Օրվա լրահոսը

Պատերազմի ավարտից հետո Նարեկը 4 զինակից ընկերների հետ 43 օր մնացել է շրջափակման մեջ մինչև որ նրանց գտել են ադրբեջանական բանակի զինծառայողները և գերեվարել. «Հայկական ժամանակ»

Նարեկն էլ հարազատների հետ գրկախառնվելով` հիշում է՝ «Ասում էին՝ ի՞նչ հայ ես դու, 5 տեղից վիրավոր ես ու չես մեռել: Հա՛, հայ եմ, սաղիս մեջ հայի արյուն է: Ինչքան զոհ ենք ունեցել Աստված բոլորի հոգին լուսավորի»:

Հոկտեմբերի 27-ի գործով նախկին մեղադրող դատախազ. Փաշինյանը կատարել է առերեւույթ, առանձնապես ծանր հանցագործություն՝ պետական դավաճանություն. «Հրապարակ»

Այդ ուսումնասիրությունները՝ որպես հանցագործության մասին հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ուղարկելու առիթը դարձել են Փաշինյանի՝ օրերս հնչեցրած սպառնալիքները՝ քաղաքացիական պատերազմ, վենդետա, ինչպես Մարտիրոսյանն է ասում՝ արյան վրեժ լուծելու մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների անաչառ դիտարկումը

Արտյոմ Սեդրակյանը նշել է մտահոգություններն այն ատելության խոսքի, վիրավորանքի ու հայհոյանքների առնչությամբ, որոնք միմյանց ուղղում են քաղաքական ուժերն ու նրանց համակիրները։

«Այո, Նիկոլը հարեւանս է եղել»․ ագարակցի ընտրող

«Հանձնե՞լ Մեղրին, դե ասա չապրենք էլի։ Նման բան հնարավոր չի»,-ասաց ագարակցի մի կին՝ չնշելով անունը։

«Ժողովրդի թրի տակով անցնելու» թեսթը

Վարչապետի պաշտոնակատարն ասում է, որ բոլորը պետք է անցնեն «ժողովրդի թրի տակով», իսկ եթե չանցնեն, նրանց վատ ապագա է սպասվում: «Բոլորը» ասելով, Փաշինյանը նկատի ունի բյուրոկրատիան, ՏԻՄ ղեկավարներին, գործարարներին, դասախոսներին, գիտնականներին, հոգեւորականներին, դիվանագետներին՝ բոլորին, ովքեր վարչապետի ներկայիս պաշտոնակատարի կողմնակիցները չեն: Ենթադրենք, այդպես էլ կլինի՝ «ժողովուրդը» կհանի իր թուրը, կստիպի բոլորին, մեղմ ասած, կռանալ: Այնուամենայնիվ, այստեղ

Դանիել Իոաննիսյան. «Եթե ինչ-որ մեկը ընտրակաշառք վերցնող է, կվերցնի «Հայաստան» դաշինքի բաժանած 100 հազար դրամները, ոչ թե՝ 20 հազար դրամ». «Հայկական ժամանակ»

ՔՊ-ի վերաբերյալ կարող եմ ասել,որ տեղեկություններ էինք ստացել, որ Գեղարքունիքի մարզպետարանը, վարչական լծակների օգտագործմամբ, երեկ ժամը 6-ին Սևան քաղաքի մշակույթի տուն էր հրավիրել քաղաքի ու հարակից տարածքների դպրոցների անձնակազմներին։ Միջոցառմանը մասնակցել էին մարզպետ Գնել Սանոսյանը և պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Սոցիալական ցանցի նրանց էջերը ոչ այլ ինչ են, քան ատելության որջեր. Արման Թաթոյանը՝ Տարոն Չախոյանի եւ Վահագն Ալեքսանյանի գրառումների մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ կառավարող խմբակցության անդամի գրառումները, նրանց կողմից նախընտրական քարոզչության ժամանակ ատելությունն ու վիրավորանքը խրախուսելու մասին վկայող ապացույցները սույն հայտարարության հետ միասին վաղը՝ հունիսի 16-ին կուղարկվեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը, ԵԽԽՎ համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ միջազգային կառույցների ու պաշտոնյաների՝ նպատակային նամակներով:

Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու Փաշինյանը չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին․ Միքայել Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է արել «Տելեգրամի» իր ալիքում, գրառմանը կից նաև հրապարակել գաղտնի փաստաթղթից հատվածներ։ «Պուտինը նշել է, որ իր մոտ էլ է մեծ զարմանք առաջացրել, թե ինչու հայկական կողմը՝ հանձին վարչապետ Փաշինյանի, չէր համաձայնում փաստաթղթի ստորագրմանը հոկտեմբերի 10-ին, ԱԳ նախարարների մակարդակով պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո։ Բացի այդ, արյունահեղությունը դադարեցնելու

Փաշինյանի խոստումների վեցամսյա ճանապարհային քարտեզը. ի՞նչ է արվել, իսկ ինչ՝ ոչ

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2020 թվականի նոյեմբերի 18-ին՝ Արցախյան պատերազմի ավարտից մի քանի օր անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խոստացված անելիքների ճանապարհային քարտեզը հետագա վեց ամիսների համար։ Վարչապետը նաև խոստացավ, որ «2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք

«Նիկոլ Փաշինյանի հոգևոր առողջության համար պետք է անխափան աղոթել». Արշակ եպիսկոպոս Խաչատրյան. 168.am

Հակառակ Մայր Աթոռից հնչող զսպվածության կոչերի՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է քարոզարշավի շրջանակներում քննադատության սլաքները պարբերաբար ուղղել Հայ Առաքելական եկեղեցուն ու եկեղեցականներին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի նման կեցվածքի պատճառները շատ են ու տարբեր, բայց 168.am-ի հետ զրույցում նա առանձնացրեց միայն մեկը՝ «հոգեբանականը». «Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման առաջին

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»

Այսօր  Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ հաղորդավարը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին հիշեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝  Հադրութն ու Շուշին հնարավոր է վերադարձնել։ «Տեսեք, սա արդեն մի մեծ նվաճում է, երբ մեր ժամանակ այդպիսի բան էր առաջարկվում՝ պահպանել Շուշին եւ Հադրութը եւ ԼՂԻՄ-ի ամբողջ սահմանները,  եւ ունենալ միջանցք Հայաստանի հետ, դա

Ալեն Սիմոնյանը միջամտել է Tert.am-ի աշխատանքին, հորդորել՝ լքել տարածքը (Տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Մեղրիում միջամտել է Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանի աշխատանքին։ Լրագրողի խոսքին, թե միջամտել է իր աշխատանքին, ինչու՞ է նման բան արել, ինչո՞ւ է ընդհատել իր հարցազրույցը, իր գործառույթը միջամտել՞ն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Այո՛, այո» Այնուհետ նա կողքիններին հորդորել է ուշադրություն չդարձնել լրագրողին։ Նա նաև լրագրողին

Տեր-Պետրոսյան․ «Հիմա ոչինչ չունենք, որի պատճառով Ադրբեջանը համաձայնվի գոնե ինչ-որ մի ստատուս-քվոյի ապահովմանը»

Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից հաղորդավարը հետաքրքրվեց՝ ասում եք Արցախի հարցում դաշնակից չունենք, այսինքն՝ այն պատկերացումները, որ մենք ունենք, աշխարհում կիսող չկա, բայց ակնհայտ է, որ մենք մեր ռեսուրսով չենք կարող հասնել Արցախի խնդրի լուծման այն պատկերացմանը, որը մենք համարում ենք հայանպաստ։ Դուրս է գալիս, որ մենք

«Բա խի՞ Նախիջեւանում նոր դիրքերի տեղակայման համար պատասխանատվություն չեք կրում, կոնկրետ Սերժ Սարգսյան եւ Մովսես Հակոբյան». Փաշինյանի մեղադրանքը

Ադրբեջանը հայտարարեց, որ Նախիջեւանի հատվածում օպերացիա է արել, 11 հազար հա տարածք է ազատագրել իբր կամ ոչ իբր…Այն ժամանակվա ԳՇ պետը՝ Մովսես Հակոբյանը ինձ զեկուցում էր, որ այնտեղ ոչ մի էական բան չկա: Ես հետաքրքրվում էի՝ ի՞նչ է եղել, ասում էին՝ հեչ, բան չի եղել, այնտեղ դիրքեր են եղել դատարկ, ձմեռ է եղել, հիմա ձյունը հալել է, ուղղակի եկել են նստել:ց

«Իրականում երկուսն էլ նախկին են և երկուսն էլ ներկա են». Հայկ Մարտիրոսյանը Մարտունիում հորդորեց չքվեարկել ո′չ նախկիններին, ո′չ ներկաներին

ԱԺԲ ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը վստահեցրեց՝ քաղաքական Սարդարապատը, որը հայտարարել ենք և որի վերջնական նպատակը պետք է լինի ազգային պետության կառուցումը, չի ավարտվելու ընտրություններով:

«Այդ փաստաթղթում ասված է, որ ճանապարհ պիտի լինի Ադրբեջանի արեւմտյան հատվածները Նախիջեւանին ճանապարհ տալու համար». Փաշինյան

«Դուք եք բանակցային բովանդակության մաս համաձայնել դարձնել, որ Մեղրին պետք է 60 օրվա մեջ տալ Ադրբեջանին, որ Ղարաբաղը, Շուշիի շրջանը եւ Լաչինը՝ Հայաստանին: Այսինքն, հարց է՝ այդ ի՞նչ ինքնորոշում եք ասում, այդ ի՞նչ ինքնորոշման իրավունք եք ասում»:

Վանեցյանը բացահայտեց Կադիրովի հետ ընկերության մանրամասները․ «ՀՀ-ն կունենա այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ»

Նա հավանեց, պատրաստակամություն հայտնել կառուցել այդ ճանապարհը։ Այն սկսել են կառուցել, մնացել է ընդամենը 2 կմ տարածք

«Մեր ակադեմիկոսները չտարբերվեցին Սեֆիլյանից՝ իրենց մտածողությամբ, մտավորականությունն՝ ֆիդայիններից»․ Լեւոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց, որ մեր պարտության համար նույնքան մեղավոր է մտավորականությունը։ «Այն, ինչ տեղի ունեցավ, երբ մենք չօգտագործեցինք մեր  90-ականների հնարավորությունը՝ գնալու փոխզիջումային  լուծման եւ չունենալու այս պարտությունը, դրանից հետո մյուս իշխանությունները, եւ մինչեւ հիմա մեր մտավորականությունը, փաստորեն, իր հրապարակային խոսքով չտարբերվեց ֆիդայիններից, 

«Կես կատակ-կես լուրջ ասված՝ «Крым наш» արտահայտությունից հետո ես շարունակել եմ իմ խոսքը»․ Վանեցյան

Եթե ռուսներից պաշտպանություն եւ լավ վերաբերմունք ենք պահանջում, չենք մտածո՞ւմ, որ ռուսները եւս մեզանից լավ վերաբերմունք են ակնկալում

«Մենք ներկայացրել ենք հարուստ գաղափարով տնտեսական ծրագիր». Տիգրան Արզաքանցյան

Նատալյա Ռոտենբերգը մասնակցում էր ՀԴԿ-ի երթին

«էս անփորձ երիտասարդները պիտի հեռանան․ Հայաստանն է վտանգի տակ, ժողովո՛ւրդ»․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում նախազգուշացրեց, որ Հայաստանը վտանգի տակ է, թշնամին քայլ-քայլ առաջ է գալիս, հետևաբար և անփորձ երիտասարդները պիտի հեռանան իշխանության ղեկից։ Ըստ նրա, ինքը 2020 թվականի հունիսին էր նախազգուշացրել, որ պատերազմ կսկսվի, կկորցնենք Արցախը, սակայն իր  բառերով ասած՝ իրեն ոչ մեկը բանի տեղ չի դրել, ո’չ կուսակցությունները, ո’չ էլ ժողովուրդը։ Այժմ էլ ԲՀԿ

Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Ես նրանց տվել եմ քաղաքական գնահատական՝ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած պետությունը թաթար-մոնղոլական համակարգի պետություն է»

«Սա  դեռ ծաղիկներն, իսկապես աննախադեպ  քարոզարշավ է, այսպիսի ատելության խոսք, հայհայախառն, երբեք չի եղել։ Դեռ ընտրությունների ընթացքում եւ հետո պետք է տեսնենք սրա արդյունքները, որովհետեւ երկու կողմն էլ տիրապետում են հսկայական լծակների՝ ֆինանսական, վարչական, քրեական, գնալու են ամեն ինչի»,-այս մասին այսօր ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։

«Եթե քարտեզները տալով կարելի էր լուծել գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ դա ավելի շուտ չէր արվում»․ Վանեցյան

Խելոք մարդիկ դեռ ամիսներ առաջ էին ասում՝ Նիկոլը գերիներին պահելու է, իսկ քարոզարշավի ժամանակ շոուներով հետ է բերելու

«Նիկոլի չագուճացավ է, հեսա չագուճի հետ կծանոթանաք՝ կտենաք ոնց է լինում, սկսած էդ Վահե Հակոբյան կոչվածից… դու այլեւս ինձ չես տեսնելու, աստղե՛ր ես տեսնելու քո աչքերում». Փաշինյան

Ուրեմն, ջահե՛լ, հիշի 2018-ին իմ կաբինետում քո ձեռքերի եւ ոտքերի դողը: Այդ դողը շուտով վերադառնալու է եւ համակելու է քո ձեռները ու քո ոտքերը: Բայց դու այլեւս ինձ չես տեսնելու: Դու աստղեր ես տեսնելու քո աչքերում, աստղեր: Ինչպես քեզ նման անտաղանդ բռնցքամարտիկներն են շատ հաճախ աստղեր տեսնում իրենց աչքերում եւ ծիտիկներ՝ իրենց գլխի շուրջ պտտվող: Սա ես ձեզ խոստանում եմ»:

«Երկրով մեկ չագուճով վազողը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող․ ասֆալտն էլ փչացել է»․ Վանեցյան

«Երկրով մեկ չագուճով վազողը ոչ թե ասֆալտին փռող է, այլ ասֆալտ փռող է։ Վերջին շրջանում մարզերով շրջելիս մենք հասկացանք, որ նա անգամ ասֆալտ փռել չի կարողանում, որովհետեւ ասֆալտը փչացել է»,-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի եթերում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի

Լեւոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

Հայկական շախմատի լեգենդ Լեւոն Արոնյանը Grand Chess Tour-ի եզրափակիչ տուրում ոչ-ոքի արեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ ինը հնարավորից վաստակելով 5,0 միավոր՝ պայքարն ավարտեց 2-րդ հորիզոնականում եւ արժանացավ $ 45 հազար մրցանակի: Նույնքան միավոր ունեն նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), սակայն լրացուցիչ գործակիցներով հանգրվանել են հաջորդ երկու տեղերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ինչպես չամուսնացածներին ամուսնացնել, ժողովրդի պարտքերն ու վարկերը փակել․ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում էր

Այսօր Գյումրիում քարոզարշավ անցկացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Չնայած նրան ուղեկցում էին ԲՀԿ պատգամավորների տեղի թեկնածուները, սակայն  Գյումրու Թատերական հրապարակում միայն նա ելույթ ունեցավ՝ մոտ 25 րոպե մանրամասնելով նախընտրական ծրագիրը։ ԲՀԿ առաջնորդին, ինչպես միշտ,  դիմավորելու  էին եկել  նաև սոցիալական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ, սակայն նկատենք, որ նախկին հանդիպումների պես հրապարակը բազմամարդ չէր։ Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին

«Կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն». Սերժ Սարգսյան

«Երեկ երեկոյան հնարավորություն եմ ունեցել ծանոթանալու մի գաղտնի զեկույցի… այդ փաստաթղթի համաձայն, կապիտուլյանտն այլևս չունի ձայների մեծամասնություն», այսօր Արարատի մարզում հայտարարել է ՀՀ  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Խաչատուր Սուքիասյանը բացատրում է՝ ինչու է ՔՊ ցուցակում. «Եղել են սկզբունքային, ազնիվ, ամեն ինչ արել են՝ հանուն Հայաստանի ուժեղացման, կաշառակերություն չկա»

Մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի մեր ժողովուրդը լավ ապրի, որ Հայաստանը հզորանա, մրցունակ երկիր դառնա: 25 տարի Հայաստանը մրցունակ երկիր չի եղել, կեղեքել են, թալանել են:

Էրդողան. «Մեր ցանկությունն է, որ Հայաստանը սեղմի իրեն մեկնված բարի կամքի և համերաշխության ձեռքը»

Էրդողանը Շուշիում խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031