Օրվա լրահոսը
Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո։ Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Կրակոցները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ
2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում Այս մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել
Ֆիլիպ Ռիքերը հանդիպել է քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին
Պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռիքերը հանդիպեց քաղաքացիական հասարակության, բիզնեսի և լրատվամիջոցների կին գործիչներին՝ լսելու առկա հնարավորությունների ու գործունեության հետ կապված մարտահրավերների, ինչպես նաև այս պահին Հայաստանի հասարակության համար առավել արդիական հարցերի շուրջ նրանց դիրքորոշումները։
Ընտրողը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա դիմեց նրան. «Ի՞նչ անել»
«Պատիվ ունեմ»–ը եթե իշխանություն չկազմի, չի լռելու՝ պայքարելու է
«Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց…». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին. (Տեսանյութ)
«Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց»,-հունիսի 10-ին Կապանում, քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ նախկինում, երբ զորամասեր մարդիկ էին գնում, կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով վազում էին դրա ետևից։ «Ա՞յն զինվորի մասին ես խոսում, որն ինչպես ադրբեջանցիներն
Տիգրան Արզաքանցյանը կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը
ՀԴԿ նախընտրական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նարինե Դիլբարյանն Aravot.am-ին փոխանցեց, որ իրենք բողոքարկելու են ԿԸՀ-ի այսօր կայացրած որոշումը: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն այսօր մերժեց ՀԴԿ վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցումը`վերջին չորս տարին ՀՀ-ում բնակվելու մասին փաստաթղթերում անճշտությունների պատճառով: Մեր զրուցակիցն ասաց՝ սահմանված եռօրյա ժամկետում դիմումը կներկայացնեն դատարան. թիմում մարտական են տրամադրված, քարոզարշավն էլ շարունակելու են: Նելլի
«Ես ամբողջ կյանքում երկու տեղից եմ փող ստացել՝ մեկը իմ հայրն է, մյուսն իմ աշխատանքն է՝ ինժեներական հիմնարկում». Միքայել Նահապետյան
Նա վստահեցրեց՝ ՔՈ կուսակցությունը արևմտամետ, ռուսամետ չէ, իրենք հիվանդագին սիրո կամ ատելության զգացմունք որևէ երկրի նկատմամբ չենք տածում:
«Դուք կարող եք «Ազատություն» կուսակցությանը չընտրել, ոնց ուզում եք արեք, մենակ Նիկոլին չընտրեք». Հրանտ Բագրատյան
«Այո, եթե այդ տղան ընտրվի, ես ենթադրում եմ, որ հայ ժողովուրդն աշխարհի երեսից կվերանա, հայոց պետականությունը կվերանա»:
«Այս իշխանության կառավարման վահանակն այլ տեղում է». Ռոբերտ Քոչարյան
Ապարանում հետաքրքրվեցին Ռոբերտ Քոչարյանի եւ Վլադիմիր Պուտինի անձնական հարաբերություններից
«Թող ինքը ասի, ի՞նչ է խոստացել Ալիեւին»․Սերժ Սարգսյան
Նախկին նախագահը խոստացավ ընտրություններից հետո բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթեր հրապարակել
«880 հազար քվե հավաքող ուժի դեմ եմ դուրս եկել, մտածել եմ՝ եթե խոստում խախտելով է սկսել, մարդիկ վաղը ծափահարելու են իրենց կախաղան բարձրացնելուն». Միքայել Նահապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցության մասին
ՔՈ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը վստահեցրեց՝ մարդիկ շատ համարժեք են գնահատում իրավիճակը, փնտրտուքի մեջ են: Ամեն շենքում միջին վիճակագրորեն իրենք անպայման ինչ-որ թվի ընտրողներ ունենում են:
«Ամեն օր մենք վատ բաներ ենք լսում ֆեյսբուքով, բայց նկարվելու ենք». Լոռեցի կինը՝ Նիկոլ Փաշինյանին
Վանաձորում Նիկոլ Փաշինյանն իր հանրահավաքն ավարտեց արդեն ավանդույթ դարձած քայլերթով: Վանաձորի Հայքի հրապարակից Փաշինյանն աջակիցների հետ քայլեց դեպի Թումանյան հրապարակ: Ընթացքում մարդիկ էին մոտենում ու նկարվում: Քայլերթի ժամանակ ոստիկանները շղթա կազմած հսկում էին երթի մասնակիցներին: Երբ երկու կին եւս փորձեցին մոտենալ, որպեսզի նկարվեն, նրանց թույլ տվեցին միայն Փաշինյանի հրահանգից հետո. «Մենք ֆեյսբուքով էլ ենք ձեզ
Լեւոն Տեր-Պետրոսյան․«Իմ օրոք կնքված պայմանագրերը, եթե չլինեին, մենք շատ ավելի շուտ պարտված կլինեինք, Նիկոլի բախտը կբերեր, պարտությունն իր գլխին չէր ջարդվի»
«Մի շահ ավելի հզոր ու կարկառունների մի խումբ էլ կա, որ ասում են՝ Ռուսաստանի հետ անմիջապես պետք է խզել բոլոր հարաբերությունները, ընկնել Ամերիկայի գիրկը, ՆԱՏՕ-ի գիրկը եւ այլն»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ ընտրություններին մասնակցող շատ քաղաքական ուժեր հայտարարում են, թե ընտրություններից հետո պետք է վերանայել
Ազատանի համայնքապետը՝ Նիկոլ Փաշինյանի՝ գերիների հարազատների հետ հանդիպման մասին
Երեկ Շիրակի մարզում անցկացրած քարոզարշավի ժամանակ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը թե՛ Ազատանում և թե՛ Գյումրիում ՝Շիրակի մարզպետարանում, հանդիպել է գերիների հարազատների հետ։ Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տեղեկությամբ՝ Ազատանում հանդիպումը բավական կարճ է տևել, գերիների հարազատները դարձյալ անորոշության մեջ են մնացել։ Վարդան Իկիլիկյանը տեղեկացրեց, որ Ազատանի 5 գերիներից 3-ն
«Նրանք, ովքեր կփորձեն ժողովրդի կամքի վրա ապօրինի ազդեցություն գործել, բոլոր նրանք հերթով հայտնվելու են բանտերում». Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավն այսօր շարունակեց Լոռու մարզում: Մարզկենտրոն Վանաձորում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը հույս հայտնեց, որ ՀՀ բնակչության գոնե 63 տոկոսը կգնա ընտրության եւ իր ձայնը կտա հենց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Եվ ինչպես ինքն է ասում՝ Հայաստանում սահմանված թավշյա իշխանությունը կփոխարինեն պողպատե իշխանությամբ. «Բայց ես չեմ ուզում, որ մենք
Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Այդ ծանր պատերազմական պարտությունից հետո ավելի ծանրն այն է, որ մենք գուցե այլեւս խաղացող չենք»
ՀՀ առաջին նախագահի կարծիքով՝ եթե Քոչարյանի մեղքով Ղարաբաղը դուրս բերվեց գործընթացից, այս պարտությունից հետո Հայաստանն է դուրս դրվել՝ որպես հակամարտող կողմ
«Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել տրենաժոր». Ռոբերտ Քոչարյան
«Պարտությունը, մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում»
«Այն ժամանակ ես ինչպե՞ս կպատկերացնեի, որ Նիկոլը դառնալու է Հայաստանի վարչապետ․ այդ մարդը շատ սեւեռուն է»․ Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահը՝ Փաշինյանի հետ հարաբերությունները խզելու մասին՝ «Նրան պետք էր մի անգամ պատգամավոր դառնալ, որ դառնա հանրային դեմք»
«Պարոն Վանեցյանի ասածը ժամանակի վատնում չէր»․ Սերժ Սարգսյան
Դաշինքի ներկայացուցիչները նախընտրեցին հանդիպումը անցկացնել հարցուպատասխանի ձեւաչափով
«Հայաստանը պետք է ազգային ավիափոխադրող ունենա». Ռոբերտ Քոչարյան
«Պատերազմի ժամանակ բոլորը հասկացան, որ դա մեծ խնդիր է»
«Եթե Ռոբերտ Քոչարյանը ծանր հրետանի է, ուրեմն ես չինացի եմ». Վահե Գասպարյան
ԱԺԲ վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանը վստահեցրեց՝ իրենց՝ իշխանության գալու դեպքում նախորդ բոլոր ռեժիմներին տալու են իրավաքաղաքական գնահատական:
ԵՎՐՈ 2020-ի ընթացքում Ucom-ի բաժանորդները կմասնակցեն uMeter քվեարկության-խաղարկությանը
Մինչև հուլիսի 11-ը EURO 2020 ֆուտբոլային առաջնության ընթացքում Ucom-ի շարժական հեռախոսակապի և ֆիքսված ծառայությունների բաժանորդներն անվճար կմասնակցեն uMeter քվեարկության-խաղարկությանը՝ ուղարկելով իրենց կարծիքը սպասվող խաղերի արդյունքների վերաբերյալ։ Քվեարկությանը մասնակցած բաժանորդները ձեռք են բերում հնարավորություն ստանալու նվեր՝ 200 ֆուտբոլային գնդակներից, 60 անլար ականջակալներից և 60 լիցքավորիչ սարքերից (power bank) մեկը։ Շարժական հեռախոսակապի բաժանորդները կարող են մասնակցել uMeter
«Ես ունեմ խորը, շատ մեծ կասկածներ, որ Շուշին, այո, գիտակցաբար հանձնվել է». Ռոբերտ Քոչարյան
«Այն խոսակցությունները 5 միլիարդի մասին եւ այլն, պարապ խոսակցություն չէ»
«Մի օր Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերութուններ ենք ունենալու, իսկ Քոչարյանն իրատես չէ, նրա տեսադաշտի կենտրոնն ինքն է»․ Տեր-Պետրոսյան
Փաշինյանի իշխանությունը շատ ավելի մեծ սպառնալիք, քան Թուրքիայի եւ Ադրբեջանից եկող սպառնալիքը կա, ինչ-որ վտանգ, որի մասին մենք չենք խոսում, բայց կա նման մտահոգություններ ունեք, ո՞րն է այդ սպառնալիքը
«Պրիմիտիվ դեբիլություն». Ռոբերտ Քոչարյանը` Աշոտ Փաշինյանին գերիների հետ փոխանակելու մասին
«Փորձում եմ կոռեկտ լինել, սակայն, երբեմն, պետք է ճիշտ արտահայտություններ անել»
«Ինձ արդեն հաջողվել է իմ քաղաքական հակառակորդներից ոմանց, եթե չասեմ շատերին հասցնել հոգեխանգարմունքի». Փաշինյան
«Իմ քայլը» խմբակցությունը անսասան կանգնեց ու պահեց մանդատները. «Աստվածաշունչն ասում է՝ մի՛ նետեք մարգարիտները խոզերի առաջ: «Իմ քայլը» խմբակցությունը ձեր տված սրբազան մանդատը չնետեց խոզերի առաջ»:
«Եթե ռուսները դուրս գան, մի ղարաբաղցի չի մնա Ղարաբաղում»․Լեւոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահն ասում է՝ պանիկա պետք չէ տարածել, ռուս խաղաղապահների Արցախում գտնվելու ժամկետը հնարավոր է երկարաձգվի
Հրանտ Բագրատյանը պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի
ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր Վանաձորում ներկայացրեց իր տեսակետն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իրենն ասել էր, որ այլ ելք չկա եւ պետք է հողերը տաս: Իսկ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց հրապարակել նշված ձայնագրությունը. «Չեմ սիրում ցինիզմը:
«Սեյրան Օհանյանը եղել է Շուշիի պատասխանատուներից մեկը, ես հրաման եմ տվել Շուշին հանձնել, ինքն էլ կատարե՞լ է». Փաշինյան
«Բա գրոհող էիք, գնայիք Շուշին պաշտպանեիք, ա՛յ գրոհողներ: Այսօր էն մեկն եկել, ասում է՝ ես կասկածներ ունեմ, որ Շուշին դիտավորյալ հանձնվել է: Բա, իհարկե, դիտավորյալ հանձնվել է, որ դուք Շուշին փոխանակ պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Շուշիում եղած ու Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք»:
«Անկախ դիտորդ»-ն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ը ժամանակահատվածում
«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում է 2021 թ․ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման միջանկյալ զեկույցը, որն ամփոփում է նախընտրական քարոզչության՝ օրենքով սահմանված ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածի՝ 01.05.2021-06.06.2021, դիտարկման արդյունքները։ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքն իր դիտորդական առաքելությունն սկսեց նախաքարոզարշավային շրջանի երկարաժամկետ դիտարկմամբ՝ 2021 թ․ մայիսի 1-ից մինչև հունիսի 6-ը ժամանակահատվածում։ Նախընտրական քարոզչությանը


















































