Օրվա լրահոսը
Ի՞նչ եղան ԲՀԿ-ի խոստացած բնակարանները
«ՌԴ դումայի պատգամավոր Կալաշնիկովը ինձ հորդորեց պատմել՝ ինչ է եղել, ես էլ դեմքս ուղղեցի դեպքի իմքայլականների ղեկավարությունը. որեւէ արձագանք չեղավ»
«Ուզում ենք ստեղծել հայրենադարձության նախարարություն, քանի որ համոզված ենք՝ բոլոր ոլորտներում սնուցողը ուժը կարող է լինել հայրենադարձությունը». Կարին Տոնոյան
Մեր ծրագրերը թեկուզ 20 կամ 100 հոգով պետք է իրականացնենք, քանի որ դրանք միտված են ազգային հզոր պետության ստեղծմանը
ՀՀ 1-ին նախագահ․«Այն ժամանակ Ադրբեջանը շատ ավելի պատրաստ էր ստորագրել, քան դրանից հետո՝ այս ամբողջ 23 տարիների ընթացքում»
Լեւոն Տեր-Պետրոսյանը նորից պարզաբանում է, թե ինչու իր կառավարման օրոք Ադրբեջանի հետ չի ստորագրվել փոխզիջումային տարբերակով նախատեսված պայմանագիրը
Արա Պապյան. «Կասկածում եմ, որ նոր խորհրդարանը ամբողջական ժամանակահատված կաշխատի»
Սա եւս վաղաժամ ընտրություններով ընդհատվելու է, որովհետեւ այս խորհրդարանը, միեւնույն է, չի արտահայտելու այն քաղաքական տրամադրությունները, ինչ կա ժողովրդի մեջ»,-ասաց Արա Պապյանը:
Թումոյի նոր կառուցվող ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կրթությունն ու ձեռնարկատիրությունը միավորող, տեղական ստարտափներին միջազգային գործընկերների հետ կապող ակտիվ համայնք կդառնա
Նախատեսվում է աշակերտների թիվը 60 000-ի հասցնել
Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Գուցե ամենաշատը Նիկոլի դեմ կատաղած են հենց ոստիկանները»
ՀՀ 1-ին նախագահն ասում է՝ ոստիկաններին ամենեւին էլ դուր չի գալիս ժողովրդին հրմշտել
«Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին ասում է՝ այդ ուռոդները, բարեկամ, դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում». Փաշինյան
Տաշիրցիներին Փաշինյանը խոստացավ ընտրվելու դեպքում փակել ընդմիշտ այն խորովածանոցները, որոնք ընդդիմադիրները բացել էին Երեւանի կենտրոններում. «Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ-ն ընտրություններում ստանա առնվազն 60% ձայն»:
Նոր հանգամանքներով գործերի վերանայման հիմքն առավել հստակ ամրագրում կստանա. Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը
Առաջարկվում է օրենսգրքերի համապատասխան հոդվածները լրացնել դրույթներով, ըստ որոնց՝ որպես ներպետական դատարաններում քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերի վերանայման հիմք նախատեսվում են նաեւ կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված եւ Եվրոպական դատարանի կողմից հաստատված միակողմանի հայտարարությունը:
ՀՀ 1-ին նախագահ․«ԱԳՆ-ն արեց Նիկոլ Փաշինյանի թելադրածը, արեց, արեց, զզվեց դրանից էլ, տեսան, որ ընկնում են շատ անհարմար վիճակի մեջ, հրաժարական տվեցին»
Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնում է ԱԳՆ-ի հրաժարականներին
ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակները՝ ՀՀ գլխավոր դատախազությունում
ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը նշել է, որ իրենց գործունեությունն ընդգրկելու է հանրապետության ամբողջ տարածքը, ինչի նպատակով առաջիկայում Հայաստան կժամանի դիտորդների հիմնական մասը:
Ֆիլիպ Ռիքերը ԱՄՆ ժողովրդի անունից ծաղկեպսակ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
«Օրինական կաշա՞ռք» թե՞․․․Գորիսի համայնքի ղեկավարը համաձայն չէ
Եթե սա լիներ առաջին անգամ, գուցե շահարկումների ու կասկածների տեղիք տար։ Տարվա ընթացքում մենք մի քանի անգամ դրամական օգնություն հատկացնում ենք համայնքի բնակիչներին»,–ասաց Յոլյանը։
Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը
Մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում:
«Սեւակ ջան, երկնքից նայի տես ո՞վ է եկել քո մոտ, միշտ սիրել ես իրան, միշտ հարգել ես». Որդեկորույս մայրը որդու շիրիմի մոտ հանդիպեց Փաշինյանին
Ելույթից հետո Փաշինյանը Մեծավանում գնաց՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախում զոհվածների հիշատակին: Գերեզմանատանը զոհված տղաներից մեկի՝ Սեւակ Սերոբյանի շիրիմի մոտ հանդիպեց սեւազգեստ, սգացող հարազատներին: Փաշինյանը գերեզմանին ծաղիկներ դրեց, ծնկի իջավ:
Բերման են ենթարկվել շուրջ 2 տասնյակ քաղաքացիներ, ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն. Արամ Վարդևանյան
Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝ վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները
ԱԳՆ բոլոր փոխնախարարները հրաժարական են տվել նույն դրդապատճառով. Արմեն Ղեւոնդյան
Ըստ ԱԳՆ փոխնախարարի պաշտոնակատարի` նախարարությունն ավելի քիչ ներգրավվածություն է ունեցել արտաքին քաղաքականությունում
Լուսանկարներ, որոնք արվել են այսօր, դաշնակցական երիտասարդներին բերման ենթարկելիս. Գեղամ Մանուկյան
Դաշնակցական երիտասարդությունը նահանջող, ընկրկող եւ վախեցող չէ։
Հովիկ Աղազարյան. «Երեւույթը, որ մեր հետ գտնվողներից մեկը ձայնագրել է, սողունի մակարդակի քայլ է»
Անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հանրայնացրած ձայնագրությանը՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր կազմակերպված բանավեճում նախ հայտարարեց, որ ինքը մինչեւ 2018 թվականը չի ճանաչում որեւէ նախագահի՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: «Ես նրանց ճանաչում եմ որպես երկրի ղեկավար, որովհետեւ չեմ գտել, որ իրենք էդ դիրքին հասել են օրենքով եւ սահմանադրությամբ նախատեսված կարգով: Ինչ
Մեծավանում Փաշինյանին դիմավորեցին ձիերով, ավտոշարասյանն ուղեկցում են ձիավորներ
Մեծավանում նույնպես Փաշինյանը հայտարարեց, որ մենք ապրում ենք դրախտավայրում: Ուղղակի այստեղ մարդն իրեն չի զգում այնպես, ինչպես զգում են դրախտում:
Հայաստանը կհայտնվի «World Travel Awards»-ի նոր անվանակարգերում. համագործակցության պայմանագիր է կնքվել
Սույն պայմանագրով հիմնադրամը, որը միտված է Հայաստանում սոցիալ-տնտեսական զարգացմանը
«Եթե Արեւմուտքն Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառի, գերիներին կվերադարձնեն, մեր սահմաններից էլ դուրս կգան»․ Մարուքյան
Երբ արեւմուտքը ցանկանում է պատժել որեւէ բռնապետական ռեժիմի, որը թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, դա հնարավոր է լինում պատժամիջոցների տեսքով
ՀՔԱՎ. Մատենադարանի տնօրենը պետռեգիստր է ներկայացրել սխալ տեղեկատվություն, թե իբրև արձանագրությունը ստորագրել են արտահերթ նիստին մասնակցած Հոգաբարձուների խորհրդի բոլոր 13 անդամները
Այս գործը առանցքային և կարևոր նշանակություն ունի, քանի որ արդարադատություն իրականացնող մարմինները, ակնհայտ թերություններ և բացթողումներ ունենալով, հաշվի չեն առնում գործի համար էական իրավական և փաստական հիմքերը, ինչը արգելք է արդարության վերականգման գործընթացի համար։
Աշոտյանը՝ Փաշինյանին. «Ոչ ոք չի հերքել քո կողմից, որ այդպիսի բանակցություններ եղել են, որ դու փոխել ես բանակցողին դուբայներում»
«Եթե ոչ հիմա, ապա երբ որ մենք գանք իշխանության, կստեղծվի այդ հետաքննչական հանձնաժողովը պատերազմի ուսումնասիրման»
«Ոստիկանը մերն է» կարգախոսով իշխանության եկած անձն այսօր ուզում է բարիկադներ սարքել հասարակության և ոստիկանության միջև. Էլինար Վարդանյան
Մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մենք բոլորս պայքարում ենք մեր երկրի անվտանգության և ապագայի համար։
Լեւոն Տեր-Պետրոսյան․ «Սերժ Սարգսյանը պիտի 2018-ին ստորագրեր ու հետ քաշվեր»
Նիկոլ Փաշինյանը մինչեւ հիմա էլ չի հասկացել Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Պատասխանելով հարցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ ճանապարհ եք անցել, արդյոք նա Ղարաբաղի հարցի կարգավորման մասին ոչինչ չտեղեկացավ, Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ նա մինչեւ հիմա չի հասկացել։ 1-ին նախագահն ասաց, որ 96-97 թվականին դեռ
«Չենք վախենում բակեր մտնել ու մարդկանց երեսին նայել, չենք մտահոգվում, թե պատուհանից ինչ կբղավեն»․ Անի Սամսոնյան
Իսկ այն ուժերը, որոնք ընտրել են հավաքի ձեւաչափը, նրանք հավաքում են իրենց կողմնակիցներին եւ ներկայացնում իրենց ծրագրերը
Փաշինյան, արի եթեր ու թող ժողովուրդը տեսնի, թե «Մերժիր Սերժին» և «Իմ քայլը» հեղափոխական շարժումներից ով է շեղվել հեղափոխական օրակարգից. Դավիթ Սանասարյան
Ասեմ, որ բանավեճի իմաստ կա Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ: Իրենք պետք է պատասխան տան արածների ու չարածների համար
ՀՀ 1-ին նախագահը Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրության մասին․ «Զզվելի է, բովանդակությունն էլ՝ զիբիլ»
Այսօր ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով հարցին՝ ինչ կարծիք ունի երեկ Սերժ Սարգսյանի հրապարակած Փաշինյանի՝ Արցախյան հակամարտության լուծման վերաբերյալ գաղտնալսման մասին, ասաց՝ գարշելի բան է, զզվելի է։ Հարցին՝ իսկ բովանդակության մասին ի՞նչ կասեք, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց․ «Զզվելի է, երբ ընտրությունների ընթացքում չապացուցվող, կեղտոտ քարոզչություն է գնում։ Զզվելի բան է, կոմպրոմատների
Իշխանության վերարտադրությունը նաև միջազգային հանրության շրջանում կլեգիտիմացնի պատերազմի հետևանքները, ՀՀ կենսական շահերին էականորեն հակասող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների իրականացումը. «Ժողովրդավարական համախմբում»
ՀՀ իշխանությունները, ունենալով ինքնության խորքային ճգնաժամ և լինելով անկարողունակ երաշխավորելու ՀՀ-ի նվազագույն անվտանգությունն ու հանրային շահը, փաստացի վերածվել են ազգային անվտանգության հիմնական և գլխավոր սպառնալիքի։


















































