Օրվա լրահոսը
«Հայաստանի ապագան երիտասարդներն են, իսկ բուհական ոլորտում կատարած ներդրումները՝ ներդրում են ուժեղ ապագայի համար». Վահրամ Դումանյանն ընդունել է Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահին
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը ևս ընդգծել է, որ ՀՖՀՀ-ն շարունակելու է ընթանալ առաջընթացի ճանապարհով՝ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման և Հայաստանի զարգացման
«Եվս մեկ քայլ երկրաշարժի հետքերից ձերբազատվելու». «Հայաստան» հիմնադրամը Գյումրիում 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք է կառուցում
«Մանրակրկիտ ու զգույշ աշխատանք կկատարենք, որպեսզի լիովին ուսումնասիրենք շահառուների ցանկն ու բնակարաններ տրամադրենք ամենակարիքավորներին»
«Հենց պատերազմն ավարտվեց՝ արագ ավարտեցի նաեւ արեւը». Մարինե Մանուկյան
Իրավաբան նկարիչը արեւներ է նկարում
«Հասարակության մեջ «չգիտեմ» ասելու բարդույթ կա, դրա համար էլ այս օրին ենք հասել»
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ Գևորգ Թամամյանը կարծում է, որ երբ դիմացդ մարդու առողջությունն է ու կյանքը, անթույլատրելի է անձնական ամբիցիաներով շարժվելը։ – Պարոն Թամամյան, արդեն կորոնավիրուսի 3-րդ ալիքն է ակտիվացել, այս մասին ի՞նչ կասեք։
Վաղարշակ Հարությունյանը և Հայկ Չոբանյանը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր
Ճշգրտել և ուղենշել ոլորտի արդյունավետ և նպատակային զարգացմանը միտված աշխատանքային ուղղությունները։
Արցախ մեկնած բժիշկները լրացնելու են ԱՀ առողջապահության համակարգի նեղ մասնագետների պակասը
Արցախում 70 բժիշկ-մասնագետների կարիք կա, որոնցից 20-ը՝ հրատապ
25-ամյա Լիլիթը 0-ից ընտանեկան բիզնես է ստեղծել
Խալաթյանների ընտանիքն իրենց փոքրիկ ռեստորան-հյուրատանը «տեղավորել» է ամբողջ Վայոց ձորը. ավանդական ուտեստները, ավանդույթները, կենցաղն ու մշակույթը 25-ամյա Լիլիթն ու իր ընտանիքը ներկայացնում են տեղացի ու արտասահմանցի հյուրերին: Հյուրընկալությունը Խալաթյանների ընտանիքում փոխանցվել է սերնդեսերունդ: Դեռ 1994թ.-ին Լիլիթի պապն ընդունում էր արտասահմանցի հյուրերին, ներկայացնում լավաշի պատրաստման արարողությունը, հայկական ավանդույթները, հայկական ընտանեկան սեղան գցում և նոր միայն ճանապարհում:
«Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով սահմանված քրեական հետապնդումը դադարեցնել». Աննա Դանիբեկյան
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերցնելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը դատարանը մերժեց:
Արամ Սարգսյանը թրքասերներին հորդորում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում չերեւալ
Նրա համոզմամբ, անգամ եթե շատ ուզենան, որ թուրքի ոտքը մտնի Հայաստան, այլեւս չեն կարող այն պարզ պատճառով, որ սահմանների պաշտպանությունը հանձնել են Ռուսաստանին: «Իսկ Ռուսաստանը այս տարածք այլեւս որեւէ մեկին թույլ չի տալու մտնել, որովհետեւ սա իր համար արդեն ռազմավարական նշանակության խնդիր է:
Գագիկ Ղազինյանը ՀՀ նախագահին իր կարծիքն է ներկայացրել ԱԺ-ի ընդունած օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ
Արմեն Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից, և դրանց արձագանքելով է հանդիպում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:
«Անցել է մոտ մեկ ամիս, իսկ խնդրին, որը բազմաթիվ ընտանիքների համար, ամեն բան կորցնելուց հետո, գոյություն պահելու չնչին միջոց է, չեն անդրադարձել». Մետաքսե Հակոբյան
Խոսքը` մեկ, գործը` այլ…
Ընտրությունները ցույց կտան, թե ով է վստահություն վայելում. Փաշինյան
Նրա խոսքով՝ իրենք հանրությանը կներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանը և բարօրության ապահովմանը:
Քննարկվել են նաև ՀՀ նախագահի աշխատակազմի և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
Փաշինյանը բանակի բարեփոխումները համարել է երկրի առաջնահերթություններից մեկը
Փաշինյանը նաև նշել է, որ բանակի ներսում զինվորականների հետ հարաբերությունները կարգավորվել են, բանակը կառավարության հետ աշխատում է երկրի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
Քաղաքացիներից մեկն ուզում էր իրեն գցել Վաչագան գետը
Ըստ նախնական վարկածի՝ քաղաքացին եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ:
Ինչու ենք հանդուրժում
Արդեն շուրջ հինգ ամիս է, որ խայտառակ պարտությունից, կապիտուլյացիայից, Արցախը կորցնելուց հետո, հանդուրժում ենք այդ ամենի պատասխանատու իշխանությանը։ Մի քանի առիթներով նշել եմ, որ բացառվում է, որ որևէ այլ ժողովուրդ հանդուրժեր նման նվաստացման պատասխանատու իշխանությանը։ Այո, համաշխարհային պատմության մեջ նույնպես նման դեպքեր չկան։ Ինձ գրում, զանգահարում են իմ այլազգի ընկերներն ու նույնպես զարմանում մեզ վրա
ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել մի խումբ իրավաբանների և փաստաբանների հետ
Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ:
«Եթե մենք մասնակցենք ընտրություններին, իմացեք, որ ընտրություններից հետո ձեր սիրելի վարչապետը չի լինելու, որովհետեւ այդ ճանապարհով ենք հեռացնելու». Իշխան Սաղաթելյան
Հետո նա հավելեց, որ եթե ՀՅԴ-ն մասնակցի ընտրություններին, այդ ընտրություններն իրենց համար չեն լինելու ստանդարտ, սովորական ընտրություններ:
Նախնական տվյալներով՝ այրվել են 2000քմ տարածքի վրա գտնվող 20 տնտեսվարողի խանութներ. պարզվում են «Սուրմալու»-ում բռնկված հրդեհի պատճառները
Վերցվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները, կատարվել է դեպքի վայրի զննություն
«Սա ոչ թե վատ իշխանություն է, որը պետք է փոխենք ընտրությունների միջոցով, ձեր սիրտը պիտի ատելությամբ լցվի սրա նկատմամբ». Վազգեն Մանուկյանի ելույթը
Մեզ պետք չի ընտրություններով գնան, մենք զոռով պետք է այս իշխանություններին քշենք: Ինչքան զոռով, այնքան հարգանք կունենանք մեր նկատմամբ, մեր ինքնավստահությունը կվերականգնենք:
Ռուբեն Վարդազարյանը ՀՀ նախագահին է ներկայացրել ԲԴԽ-ի դիրքորոշումը դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Ռուբեն Վարդազարյանն իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն է ներկայացրել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Մարտունի քաղաքի բնակիչը նռնակ է նետել համաքաղաքացու առանձնատան ուղղությամբ. վնասվել է տանիքն ու բաղնիքը
Ն. Ղ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության շրջանային բաժին:
«ՔՊ-ական այն պատգամավորները, ովքեր իբրեւ ուսապարկեր եկան, ձեզանից 15-20 հազար ձայն հավաքեցին, հայտնվեցին ԱԺ-ում, մինչեւ հիմա ներողություն չեն խնդրել». Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, թե ինչ խոստումներ էին տվել իշխանությունները՝ անվտանգություն, բարեկեցիկ կյանք, արժանապատիվ ապագա, բարձր աշխատավարձ, խոստացել էին լավ կրթություն, մինչդեռ 3 տարի անց ունենք կորսված հայրենիք, 5000-ից ավելի զոհեր, փլուզված տնտեսություն ու հայ մարդը այլեւս հույս չի կապում հայրենիքի հետ:
«Կարողացել է անել այն, ինչի համար կամավորագրվել էր». ապագա պլաստիկ միկրովիրաբույժը ռազմաճակատում տեսել է մահվան սահմանագծին գտնվող, մահից չվախեցող զինվորների
«Զարմանալու կարողությունն անդարձելի կորցնելուն զուգահեռ, հասկացա, որ պետք է սովորենք ունենալ ինքնաքննադատական վերլուծություն»
«Հատուկ կարիքներով երեխաների մի մասն առցանց սովորել է ուսուցիչների բջջային հեռախոսներով»․ ՄԻՊ ներկայացուցիչ
Որոշ դեպքերում երեխաների՝ հաստատություններից վերադարձն ընտանիքներ նպատակահարմար չի եղել, եւ որոշ երեխաներ շարունակել են գտնվել հաստատությունում
Հայկ Մարության. «Տնկարանային տնտեսությունը զրոյական մակարդակի էր, նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը»
Այս տարի նախատեսվում է նաև 30 կմ ոռոգման նոր ջրագիծ անցկացնել
Կորոնավիրուսից մահացել է Գյումրու կոլորիտային դեմքերից մեկը
Ֆելիքս Գրիգորյանը մեծ արվեստասեր էր․ նկարահանվել էր «Ուրախ ավտոբուս» ֆիլմում։
Պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին. Ֆրանսիացի պատգամավորը՝ Արցախի ԱԺ նախագահին
Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ:
«Ունեմ ճշգրիտ տվյալներ, որ նոյեմբերի 9-ից հետո մեր երկրի իշխանությունները բանավոր կերպով են ցուցում տվել Սյունիքից հեռացնել զորքը». Սեյրան Օհանյան
Իսկ ո՞վ է ասել, որ ռազմավարական այդ ճանապարհները, այդ կետերը ադրբեջանցունն են կամ թուրքինը: Հիմա էլ ուզում են, որ Մեղրիի կամ Սյունիքի տարածքով ճանապարհներ ունենան: Գիտակցենք, որ այդ ճանապարհների բացմամբ մենք երկու ճանապարհ խորացնելու ենք՝ տնտեսության զարգացման մեջ արագ կերպով ներառելով Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկրումները, մենք անկում ենք ունենալու, գալու են արագ լցվեն եւ ժողովրդագրական խնդիրներն են փոխելու մեր տարածաշրջանում:
Արցախի ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ քննարկում է սկսել Մարատ Եգանյանի հրապարակային հաղորդման վերաբերյալ
Մարատ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հրապարակմամբ, որում տեղեկացնում է, որ ԱՀ ԱԺ պատգամավորի մերձավորի կողմից իր և իր ընտանիքի հասցեին հնչեցվել են սպառնալիքներ և հայհոյանքներ, որից հետո ինքը դիմել է ԱՀ ոստիկանություն, սակայն նույնիսկ իրավապահ մարմիններին դիմելուց հետո տվյալ անձը շարունակում է անհանգստացնել իրեն և իր ընտանիքի անդամներին:


















































