Օրվա լրահոսը

Քրիստոսի Հարության տոնը կալանավայրերում

Ճաշը զատկական էր, իսկ անազատության մեջ գտնվողները ցանկությունը՝ ազատություն

«Չհուսալքվենք ու թևաթափ չլինենք մեզ պաշարած փորձությունների հանդիման, զորացյալ մնանք հարության հավատով»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ապրիլի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում: Սրբազան արարողությանը Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն

Բրնձով, ընկուզեղենով եւ չրերով տոնական փլավ (տեսանյութ)

Հայկական տոնական, հարսանեկան սեղանների զարդը դարեր ի վեր եղել է չրեղենով եւ ընկուզեղենով բրնձով փլավը: Մեր ժամանակներում նման փլավ պատրաստվում է հիմնականում Սուրբ Հարության եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Տարիներ առաջ առաջարկել եմ պատրաստել նմանատիպ մի փլավ, սակայն այժմ մի փոքր այլ բաղադրատոմս եմ առաջարկում՝ զաֆրանով (շաֆրանով): Անհրաժեշտ մթերքները Բրինձ (ցանկալի է բասմատի տեսակը, կամ

2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, քաղաքացու տոնն է. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Եվ այսպես, ըստ «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի» մասին օրենքի՝ ապրիլի 24-ը տոն է։ Հեղափոխական հպարտ իշխանությունը իր գոյությունը մեր կյանքում օրենքով ամրագրեց որպես տոն։ Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Հարության տոնի առթիվ իր ամենամյա ուղերձում խոսել է հայ ռազմագերիների մասին

Ս․թ․ ապրիլի 4-ին, Սուրբ Հարության տոնի առթիվ Ֆրանցիսկոս Պապը Ս․ Պետրոս տաճարում ունեցած իր ամենամյա ուղերձում նշեց գերեվարվածների մասին՝ ընդգծելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»։ Անցած տարվա հուլիսից

Ձեր արհեստավարժ աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է դառնում ընդերքի ողջամիտ օգտագործման հնարավորությունը. Սուրեն Պապիկյանի շնորհավորական ուղերձը երկրաբաններին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ֆեյսբուքյան գրառումը Երկրաբանների մասնագիտական տոնն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա ապրիլի առաջին կիրակի օրը։ Մասնագիտական ​​տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում եմ հանրապետության երկրաբաններին, ոլորտում ներգրավված բոլոր աշխատակիցներին, վաստակավոր հանգստի անցած մեր ավագ գործընկերներին և այս կարևոր ճանապարհն ընտրած մեր երիտասարդներին։ Ինչպես բոլորը կհավաստեն, երկրաբան լինելը ոչ միայն մասնագիտություն է,

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Ապրիլի 3-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4776 քաղաքացու հետազոտություն, որից 626-ի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ ապրիլի 4-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն

Մահացել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Խորը ցավով տեղեկացա ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։ Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին… Հանգչեք խաղաղությամբ։

Ապրիլի 5-ին Երևանում և մարզերում Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 1, 2, 3, 4, 4/1, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 17ա, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր, Մառի

Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր: 2014 թվականի ապրիլի 23-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը ճանաչվեց ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակաականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումը Հայաստանում իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից: 01.02.2021 թ.-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող

Քրիստոսի հրաշափառ Հարության Սուրբ պատարագը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում (տեսանյութ)

Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (ուղիղ)։

3387 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք

Ապրիլի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որոնցից 176009-ն` առողջացած, 3592-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873239 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Ունենք 608 առողջացած և 17 մահվան դեպք:

Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը Սբ. Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սբ. Զատկի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ Պրն. Վարչապետ, «Միշտ ձեզի հետ պիտի ըլլամ, մինչեւ աշխարհիս վախճանը» (Մատթ. 28.20): Այս խոստումը տուաւ Յարուցեալ Քրիստոս իր առաքելութիւնը շարունակելու կոչուած աշակերտներուն: Յարուցեալ Քրիստոսի հաւատքով ու յոյսով շաղախուած, եկեղեցին

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 500

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Qahana.am – Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր

Ո՞վ է իրականում անթաքույց խրախուսում ֆաշիզմը` բացահայտ ոչնչացնելով ու պղծելով դրա դեմ հերոսական պայքար տված և հաղթած գեներալների ու մարշալների արձանները․ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական իշխանություններն անընդհատ հայտարարում են, թե Արցախում ու Հայաստանում ֆաշիզմ է խրախուսվում: Իրո՞ք: Բա եթե այդպես է` ինչպե՞ս կբացատրեն, որ իրենց զինված ուժերն Արցախում այս պատերազմից հետո ու դրանից առաջ բացահայտ ոչնչացնում ու պղծում են այն հայ մարշալների ու գեներալների արձանները, ովքեր Հայրենական Մեծ Պատերազմում հերոսաբար պայքարել

Արմեն Սարգսյանը Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին՝ Ավագ շաբաթվա երեկոյան, Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին: Արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ: Ճրագալույցի պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը: Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագից հետո Հանրապետության նախագահը հայրապետական նստավայրում ներկա է գտնվել

ՏՄՊՊՀ նախագահը` ձվի թանկացման մասին․ «Լուրեր»

Վարկածներից մեկը սաբոտաժն է. ՏՄՊՊՀ նախագահը` ձվի թանկացման մասին։  

«Դաշտում կմնան միայն իշխանական կայքերը, որոնք դիտում չունեն, բայց հասկանալի պատճառներով գովազդը ծփում է»

Մեդիա ոլորտի ներկայացուցիչները առցանց լրատվամիջոցներից տոտալիզատորների գովազդները հանելուն դեմ են: Վստահեցնում են՝ մեդիան լուրջ ֆինանսական վնասներ կկրի: «Նման փոփոխությունները չեն արվում այսպես միանգամից եւ այսպես փնթի ձեւով: Չկա հաշվարկ, չկա որեւէ միջազգային փորձի կիրառում կամ դրան ակնարկ: Ուղղակի փնթի կերպով վերցրել են ու ասում են, որ տոտալիզատորների գովազդների մեծ մասը պետք է դուրս գան առցանց

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ս․թ․ ապրիլի 3-ին ճանաչողական այցով Հայաստանում գտնվող՝ Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Ավտոմեքենան մոտ 350 մ գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Ապրիլի 3-ին, ժամը 12:52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփի գյուղից դեպի «Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ջրովանք» կոչվող տարածքում «Nissan X-Trail» մակնիշի  ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.,

Մարզական սեւ գոտիները հանձնվեցին Արցախյան պատերազմում զոհված կարատեիստների ծնողներին (ֆոտոշարք)

Նախկին «Միկա» մարզադահլիճում կայացավ կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթ առաջնությունը՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացածների թվում են նաեւ Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի լավագույն մարզիկներ Արթուր Սուքիասյանը, Ազատ Ալոյանը, Հադրութի հրամանատար Հայկ Կիրակոսյանը, որոնք միջազգային հեղինակավոր մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր են եղել: Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ Անդրանիկ Հակոբյանն Aravot.am-ի

Արցախի փրկարարները Վարանդայի շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն․ ԱՀ ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Արցախի փրկարարները Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 2 աճյուն։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ թշնամու կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1529 է, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են։ ԱՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների հասարակություններում. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ՝ ի պատասխան Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը բավականին մտահոգիչ է՝ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման տեսանկյունից: Ադրբեջանի նախագահը շարունակում է հակահայկական տրամադրություններ հրահրել ոչ միայն Ադրբեջանում, այլ նաև թյուրքալեզու և մահմեդական երկրների

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ

Ապրիլի 2-ին և 3-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակ: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակը չի փոփոխվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը

Ոստիկանությունը հանեց «Ազատագրում» շարժման՝ Դեմիրճյան փողոցում գտնվող վրանները. Tert.am

Ոստիկանությունն ուժ գործադրելով հանեց Դեմիրճյան փողոցում գտնվող «Ազատագրում» շարժման վրանները: Ոստիկանության աշխատակիցը մոտեցավ շարժման մասնակցին՝ նշելով, որ պետք է ազատեն փողոցը, քանի որ տարածքը պետք է մաքրել: https://www.youtube.com/watch?v=7FaT-wAjQcQ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մեդեայի մատանին

Հուշեր Մեդեա Աբրահամյանի հետ հանդիպումներից 20-րդ դարը շնչավորած հայ ականավոր երաժիշտների աստղաբույլում ուրույն տեղ է զբաղեցնում մեծահամբավ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ով կատարողական արվեստի նշաձողը բարձրացրեց վերին գագաթին,  հիացրեց խստաճաշակ լսարանների ունկնդիրներին, արժանացավ մասնագետների բարձր գնահատանքին։ Ես երաժշտագետ չեմ, և նպատակ չեմ հետապնդում վերլուծելու հանրահռչակ թավջութակահարի երաժշտական ուղին, այդ մասին կան բազում գրքեր, հրապարակումներ։ Առիթներ եղան

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ու Արցախի թեմի առաջնորդը այցելել են Գանձասարի վանք

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելեցին Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցեցին Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրեցին Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու

Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը․ «Հայրենիքի փրկության շարժում»

Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031