Օրվա լրահոսը

Մոսկվա այցի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ նախագահին չի հանդիպել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում, որն այսօր է հեռարձակվել, հարցին՝ ինչո՞ւ եք Մոսկվայում, պատասխանել է՝ գործերով։ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նիստին է մասնակցել։ Նա այս ընկերության տնօրենների խորհրդի կազմում որպես անկախ տնօրեն է վերընտրվել անցյալ տարի։ Վլադիմիր Պոզները հետաքրքրվել է՝ ՌԴ

Արման Թաթոյանը գերիների անհապաղ վերադարձի հարցը ներկայացրել է Եվրախորհրդարանի Ֆրանսիայի պատգամավորին

Այսօր՝ ապրիլի 5-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի անդամ Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացրել է   Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ այդպիսով նպատակ ունենալով հոգեկան տառապանք

«Այլևս չենք լռելու». «Արաքս Թռչնաֆաբրիկա»

«Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն հանդես է գալիս հայտարարությամբ` կապված ձվի շուկայում տիրող իրավիճակի հետ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն, հանդիսանալով հավի ձվի և թռչնամսի արտադրության ոլորտներում գործունեություն ծավալող առաջատար ընկերություն, խորը մտահոգություն է հայտնում վերջին շրջանում և հատկապես Զատիկին նախորդող օրերին ձվի շուկայում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ։ Գտնում ենք, որ այս ամենի պատճառները

Արցախում 23.750.000 ՀՀ դրամի հափշտակության դեպքի նախաքննությունը շարունակվում է

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում պատճառված ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին աջակցության միջոցառման նպատակով, ԱՀ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատողների ընդգրկմամբ  նշանակված հանձնաժողովի  նախագահի  և անդամների կողմից պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող շահառուների ցուցակում Մարտակերտ քաղաքի

«Ոչ մեկը մեր դուռը չի եկել բացել, որ ասի՝ այս ինչ է եղել, ոչ մեկը՝ թե՛ հրամանատարական կազմը, թե՛ պետությունը». Կապիտան Արտուշ Արզումանյանը կնոջ հետ գնաց պատերազմ…

Հարցին՝ պետության կողմից բավարար ուշադրություն այս օրերին տեսնո՞ւմ եք՝ կինը պատասխանեց. «Բացարձակ: Պետությունը սկի երեւի չգիտի էլ, որ սպա է կորցրել, իր անունը ոչ մի տեղ չկա գրված: Չեն այցելել բացարձակ: Պետության կողմից ոչ մեկը մեր դուռը չի եկել բացել, որ ասի այս ինչ է եղել, ոչ մեկը՝ թե՛ հրամանատարական կազմը, թե՛ պետությունը: Ես շատ եմ ափսոսում, որ այսքանը զոհվել են, ինչի՞ համար, այս պետությա՞ն, որ ոչ մեկը չգիտի այս սպաների տեղը»:

Փաստել են ազգային-ազատագրական շարժման բոլոր փուլերում հայ ազգի հետ եզդիական համայնքի համահավասար պահանջատեր լինելը

Ապրիլի 5-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ընդունել է Հայաստանի եզդիական համայնքի մի խումբ անդամների՝ «Мала эздйа» շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ Հյուրերի խնդրանքով Անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո առկա իրավիճակին, Հանրապետության իշխանությունների կողմից երկրի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքին։ Պատվիրակության անդամները փաստել են ազգային-ազատագրական շարժման բոլոր փուլերում

«Կրոնական ազատության միջազգային դաշինքը»՝ որպես «սառը պատերազմ»

2020թ. փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն  «Կրոնական ազատության միջազգային դաշինքի» (IRF)  26 հիմնադիր-պետությունների ներկայացուցիչներին հրավիրեց ընթրիքի՝ հայտարարելու այդ միության պաշտոնական ստեղծման մասին: «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» (IRF) իր պատրաստակամությունն է հայտնում պայքարելու կրոնական ազատության աճող ոտնահարումների դեմ, իրականում «Կրոնական ազատության միջազգային դաշինքը» ոչ միայն պայքարում է դրանց դեմ, այլ նաև այլ երկրների, որոնք չեն ենթարկվում

«Պարզվեց, որ փաշինյան-վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ». Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ պատահաբար պարզվեց, որ փաշինյան-վարդապետյան թիմը ոչ թե խմբակ է, այլ նորմալ կազմակերպված հանցավոր խումբ, որը բացի ՀԿԳ քննության վարչության գործերն ուղղորդելուց, գործունեություն է ծավալում նաև քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում…պետերն էլ լաաավ օգնում են… …ԱԱԾ, ի՞նչ կա, ասում էիք Աննան իրավական ու բանկային հարցերով էքսպերտ

Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Արցախի հարցը և ինտեգրացիոն գործընթացների հեռանկարները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ուղղված քայլեր, ինչպես նաև ինտեգրացիոն գործընթացներ: Այս մասին ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: «Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որը Ռուսաստանում կգտնվի աշխատանքային այցով: Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի

«Որ տեսնում եմ այդ անպատկառները հանգիստ քայլում են իմ երեխու թափած արյան հողի մեջով, սիրտս կանգնում է». Արցախում զոհված Էրիկի մայրը՝ իշխանության մասին

Ո՛չ պետություն ունենք, ո՛չ պետության ղեկավար ունենք, ոչինչ չունենք: Իմ արցունքների հաշվին իրենք այսօր քայլում են իմ երեխու թափած արյան հողի վրա: Իմ երեխու արյան հաշվին, իմ արցունքների հաշվին ու իմ նման շատ մայրերի: Ոչ մեկը չի մարսելու, եթե ես իմանայի գոնե հանուն հայրենիքի…իրենք հողն էլ ծախեցին: Անպատկառ երկիր, անպատկառ մարդկություն: Մենք ղեկավար չունենք, ամեն ինչ կազմակերպված, պլանավորված սպանդ է եղել:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգը համատեղ ապրիլի 5-ից բոլոր Mastercard քարտապանների համար մեկնարկում են #cashbackմարաթոն ակցիան: Ակցիայի շրջանակներում Բանկը և Mastercard վճարահաշվարկային համակարգը քարտապաններին հնարավորություն են ընձեռում, ակտիվ վճարելով  ՎՏԲ-Հայաստան Բանկի  Mastercard քարտերով առևտրային կետերում և ինտերնետ միջավայրում, կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել միավորները cashback-ի հետ: Ակցիայի պայմանները հետևյալն են․ ապրիլի 5-ից մինչև

«Դեռ չէր հաջողվել լիովին վերացնել արցախյան առաջին պատերազմի հետևանքները, իսկ հիմա դժվար կլինի ասել՝ ինչ կլինի». Նունե Գրիգորյանը՝ ականազերծման աշխատանքների մասին

Նունե Գրիգորյանը կարևորեց համայնքների բնակիչների իրազեկվածության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքները կապված ականազերծման աշխատանքների հետ:c

Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններին կմասնակցի որպես դաշինքի առաջնորդ

1998-2008թթ. Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունների դաշինքով: Այդ մասին Քոչարյանն ասել է ռուսական «Առաջին ալիքի» եթերում «Պոզներ» հաղորդման շրջանակում: Քոչարյանը, սակայն, չի հստակեցրել՝ ինչ կուսակցություններից բաղկացած կլինի դաշինքը: «Կմասնակցեմ որպես կուսակցությունների դաշինքի առաջնորդ. ամենայն հավանականությամբ, կլինի երկու կուսակցություն»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ թեև 10 տարի ղեկավարել է Հայաստանը,

Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Ապրիլի 4-ին և 5-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս օպերատիվ իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են

Ալիևը քննարկել է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրել է Լեռնային Ղարաբաղի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր ջրամբարներ կառուցել: Այդ մասին նա ասել է «Ադրբեջանի մելիորացիան և ջրային տնտեսությունը» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միկայիլովի հետ զրույցում: Նա նշել է, որ այժմ նոր հնարավորություններ են ստեղծվել բարելավել Աղդամի, Տերտերի, Բարդայի, Դրմբոնի շրջանների ջրամատակարարումը: Նա կարգադրել է ուսումնասիրել այդ շրջաններ

4-րդ զորամիավորումում անցկացվել է հավաք-խորհրդակցություն

4-րդ զորամիավորումում ապրիլի 5-ին անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ճշգրտվել են մարտական խնդիրներն ու պլանները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները և ծառայությունների պետերը ներկայացրել են տարբեր իրադրություններում պլանավորած գործողությունների, ստորաբաժանումների փոխգործակցության տարբերակները։ Ամփոփելով ներկայացված զեկույցներն ու առաջարկությունները, զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանը համապատասխան ցուցումներ է տվել ծառայությունների պետերին և ստորաբաժանումների հրամանատարներին։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ

Եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին. Արայիկ Հարությունյան

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի եզդի

«Սիրել թշնամուն՝ չի նշանակում հպատակվել, ստրկանալ, պարտադրված հնազանդությունը դա հպատակություն է, որը խորթ է քրիստոնյայի ոգուն». Արշակ սրբազանը՝ Թուրքիայի հետ «չթշնամանքի» մասին

Ամենադասական օրինակը, որ մեր քրիստոնեական եկեղեցու հայրերից մեկը բերել է, հետեւյալն է՝ սատանան մեր թշնամին է, արդյոք դա նշանակում է, որ սատանայի նկատմամբ սե՞ր պիտի ունենանք:

«Հայի և թուրքի միջև բարեկամություն հաստատել հնարավոր չէ՛». Աիդա Ներսիսյան

Ցեղասպանված մեր ժողովուրդը այս դաժան պատերազմից հետո էլ ոտքի կկանգնի, չկասկածեք, ԱՄՈԹԻ խարա՛նն է, որ չի ջնջվում: Այսօր դուք այդ խարանն եք դաջում մեր ճակատին: Թուրքը չի փոխվել ու չի փոխվելու երբեք, նա մեզ միշտ նայել է մորթողի՛ աչքերով: Թուրքի հետ բարեկամություն քարոզելը այլ բան չէ, քան՝ ցեղասպանության ուրացում, ինչը ՆԵՐՈՒՄ ՉՈՒՆԻ ոչ այսօր, ոչ՝ երբևէ:

Առաջնահերթություն տալ Նախիջևան-Երևան-Իջևան-Ղազախ երկաթգծի գործարկմանը, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել հարևան երկրների տնտեսական գերակայությունը ՀՀ նկատմամբ. «Գործարար կապերի խորհրդի» հայտարարությունը

Մինչև հստակ պարզաբանումներ չտրվեն տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ռիսկերի գնահատման և կառավարման առնչությամբ` անհրաժեշտ է դադարեցնել ապաշրջափակման գործընթացները և համապատասխան հաշվարկ-հիմնավորումներից հետո միայն վերսկսել աշխատանքները։

Հունվար-փետրվարին 212 օտարերկրյա քաղաքացիներ վաճառել են Հայաստանում ունեցած իրենց անշարժ գույքը

Մեր երկրում 1133 բնակարան, այդ թվում՝ բնակելի տուն, գրավ է դրված, որից 322-ը՝ մարզերում:

«Նրանց անունները հավերժորեն կքաջալերեն գալիք սերունդներին». Արայիկ Հարությունյանի անունից հետմահու պետական պարգեւ հանձնվեց ՊԲ զինծառայող Կարեն Բադոյանին

«Այո, մենք պարտք մնացինք մեր հերոսներին եւ այդ պարտքը պիտի հատուցենք մեր երկիրը կառուցելու եւ շենացնելու գնով»

Ադրբեջանական պատգամավորներ ու այլ գործիչներ ծայրահեղական վիրավորանք և ատելություն են տարածում Արման Թաթոյանի նկատմամբ

Արման Թաթոյանը հատուկ արձանագրում է, որ անկախ վիրավորանքի ու ատելության նշված արշավներից՝ շարունակելու է բարձրացնել Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող բոլոր հարցերը:

«Մաքսային ձևակերպումները կատարել են ակնհայտ ցածր արժեքներով». 2009-2017թթ. ՊԵԿ մի խումբ պաշտոնատար անձինք «կարգո» ընկերությունների հետ հանցավոր համաձայնության են եկել

Արդյունքում` հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և պետության օրինական շահերին պատճառվել է ծանր վնաս՝ ավելի քան 4 մլրդ 546 մլն ՀՀ դրամի չափով։

Եռաբլուրը, կաթողիկոսի եւ Արամ Սարգսյանի հանդիպումը եւ կառավարության արհեստական խոչընդոտը՝ մեռելոցին

Կաթողիկոսը, տեսնելով սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմի մոտ կանգնած եղբորը՝ Արամ Սարգսյանին, նրան ձայն տվեց: Մի քանի բառ փոխանակեցին, նա ողջություն հարցրեց եւ օրհնեց Արամ Սարգսյանին:

Ամենաշատ շրջանառվող թեզերից էր կոնֆլիկտի՝ ռազմական լուծում չունենալու վերաբերյալ պնդումը. ՀՀ դիվանագետների ակտիվությունը պատերազմի ընթացքում. ԻՔՄ

Մի շարք դեսպաններ ակտիվորեն աշխատել են մեդիայի հետ ու փորձել են իրենց հարցազրույցների միջոցով նպաստել ՀՀ արտաքին գործերի նախարարության ուղերձների տարածմանը։

«Կարելի է նախորդ օրից գիշերել Ծիծեռնակաբերդում»․ Աննա Մայիլյան

Յուրաքանչյուր վայրում այդ օրը պետք է լինի հիշատակի օր

«Համակարգը լուրջ ուշադրության և փոփոխությունների կարիք ունի». Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Հանդիպմանն անդրադարձ է եղել կառավարության հեղինակած և Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031