Օրվա լրահոսը

Նարեկ Հովհաննիսյանին և Թովմաս Թովմասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

Պատերազմի ընթացքում ստեղծված հատուկ գրոհային խմբի կազմում նրանք պաշտպանական մարտեր են մղել ու մարտական գործողություններ են իրականացրել սկզբում յոթերորդ պաշտպանական շրջանում, այնուհետև՝ մի շարք այլ ուղղություններում, ներառյալ՝ Սղնախ, Քարին տակ գյուղերի ու Շուշիի մատույցներում:

Ինչո՞ւ էին դադարեցվել «Շիրակ» օդանավակայանի աշխատանքները

Օդանավակայանի վազքուղու մասնակի վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում, որոնք արդեն ավարտվել են։

«Հովիվի վիճակը կայուն է, թեթև վնասվածք է ստացել». Կարինե Հախնազարյանը՝ Դավիթ Բեկում ականի պայթյունի մասին

Անդրադառնալով համայնքի բնակիչների այն մտահոգություններին, որ արդեն գյուղատնտեսական աշխատանքների ժամանակն է, սակայն ականազերծման աշխատանքները դեռ լրիվ չեն կատարվել, Կարինե Հախնազարյանը պատասխանեց. «Սա մեկ օրվա կամ ամսվա աշխատանք չէ. դեռ աշխատանքները կատարվում են»:

Սյունիքում նույնպես կորոնավիրուսի աճ է արձանագրվել. հատուկ դեպքերում հիվանդներին տեղափոխում են մայրաքաղաք

Հիվանդները բուժում են ստանում միայն Կապանի բժշկական կենտրոնում, քանի որ հատուկ պրոֆիլացված բաժանմունքը կրկին բացվել է։

ԱԻՆ-ը կդիմի դատախազին՝ պետության հսկողության ներքո վերցնելու ապաստարանները, որոնք որևէ մեկի վերահսկողության տակ չեն

Անդրանիկ Փիլոյանն ԱԻՆ և Փրկարար ծառայության ստորաբաժանումներին հանձնարարել է նյութական միջոցների հաշվառման մատյան ստեղծել:

Ucom-ը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գործակցության հուշագիր են ստորագրել

Ս․թ․ ապրիլի 5-ին Ucom ընկերության և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջև գործակցության հուշագիր է ստորագրվել։ Հուշագրի ստորագրման նպատակն է ՀԱՕԿ-ի կողմից Տոկիո 2020 օլիմպիական խաղերի համատեքստում կազմակերպվող և իրականացվող ծրագրերի, նախագծերի և միջոցառումների շրջանակում գործակցությունը։ Ըստ հուշագրի Ucom ընկերությունը ֆինանսավորելու է ՀԱՕԿ-ի կողմից Օլիմպիական խաղերի կապակցությամբ իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։ «ՀԱՕԿ-ի հետ մեր ընկերությունն աշխատել

Շարունակվում է արդյոք հետախուզումը Գևորգ Կոստանյանի նկատմամբ. Ա1+

ՀՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյից հրաժարվել են պատասխանել

«Բավականությունը, որ կարելի է ստանալ՝ զբաղվելով գիտությամբ, համեմատականներ չունի». Վահրամ Դումանյան

«Հավատում եմ․․․ ձեր նվաճումներն առաջին հերթին կծառայեն խաղաղության և առողջության պահպանմանը»

Հայաստանի ծանր հրետանին մարտադաշտ կմտնի ապրիլի 8-ից

Ըստ քաշային կարգերի հերթագայության, մեր ծանրորդներից հաջորդը մրցահարթակ ապրիլի 7-ին մտնելու է 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը ու այդ օրվանից մինչեւ առաջնության ավարտը մենք ամեն օր մասնակիցներ ունենալու ենք:

Գրողների հետ հանդիպումներ, գրական քննարկումներ. Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը հագեցած էր

Գրադարանում տեղի ունեցավ հանդիպում հայ ժամանակակից մանկագիրներ Է. Միլիտոնյանի, Ա. Վարդանյանի, Ռ. Շառոյանի, Կ. Առաքելյանի, Զ. Ենոքյանի, Ս. Ղազարյանի ու Օ. Դարյանի հետ:

6 ամիս շարունակ սպասում էին նրա վերադարձին. պատերազմում զոհվել է «Արցախ» ակումբի բասկետբոլիստ Արամ Մկրտչյանը

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի նախկին անդամի աճյունը գտնվեց պատերազմից միայն 6 ամիս անց։

«Վանաձորում վճարովի ավտոկանգառներ չկան, դրանք անօրինական են». Վանաձորի քաղաքապետ

Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ եւ Մխիթար Գոշ փողոցներում կայանելու դեպքում, տարածքում կանգնած հսկիչները վարորդներից գումար են պահանջում՝ 100-ից 200 դրամ:

«Թուրքիան կօգտագործի Փաշինյանի և իր փաշիստների բարեկամական կոչերը՝ ի վնաս Ցեղասպանության միջազգային ճանաչման». Տիգրան Խզմալյան

«Մենք հայ ժողովրդի և քաղաքացիական հասարակության անունից դիմել ենք Ֆրանսիային և ԱՄՆ-ին». ԱԺԲ խորհրդի անդամ

«Որեւէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն»․ Մակունց

Կարծում եմ՝ գոնե մինչեւ վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, եթե կուզեք՝ թշնամական վերաբերմունք

«Երկու օրից Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա, ստանալու է իր վերջին հրահանգները և գործի ըստ դրանց». Արկադի Վարդանյան

ԱԺԲ խորհրդի անդամի կարծիքով՝ Թուրքիան վաղ թե ուշ կճանաչի Հայոց ցեղասպանությունը

«Մեր ցուցակի մյուս համարներին չենք անդրադառնա մայիսից շուտ»․ Լիլիթ Մակունց

Վերջնական որոշումը կայացնելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը

Ճիշդ այս օրերուն, երբ ՀՅԴ-ն ամբողջ ուժով լծուած է հայրենիքի փրկութեան առաջնահերթ գործին, հարուած կը ստանայ Արեւմտեան Ամերիկայի մէջ մենատիրական ու անջատողական ձգտումներով խմբաւորումէ մը. հայտարարություն

ամէն անգամ երբ վտանգուած է Հայաստանի ազգային ապահովութիւնը, կամ անկիւնադարձային հանգամանքներ ստեղծուած են հայ ազգին համար, Դաշնակցութիւնը կը հարուածուի ճիշդ ա՛յդ պահուն, որպէսզիան չկարենայ լիարժէքօրէն կատարել դիմադրողի ու պաշտպանի իր դերը, որովհետեւ ան միշտ հետամուտ եղած է մեր ազգին ու հայրենիքին բովանդակ շահերուն։ Այդպէս եղաւ Արցախեան ազատագրական պայքարի օրերուն, երբ հալածանք շղթայազերծուեցաւ Դաշնակցութեան դէմ, Լ.Տ. Պետրոսեանի վարչախումբին կողմէ, այդպէս եղաւ ՊՊԾի գունդի գրաւման օրերուն՝ Հ.Յ. Դաշնակցութեան դէմ քարոզչական արշաւով, այդպէս եղաւ 3 տարի առաջ, Նիկոլ Փաշինեանի գլխաւորած իշխանափոխութեան օրերուն, դարձեալ նպատակ ունենալով տկարացնելու Դաշնակցութիւնը, որպէսզի ի վիճակի չ՚ըլլար հետագային դիմադրելու այդ նոյն վարչախումբի պարտուողական քայլերուն։

«Հայաստանը գնում է Թուրքիայի հետ թուրքական նախապայմաններով հարաբերությունների հաստատման»

Փաստացի, երկրորդ անգամ պարտվում ենք Թուրքիային, եւ այդ պարտությունը գուցե անդառնալի լինի Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը մարտի 31-ին հղում անելով իշխանական աղբյուրներին՝ գրեց, որ Թուրքիայի նախագահի խորհրդականն ապրիլի 24-ին ընդառաջ հետեւյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք՝ մենք էլ անգամ դարպասները կբացենք։ Նման

«Եթե ընդդիմությունը գտնի, որ ԸՕ որեւէ դրույթ պետք է այս պահին իրականացնել, մենք խնդիր չենք տեսնում»․ Մակունց

«Բավականաչափ քննարկել ենք։ Հարգել ենք խմբակցությունների մոտեցումները»

Միհրան Պողոսյանը պնդում է՝ Արա Սաղաթելյանի ազատ արձակվելուց հետո իշխանություններին ակտիվ քննադատելն է պատճառ հանդիսացել, որ դատախազությունը բողոք է ներկայացրել. Aysor.am

Միհրան Պողոսյանի խոսքով՝ Արա Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը քրեական օրենսգրքի ու քրեական դատավարության մեջ բացարձակապես ի սկզբանե չի տեղավորվել։

Նախարարությունը փոշմանել է՝ կորոնավիրուսից մահացածներին նորից կհերձեն

Առողջապահության նախարարությունը մեկ տարի առաջ արգելեց կորոնավիրուսից մահացածների դիահերձումը, այսօր որոշել է այդ արգելքը վերացնել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Իմ քայլը» շահագրգռված չէ, որպեսզի ձեւավորվեն դաշինքներ. ակնհայտորեն այստեղ միտում կա բացառել ուժեղ մրցակիցների ձեւավորման գործընթացը»

Բորիս Նավասարդյանը կողմ է փակ համամասնական համակարգին, սակայն նրա համար անընդունելի են այն փոփոխությունները, որոնք առնչվում են ԱԺ ընտրություններում դաշինքների համար անբարենպաստ պայմանների ստեղծմանը: ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Նախագծով իշխող ուժը հրաժարվում է վարկանիշային ցուցակներից եւ հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում փակ համամասնական կարգով։ Այս համակարգի հետ կապված մտահոգություններ կան:

«Նա համարվում է անհետ կորած արդեն 7 ամիս, բայց մեկ է՝ հույսս չեմ կորցնում, ինչպես ասում են՝ հույսը վերջինն է մեռնում». անհետ կորածի կին

Երեխեքս ամեն օր պապայի նկարը համբուրում են՝ այն հույսով, որ շուտով նորից իրենց կգրկի

Viber-ը նախազգուշացնում է մեսենջերներում հաճախակի դարձած խարդախության դեպքերի մասին

Հայաստանում արգելափակվել է Viber-ի ավելի քան 1200 կեղծ հաշիվ

Ռումինիան Հայաստանն ընդգրկել է բարձր համաճարակաբանական ռիսկ պարունակող երկրների ցանկում

Ռումինիայի հանրային առողջության վարչությունը երկշաբաթյա հաճախականությամբ թարմացնում է երկրների ցանկը (Դեղին ցանկ),  որտեղից ժամանող անձինք պարտավոր են անցնել կարանտին կամ ինքնամեկուսանալ 14 օրով:

24 էջանոց իր Հատուկ կարծիքում ՍԴ դատավորը պնդել էր, որ գործը պետք է կարճվեր

Օրենքի անորոշության պատճառով անձի սեփականության իրավունքի խախտում է, քանի որ գրավառուի կողմից գույքն ի սեփականություն ընդունելուց հետո մինչեւ դրա օտարումը գրավատուն այդ ամբողջ ժամանակահատվածում զրկվում է իր սեփականությունն անարգել տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու սահմանադրական իրավունքից: «Արտադրա-տպագրական» ՓԲԸ-ն 2020 թվականի հոկտեմբերի 16-ին դիմել էր Սահմանադրական դատարան: Դատարանը հարցը լսել է այս տարվա մարտին, այն էլ գրավոր

Առաջարկվում է դատարան դիմելու պետական տուրքի չափը դարձնել 6000 դրամ, վերանայվել է արտոնությունների համակարգը

Վարչական գործերի համար սահմանվել է տուրքի բանաձեւ: Օրենքում ավելացել է պետական տուրքի նոր արտոնություն, որը վերաբերում է զոհված զինծառայողների կամ ռազմական գործողությունների հետեւանքով մահացած քաղաքացիների՝ ժառանգության վկայագիր ստանալու հարաբերություններին: Այդ դեպքում եւս պետտուրքից ազատվելու արտոնություն է սահմանվել:

Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

Պատգամավոր Սուրեն Գրիգորյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային  ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր  Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ: Ազգային ժողով

ԿԳՄՍՆ-ն մրցույթ կհայտարարի. դպրոցի տնօրենի հավակնորդներին վերապատրաստելու երաշխավորություն 2021թ. որևէ կազմակերպություն չի ստացել

Ուստի հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց հորդորում ենք լինել զգոն և սպասել նախարարության պաշտոնական հայտարարությանը և նախարարի հրամանով հաստատված կազմակերպությունների ցանկի հրապարակմանը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031