Օրվա լրահոսը
Այսօրվանից ազատում ենք Դեմիրճյան փողոցը․ «Հայրենիքի փրկության շարժում»
Մարտի 28-ին կայացած հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է պայքարի նոր փուլի մեկնարկի մասին։ Պայքարի հիմնական գործողություններն առաջիկա օրերին տեղափոխվելու են Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Արդեն հայտարարվել է մարզային հանդիպումների ու հանրահավաքների և դրանց վայրերի մասին։ Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը դադարել է կատարել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր
Մեզ համար խաղաղությունը բարձրագույն արժեք է, բայց չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ․ Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանական «խաղաղասիրական» ծրագրերը եղել են միջազգային հանրության համար նախատեսված շղարշ, բայց իրականում վարվել է Արցախի ու Հայաստանի բնակչության, ՀՀ քաղաքացու նկատմամբ ատելության ու թշնամանքի քաղաքականություն: Իրական պատրանք ապահովելու համար այդ ծրագրերին ներգրավվել են ինչ-որ փորձագետներ ու կոչել Track II Peacebuilding: Բայց այդ փորձագետները լցված են եղել նույնքան
«Իսկ կարո՞ղ է բռնակը մի քիչ անսամթ է իջեցրել». Պատերազմին մասնակցած հայրենադարձ կամավորականին դատում են՝ կառավարության դռան բռնակն իջեցնել-բարձրացնելու համար
Նոյեմբերի 9-ին կառավարության շենք մուտք գործելու գործով Հակոբ Բերբերյանին վերագրվում է այն, որ նա մեկ դրվագով բռնություն է գործադրել, մյուս դրվագով գույք է ոչնչացրել: Վարույթ իրականացնող մարմինը այդ բռնությունը դիտել է, որպես հոգեբանական բռնություն:
Վանաձորի բժշկական կենտրոնը կրկին ծառայում է Կովիդի բուժման համար
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով մարտի 25-ից Վանաձորի բժշկական կենտրոնը կրկին վերապրոֆիլավորվեց: Այս պահին հիվանդանոցի թերապեւտիկ բաժանմունքի մի մասը ծառայում է կորոնավիրուսային հիվանդության բուժման համար: 40 մահճակալ հզորությամբ բաժանմունքն այժմ ծանրաբեռնված է 100 տոկոսով: Մասնագետները հիվանդների վիճակը գնահատում են միջին ծանրությունից մինչեւ ծանր. «Քանի որ մենք բազմապրոֆիլ հիվանդանոց ենք, մեր գործառույթների մեջ մտնում է նաեւ մեկուսարանների
Խորհրդանշական ծառատունկ՝ «Հաղթանակ» զբոսայգում
Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը: Ակցիայի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և մի շարք այլ դեսպանների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկին: Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:
«Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք, շան հետ չի կարելի ընկերություն անել». Սասուն Միքայելյան
Մենք տարածքներ ենք կորցրել այն ժամանակ էլ, Մարտակերտն ենք տվել երկու անգամ, հետ ենք վերցրել, մենք երբեք չպետք է հուսահատվենք: Եղավ այն, ինչ եղավ, հասկանո՞ւմ եք, բայց մենք պետք է միշտ ազգովի համախմբված լինենք, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գանք: Մենք չպետք է հուսահատվենք ու թողնենք քմահաճույքին այս պետությունը, հետագայում ավելի մեծ պրոբլեմներ ունենանք:
«Չնայած բոլոր կիսահերքումներին՝ ՀՀ ներկայիս օկուպացիոն ռեժիմը համաձայնել է Սյունիքի վրայով միջանցք տրամադրել Թուրքիային և Ադրբեջանին»․ Վարուժան Գեղամյան
Թուրքագետ, ադրբեջանագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Մարտի 31-ին տեղի է ունեցել «Թյուրքական խորհրդի» (միավորում է Թուրքիային, Ադրբեջանին, Ղազախստանին, Ուզբեկստանին, Ղրղզստանին) հերթական գագաթնաժողովը։ Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շ. Միրզոևը, ում ելույթից առանձնացնենք այս հատվածը. «Մեզ համար ռազմավարական նշանակություն ունի մեր տարածաշրջանի տրանսպորտային-տարանցիկ պոտենցիալի բարձրացումը։ Կարևոր է Միջին Ասիայի միջոցով ապահովել ելք դեպի համաշխարհային
«Տպավորություն է, որ ՀՀ ԱԽՔ-ը առանձին հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների նոր ձեւաչափի մշակման գործին է լծվել»
«Իրատես լինենք՝ կոնկրետ այս պահին, Մեղրիով Ադրբեջանին միջանցք տրամադրել-չտրամադրելու հարցի լուծումը տրվելու է Կրեմլի կողմից». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: – «Եթե մենք գնում ենք ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն, ու մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- օրերս հայտարարել էր ՀՀ ԱԱԽ քարտուղար
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 54 նոր անուն
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 54 նոր անուն: Թադևոսյան Արամայիս Գեղամի, ծնվ. 2000թ. Հախինյան Արթուր Արկադիի, ծնվ. 2001թ. Հովհաննիսյան Երվանդ Արտյոմի, ծնվ. 1986թ. Ստեփանյան Արտակ Ալեքսանի, ծնվ. 2001թ. Անտոնյան Կարեն Բենիկի, ծնվ. 2000թ. Կամավորական Գալստյան Էդուարդ Մարտիկի, ծնվ. 1975թ. Աբրահամյան Վահագ Յուրայի, ծնվ. 2001թ. Իվանյան Սիմոն Մեխակի, ծնվ.
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով
«Վշտով գնաց Կոմանդոսը, Շուշիի կորուստը ծանր տարավ». Սասուն Միքայելյան
Քաղաքացիները, զինակից ընկերները ծափերով էին ճանապարհում փառապանծ Կոմանդոսին:
Ի՞նչ էր կատարվում դատական համակարգում, ի՞նչ դատեր էին ընթանում 2001թ. ապրիլի 1-15-ը
Ապրիլի 12-ին մահապատժի դատապարտվեցին Ցոլակ Մելքոնյանը, Արտակ Ալեքյանը եւ Գրիգոր Մադիլյանը, ովքեր 2000թ. հուլիսի 13-ին ալկոհոլ օգտագործած վիճակում ինքնաձիգերով, լքելով զորամասը, 8 մարդու էին սպանել, այդ թվում՝ 5 տարեկան մի երեխայի: Մեկ հոգու էլ ծանր մարմնական վնասվածք էին հասցրել: Այս գործով եւս 4-ը ստացել էին տարբեր պատժաչափեր… 2001թ. ապրիլի 3-ին՝ երեքշաբթի օրը, «Առավոտը» տեղեկացրեց, որ
Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում 2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է զգացվել
Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 13:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 09:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Շորժա քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը
Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին
Քրիստոսի hրաշափառ Հարության տոնի առթիվ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այսօր, բազմազան տագնապներով շրջապատված մեր ժողովրդի կյանքում մեր եկեղեցին, հավատարիմ իր սրբազան առաքելությանը, կոչված է Քրիստոսի հարության շնչով վերանորոգելու մեր կյանքը՝ աստվածաշնչյան ճշմարտությունների ու արժեքների կենսագործումը դարձնելով իր հիմնական սևեռակետը: Թող
«Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակներում ոչ միայն տեսաձայնագրվում են կոմպոզիտորի սիմֆոնիաները, այլեւ ոգեշնչված ստեղծվել են նոր երկեր
Թերթելով մեր պատմության էջերը, տեսնում ենք, որ ոչինչ՝ ոչ մի արհավիրք, համավարակ, ոչ մի պատերազմ ի զորու չէ կասեցնել մեր մշակութային կյանքի ընթացքը։ Տեսեք՝ Հայրենական մեծ պատերազմի հենց առաջին օրերին Երեւանում բացվեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, Ավետիք Իսահակյանն էլ հայտարարեց, թե ծիծաղի զենքով էլ պետք է պայքարենք անարգ թշնամու դեմ։ Վերադառնանք մեր
ՀՀ ԲԴԽ ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ
ՌԴ մայրաքաղաքում հյուրընկալված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակության ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում են ունեցել Մոսկվայի քաղաքային դատարանի գործընկերների հետ: Կողմերը քննարկել են էլեկտրոնային արդարադատության արդի խնդիրները: Ռուս մասնագետները հայ գործընկերներին ներկայացրել են Մոսկվայի քաղաքային դատարանի ֆունկցիոնալ կառավարման խնդիրները, կիսվել իրենց փորձով: Հատկապես կարևորվել է այնպիսի նպատակային ծրագրերի իրականացումը, որոնք վերաբերում են. – էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրմանը,
Երկրաշարժ է զգացվել Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում
Սույն թվականի ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Դաստակերտ քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը
Կոմանդոսի մասին
Մեռիր այնպէս, որ մահդ էլ ծառայի ՀԱՅՐԵՆԻՔԻԴ… Գարեգին Նժդեհ Այս խօսքերը մեր սիրելի հերոս Կոմանդոսի մասին են։ Իր մահը զգալի կորուստ էր ամբողջ Հայ ժողովրդի համար։ Մենք կորցրինք ոչ միայն մեծ հրամանատար, այլ նաեւ ճշմարտութեան համար պայքարող մի օրինակելի զինուորի։ Գեներալ Արկադի Տէր Թադեւոսեանը փառահեղ կեանք է ապրել։ Նա իր կենդանութեան օրոք Հայ ժողովրդի բացարձակ
Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների երկամյա ծրագիրը
Ապրիլի 3-ին, Մոսկվայում նախորդ օրը կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպեց Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ։ Նախարարներ Այվազյանը և Մուխրիդդինը մտքեր փոխանակեցին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ: Այդ համատեքստում զրուցակիցներն ընդգծեցին հայ-տաջիկական քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, մասնավորապես` բարձր մակարդակով շփումների ակտիվացման և
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
Ապրիլի 2-ին կատարվել է 68 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4742 քաղաքացու հետազոտություն, որից 622-ի
ՊԵԿ-ը նախաձեռնում է հանդիպում հանրային սննդի ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ
Հաշվի առնելով վերջին օրերին հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին հուզող խնդիրների վերաբերյալ հանրային հարթակում ծավալվող քննարկումները, մասնավորապես՝ Ռեստորանների հայկական միության բարձրաձայնած մտահոգությունները՝ Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում կազմակերպել ևս մեկ հանդիպում ոլորտի բոլոր ներկայացուցիչների հետ: Նկատի ունենալով, որ հանրային սննդի ոլորտում գործունություն իրականացնող տնտեսվարողների մոտ դեռևս առկա են ՊԵԿ-ի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների
Բանաստեղծի սիրո ու նվիրումի «քառուղին»
Հայրենի հողուջրի, սարուքարի նկատմամբ հավատարմության նրբաթելերից հյուսված Էս դարից ոչինչ ես չեմ հասկանում, Կիսատ են խոսում, հասկանում՝ լրիվ. Չեն խոսում հաճախ, բայց… հասկանում են, Էս դարից, մեկ է, բան չեմ հասկանում: …Աշխարհից հեռու մի վայրում, Արայի լեռան լանջին խաղաղ ու ներդաշնակ նրբերանգներով միաձուլված մի անանուն բնակատեղի կա: Բնակատեղի, որ ավելի շատ ամառանոց է եւ որտեղ
Հրաձգության հանրապետական մրցույթում ՊԵԿ աշխատակիցները գրանցել են լավագույն արդյունքները
ՊԵԿ-ը գրանցել է լավագույն արդյունքները պետական մարմինների աշխատակիցների միջև տեղի ունեցած հրաձգության հանրապետական մրցույթում։ Ե՛վ կանանց, և՛ տղամարդկանց թիմային պայքարում կոմիտեի աշխատակիցները նվաճել են առաջին հորիզոնականը։ Տղամարդկանց թիմային պայքարում ՊԵկ աշխատակիցները 150 հնարավորից վաստակել են 127 միավոր, իսկ կանանց թիմը՝ 123 միավոր։ Կանանց անհատական պայքարում ևս առաջին պատվավոր տեղը զբաղեցրել է կոմիտեի աշխատակից Անահիտ Ասատրյանը՝
Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը
Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում
Մեյն նահանգի Պորտլենդի քաղաքապետը չեղյալ է հայտարարել Խոջալուի հիշատակի օրվա հռչակագիրը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից․ ԱՀՀ
Մեյն նահանգի Պորտլենդի քաղաքապետ Քեթլին Սնայդերն ապրիլի 1-ին ամերիկահայ համայնքին ուղղված մի նամակում հայտարարեց, որ նա չեղյալ է հայտարարում Խոջալուի հիշատակի օրվա քաղաքապետի հռչակագիրը՝ հայտարարելով, որ «այս հռչակագիրը հանրային արձանագրությունից հեռացնելը բխում է քաղաքի լավագույն շահերից»,– հայտնեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Քաղաքապետ Սնայդերը ներողություն խնդրեց «այս հռչակագրի թողարկումից պատճառած ցավի ու վնասի համար»: Նա նաև
«Սեփական խորքերում լողալով ինքնաճանաչողության արվեստին տիրապետելը գերագույն նվաճում է»
Ասում է «Հետդ եմ» մոտիվացիոն գրքի հեղինակ Արփինե Գալստյանը Երեսնամյա Արփինե Գալստյանը գրող դառնալու մասին չի մտածել ու հիմա էլ չի մտածում։ Ընթերցանություն սիրում է, ինչպես ինքն է ասում` գրքերի աշխարհը, եթե լավ ու խորն ես մտնում, չես ուզում դուրս գալ, այլ ավելի ու ավելի ես խորանում։ «Հետդ եմ» մոտիվացիոն գիրքը Արփինեի առաջին հեղինակային գիրքն
Դպրոցների խորհուրդները դարձնենք մասնակցային, հաշվետու և թափանցիկ․ կոչ ծնողներին և մանկավարժներին
Ապրիլի մեկից ուժի մեջ մտավ ԿԳՄՍ նախարարի՝ մարտի 15-ին հաստատած 25-Ն որոշումը, ըստ որի՝ երեսնօրյա ժամկետում պետք է վերաձևավորվեն պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմինները՝ խորհուրդները։ Յուրաքանչյուր դպրոցի ծնողական և մանկավարժական խորհուրդ իր կազմից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է երկուական անդամ, ընդ որում, նույն անձը չի կարող առաջադրվել ավելի քան երկու անգամ։ Ծնողներին և մանկավարժներին
Ճարտարապետը՝ Կոնդի ծրագրի վերաբերյալ․ «Այս նախաձեռնության նպատակները առնվազն կասկածելի են»․ «Ժամանակ»
Այսօր հայտարարվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասի վերակենդանացման հայեցակարգի երկփուլ մրցույթը: Այս մասին տեղեկացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Հայտի գրանցման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է, իսկ մինչև հունիսի 10-ը պետք է ներկայացնել հայեցակարգը: Մրցույթը բաց է բոլոր անհատ ճարտարապետների և ճարտարապետական արվեստանոցների, խորհրդատվական ձեռնարկությունների, գիտական և հասարակական կազմակերպությունների, տարբեր կոնսորցիումների համար ողջ աշխարհից, որոնք ունեն պատմական
Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով ավելացել է․ «Ժողովուրդ»
Հայաստանը նախորդ տարվա ընթացքում արտահանել է 113 հազար 200 հատ ոչխար ու այծ, իսկ ներմուծել՝ 4 հազար 387 հատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավելի շատ թվով ոչխար արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Կատար: Ի դեպ, պաշտոնապես Հայաստանում ոչխարի գլխաքանակը 8.4 տոկոսով կամ 53 հազար 841-ով ավելացել է, այսինքն՝ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում
Մշակոյթը Հայաստանի եւ սփիւռքի համար գոյապահպանման առանցք է․ «Հայրենիք»
Անհատ թէ հաւաքականութիւն, ժողովուրդ եւ ազգ, կը բնորոշուինք մշակոյթով, որ ամբողջ մըն է, ճանաչողութեան, բարոյական կարգի, արուեստ-արհեստներու, օրէնքներու, սովորութիւններու, այն բոլորին՝ որ կը սորվինք ընկերութեան մէջ: Անոնք կը կաղապարեն մեր ինքնութիւնը: Չկայ ժողովուրդ որ մշակոյթ չունի, մշակոյթները տարբեր են ըստ աշխարհագրութեան, միջավայրի, հոլովոյթի պարտադրանքներուն: Զանազան աշխարհաքաղաքական ճնշում-նախաձարձակումներ կը խաթարեն մշակոյթներու ինքնուրոյնութիւնները: Այդ խաթարումները, պարտուած եւ


















































