Օրվա լրահոսը

2021թ․ ապրիլի դրությամբ գրանցվել է 1542 թափուր աշխատատեղ, ինչը վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է աշխատանքի շուկայի վերաբերյալ համապարփակ և համակողմանի վերլուծություններ և հետազոտություններ` որպես տեղեկատվության աղբյուր օգտագործելով համապատասխան կայքէջերում հրապարակվող աշխատանքի շուկայի վերաբերյալ առցանց հայտարարությունների տվյալները։

ՊԵԿ-ը առանց լիցենզիայի ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպք է բացահայտել. պետությանը պատճառվել է նախնական հաշվարկով՝ շուրջ 624 մլն դրամի վնաս

Կատարվում է հետաքննություն, միջոցներ են ձեռնարկվում` հանցավոր շղթայում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը հստակեցնելու ուղղությամբ։ Գործը փոխանցվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների

Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին:

Պապիկյանը հույս է հայտնել, որ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը. ՏԿԵ նախարարը ներկայացրել է Իջևանի քաղաքապետի պաշտոնակատարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի պաշտոնակատար Արթուր Ճաղարյանին: Շնորհակալություն հայտնելով Տավուշի նորանշանակ մարզպետ Հայկ Ղալումյանին համայնքի ղեկավարման ընթացքում արդյունավետ աշխատանքի համար, նախարարը հույս է հայտնել, որ նոր նշանակումների արդյունքում սահմանային մարզի զարգացմամբ էլ ավելի կամրապնդվի Տավուշի մարզի և Իջևան քաղաքի միջև կապը: Նախարարը հաջողություն է մաղթել Արթուր

Անգնահատելի է Հրայր Հովնանյանի դերը Հայաստանի ու Արցախի զարգացման և կառուցման գործում. Նիկոլ Փաշինյան

Անվանի բարերարը ընդմիշտ կմնա որպես հայ ժողովրդի արժանի զավակ, ում գործունեությունը միտված է եղել հայրենիքի առաջընթացին ու շենացմանը:

«Հայաստանում կարծիք է ձևավորվել, որ Մոսկվայի պայմանագիրն ուղղված էր հայերի դեմ և «դատավճիռ» էր հայերի թիկունքում». ռուս պատմաբանը պատասխանել է մտահոգող հարցերին

«Ծայրաստիճան պարզունակ կլինի մտածելը, որ եթե հրաժարվենք Մոսկվայի պայմանագրից, ապա կստանանք տարածքներ. դրանք պարզապես տեսիլքներ են, որոնք իրականությունից հեռու են»

«Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է

Հաշվի առնելով ստեղծված ֆորս-մաժորային իրավիճակը (Երևան-Գյումրի ավտոճանապարհը փակվել է բողոքի ակցիայի մասնակիցների կողմից), ինչպես նաև հիմք ընդունելով ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների կանոնակարգի 16.01 կետը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 19-րդ տուրի «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումը հետաձգվել է: ՀՖՖ

Նախագծով՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի եկամուտները շահութահարկով հարկման նպատակով եկամուտ չեն համարվելու

Փոխնախարարը պարզաբանեց, որ օրենքում օգտագործվող եզրույթներն ավելի հատուկ են ոչ թե հարկային, այլ ֆինանսական (հաշվապահական) հաշվառմանը: Գործնականում լինում են դեպքեր, երբ ընկերությունը ֆինանսական համ հաշվապահական հաշվառման առումով ոչ թե ունի շահույթ, այլ ունի վնաս: Սակայն հարկային հաշվառման արդյունքով ունի հարկվող շահույթ:

«Դա Վիգեն Սարգսյանի վատագույն նվերն էր մեզ, որ կարելի էր անել». Քրիստինե Պողոսյանը հորդորում է տարկետումը վերադարձնել

«Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ տարկետումը պետք է վերադարձնեն. «Ընդունեք սա իմ սեփական օրակարգ: Մենք պետք է ունենանք իրավիճակ, որ սա ընդունելով հիմա՝ 4 տարի հետո բանակում կունենանք կրթված երիտասարդներ: Որքան էլ ասվում է, որ սա կօգտագործվի բանակից խուսափելու համար, նույնիսկ այդ պարագայում մենք պետք է գնանք այդ ռիսկին:

«Մեր պետականության առջև ծառացած խնդիրները ստիպում են մեզ դառնալ ավելի ամուր և տոկուն». Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Տավուշի նորանշանակ մարզպետին

«Միայն տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման, պետական կառավարման բոլոր օղակների համակարգված և համատեղ աշխատելու պարագայում մենք կկարողանանք լուծել այդ խնդիրները»

Անհայտ կորածների ծնողներին հրավիրեցին ՊՆ. Արսեն Ղուկասյանը բարկացած դուրս եկավ նորից

Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողներին, 1,5 օրվա պայքարից հետո, Պաշտպանության նախարարությունում համաձայնեցին ընդունել եւ լսել: Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական լարված իրավիճակ է: Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունից դուրս եկավ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, որը նույնպես բանակցություններ

Գերիների անհապաղ վերադարձի հարցով Արման Թաթոյանը դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե

Այս հարցերի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության և թշնամանքի քաղաքականության համատեքստում:

Խորհրդային տարիներին Սեւանում ձվադրման ժամանակ անգամ եկեղեցու զանգերը չէին խփում. Սարգիս Շահազիզյան

Ձկնագողությունը կվերանա, եթե Սեւանի ավազանում ձեռնարկություններ կառուցվեն

Զորակոչի ենթակա` միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած քաղաքացիներին տարկետում կտրվի

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը կարծում է, որ տարկետումը պետք է վերադարձվի, որպեսզի բանակում լինեն բարձրագույն կրթությամբ զինվորներ. «Նույնիսկ այն պարագայում, երբ դա համարվում է ռիսկային, մենք պետք է գնանք այդ քայլին»:

Ցածր աշխատավարձ ստացողները եւ ԱՁ-ները 1000 դրամների հիմնադրամին ավելի քիչ կարող են փոխանցել. Իմքայլականների նոր նախագիծը

«Իմ քայլից» Քրիստինե Պողոսյանն ասաց, որ ԱԺ-ն ամեն ինչ անում է, որ հիմնադրամը ժամանակին բոլոր փոխանցումներն անի, բայց ընտանիքներ են դիմում իրեն, պարզվում է՝ մայրը երեխայի հետ մենակ է մնացել ու դեռ որեւէ փոխհատուցում չի ստացել: Ըստ նրա, երբեմն թղթով կարող է ամեն ինչ ճիշտ լինել, բայց իրականում այլ պատկեր լինել:

«Հրայր Հովնանյանը մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա կարիքը եղել է». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ ամերիկահայ անվանի բարերար, հասարակական գործիչ, գործարար Հրայր Հովնանյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հրայր Հովնանյանի մահվան մասին: Նա մեկն էր երբևէ իմ ճանաչած հայրենանվեր հայորդիներից, ով Հայաստանի անկախության առաջին տարիներից սկսած անգնահատելի աջակցություն է ցուցաբերել հայրենիքին բոլոր ոլորտներում, որտեղ դրա

Պղինձ, ոսկի մոլիբդեն ունենալը ոչինչ է, եթե չունենք տնտեսական լուրջ ծրագիր, որով կարող ենք առաջ շարժվել. Սարգիս Շահազիզյան

Նախկին նախարարի կարծիքով, պղնձաձուլարան ունենալը թանկ հաճույք է, բայց դրա արդյունքը թանկ միջոցներ կբերի մեր երկրին

«Առանց ղեկավարի թեմա պահելը ապուշության և հանցագործության խառնուրդ է»

Այսօր մենք կարող ենք ունենալ մոտ 150 թեմա բոլոր բնագավառներում։ Դա պարզապես մարդկանց թիվն է, որոնք կարող են ղեկավարել թեմաները՝ ելնելով նրանց արդեն իսկ տպագրած աշխատանքներից։

Հրանտ Բագրատյան. «Գերիների հարցը չի կարող առնչվել հողային հարցի հետ»

Հրանտ Բագրատյանը կարծում է, որ եթե լիներ վարչապետի պաշտոնում, Հայաստանը կհաղթեր պատերազմում

«Գելխեղդները «ֆեյք» են, գայլերն էլ գայլ չեն, ստից են»․ Էդմոն Մարուքյան

Գելխեղդներն ու գայլերն իրար հետ հեռանալու են

«2021-ի առաջին երկու ամիսների կտրվածքով ծնունդների բացարձակ թիվը 106-ով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ». Արտակ Մարկոսյան

Արտակ Մարկոսյանը հայտնեց՝ այլևս դրամական խրախուսման մեթոդներին տեղ չի տրվելու: Երրորդ երեխայի համար դեռ ծրագրեր կլինեն, պարբերաբար տրվող նպաստները պիտի բարձրանան: Հիմնական շեշտը լինելու են ընտանիքին տրվող սոցիալական երաշխիքները:

Զինվորական ծառայության տարիքային շեմը կբարձրացվի

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը նշեց, որ նախագիծը շատ կարեւոր ու հրատապ է եւ պաշտպանության առումով լուրջ խնդիր է լուծում: Նա հորդորեց դրական եզրակացություն տալ օրինագծին:

«Անգամ գեղի կլուբ չեն կարող սարքել, ուր մնաց՝ ատոմակայան»․ Էդմոն Մարուքյան

Ատոմակայանից ի՞նչ են հասկանում, իրենց պետք է հեռու պահել ցանկացած ատոմակայանից

«Ղանդիլյանն իր ամբողջ կյանքը նվիրեց երկաթուղուն». շահագործման է հանձնվել ՀԿԵ «Համբարձում Ղանդիլյան» անվանական էլեկտրաքարշ

Անգնահատելի է Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքների վերացման գործում Ղանդիլյանի ներդրումը. երկաթուղին վերականգնվեց կարճ ժամանակահատվածում, այն աշխատում էր ծանրաբեռնված գրաֆիկով՝ ապահովելով աղետի գոտու համար տարբեր բեռների տեղափոխումն ու բեռնաթափումը:

«Հարսը ընտանիքի անդամ է, փեսան՝ ոչ…եթե փեսա ասում ես, ուրեմն բաջանաղ էլ պիտի ասես, սկեսրայր, սկեսուր էլ». ԱԺ-ում քննարկում են գերեզմանոցների հարցը

Սերգեյ Բագրատյանը համաձայն չէր գերեզման շահագործող հասկացության հետ, որը ներմուծել են նախագծում. «Անհաջող տերմին եք գտել, ես կասեի՝ գերեզմանի կարիքները սպասարկող: Այսինքն՝ հորդ գերեզմանը ե՞ս եմ շահագործում…տգեղ արտահայտություն է: Շահագործելը տեղին չէ: Գոնե հանդերձյալ կյանքից շահը հանենք: Թե չէ հարցնեն՝ ո՞վ է շահագործում հորդ գերեզմանը, ասեն՝ Լեւոնը՞: Որ շահագործում է, ուրեմն կարող է վարձով էլ տալ»:

Բադասյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից գերիներին վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը արձագանքելու առումով ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին

ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031