Օրվա լրահոսը

Կրթությունը՝ ռազմավարական ուղղություն

Իմ մանկության տարիներին Շինարարների փողոցում մի վարսավիրանոց կար, որտեղ հայրս էր ինձ տանում: Հիշողությանս մեջ մնացել է ծխախոտի մշտական թանձր ծուխը եւ անվերջանալի կրքոտ վեճերը շախմատի եւ ֆուտբոլի մասին՝ 1960-ականների երկրորդ կեսին – 70-ականների սկզբին մենք ունեինք շախմատի աշխարհի չեմպիոն եւ ֆուտբոլային թիմ, որոնց երկրպագում էին: Բանավեճերի մակարդակը բավականին ցածր էր, իսկ հիմքը զանազան ենթադրություններից

Լևոն Պաչաջյան․ Այս հավաքականի ամենամեծ առավելությունը համակարգային լինելն է, Կապառոսի լուրջ մասնագիտական մոտեցումը․ «Հայկական ժամանակ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը վերջին տարիներին բնակվում և հանդես է գալիս Շվեդիայում: Ֆուտբոլիստն իր թիմին՝ «Լինկոպինգի» կազմում պատրաստվում էր Շվեդիայի առաջին դիվիզիոնի հերթական մրցաշրջանին, սակայն շաբաթներ առաջ հայտարարեց, որ պայմանագիրն ակումբի հետ խզվել է: «Հայկական ժամանակի» հետ զրույցում Պաչաջյանը նշեց, որ ակումբից հեռանալը մի փոքր անսպասելիորեն եղավ: «Թիմում անորոշ իրավիճակ էր, խնդիրներ

Արվում է առավելագույնը` գերեվարված զինծառայողների վերադարձն ապահովելու, անհայտ կորած համարվող զինծառայողների ճակատագրերը օր առաջ պարզելու համար

Ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված և անհայտ կորած համարվող զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Հանդիպման ընթացքում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ներկայացրել է իրականացվող որոնողական աշխատանքներին առնչվող մանրամասներ, պատասխանել հնչեցված հարցերին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հավաստիացրել է, որ բարձրացված խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցն այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը, ուրբաթ օրը հայտնեցին համալսարանի և Քըրքորյանի MGM ընկերության ներկայացուցիչները Այս նախաձեռնությունը ներկայացվել է բժշկական դպրոցի մասնաշենքի կառուցման շինհրապարակում: Անվանումը գրանցում կստանա տեղական մարմիններում: Հինգհարկանի շենքի շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերին: Սպասվում է, որ այն կարժենա մոտ 150 միլիոն դոլար

Հանձնաժողովի նիստում քննարկվեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը

Պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 9-ի նիստում բարձրացրեց սիգ ձկնատեսակի արդյունագործական որսի չափաքանակների սահմանափակ լինելու հարցը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի խոսքով՝ կենսառեսուրսի պահպանման խնդիր կա: Արդյունագործական որսի մաքսիմալ չափաքանակը կազմել է 250 տոննա, որը հավասարապես բաժանվել է հայտ ներկայացրած ձկնորսների միջեւ: «Ժամանակին

Կնվազեցվեն հողատարածքների աճուրդների ընթացքում ի հայտ եկած չարաշահումները

ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել  ՀՀ հողային օրենսգրքում,  որի նպատակը պետության եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքների աճուրդների  ընթացքում ի հայտ եկած խնդիրների կարգավորումն  է: Նրա պարզաբանմամբ՝ գործող օրենքով կարգավորումներն այնպիսին են, որ դրանք որոշ մարդկանց հնարավորություն են տալիս խափանելու հողատարածքների աճուրդների անցկացումը: Տարածված երեւույթ է, երբ աճուրդի

«Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել». Միքայել Մինասյան

«Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից», «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ

Պատերազմին նախորդող 2 ամիսներին Թուրքիայի հետ կոնտակտը կարող էր հետաձգել պատերազմը․ Հ․ Տեր-Աբրահամյան. «Ա1+»

«Երբ մեր վարչապետը պատերազմի ժամանակ սկսեց խոսել պանթուրքիզմից, ես հասկացա, որ, չասեմ, թե պարտվում ենք, որ մեր վիճակը շատ վատ է։ Որովհետև, երբ դու խոսում ես պանթուրքիզմից, նշանակում է, չես հասկանում քաղաքական ու ռազմական մեծ քարտեզը, որի մեջ կաս, որ դու և պարտված ես, և հրաժարվում ես քո անկախությունից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Հրանտ

Երկամարտի եւս մեկ բրոնզե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Գյումրեցի Հակոբ Մկրտչյանը Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես գալով 96 կգ քաշային կարգում` երկու մեդալ նվաճեց: Նա երկամարտում ցույց տվեց 372 կգ արդյունք, ինչը Հայաստանի հաշվարկին բերեց հերթական բրոնզե մեդալը: Հակոբը մեկ փոքր արծաթի էլ արժանացավ հրում վարժությունում՝ բարձրացնելով 212 կիլոգրամ ծանրաձողը: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաեւ Դավիթ Հովհաննիսյանը, որը պոկում վարժությունում

Թուրքիայի կողքին կռվել ենք Ղարաբաղում, բայց մեռնում ենք սովից․ սիրիացի վարձկանները բողոքում են․ (Տեսանյութ)

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը զրուցել է սիրիացի վարձկանների հետ, որոնք կռվել են Լեռնային Ղարաբաղում, սակայն չեն վարձատրվել։ Լրագրողը հայտնում է իր թվիթերյան էջում։ Նա զրուցել է նաև սպանված վարձկաններից մեկի քրոջ հետ, որն ապրում է Թուրքիայում սիրիացի փախստականների համար նախատեսված ճամբարում։ Նա պատմել է, որ իր ընտանիքին ևս չի վճարվել։ Նա նաև նշել է,

Հեռացեք. Ժամ առաջ հեռացեք, որ գերիները վերադառնան, անհետ կորածները գտնվեն, հերոս տղերքի ծնողները, քույրերն ու եղբայրները գոնե մի փոքր խաղաղվեն

Ընթերցեցի ՀՀ պաշտպանության նախարարության շուրջ այս օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ ռազմագետ Կարեն Հովհաննիսյանի գրառումը, որը մի պարզ եւ տրամաբանական հարցադրում է անում՝ ինչո՞ւ եք ծնողներին ուղղորդել ՊՆ-ի վարչական շենք, երբ բանակցողը կառավարությունն է։ Ինչո՞ւ ոչ կառավարության շենք։ Իսկապես, ինչո՞ւ ոչ այնտեղ, որտեղ կայացվում են քաղաքական որոշումներ, որտեղ նստած են մարդիկ, որոնք իրենց քայլերով մեր երկիր

Հովհաննես Բաչկովը 35 վայրկյանում նոկաուտի է ենթարկել թուրք բռնցքամարտիկին

Աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ բռնցքամարտի իր երկրորդ մենամարտում առաջին կիսամիջին քաշային կարգում 35 վայրկյանում իրանին հասցված դիպուկ հարվածով նոկաուտի ենթարկեց Ուկրաինան ներկայացնող ազգությամբ թուրք Բինալի Շախմանդարովին: Մրցակիցը մրցավարին ցույց տվեց, որ մարտը շարունակել ի վիճակի չէ: Սա Հայաստանի ազգային հավաքականի անդամի երկրորդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում: Բաչկովի այս մենամարտը

Միջազգային սանկցիաների կիրառումը պետք է ստիպի Ադրբեջանի իշխանություններին կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները.ԱՀ ՄԻՊ

Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց մասնակցությամբ հրապարակված տեսանյութերի ամենամակերեսային ուսումնասիրությունը, դրանցում գերեվարված անձանց նկատմամբ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դրսևորումները, որոնք փաստագրվել են նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ավելի քան բավարար են՝ արձանագրելու գերիների վերադարձի բացարձակ հրատապությունը: Ադրբեջանական իշխանությունների կողմից հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների հարուցումը ի ցույց են դնում,

«Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին, ԳՇ պետը` հատկապես». Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների հանդիպումը ԳՇ պետի հետ ավարտվեց

Անհայտ կորածների եւ գերեվարվածների ծնողների մի մասը դուրս եկան ՊՆ շենքից: 1,5 օրվա պայքարից հետո, Պաշտպանության նախարարությունում համաձայնեցին ընդունել եւ լսել նրանց: Նրանք ԳՇ պետի հետ են հանդիպել: Հանդիպումը տեւել է մոտ չորս ժամ: Հիշեցնենք, որ անհայտ կորածների ծնողները երեկ առավոտից շրջափակել էին Պաշտպանության նախարարությունը: Կեսգիշերին նրանց էին միացել նաև գերեվարվածների ծնողները: ՊՆ-ի մոտ բավական

«Քոչարյան կոչեցյալը հանգիստ չի կարողանում տեղը նստել». Ժիրայր Սեֆիլյան

Հայ ժողովուրդը Քոչարյանին ատում է, ինչպես ինքն է ատում հայ ժողովրդին

Մի խումբ ադրբեջանցիներ Ռուսաստանից բացատրություն են պահանջել «Իսկանդերի» կիրառման համար

Ադրբեջանում «Մուսավաթ» երիտասարդական կազմակերպությունը պիկետ է կազմակերպել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առաջ՝ բացատրություններ պահանջելով պատերազմի ժամանակ «Իսկանդերի» հրթիռների կիրառման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են ռուս խաղաղապահներից չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում: Ցուցարարների ձեռքերին եղել են պաստառներ հետևյալ գրություններով. «Ռուսաստա՛ն, ձեռքերդ հեռու՛ Ղարաբաղից», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Լաչինն Ադրբեջան է», «Իվա՛ն, տու՛ն գնա»: Ոստիկանությունն ակցիային չի միջամտել:

Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  հանցագործության մասին հաղորդում է ուղարկել: Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնում է, թե հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021

Պուտինն Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Արցախի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, ի թիվս այլ հարցերի, կողմերը քննարկել են նաև Արցախի հարցը: Մասնավորապես, Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման, 2020թ. նոյեմբերի 10-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների աստիճանական իրականացման գործում: Պուտինն Էրդողանին տեղեկացրել

Մահացել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Սեդրակ Ասատրյանը

Բավական է մեկ անգամ բացել Սեդրակ Ասատրյանի ֆեյսբուքյան էջը՝ համոզվելու, որ Սևակի պոեզիան Սեդրակ Ասատրյանի կյանքի անբաժան ուղեկիցն էր։ Ահա, օրինակ, հերթական մեջբերումը Սևակից՝ «Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: Այսօր՝ 2021 թվականի ապրիլի 9-ին, ավարտվեց Սեդրակ Ասատրյանի երկրային կյանքը։ Ավարտվեց, երբ նա չէր նշել ծննդյան 60-ամյակը։ Ընդամենը վաթսուն

Լիաննա Գյուրջյանը նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ

Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ Լիաննա Գյուրջյանը Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում երկամարտի 227 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայ մարզուհին պոկում վարժությունում 98 կգ-ով բավարարվեց 6-րդ տեղով: Սակայն նա իրեն անհամեմատ ավելի վստահ էր զգում հրում վարժությունում: Հաջող սկսելով 121 կիլոգրամից՝ Լիանան այնուհետեւ հաջորդաբար գլխավերեւում պահեց 125 եւ 129 կիլոգրամանոց  ծանրաձողերը, ինչը նրան երկրորդ

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ապրիլի 8-ին և 9-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային

Արցախի Անվտանգության խորհրդում ներկայացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ գործող օպերատիվ կենտրոնի աջակցությամբ կատարված աշխատանքները

Ապրիլի 9-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ շփման գոտում առկա իրավիճակի քննարկման նպատակով։ Ներկայացվել են Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հետ համատեղ գործող օպերատիվ կենտրոնի աջակցությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև այն ընթացիկ խնդիրները, որոնց լուծման նպատակով նախատեսվում է համապատասխան ընթացակարգ։ Խորհրդակցությանը մասնակցել են Էկոնոմիկայի և գյուղատնտեսության և կրթության, գիտության, մշակույթի և

«Ռուս-թուրքական եղբայրության համար քիչ էր պատերազմի միջոցով Արցախը մեզանից խլելը». ԱԺԲ մասնակից

Ռուսաստանը մատը մատին չի տալիս հայ գերիներին վերադարձնելու համար

Վահրամ Դումանյանն ու Վալերի Ֆալկովն անդրադարձել են Միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագրին

Վահրամ Դումանյանը և ՌԴ ԳԲԿ նախարար Վալերի Ֆալկովը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր

«Գրքի շապիկին ԴՆԹ գունագեղ շղթայի պատկերումը պատահականություն չէ» Լիլիթ Շաքարյան

Լույս է տեսել բրենդինգի ոլորտում առաջին հայալեզու մասնագիտական գիրքը:

Համայնքի ղեկավարը ապօրինի աճուրդի միջոցով չնչին վարձավճարով համայնքապատկան հողը վարձակալության է հանձնել իր մորը, ապա 425-ապատիկ թանկ հանձնել ենթավարձակալության

Շիրակի մարզի դատախազությունում 2020թ. ապրիլի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308֊րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ մարզի Փոքր Սարիարի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից համայնքապատկան հողամասերը վարձակալության հանձնելու գործընթացում առերևույթ չարաշահում թույլ տալու դեպքի առթիվ: ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2002-2016թթ. Փոքր Սարիար համայնքի

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել  է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով: Հիշատակումների ընդհանուր թիվը 393 է, ինչը կազմել է 2021թ. առաջին եռամսյակում հրապարակումների 41%-ը: 2021թ․ առաջին եռամսյակի կտրվածքով ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատար է նաև ԶԼՄ-ներում ունեցած  դրական հիշատակումների թվով (294 հրապարակում)  և թերթերում հիշատակումների թվով

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031