Օրվա լրահոսը
«Իրականում եկեք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ՝ ամբողջ տարածաշրջանում հիմա ներկայիս դրությամբ ներդրումային դաշտի հետ խնդիր կա». էկոնոմիկայի փոխնախարար
Փոխնախարարն ասաց, որ Արցախում ներդրում անելու հարցում մեր հայրենակիցների շրջանում որոշակի հետաքրքրվածություն կա:
Արա Սաղաթելյան. Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Փաստինֆո
Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի
Ինչո՞ւ իշխանությունը վճռական չէ «Ընտրական օրենսգրքի» փոփոխության հարցում. ՀԱԿ ներկայացուցիչ Սամվել Աբրահամյանի մտավախությունները
ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը չի ուզում ասել, որ գործող իշխանությունը նպատակ ունի վարչական եւ ֆինանսական լծակներ կիրառելու առաջիկա արտահերթ ընտրություններում, բայց եթե ջանքեր չեն գործադրվում «Ընտրական օրենսգրքի» փոփոխության համար, ապա լուրջ հիմքեր են լինում կարծելու, որ իշխանությունը շատ լուրջ մտադրություն ունի այդ ամենն օգտագործելու:
«Եվ 1885 թվից հայությունը համարյա Հայաստանում չապրեց՝ միշտ եվրոպացոց գրկում»
Խորհրդային բանտերի երկարամյա բանտարկյալի, երգիծանքի համար դատապարված Լեռ Կամսարի 1962թ. անտիպ օրագրից հատվածները «Առավոտին» տրամադրել է թոռնուհին` Վանուհի Թովմասյանը: Երեքշաբթի 27- Ձեզ մոտ լույսերն ինչպե՞ս են վառվում, մեզ մոտ՝ անկանոն։ Մի բան գրում եմ վերջացնում, ուզում եմ սկզբից կարդալ, սխալներն ուղղել, մեկ էլ՝ հո՛պ, լույսը հանգում է, ինձ թողնելով անթափանց խավարում։ Այդ ժամանակ ասում եմ
Ամբողջ աշխարհը շարժվում է պատվաստման ճանապարհով, իսկ մեր առողջապահության նախարարությունը դեռ շարունակում է հանդես գալ դիմակ կրելու կոչերով. Էլինար Վարդանյան
Այն տեմպը, որ ընտրել է մեր կառավարությունը պատվաստման համար, Հայաստանին սպառնում է նոր աղետով և նոր մահերով։
ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանելու է չեզոքություն. Արտակ Դավթյան
Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։
«Ակնհայտ է, Նիկոլ Փաշինյանի դեմքով է ՔՊ-ն գնալու արտահերթ ընտրությունների». Բադասյան
Հարցին՝ կարծում եք կընտրե՞ն այս ամենից հետո՝ նախարարը հստակեցրեց՝ ո՞ր ամենից: Լրագրողները պարզաբանեցին՝ պատերազմի նման արդյունք ենք ունեցել, պարտության խորհրդանիշ է համարում Էդմոն Մարուքյանը Փաշինյանին՝ Բադասյանը արձագանքեց. «Մեր քաղաքացիները, կարծում եմ, իրենց որոշումը կկայացնեն ցանկացած պարագայում եւ մեր խնդիրն է քաղաքացիներին այդ հնարավորությունը տալ»:
«Ջանք չի խնայվի պահպանելու քրիստոնեական այս հոյակերտ տաճարը». «Բագարանի Շուշանավանքը» գիրքը բացահայտում է պատմական Բագարանի լռակյաց «պահապանին»
«Հայաստանում ռուսական սահմանապահների առաքելությունը ոչ միայն պետական սահմանների անվտանգության ապահովում է, այլև՝ սահմանային գոտում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանումը»
Հերթական գանգատը Ադրբեջանի դեմ
2017 թվականի հունիսի 2-ին Դուրնիսի Քամալ գիզի Ահմեդովան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ։ Խուլիգանության համար դատապարտված Ահմեդովան բողոքել է, որ չնայած իր պնդումներին, միջնորդություններին` հայրենի դատարանը մերժել է ուսումնասիրել հասանելի ապացույցը` տեսանյութը եւ դատարան հրավիրել իր՝ պաշտպանության կողմի վկաներին։ Դիմումատուի գանգատը համապատասխանում է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտմանը, արդար դատավարության իրավունքին: Սակայն
«Բանակը այսօրվանից ենթարկվում է Արտակ Դավթյանին». Ռուստամ Բադասյանը վստահեցնում է՝ երբ իրավունքի ուժով գործողություն է հետեւում, հայցով հնարավոր չէ կասեցնել
Թե ինչու է Օնիկ Գասպարյանը դեռ աշխատանքի գնում՝ նախարարն ասաց, որ ինքը տեղյակ չէ, մամուլում է կարդացել, որ գործի է գնում, բայց բանակը այսօրվանից ենթարկվելու է Արտակ Դավթյանին:
Լիահույս են, որ Նեո և Նովա հովազների հանդիպումը ստացվել է
2020թ․-ի տարեվերջին շատ կարևոր և հուսադրող իրադարձություն է տեղի ունեցել․ CWR տարածքում թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է հովազի նոր՝ մինչ այժմ չֆիքսված առանձնյակ, որը հավանաբար էգ է։
«Որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի ընտրություններն անցկացվեն հենց մաքուր համամասնական կուսակցական ցուցակներով». Ռուստամ Բադասյան
Նախարարը նշեց, որ քաղաքական ուժերը պետք է պատրաստ լինեն նոր Ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, ասում են՝ 6 ամիս է պետք նոր խաղի կանոններին հարմարվելու համար, բայց տեւական ժամանակ՝ արդեն գրեթե մեկ տարի է՝ քաղաքական ուժերը քննարկել են այդ հարցը ու դա անկանխատեսելի չէր ուժերի համար, քանի որ մեր Սահմանադրությունն էլ նշում է, որ մեր ընտրական համակարգը պետք է լինի համամասնական:
«The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները. Աննա Նաղդալյան
Զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։
«Արուս Ոսկանյանը տիֆից չի մահացել, դերասանուհուն սպանել են»
Հավաստիացնում է արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը Մատի մեկ սեղմումով լուսանկարչական ապարատի շնորհիվ ստացված յուրաքանչյուր կադր՝ անկախ որակից, հնարավոր է իր մեջ պարունակի մի ողջ պատմություն, հատկապես՝ երբ այն վերաբերում է որեւէ նշանավոր անհատականության։ Խոսքն այս դեպքում Չարենցի կողմից փառաբանված «Մելպոմենի չքնաղ դիցուհի», հայ թատրոնի մեծահռչակ դերասանուհի, ժողովրդական արտիստ Արուս Ոսկանյանի մասին է։
Արտակ Զաքարյան. Այդ օպերացիան հայկական զինուժի պատմության մեջ կմնա որպես կոպիտ սխալի և քաղաքական իշխանության քիթը խոթելու ճակատագրական հետևանք
Հարավային ուղղության վրա, արդեն նահանջող հայկական զորքին, ինչ-որ անհայտ ծագման նապոլեոններ (իրականում հայտնի), համոզում են, որպեսզի հակահարձակումով գրոհեն և հետ վերցնեն 2016թ. ապրիլյան պատերազմում կորցրած դիրքերը (հայտնի Վարազաթումբի ուղղություն)։
Հաստատեցին կանոնադրությունն ու ծրագիրը, ընտրեցին կուսակցության նախագահ. կայացավ «Ձայն» ազատական պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը
Մարտի 21-ին, հայկական տոմարով Արեգ ամսվա Արեգ օրը, կայացավ «Ձայն» ազատական պահպանողական կուսակցության հիմնադիր համագումարը։ Հիմնադիր համագումարի մասնակիցները հաստատեցին կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, ընտրեցին կուսակցության նախագահ, փոխնախագահ, վերահսկիչ հանձնաժողով և կառավարման խորհուրդ։ «Ձայն» ազատական պահպանողական կուսակցություն
Ինչո՞ւ նախարարները չեն եկել զեկուցելու, ի՞նչն է խնդիրը. Պարզվում է՝ ԱԳ նախարարը հեռախոսազանգերի համար Ազգային ժողով չի եկել
Մելքումյանը հարցրեց՝ մենք մի որոշ ժամանակ առաջ միացել ենք կրոնական մի կազմակերպության՝ ալյանսի, որը Չինաստանի հետ մեր հարաբերությունները ավելի պրոբլեմային է դարձնում: Պատերազմ եղավ՝ այդ կրոնական կազմակերպությունը ոչ մի հայտարարություն չարեց, որ մեր մշակութային արժեքների հետ վանդալիզմ է տեղի ունենում, ինչի՞ ենք միացել:
Հադրութի շրջանում նախատեսված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքը հետաձգվել է
Զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն:
Ավարտելով հոգևոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում՝ Տ. Հարություն քահանա Սեփանյանը ծառայության է կոչվել Կոտայքի թեմում
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Արժանապատիվ Տ. Հարություն քահանա Սեփանյանը, ավարտելով իր հոգևոր սպասավորությունը Արգենտինայի հայոց թեմում, ծառայության է կոչվել Կոտայքի թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 506 նոր դեպք, արձանագրվել է մահվան 12 դեպք
Ունենք 432 առողջացած
«Օրենքից բխող ամեն ինչ թույլատրելի է արգելոցի տարածքում». ՊՈԱԿ-ի տնօրեն
Արա Թարվերդյանը պարզաբանում է, թե ի՞նչ պայմաններով են արգելոցների տարածքներում կորպորատիվ կամ այլ միջոցառումներ արվում
Դատական օրենսգրքում և հարակից օրենքների նախագծերում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ֆեյսբուքյան գրառումը Նկատի ունենալով լայնորեն քննարկված Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում և հարակից օրենքների նախագծերում կատարված փոփոխությունները ու դրանց վերաբերյալ առկա բազմաթիվ մտահոգությունները՝ տեղեկացնեմ, որ Կառավարության և ԱԺ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում առաջին ընթերցումից հետո կատարվել են լայնածավալ փոփոխություններ։ ✅Հաշվի առնելով, որ այս հարցի շուրջ առկա են բազմաթիվ շահարկումներ՝ կցում
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը. կա երկու զոհ
Ուղևորները (Մ․ Բ․, ծնված 1986 թ., Ե․ Տ․, ծնված 1987 թ. և մեկ անձը չպարզված ուղևոր) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե․ Տ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր
«Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»
Շուշին եղել է, կա և կմնա Արցախի անբաժան մասը։
Արսեն Ջուլֆալակյան. Եթե «նախկիններն» այնքան ուժեղ են, որ չլինելով իշխանություն՝ կարողանում են իշխանությանը նման «խեղճ ու անճար» վիճակում պահել, ուրեմն ո՞ւմ է պետք այդպիսի ապիկար իշխանությունը
Նույնիսկ կենդանական աշխարհում թույլը չի կարող առաջնորդ ընտրվել։
Սմբատ Գոգյան. «Լավ, բա ես ձեր ինչների՞ն էի պետք։ Ինչո՞ւ կյանքիցս գողացաք այդ երկու տարիները»
Հավանաբար, սա ռեկորդ է ու առաջին դեպքն աշխարհում, քանի որ սովորաբար կա՛մ գիտական աստիճանը շնորհելուց հետո են ի հայտ գալիս արտագրության փաստերը, կա՛մ էլ բացահայտվում են այդ փաստերն ու գիտական աստիճանը չի շնորհվում։
«Քաղաքացու որոշում». Ընտրությունները կազմակերպողը ունի բոլոր հնարավորությունները և պարտավոր է ընդունել նոր ընտրական օրենսգիրքը
Միաժամանակ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը չի պատրաստվում ընկրկել վատ պայմանների առաջ և մեկուսացած սպասել արդար կանոնների հաստատմանը։ Մենք տրամադրված ենք մասնակցել ընտրություններին մեր բոլոր ուժերի գերլարումով՝ քանի դեռ Հայաստանում կառավարման հարցը վճռվում է քաղաքացու կամքով։
Չնայած վարչական դատարանի որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արտակ Դավթյանը իրավունքի ուժով նշանակված է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին
2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:
Հայաստանի 5 մարզերում ձյուն է տեղում. Սարավան-«Զանգեր» և Գորիս-Սիսիան հատվածներում բուք է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար)։ Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհահատվածը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։
Դավիթ Մաթեւոսյան. Հրաժարվեցինք «Հրանտ Մաթևոսյան կենտրոն»-ի կառուցման, կահավորման և գործարկման անարդյունավետ բանակցություններից»
2018-ից առ այսօր, չնայած մեր ԲՈԼՈՐ ջանքերին, առաջարկներին, պնդումների և հորդորներին, չնայած ժամանակ առ ժամանակ կայծկլտացող թվացյալ առաջխաղացումներին, որ ՀՀ կառավարության դիրքորոշումների և կարծիքների մեջ տրամաբանության մանանեխահատիկներ էին թվում, ոչինչ-ՈՉԻՆՉ-ՈՉԻՆՉ չի փոխվել և չի փոխվի:


















































