Օրվա լրահոսը

«Սրանք ստեղծող տեսակ չեն, սրանք ավերող եւ քայքայող տեսակ են». Ռոբերտ Քոչարյան

«1988-ին այդ ճգնաժամն ինքն էր ստեղծել, Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եկան, այդ ճգնաժամը հաղթահարեցին: Այսօրվա ճգնաժամն էլ ստեղծել է իր հոգեզավակը, այո, գալու ենք միասին հաղթահարենք». Իշխան Սաղաթելյան

Սևանի 17-ամյա և 19-ամյա բնակիչները հետախուզվում են 4 անձի դանակահարության գործով

17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ

Հայաստանում ԵՄ դեսպանն ազդարարել է նոր քաղաքային կանաչապատման ծրագրի մեկնարկը

Առաջիկա 3 տարիների ընթացքում ծրագիրը նախատեսում է հիմնել երեք տնկարան` Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի 15 համայնքներում իրականացվելիք կանաչապատման նախաձեռնությունների համար տնկիներ մատակարարելու և 458,000 ծառ տնկելու համար:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ընտրություններին իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀԿ-ին

Վերջին ամիսներին Հայաստանը շատ ցավոտ և դժվար ժամանակներ է ապրել: Հավատում ենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ի վիճակի է իր ներդրումն ունենալ երկրում և տարածաշրջանում անվտանգության վերականգնման գործում և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ` ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:

Ի՞նչն էր սխալ հոկտեմբերի 27-ից հետո

«Հոկտեմբերի 27-ը հայոց պետականությունը կանգնեցրեց «լինե՞լ, թե՞ չլինել» հարցի առաջ: Կարծում եմ այն հավերժ մնալու է մեր պատմության մեջ եւ մնալու է, որպես սեւ էջ, որպես ազգային ամոթ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը: Սեյրան Ավագյանի գնահատմամբ, հազարամյակներ ապրած հինավուրց հայ ազգը անցնելով պատմության քառուղիներով, մեծ

Զբաղված են իրար վրա փողոցային բառամթերքով ցեխ շպրտելով և բռնության ու հաշվեհարդարի հրապարակային կոչեր անելով. հայտարարություն

ՀՄՖԱ-ն հորդորում է քաղաքական ուժերին` հանդես բերել ստեղծված իրավիճակի լրջությանը համարժեք զսպվածություն և ազգային-պետական շահը գերադասել նեղ անձնական նկրտումներից:

Արմեն Գևորգյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ

Հանդիպումների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող մոտեցումներ:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս. Արամ Վարդևանյան

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը

Հայաստանի սահմանների այդ քարտեզների օրինակներն առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում

Հայաստանի սահմանների այդ քարտեզների օրինակներն առկա են միայն Մոսկվայում եւ Թբիլիսիում Բաց նամակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հարգարժան պրն Փաշինյան, այս օրերին հրատապ հարց է քննարկվում Հայաստանի Հանրապետության սահմանների վերաբերյալ, որոնք ըստ ներկա վիճակի այն սահմաններն են, որոնք գծվել են Խորհրդային միության օրոք, եւ 1929թ. ու 1969թ. պաշտոնապես վավերացվել Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների կողմից:

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիրի նախկին քաղաքապետի ձերբակալման վերաբերյալ

Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք տան բակ են նետել իրենց ձեռքի պոլիէթիլենային տոպրակով ընտրակաշառքի առարկա հանդիսացող գումարը, որը հայտնաբերվել և վերցվել է դեպքի վայրի զննությամբ:

Մակրոն. «Կցանկանայի Էրդողանի հետ խոսել Սիրիայի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների մասին»

Էրդողանի հետ իրենց հանդիպումը կկայանա մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը կանցկացվի հունիսի 14-ին Բրյուսելում։

«Մեր թիմը շատ է ցանկանում, որ գիտական պոտենցիալը Հայաստանում զարթոնք ապրի». Տիգրան Ուրիխանյան

Հերունի եւ Վիկտոր Համբարձումյան ունեցող ժողովուրդը չի կարող լինել զուտ սպասարկման ոլորտների վրա հենվող երկիր

«Պատիվ ունեմ»-ը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ է ունեցել Քանաքեռ-Զեյթունում

Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչները ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։

Երբ այսօր ում ընտրել հարցն են տալիս

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Լավ ընտրությունները ընտրվողից չափից դուրս մեծ ծախսեր է պահանջում, հատկապես, եթե նա ընտրյալի ժառանգական համապատասխան արժանիքներ չունի: Ընտրողների մոտ նա ընկալվում է ե՛ւ իր դիմագծով, ե՛ւ շարժուձեւով, ե՛ւ խոսքով, ե՛ւ հոգու ջերմությամբ, ե՛ւ բնածին այլ կարողություններով: Ծախսերն անհրաժեշտ են միայն այդ որակների բացակայության ժամանակ դրանց նմանակումները ձեռք բերելու համար: Դա անվավեր օրենք է:

Վարորդը գտնվել է սթափ վիճակում. վրաերթ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի մասնակցությամբ

Ալավերդի-Հաղպատ ավտոճանապարհի 1-ին կմ-ում վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 51-ամյա բնակչին, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

«Ձեզ թվում է, թե ՌԴ-ն Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքի մասին ձայնագրությունի՞ց է իմացել»․ Աշոտյան

Փաշինյանի հակառուսական գործունեության մասին տոննաներով փաստեր Մոսկվան ստացել եւ ստանում է

«Կեղծ էլիտաները պետք է անցնեն ժողովրդի սրի տակով, իսկ ով որ չանի դա … Կանի». Նիկոլ Փաշինյան

«Պողպատյա հեղափոխություն նշանակում է՝ օրենքի կիրառման ինստիտուտների ուժեղացում, օրենքի դիկտատուրա Հայաստանի հանրապետությունում, և մենք ձեր մանդատով գնալու ենք այդ ճանապարհով։ Խոսքը օրենքի իշխանության մասին է, ոչ թե բռնության»։

«Ձայն տուր». Սերգեյ Սմբատյանը ևս միացել է ընտրություններին մասնակցության խթանման արշավին

Նախաձեռնությանը միացել են նաև Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը, Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, մի խումբ մտավորականներ, գիտնականներ և մարզաշխարհի ներկայացուցիչներ։

Քանոնահարների «Ռենեսանս» անսամբլը 4 միջազգային մրցույթում առաջին կարգի դիպլոմ է շահել

«Առավոտը» հյուրընկալել էր Արարատի մարզի Շահումյանի արվեստի դպրոցի քանոնի դասատու, քանոնահարների անսամբլի ղեկավար Արմինե Բոչոլյանին։ Առիթը արտասահմանյան երկրներում կայացած մրցույթ-փառատոներում անսամբլի շահած բացառապես առաջին մրցանակներն էին։ Անվանի ֆոլկլորագետ, պրոֆեսոր Մարգարիտ Բրուտյանը ժամանակին քանիցս հակադարձել է ադրբեջանական այն կեղծիքին, թե իբր քանոնն իրենց ժողովրդական գործիքներից է։ Տիկին Բրուտյանը մասնավորապես նշել էր. «Միջագետքում դեռեւս Շումմերական պետության ժամանակաշրջանում

Սևանա լճի ծաղկման պրոցեսը սկսվել է, ինչի հետևանքով թափանցիկության արժեքը շատ ցածր է

Մեծ Սևանում առկա է ավելի մուգ գունավորում՝ նույնիսկ ափամերձ շերտերում կանաչ գույնն արտահայտվում է փրփուրի ձևով:

Պատերազմի արդյունքում զոհված 16 զինծառայողների ընտանիքներ ևս հատուցում են ստացել. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է

Զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքները և 1-ին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները ստանում են միանվագ հատուցում 10 միլիոն դրամի չափով և, այնուհետև, 20 տարի շարունակ` ամսական 200,000 – 300,000 դրամ։

«Պարոն Խլղաթյանն այնքան համակիրներ ունի, որ ընտրակաշառքի մասին խոսք լինել չի կարող»․ Արսեն Բաբայան

Այն պահից, երբ կապիտուլյանտը տեսնում է, որ դաշինքի հեղինակությունն էապես աճում է, սկսում է նման գործողությունները

«Քեռու ջոկատի» Արմանը

Արման Պետրոսյանը ծնունդով Արմավիրի մարզի Նորակերտ համայնքից է: Նախնական ուսումը ստացել է ծննդավայրի միջնակարգ դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում: Պարտադիր զինծառայությունն անցկացրել է Արցախում՝ 2010-2012թթ.: 2012 թ. օգոստոսի 29-ին՝ Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման հաջորդ օրը, Արմանը խոցել է հակառակորդի ենթասպային, որի համար պաշտպանության նախարարի կողմից արժանացել է «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալի։ Ակտիվ

Ռոբերտ Քոչարյանը պատմեց` ինչո՞ւ է իր բարեկամին ազատել համալսարանից եւ ուղարկել Հորադիզ` ծառայության

«Գիտելիք չունեցող, բայց դիպլոմ ունեցող մարդը չպիտի կարողանա տեղավորվել աշխատանքի պետական համակարգում». Ռոբերտ Քոչարյան

Բաքվի դատարանում Վիգեն Էուլջեքջյանը հանդես է եկել վերջին խոսքով

Ես պահանջում եմ, որպեսզի նա (Մարալը-խմբ.) գա դատարան և իմ դեմքին նայելով՝ ասի այն, ինչ պատմել է քննության ժամանակ»,- ասել է Վիգեն Էուլջեքջյանը:

Լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ հայհոյանքները ավելի են խորացնում խմբերի բաժանելու արատավոր երևույթը. Արման Թաթոյան

Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031