Օրվա լրահոսը
«Նայած՝ ինչ կտան»․Տեր-Պետրոսյանը՝ խորհրդարան անցնելու դեպքում մանդատը մեկ ուրիշ փոխանցելու մասին
Արդյոք խորհրդարան անցնելուց հետո ՀԱԿ նախընտրական ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը մանդատը կվերցնի, թե կփոխանցի մեկ ուրիշին։ Այսօր ասուլիսում այս հարցին ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանը հումոր արեց․ «Նայած՝ ինչ կտան, բա ձրի՞ տամ մանդատը»։ Իսկ հարցի լուրջ պատասխանը հետեւյալն է․«Իհարկե պիտի դուրս գամ։ Եթե մեծամասնություն ստանանք՝ ես դուրս չեմ գա։ Դուք համաձա՞յն եք դուրս չգամ»։ Դահլիճում
Ադրբեջանում ավարտվել է 26 հայ ռազմագերիների գործով նախաքննությունը
Ադրբեջանում ավարտվել է նախաքննությունը 26 հայ ռազմագերիների գործով: Այս մասին ասվում է Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ: Հիշեցնենք, Ադրբեջանը հայ ռազմագերիներին մեղադրում են ահաբեկչության և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
1-ին նախագահ․ «Քոչարյանը ճիշտ է, ինքը ճգնաժամային կառավարիչ է, ինքը ճգնաժամեր ստեղծում է, հետո կառավարում է»
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ եթե երկրի ղեկավար դառնա քաղաքական դեմք՝ Հայաստանը կկործանվի
Վաղարշակ Հարությունյանին զեկուցվել են զինված ուժերում իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Վարչության պետ Գրիգոր Արամյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զինված ուժերում իրականացվող ստուգումների, զորքերում կատարվող ուսումնասիրությունների արդյունքների մասին, ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում և զորամասերում իրականացվող հակակոռուպցիոն միջոցառումների ժամանակացույցը և արձանագրված խախտումները: Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է զինված ուժերում
«Կերա այն, ինչ զինվորները ուտում էն, այնպես չի, որ ես փափկասուն եմ, մի ժամ հետո իմ ինքնազգացողությունը վատացավ». Փաշինյան
«Բա ի՞նչ անեինք, ելակ էլ ենք տվել, հրթիռ էլ ենք տվել, սապոգ էլ ենք տվել, շոր էլ ենք տվել, փող էլ ենք տվել, դուխ էլ ենք տվել, ինչ որ պետք է՝ տվել ենք: Լավ հարց է՝ բա որ ամեն ինչ այդպես լավ եք արել, ինչի՞ է այսպես ստացվել. դա հարց է, որի պատասխանը խորհրդարանական ընտրություններից հետո մենք անպայման պետք է ստանանք»:
Փոխհրաձգություն է տեղի ունեցել. Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել
Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Հայկական ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ստիպելով դադարեցնել աշխատանքներն, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների։ Հայկական կողմից փոխհրաձգության արդյունքում տուժողներ չկան։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության
«Եթե ԱԺ մենք անցնենք, Նիկոլը, Ռոբերտն ու ուրիշներն էլ, որեւէ մեկը մեծամասնություն չունենա, ստիպված պետք է գնանք կոալիցիաներ ձեւավորելու»․ Լեւոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահն անդրադառնում է կոալիցիաներ ստեղծելու հնարավորությանը
Քվեարկության նախօրեին Հայաստան կժամանի նաև կարճաժամկետ դիտորդների մեծաթիվ խումբը
Արթուր Դավթյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար Օուեն Մերֆիին և առաքելության իրավական հարցերով վերլուծաբան Սվետլանա Չետայկինային: Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությանը՝ մեր երկրի համար բացառիկ կարևորության առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների դիտարկման գործընթացներն արդեն տևական ժամանակ իրականացնելու կապակցությամբ: Նա
«Ազգի մեծ մասը վարկի տակ է, պետությունը պետք է քայլ կատարի, որ մարդկանց դեմքին ժպիտ գա». Գագիկ Ծառուկյան
«Մինչև մեր անվտանգությունը չապահովվի՝ չի լինի ոչ մի տնտեսական զարգացում, իսկ դա կարող են անել միայն հայ և ռուս զինվորները իրար հետ պահելով մեր սահմանը։ Եթե հայ և ռուս զինվորները սահմանում կանգնած են, իմացեք ոչ մի ճանճ չի կարող անցնել այդ սահմանով, մեր մատը փուշ չի կարող մտնել։
«Մենք հիմա պետք է հրաժեշտ տանք նախկիններին, պետք է հիմա նոր, երիտասարդ, մաքուր, լավ կրթություն ստացած, արդարության բարձր զգացում ունեցող երիտասարդները գան». Կարին Տոնոյան
«5165» շարժումն Արարատի մարզում էր Նախընտրական քարոզարշավի 4-րդ օրը՝ հունիսի 10-ին, «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը և շարժման անդամները Արարատի մարզում էին։ Նախ Արարատ քաղաքի բնակիչներին ներկայացրեցին իրենց նախընտրական ծրագիրը, ազգային պետություն կերտելու իրենց տեսլականը, որից հետո շրջեցին նաև Ազատավան գյուղում։ Անհատական և ընդհանուր զրույցների ընթացքում Կարին Տոնոյանը կարևորեց հունիսի 20-ի ընտրություններին պարտադիր մասնակցությունը, քանի
«Այդ ժամանակ ես գնահատել եմ ոչ թե Նիկոլին, այլ՝ Թորոսյանի եւ Ավինյանի աշխատանքը»
Առաջին նախագահը պարզաբանում է, թե ինչու է ժամանակին գովել Փաշինյանի թիմակիցներին
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն և վերահաստատել է բանկին շնորհված B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշը: Ամերիաբանկի սեփական վարկարժանության (SACP) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը, քանի որ վերջինս սահմանափակված է Հայաստանի սուվերեն վարկարժանությամբ: Ամերիաբանկի հեռանկարի վերանայումը պայմանավորված է
«Հա, պատուհաս է, բայց ոչ ազգակործան»․ Լեւոն Տեր-Պետրոսյան
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին լրագրողներից մեկը հիշեցրեց, որ 1-ին նախագահը Նիկոլ Փաշինյանին ազգակործան պատուհաս է անվանել։ «Այդ բանաձեւի հետ՝ ազգակործան պատուհաս, համաձա՞յն եք»,-լրագրողին հարցրեց 1-ին նախագահը։ Լրագրողը չպատասխանեց, պարոն նախագահը շարունակեց․«Հա, պատուհաս է, բայց ոչ ազգակործան»։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Ֆիլիպ Ռիքերը ԱԳՆ-ում հատուկ անդրադարձել է՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ում Հունիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը հանդիպում ունեցավ ՀՀ ԱԳ նախարարությունում: Հանդիպման ընթացքում ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների
«Լեւոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում՝ լավ, իր պատկերացումը Ղարաբաղի հարցի մասին այդ կետից ո՞րն էր». Փաշինյան
«Երբ Հայաստանին, ըստ էության, ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ ու ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տա պետք է վերադառնան Ղարաբաղ ու Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվելու, ո՞նց էին իրենք պատկերացնում լուծումը»:
Զախարովան հույս է հայտնել, որ եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի աշխատանքները
Մոսկվան ակնկալում է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ եռակողմ աշխատանքային խումբը շուտով կվերսկսի աշխատանքները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը առաջիկայում կվերսկսի աշխատանքները,՝ համապատասխան առաջնորդների եռակողմ պայմանավորվածության»,- ասել է նա: Զախարովան նաև հույս է հայտնել, որ պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում
Քոչարյանի շտաբի պատասխանատուին հրավիրել են ոստիկանություն․ քննվում է Գյումրիում ՔՊ-ականների հետ տեղի ունեցած միջադեպը
«Հայաստան» դաշինքի շտաբի Շիրակի մարզի պատասխանատուներից Կարապետ Պողոսյանին այսօր հրավիրել են ոստիկանություն՝ երեկ ՔՊ-ականների քայլերթի ժամանակ «Վերածնող Հայաստան» կուսակցության գրասենյակի դիմաց տեղի ունեցած միջադեպի հետքերով։ Այս մասին այսօր մեզ ասաց Կարապետ Պողոսյանը։ Նա մանրամասներ չհայտնեց ոստիկանությունում իր հարցաքննությունից, ասաց, որ այդ մասին չի ուզում խոսել։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիում տեղի ունեցած
ԵԽ-ն հրապարակել է որոշում «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» վճռով Հայաստանի կատարողականի վերաբերյալ
Այսօր Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հրապարակել է իր որոշումը Եվրոպական դատարանի՝ «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստան» գործով վճռի կատարողականի վերաբերյալ: Պատգամավորները հիշեցրել են, որ գործը հիմնականում վերաբերում է անազատության մեջ պահվող և ծանր հիվանդություններով տառապող անձանց համարժեք բժշկական օգնության հասանելիության բացակայությանը: Այդ համատեքստում նրանք մատնանշել են բանտերի առողջապահական համակարգի բարեփոխումները, մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոնի 2019 թ.
Տեր-Պետրոսյանն արձագանքում է Քոչարյանի թիմի պնդմանը՝ թե ով է Ղարաբաղը դուրս մղել բանակցություններից
ՀՀ 1-ին նախագահն ասում է՝ Քոչարյանն այն ժամանակ չէր էլ բողոքում, երբ ինքը Ելցինի, Շիրակի կամ ավագ Բուշի հետ խոսում էր արցախյան հակամարտության կարգավորման մասին Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված Աննա Գրիգորյանը հայտարարեց, որ Արցախը, որպես կողմ, բանակցություններից դուրս է մղվել Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին։ Նա իր
Ֆիլիպ Ռիքերը տպավորիչ է համարել 2018 թ. Հայաստանում անցկացված ընտրությունները և հույս հայտնել, որ առաջիկա ընտրությունները ևս կանցնեն ժողովրդավար, ազատ ու արդար
Հանդիպման ընթացքում Ռուստամ Բադասյանն անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի, ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ կառավարության ռազմավարությունների իրականացմանը,
Յաղդանում կինը փորձեց Փաշինյանի աջը համբուրել, թե՝ Հիսուսի տանջանք ես տանում չարիքի դեմ. «Փաշինյան ջան, դրանց մի հատ ոչնչացրու, իզ ու թոզները չերեւա»
Փաշինյանին Հիսուսի հետ համեմատողն ասաց. «Էս փոքր խանութի տերը ես եմ, ձեզանից առաջ վերեւից ասում էին՝ մեզանից պահանջում են. տարվա սկզբից կաշառք էին ուզում, տարվա վերջին ուզում էին, վերեւից պահանջում էին: Իսկ հիմա ձեր օրոք ոչ մի բան: Պաժառնին գալիս էր, սանէպիդկայանը գալիս էր, հարկայինը գալիս էր, թե՝ փող տվեք, փող տվեք, վերեւը պիտի տանք: Այս փոքր խանութով գիտե՞ք ինչքան եմ տվել:
Կարեն Թռչունյանը ծանոթացել է կոնսերվատորիայում նախատեսվող հեռանկարային զարգացման ծրագրերին, նյութատեխնիկական բազային
Կարեն Թռչունյանի` բուհեր այցելությունները կլինեն շարունակական
Գյումրիում բնակարանների գնի աճ կանխատեսվում է, որ սահմանը բացեն, թուրքական բիզնեսը մտնի Հայաստան եւ սկսեն անշարժ գո՞ւյք գնել
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանի հետ այսօրվա բանավեճի ժամանակ հետաքրքիր զրույց ծավալվեց: -Քարոզարշավի ժամանակ ընտրողներին պետք է ներկայացնել կոնկրետ հաշվետվություններ եւ ծրագրեր: Ձեր կուսակցությունը այս մի քանի օրերի ընթացքում ծրագիր ներկայացրե՞լ է: -Իհարկե, մենք ծրագիր ունենք: -Այն, որ գյումրեցիներին ասվեց, որ իրենք ստեղծագործ ժողովուրդ են եւ Գյումրիում տների գները շուտով բարձրանալու են, դա ծրագի՞ր
Սևանի 17-ամյա և 19-ամյա բնակիչները կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել համաքաղաքացիներին. հիվանդանոց է տեղափոխվել 4 երիտասարդ
17-ամյա և 19-ամյա երիտասարդները ներգրավվել են որպես մեղադրյալներ
Ինչ խոսակցություն է եղել 2018-ի ամռանը Տեր-Պետրոսյանի եւ Փաշինյանի միջեւ․ արդյոք ասվե՞լ է «հողերն արդեն պիտի տաս»
Լեւոն Տեր-Պետրոսյանը հորդորում է իրենց խոսակցության ձայնագրությունը հրապարակել
Հայաստանի առաջին դեմքերն արժանի՞ են «պետական այր» կոչվելուն…
Վերջին տարիներին ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական դաշտում առանձնապես տեսանելի չէր, սակայն նրա հնչեցրած թեկուզ մի քանի տող խոսքն իսկույն արձագանքի էր արժանանում՝ սկսվում էր տողատակի փնտրտուքը: Երկու և կես տասնամյակ առաջ սկիզբ առած բազմաթիվ մեղադրանքներ հնչեցին ՀՀ առաջին նախագահի հասցեին՝ էլեկտրականությունը հողանցող, մազութը լափող, երկիրը թալանող, թուրքամետ, Ղարաբաղը ծախող… մեկը: Այսօր էլ նրա
Տիգրան Արզաքանցյանը չի կարող մասնակցել ընտրություններին, ԿԸՀ-ն մերժեց նրա գրանցումը
Տիգրան Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Վարանդայի և Ջրականի շրջաններում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Օտարերկրյա ազդեցության գործակալների գործունեությունը կսահմանափակեն, կիբեռանվտանգության զորքեր կստեղծեն. «Ազգային օրակարգի» խոստումները
«Ազգային օրակարգը» գտնում է՝ զինվորական ծառայության գործը պետք է հռչակել ամենապատվաբեր եւ պետության համար գերակա առաքելություններից մեկը:
Թուրքական կայք․ «Հայկական կոնյակի շնորհիվ է ապահովվել Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքը»
Թուրքական կայքը հայկական մշակույթի և, մասնավորապես, գինեգործության վերաբերյալ ուշագրավ հոդված է հրապարակել


















































