն Ռուբինյան
Նրանք պիտի ստանան 0 քվե։ Նրանք, կամա, թե ակամա, ամիսներ շարունակ զբաղված են ադրբեջանական բանակի ու ռազմաքաղաքական ղեկավարության մաքրագործմամբ, որովհետև նրանք ռազմական ագրեսիայի սանձազերծման մեջ մեղադրում են ոչ թե Արցախի ժողովրդի վրա հարձակված ու բազմաթիվ ռազմական հանցագործություններ գործած Ադրբեջանին, այլ Հայաստանին։
«Մեր տունը Հայաստանն է» պատգամավորության թեկնածուների քաղաքական զբոսանքը վերածվեց չպլանավորված երթի Երևանի կենտրոնի փողոցներով
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցավ «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի պատգամավորության թեկնածուների քաղաքական զբոսանքը, որին աստիճանաբար սկսեցին միանալ բազմաթիվ քաղաքացիներ և այն, ըստ էության, վերածվեց չպլանավորված երթի Երևանի կենտրոնի փողոցներով: Ընթացքում մի խումբ ակտիվիստներ բաժանում էին բուկլետներ, իսկ թեկնածուները զրուցում և ներկայացնում էին իրենց ծրագրերը մոտեցող քաղաքացիներին: Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ
«ՔՊ-ն գլուխը պատով է տալիս, որ Կարեն Կարապետյանի մասին նման բան են ասում․ տարած-բերածն իրենք են՝ Ալիեւի եւ Էրդողանի տուն»․ Շարմազանով
Հիասթափեցնեմ ՔՊ-ական շրջանակներին․ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» դաշինքների միջեւ կռիվ գցելու բոլոր փորձերն ապարդյուն են
Արարատ Միրզոյանը ստորագրել է Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը: Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ պատգամավորի լիազորությունները: ՀՀ Ազգային ժողով
«Հայոց հողում չկան ադրբեջանական հողեր. հակառակը՝ մեր շատ տարածքների վերադարձի մասին դեռ պիտի մտածենք»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզչության առանցքում հանրային համերաշխությունն է եւ պնդումը, թե իրենք կարող են անհաշտ եւ ամեն օր իրար վիրավորող քաղաքական ուժերին պարտադրել համերաշխություն։ «Առավոտը» զրուցել է ԼՀԿ պատգամավորի թեկնածու Սարգիս Ալեքսանյանի հետ։ – Պարոն Ալեքսանյան, ԼՀԿ-ն արդեն հասցրել է լինել Երեւանի գրեթե բոլոր վարչական շրջաններում եւ ՀՀ մարզերում։ Ձեր տպավորությամբ՝ ինչպե՞ս են մարդիկ
Սուրենավանում ավտովթարի հետևանքով բժշկական կենտրոն տեղափոխված 14-ամյա պատանին վիրահատվել է. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, նախօրեին նրան տեսակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ
Արարատի մարզում կստեղծվի «Երեխաների քաղաք» ստեղծարար կենտրոն
«Չեմ բացառում, որ Փաշինյանի «կառուցողական» ընկեր Ալիեւը այս 1-2 օրերին հերթական օգնության ձեռքը կմեկնի իրեն»․ Շարմազանով
Ճղճղում է, բայց Շուշիում Ալիեւ-Էրդողան հանդիպման մասին մի թթու խոսք չի ասում։ Կապիտուլյացիայից հետո էլ բունկերից վրեժի կոչեր էր անում
Սուրեն Պարսյան. Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը
Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչները աջուձախ գլուխ են գովում այս տարվա 2,6%-ով աճի մասին՝ դիտավորյալ չնշելով, որ այս «աճը» նախորդ տարվա անկման համեմատ է հաշվարկված (զրոյին մոտ թվի հետ համեմատած)։
Քարոզարշավի 9-րդ օրը սկսվեց Փաշինյանի` հազարից ավելի ոստիկանների հետ Սյունիք մեկնելով
Քարոզարշավի ութ օրերն ինչ իրավախախտումներով ուղեկցվեցին, եւ արդյոք կանխարգելիչ քայլեր արվեցին իրավապահ մարմինների կողմից: Փորձեմ ներկայացնել իմ դիտարկումները: Առաջին չորս օրը խախտումները կապված էին թեկնածուների գրանցման օրինականության հետ: Ընտրությունների վերահսկման կոմիտեն բարձրաձայնեց մի հարց, որը հունիսի 12-ին ստացավ լուծում: Պարզվել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Դավուդյանն ունի նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության
Խիստ մտահոգիչ է երեխաների մասնակցությունը քարոզարշավի ընթացքում այն հավաքներին, որտեղ հնչում են ատելություն ու վիրավորանք, բռնության հետ ասոցացվող խոսքեր. ՄԻՊ
Պաշտպանն արձանագրում է, որ խաղաղ հավաքներին, այդ թվում՝ քաղաքական, երեխաների մասնակցության արգելք գոյություն չունի։
Կհամագործակցի՞ «Պատիվ ունեմ» դաշինքը ՀԱԿ-ի հետ
Պետք է արձանագրել, որ ծրագրային բախում, կարելի է ասել, չկա։ Այս քարոզարշավն ընթանում է՝ հեռացնենք Նիկոլին, որպեսզի փրկենք պետությունը սկզբունքով, ինչն օբյեկտիվ հիմք ունի։
Ելփին գյուղից 8 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Ընտրությունը Հայաստանի լինել կամ չլինելու մեջ է, մեր չդադարող ստորացման կամ արժանապատիվ խաղաղության մեջ է. Արմեն Գևորգյան
Իմ հորդորն է՝ չանել որևէ անօրինական հրահանգ. հրաժարվե´ք կիրառել վարչական լծակները, չստիպեք մարդկանց՝ քվեարկել իրենց խղճին դեմ, ու դուք ինքներդ նույնպես այդպես չանեք։
«Ես իմ նպատակին 100 տոկոսով հասել եմ»
Հարցազրույց գերմանաբնակ կոմպոզիտոր, դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի հետ – Դուք այն երիտասարդ արվեստագետներից եք, որին երաժշտասեր հասարակությանը առանձնապես ներկայացնելու հարկ չկա։ 15 տարի առաջ՝ 16 տարեկանում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան) ձեր դաշնամուրային կոնցերտը ձեր իսկ մեկնաբանմամբ մասնագետների շրջանում հիացմունքով ընդունվեց։ 21 տարեկանում որպես դաշնակահար արդեն մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր էիք. Եկատերինբուրգում
Նաիրի Սարգսյան․ «Այս պահին ունենք 275 անհետ կորածներ»
Նիկոլ Փաշինյանի օգնականը պարզաբանում է, թե ինչու է անհետ կորածների թիվը տարածված փաստաթղթում ավելի, քան ավելի վաղ հայտարարվել էր
Տաթևի վանական համալիրում կայացավ «Ախթամար» լարային քառյակի համերգը
Արտասահմանում հայտնի «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է:
Անահիտ Ավանեսյանը՝ Փաշինյանի հանրահավաքին ներկայանալու հրահանգի մասին
Անահիտ Ավանեսյանը հերքում է, որ մարզային բուժկենտրոնների տնօրեններին հրահանգվել է եւ բուժանձնակազմին պարտադրում են ներկայանալ Փաշինյանի այսօրվա հանրահավաքին
ՀԱՖ նվագախմբի համերգով մեկնարկեց սպենդիարյանական տարին
ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան ԵՊԿ-ի պրոֆեսոր, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը։
Գեւորգ Պետրոսյանի եւ Ավետյանների բենեֆիսը Շուշիում
Շուշին 1902թ. հուլիսին – Բ մաս Հուլիսի 15-ին Հայ դերասանական ընկերության թատերախումբը Գեւորգ Պետրոսյանի բենեֆիսին (ֆրանս.- օգուտ, շահ, ներկայացում, որի հասույթը լրիվ կամ մասամբ հատկացվում է մեկ կամ մի քանի դերասանների), Խանդամիրյան թատրոնի դահլիճում ներկայացրել է «Ներոն» ողբերգությունը (հեղինակ՝ Կոսսի): Այդ մասին գրվել է. «Հռօմը իր կեսարներով, լէգիօններօվ, պատրիկներով- ահա թէ ինչ ենք տեսնում «Ներոն»-ի


















































