Օրվա լրահոսը

«Ցուցարարները Խորեն Աշըգյան պատրիարքին հարկադրեցին իրենց հետ գնալ պալատ՝ սուլթանին հանձնելու բողոքագիրը»

Հարցազրույց գյումրեցի պատմաբան, հրապարակագիր, ազատամարտիկ Արա Նախշքարյանի հետ: Նա հեղինակել է 5 գիրք՝ «Ինչպե՞ս…», «Լիզբոնի իմ ընկերները» (փաստագրական գրքույկ), «Աստվածադուռ» (հայոց արիական դիցարան), «Լիբանանի մեկ օրս 100 տարի» (հուշագրություն) եւ «Սրբազան խաչելություն»: – Շահան Նաթալին իր «Թուրքերը եւ մենք» գրքի նախաբանում խոսում է մի երեւույթի մասին, որն առանձնահատուկ է աշխարհի վրա մինչ օրս ապրող ու

Գևորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չվերացվեց. դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Գևորգ Կոստանյանի խափանման միջոցի հարցով որոշում կայացնելու։ Ապրիլի 9-ին դատարանը հրապարակեց որոշումը:

«Փակել մեկ դպրոց կոնկ­րետ գյուղում, նշանակում է ստորագրել տվյալ գյուղի վերացման փաստաթուղթը». Հայկ Փայտյան

Ինչների՞ս է պետք Երևանի պետական համալսարանի շենքը, եթե օրինակ թուրքերը կարող են գնել ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքը և այն դարձնել թուրքական բիզնես կենտրոն

«Վերջին շրջանի ջազմենների ամենամեծ խնդիրն այն է, որ ջազ են նվագում ջազմենների համար»

Գարի Քյոսայանը՝ իսկական ջազի, Միշել Լեգրանին նվիրված համերգի ու Ազնավուրի մասին Ապրիլի 10-ին կկայանա Գարի Քյոսայանի եւ նրա Ջազ քառյակի համերգն «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Ֆիլհարմոնիկի հետ համատեղ: Նախագիծը նվիրված է Միշել Լեգրանին: Համերգի ընթացքում կհնչեն նաեւ Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունները, համերգի կազմակերպիչները խոստանում են, որ ունկնդիրներին սպասվում է ջազային հրավառություն: «Առավոտի» հետ զրույցում ճանաչված ջազային

Գործող չափորոշիչները չեն համապատասխանում հաշմանդամության սոցիալական մոդելին. ՄԻՊ տարեկան հաղորդումը

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման վարչարարության թերացումները խախտում են մարդկանց իրավունքները

Կանխվել է շաքարավազի մեջ թաքցված թմրամիջոցների փոխանցումը կալանավորված անձին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքի զննությամբ 1 կգ շաքարավազի մեջ հայտնաբերել են մեթամֆետամին և պրեգաբալին (լիրիկա) տեսակի թմրամիջոցներին նմանվող, սպիտակ, հատիկավոր զանգվածներ:

Հայ լրագրողները Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը

«Այս մրցաշարն առանձնահատուկ էր նրանով, որ թույլ թիմեր չկային, եւ յուրաքանչյուր խաղ վճռորոշ էր»

Կյանքից հեռացել է բարերար Հրայր Հովնանյանը

Նա առաջին մեծահարուստ հայն էր, ով Հայաստանում իր տունն ու օջախը կառուցեց և բնակություն հաստատեց Մայր հայ­րենիքում:

14-ամյա աղջնակի «Սուպեր Նռանե» վիպակը` նվաճումների ճանապարհին

Ժասմին Հայրապետյանի «Սուպեր Նռանե» գրքի առաջին մասը տպագրվել է 2019 թվականի գարնան վերջին, 2-րդ մասը` 2020 թվականի ամռանը, 3-րդը` 2021 թվականի մարտին։ Գրքերի երկու մասերն էլ վաճառվել են ռեկորդային քանակով` ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, այժմ նաեւ գրքի երրորդ մասն է վաճառվում։ Ի՞նչն է մղում 14-ամյա աղջկան գրել ու գրել շարունակ։ Ասում է` այդ հարցի

Ընտրական բարեփոխումների գործընթացը պետք է ավարտին հասցվի. հայտարարություն

Կոչ ենք անում կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ շահագրգիռ կողմերի կարծիքները լսելի դարձնելու և հնարավորինս կյանքի կոչելու համար

«Տասնյակ հայորդիներ անմարդկային պայմաններում գտնվում են թշնամի երկրում, իսկ իշխանությունը անընդունակ է կատարել որևէ հայանպաստ քայլ». Սուքիաս Ավետիսյան

Նրանք պետք է ժամ առաջ հրաժարական ներկայացնեն և կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

ՀՀ նախագահը և դեսպան Լին Թրեյսին անդրադարձել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների ներկա օրակարգին

Մտքեր են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Եղեգնաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ հորն անզգուշաբար սպանողի եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու համար. ՔԿ

Տղամարդու որդիներից մեկը, գտնվելով ոչ սթափ վիճակում, հոր մահվան վրեժը լուծելու շարժառիթով, 43-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջինիս գլխի, մեջքի և պարանոցի շրջաններին, որոնցից մեկը դիպել է նաև միջադեպին ներկա գտնվող և կռիվը բաժանող, իր հորեղբոր որդուն:

Քոչարյանն ու Սարգսյանն էլ ցանկություն ունեին Թուրքիայի հետ համերաշխ ապրել

Էրդողանի նամակը Քոչարյանին, Սերժ Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտությունն» ու Ցյուրիխյան չվավերացված արձանագրությունները

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք

Ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

42 տոկոսը կարող է լինել արտահերթ ընտրության ամենամեծ անակնկալներից մեկը. «Ժամանակ»

Ըստ այդմ՝ բուն ընտրության օրը մենք կարող ենք լինել այդ մեծ տոկոսի կողմնորոշման դրսևորման կամ 42 տոկոսի զգալի մասի կողմնորոշման դրսևորման ականատես, ինչը կարող է այս կամ այն տրամաբանությամբ դառնալ արտահերթ ընտրության անակնկալ:

Արա Սաղաթելյան. Կապիտուլյանտի կնիքը ցմահ դաջված է նրա ճակատին, իսկ մեր զոհված տղերքի արյունը նրա ձեռքերին է. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը քաղաքական մարդ չէ, այսինքն՝ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության ինստիտուտներն իր համար գոյություն չունեն։ Ինքը բնազդներով շարժվող մարդ է, որն իրավիճակային որոշումներ է ընդունում՝ այդ աթոռին իր գտնվելը երկարացնելու համար։

Հայկական ջերմոցային լոլիկի անգամ ինքնարժեքը ներկրվածից բարձր է՝ հաշվի առնելով գազի և այլ ծախսերը. ինչպես պետք է տեղական արտադրանքը մրցակցի ներկրվողի հետ. «Ժամանակ»

«Թուրքիայից էլ է գալիս լոլիկ։ Էդ որ ասում են՝ սահմանը փակ է և այլն, էդքան էլ փակ չի։ Ես խանութներում տեսել եմ թուրքական լոլիկ։ Արկղից ակնհայտ է դառնում, որ դա թուրքական է։ Պարսկաստանից էլ կարող է գալ։ Այն տարածքներում, որտեղ հնարավոր է առանց ջեռուցման լոլիկ աճեցնել, այդ արտադրանքը շատ էժան է։ Իսկ մեր լոլիկի արտադրանքի ինքնարժեքի 70 տոկոսը կազմում են միայն էներգակիրները»,- ասաց Բերբերյանը՝ հավելելով, որ այս պայմաններում մեր տեղական արտադրանքը չի կարող մրցակցել ներկրվող լոլիկի հետ, որը աճեցվել է առանց ջեռուցման։

Արտակ Դավթյանը ՊՆ-ից առավոտյան հեռացել է ուղղաթիռով. Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողները գիշերել են ՊՆ-ի մոտ

Նա նաեւ տեղեկացրեց, որ ՊՆ շենքի ներսից սադրանք է իրականացվել ցուցարարների նկատմամբ. «Մի քանի տականքներ ներսից սադրանք գործադրեցին`ՊՆ-ի պարիսպներից այն կողմ շշեր շպրտեցին մեր ծնողների վրա»:

Գագիկ Ջհանգիրյանը ՄԻԵԴ-ում հաղթած գումարներից նվիրաբերել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին. «Ժողովուրդ»

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանին անձամբ տվել է երկու միլիոն դրամ գումար` խոստանալով, որ օրերս էլի է նվիրաբերելու որոշ գումարներ՝ արդեն անհատապես վերականգնողական կենտրոնում բուժվողների համար, նրանց անունով:

Գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի գրեթե բոլոր ճանապարհները

Այսօր վաղ առավոտից Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատները փակել են մարզի գրեթե բոլոր ճանապարհները` պահանջելով հստակեցնել իրենց տղաների հայրենադարձման հարցը։ «Գիշեր էլ լինի, ցերեկ էլ լինի, ստեղ ենք մնալու, մենք հստակ պահանջ ունենք, մեր էրեխեքի վերադարձը, թող չխաբեն, հերիք էղավ չորս ամիս էլ խաբեն»,-ասում էին Հոռոմի խաչմերուկում հավաքվածները։ Հիշեցնենք, որ Շիրակի մարզից դեռ կան 54

Զոհերի հիշատակը փառաբանելու լավագույն ձևը խաղաղության շանսը բաց չթողնելն է. Լենա Նազարյանը՝ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ. «Հայկական ժամանակ»

Եթե կա խաղաղություն հաստատելու ու կոնֆլիկտը վերջնական կարգավորելու շանս, բացված պատուհան, մի փոքրիկ հնարավորություն, ապա աններելի է այն բաց թողնելը

Վահրամ Բաղդասարյան. Սրա հետ ընտրությունների գնալն անլրջություն է. «Հրապարակ»

Երբ կլինի հրաժարական, ԿԸՀ որոշում, որ ընտրություններ են լինելու, մենք կարձագանքենք այդ իրողություններին, իսկ այսօր թերահավատ ենք ընտրությունների մասին հայտարարություններին, որովհետեւ նրա որեւէ խոսքին չենք հավատում։

Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսության ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը. «Ամերիկայի ձայն»

«Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերներին», – հայտարարել է Քենթը:

Ալյուրի գինը զգալի բարձրացել է. «Ժողովուրդ»

Առաջին սորտի ալյուրն այժմ վաճառվում է 11 800-12000 դրամով, այն նախկինում ավելի էժան էր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում մոտ 430 բեռնատար է կուտակված

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031