Օրվա լրահոսը

Օրվա ամենատխուր կադրը․ ՌԴ-ից Գյումրի ժամանած դատարկ ինքնաթիռն ու ՌԴ մեկնելու հերթը

Այսօր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ  քաղաքից Գյումրու «Շիրակ» օդանավակայան ժամանած ուղևորներից մեկը մեզ տեղեկացրեց, որ ինքնաթիռի մեջ եղել են ընդամենը երկու ուղևոր։ Մինչդեռ նույն «Շիրակ» օդանավակայանում Եկատերինբուրգ  մեկնելու հերթը վերջ չի ունեցել․ ուղևորը ֆիքսել է  ՌԴ-ի այդ քաղաք մեկնողների պատկերը։ Ի դեպ, այսօր չորս չվերթ է եղել, չորսում էլ գրեթե նույն վիճակը, մեկնողները՝ շատ, եկողները՝  հատուկենտ,

Կորտիզոլի օպտիմալ մակարդակը՝ սթրեսի կառավարման բանալի

Կորտիզոլը ստերոիդային բնույթի հորմոն է, որն արտադրվում է մակերիկամների կեղևային շերտի կողմից և կարգավորում է օրգանիզմի ֆունկցիաները սթրեսային իրավիճակներում և գլյուկոզի ցածր մակարդակների դեպքում։ Պատահական չէ, որ այն անվանում են «սթրեսի հորմոն», քանի որ արտադրվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ առաջանում է «խփելու կամ փախչելու» անհրաժեշտություն։ Շատերը կորտիզոլը վնասակար հորմոն են համարում, քանի որ

Սլավիկ Գալստյանը չներկայացավ բրոնզե պարգեւի համար գոտեմարտին

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, որը պետք այսօր երեկոյան բրոնզե պարգեւի համար գոտեմարտեր Տոկիոյի օլիմպիական վարկանիշային եվրոպական գոտու մրցաշարում, ինչպես ավելի վաղ իր թիմակից Արթուր Շահինյանը, չներկայացավ մրցագորգ: Հաղթանակը առանց պայքարի շնորհվեց նրա մրցակից, ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նոր Ընտրական օրենսգիրքը միտված է գործող իշխանության համար բարենպաստ և չհիմնավորված առավելություններ ստեղծելուն․ Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը Նոր Ընտրական օրենսգրքի ջատագովները իբրև փորձում են ավելի ժողովրդավարական դարձնել փաստաթուղթը, իսկ իրականում անում են ճիշտ հակառակը։ Դրա վառ վկայությունն է հետընտրական շրջանում կոալիցիաների կազմման հնարավորությունը։ Գործող օրենսգիրքը 6-օրյա ժամկետում հնարավորություն է տալիս արգելապատնեշը հաղթահարած ԲՈԼՈՐ ուժերին բանակցելու և խորհրդարանական

Մարինարա թանձրուկ՝ պաստաների եւ պիցցաների համար (տեսանյութ)

Մարինարա թանձրուկը, թերեւս, ամենատարածված իտալական սոուսներից է, այն ոչ միայն պաստաների (մակարոնեղենի) եւ պիցցաների կարեւորագույն «ընկերներից» է, այլեւ բազմաթիվ այլ սոուսների պատրաստման համար հիմք է հանդիսանում: Մարինարայի ծագման վերաբերյալ երկու տարբեր լեգենդ կա: Ըստ առաջինի՝ այն ստեղծվել է Նեապոլի գինետներում՝ որպես շատ արագ եւ շատ մատչելի սոուս՝ պաստաների հետ մատուցելու համար՝ նավաստիներին կերակրելու նպատակով: Մեկ

Արթուր Շահինյանը չներկայացավ սփոփիչ գոտեմարտին

Հունգարիայի մայրաքաղաքում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Հայաստանի հավաքականի անդամ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն էր ստացել, որտեղ հաջողության հասնելու դեպքում կպայքարեր բրոնզե պարգեւի համար: Սակայն նա չներկայացավ գոտեմարտին եւ հաղթանակը շնորհվեց թուրք մրցակցին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մենք պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ իշխանությունը փոխանցվում է նրանց, որոնք քաղաքացիների ավելի մեծ աջակցություն ունեն. Տիգրան Հակոբյան

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք պետք է համակերպվենք այն իրականության հետ, որ իշխանությունը փոխանցվում է նրանց, որոնք քաղաքացիների ավելի մեծ աջակցություն ունեն, այլ ոչ թե նրանց, որոնք ավելի խելացի են, կրթված, ազնիվ, արդար, օրինապաշտ, հայրենասեր․․․ Ես, անկեղծ ասած, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց դա այդպես է։ Ինչպես, օրինակ,

Հայաստանում մարդկանց անտարբերության պատճառով գուցե կորոնավիրուսային վարակի նոր ալիք լինի

Տենդենց կա, որ նորից վարակի ալիք կբարձրանա, քանի որ քաղաքացիների մեծ մասը դադարել է դիմակ կրել և չի պահպանում վիրուսի կանխարգելման հիմնական կանոնները։

Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին։ Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ, որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։ Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ

«Անթույլատրելի է որեւէ ոտնձգություն մեր հավատքի ու մեր դավանած արժեքների դեմ». Արթուր Խաչատրյանի հանդիպումը՝ կաթողիկոսի հետ

Կաթողիկոսի հետ հանդիպմանը Կամչատկայի հայ համայնքի ղեկավարն ընդգծել է. «Մենք իրավունք չունենք մեր նահատակված հերոսների վառ հիշատակը եւ նրանց նվիրական երազանքները մոռացության մատնենք: Մենք պետք է ուխտ անենք մեր սրտերում ու համախմբվենք՝ գործելու հանուն մեր հայրենիքի զարգացման ու մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի»:

Ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներն առանց հրթիռների գնելու մասին աղմկահարույց հայտարարությանը

Երեկ Արագածոտնի մարզում Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը Ռուսաստանից Սու-30 ՍՄ կործանիչներ է գնել առանց հրթիռների: Իսկ 2020 թ.-ի հուլիսի 3-ին հապարակել էր տեսանյութ և հայտարարել, որ «Սու-30 ՍՄ»-ները «մարտական խոցումով» առաջին վարժական թռիչքներն են իրականացրել՝ փորձարկելով երկինք-երկիր հրթիռներ՝ «գրոհային գործողության» համար: Ռուսական լրատվամիջոցները անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի այս աղմկահարույց հայտարարությանը:

10 պատճառ, թե ինչու են կարևոր անտառները

Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Առաջին անգամ նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Ձեզ ենք ներկայացնում 10

Լիբանանի նախագահն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին․ «Երկիր Մեդիա»

Լիբանանի նախագահ Միշել Աունն ընդունել է ադրբեջանական գերությունից ազատ արձակված Մարալ Նաջարյանին: Մարալ Նաջարյանն ասել է, որ գերեվարվել է Շուշիում իր ընտանիքի անդամի հետ։ Շնորհակալություն է հայտնել Միշել Աունին, ով միջամտել է իրեն գերությունից ազատելու հարցում։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 10-ին, մեկնել էր անձնական իրերը վերցնելու։ Մարալ Նաջարյանը վերադարձել է տուն մարտի 11-ին։ Հիշեցնենք, որ

Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Մաղավուզ, Վարնկաթաղ, Մեծ շեն և Մոխրաթաղ համայնքներ: Մաղավուզում երկրի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշաքարին, ծանոթացել մշակույթի տան վերականգնման աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ: Արայիկ Հարությունյանը նշել է, որ պետական քաղաքականության շրջանակներում ընթացիկ տարում մայրուղուց գյուղ տանող ճանապարհը կասֆալտապատվի, նախագծային աշխատանքներ

Կարմիր Շուկայի տարածքում հայտնաբերվել է 48-ամյա Վրեժ Պողոսյանի դին՝ հրկիզված վիճակում․ ԱՀ ոստիկանություն

ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում: Ինչպես նախապես հայտնել էինք, Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել: Դեպքի մանրամասները պարզելու

Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի պուրակին կապող գետնանցումը

Այսօր Մաշտոցի պողոտայում բացվել է Դիանա Աբգարի պուրակը Մաշտոցի (Մանուշյանի) պուրակին կապող գետնանցումը։ Կառուցապատումն արել է «Տաշիր» խումբը՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ Ստորգետնյա անցումը մատչելի է տեղաշարժման առանձնահատկություններ ունեցող անձանց համար, կա շարժասանդուղք, անվասայլակը տեղափոխող սարք։ Շնորհակալություն տնտեսվարողին՝ բարեխիղճ համագործակցության համար։ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Օնիկը գնաց հաղթանակի հետևից և Մոնթեաբերդն անառիկ պահեց

Խոհուն լռության մեջ է մնացել նրա հայացքը, աչքերի կանչը` կարոտի անափ ծփանքի եզրին… ու մի հարց է տալիս երկինքը, ինքն էլ պատասխանում. -Գիտե՞ք հերոսներն ինչպես են ննջում… Հերոսակա՛ն, այո, առանց մի խոսքի, ավելորդ շարժման, բայց հերոսական։ Պատմությանս հերոսը իր խիզախության մեջ բացառիկ էր, կերպարը` օրինակելի։ Օնիկ Հովսեփյանը ծնունդով Արցախի Մարտունի քաղաքից էր։ 1989 թվականի հունվարի

Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային կայունության, անվտանգության և մարդասիրական հարցերին

Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարար Արանչա Գոնսալես Լայայի հետ։ Արտգործնախարարները բարձր գնահատեցին հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման դինամիկան, մտքեր փոխանակեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։ Հեռախոսազրույցի ժամանակ մտքեր փոխանակվեցին նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգի մի շարք հարցերի, Արևելյան գործընկերության առաջիկա

«Ընթրիք հիմարի հետ». պրեմիերա՝ Վանաձորի թատրոնի բեմում

Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը թատերասերներին ընձեռում է նոր, հրաշալի կատակերգություն դիտելու հնարավորություն: Մարտի 26-ին և 27-ին հանդիսատեսի դատին կհանձնվի ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» կատակերգությունը: Բեմադրությունն ու նկարչական ձևավորումը Սարգիս Մանուկյանինն է, երաժշտական ձևավորումը կատարել է Արեն Օսիպյանը: Ս. Մանուկյանի խոսքով՝ կատակերգությունն ընտրել է որպես դեղահաբ, որպես հակադեպրեսանտ՝ ակնկալիքով, որ

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է. Արման Թաթոյան

Մարտի 21-ը Դաունի համախտանիշով մարդկանց` «արևների» միջազգային օրն է: Պետք է գնահատել հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր մարդու արժանապատվությունն ու ներուժը, թույլ չտալ որևէ մեկուսացում: Մենք պետք է փոքր տարիքից դաունի համախտանիշով երեխաներին սովորեցնենք ինքնուրույն կյանք վարելու հմտություններ, նրանց համար ապահովենք արժանապատիվ ապրելու պայմաններ, որպեսզի կյանքում չբախվեն խարանի ու խտրականության: Պետությունը պետք է լիարժեք կատարի իր պարտավորությունները

Զոհերի իմ լավ ծնողներ, դուք հարց չունե՞ք էս մարդուն․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ մահը փնթի վիճակագրություն է: Նիկոլը երեկ հայտարարեց, որ ունենք ընդամենը 3250 զոհ։ Մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ զոհերի թիվը արդեն 3577 է։ Մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ նոր գտնված եւ նույնականացված զոհերի թիվ հրապարակվեց։ Ընդ որում՝ մեկ օրում 79 նոր

Հունահռոմեականները օլիմպիական նոր ուղեգիր չնվաճեցին

Բուդապեշտում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարը, որն Հայաստանի ազգային հավաքականը մասնակցում է չորս մարզիկով: Ավաղ, նրանցից ոչ ոք Տոկիոյում 77 կգ քաշային Կարապետ Չալյանին եւ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին միանալու իրավունք չվաստակեց: Նախնական գոտեմարտերում հաջող մեկնարկելուց հետո տղաները հետագայում դուրս մնացին ուղեգրերի համար պայքարից: Միայն 67 կգ

«Կա հասարակության մի խավ, որն այդ թեզերի կարիքն ունի»․ քաղտեխնոլոգը՝ վարչապետի այցերի մասին

Փաստորեն, նա առաջ է տանելու այսպես կոչված խաղաղության թեզը, որ պատերազմն ավարտվել է, մենք պարտվել ենք եւ պետք է արդեն թշնամի չլինենք

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ․ ԱՆ

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ: 2021 թվականի մարտի 18-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է 181165 դեպք, որից՝ 9830-ը (5.4%) ստանում են բուժում, 167186 (92.3%) անձ առողջացել է, 3301 դեպքում արձանագրվել է մահվան ելք, մահաբերությունը կազմում է 1.8%: Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 7858 դեպք,

Ձերբակալություններ Գյումրիում․ նրանց թվում կին պաշտոնյա կա

Aravot.am-ին հասած տեղեկություններով, ձերբակալել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  Զբաղվածության պետական գործակալության Գյումրու զբաղվածության տարածքային կենտրոնի որոշ աշխատակիցների։  Ձերբակալվածների թվում կին պաշտոնյա կա։ Թե ո՞րն է պատճառը, այս մասին դեռ պաշտոնական հաղորդագրություն տարածված չէ, մեզ հաջողվեց ճշտել, որ ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից։ Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Մարտի 21-ի ցերեկը, 22-ին առանձին շրջաններում, 23-25-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 22-23-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մարտի 21-ի ցերեկը, 22-25-ը ժամանակ առ

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք

Մարտի 20-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:  Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3999 քաղաքացու հետազոտություն, որից 552-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

«Երբ Փաշինյանն ասում է, թե չգիտի՝ ո՞րն է թշնամանքի արմատը, ուրեմն՝ շատ վատ խորհրդականներ ունի»․ թուրքագետ

Հայաստանի եւ Թուրքիայի կամ Ադրբեջանի միջեւ թշնամանքի արմատները գնում են հենց Թուրքիա եւ Ադրբեջան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031