Օրվա լրահոսը
«Քոչարյանի նազիր-վեզիրների հրահանգներով քաղաքական գործերն արժանանում են նույն ճակատագրին»․ Բաբաջանյանը՝ Վարդազարյանին
Ռուբեն Վարդազարյանը նշեց՝ ձեր վիրավորական եւ սադրիչ արտահայտություններին չարձագանքելու քաղաքականություն եմ որդեգրել
Ucom-ն առաջարկում է նվերի 8 տարբերակ Մարտի 8-ին
Գարնանային տոներին ընդառաջ Ucom-ն առաջարկում է ձեռք բերել նվերների 8 տարբերակներից ցանկացածը։ Մտերիմներին պիտանի և օգտակար նվերների ցանկում են ձայնային սարքավորումները, էլեկտրական թեթև փոխադրամիջոցները, ակնթարթային ֆոտոխցիկները, խելացի ժամացույցները, ռոբոտ-փոշեկուլը, սմարթֆոնները, լիցքավորող սարքերն ու հեռախոսի պատյանները։ Առկա տեսականին հնարավոր է ձեռք բերել Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում՝ կանխիկ և ապառիկ տարբերակով։
Անհետ կորած ու գերի ընկած զինծառայողների ծնողները համոզված են՝ երկրում տեղի ունեցող անկայուն իրավիճակը խոչընդոտում է իրենց երեխաների վերադարձին
«Վանեցյանը թող ասի` այսքան գերի եմ բերել, այսքան ձայն եմ ուզում, մենք էլ կտանք, բայց քանի չի բերել, իշխանության համար մեր վերքի հետ չխաղա». Անհետ կորած եւ գերի ընկած զինծառայողների ծնողներ
Մետաքսե Հակոբյանը նշեց, որ ռուսերենը Արցախում որպես աշխատանքային լեզու ընդունելու առաջարկը կքննարկվի և հաշվի կառնվի Լեզվի մասին օրենքի վերջնական տարբերակը մշակելիս
ԱՀ ԿԳՍՄ նախարարության լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանն ողջունեց նման կենսական հարցի հանրայնացումը, ինչպես նաև հասարակության և շահագրգիռ անձանց ակտիվությունը և առաջարկեց ռուսերենին տալ ազգամիջյան հաղորդակցության լեզվի կարգավիճակ:
«Բանակը նախ Փաշինյանի կողքին է, դա ասեմ այն գլխից, 40 հոգին բանակը չի». Արմեն Խաչատրյան
Հարցին բանակը ո՞վ է՝ Վաղարշակ Հարությունյա՞նը՝ Արմեն Խաչատրյանը չպատասխանեց ու փակեց աշխատասենյակի դուռը:
«Հանքը օր առաջ պետք է բացվի, որպեսզի պետությունը ոտքի կանգնի». Ամուլսարի համայնքների բնակիչները բնապահպանական աղմուկը կեղծ օրակարգ են համարում
Ըստ բնակիչների՝ այդ պարագայում համայնքները չեն դատարկվի, մարդիկ աշխատանք ունենան, տնտեսությունը զարգանա:
«Միտումնավոր չեմ ծանոթացել գործի նյութերին»․ Վարդազարյանը՝ Արարատ Միրզոյանի վրա հարձակման դեպքի մասին
Ռուբեն Վարդազարյանը վերահաստատեց՝ մասնագիտական գնահատական հնչեցնելու իրավասություն չունի, որովհետեւ կանխակալ կարծիք չի կարող հայտնել:
Կճանաչի՞ արդյոք ԱՄՆ-ն Արցախի անկախությունը. հայ դպրոցականների ֆիլմը՝ ԱՄՆ մրցույթի մասնակից
Քվեարկեք հայ աշակերտուհիների պատրաստած ֆիլմի օգտին: ԱՄՆ նախագահին և ԱՄՆ-ին իրենց առաջադրած հրատապ խնդիրը Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն է:
Հայրենիքի փրկության շարժումը խիստ մտահոգիչ է համարում ՀՀ նախագահի դիրքորոշումը ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ
Ելնելով վերոգրյալից՝ Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները պահանջում են շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ:
«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող կուսակցության նախագահն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին
Թուրք կուսակցապետը Հայաստանն անվանել է «ահաբեկչական և խամաճիկ պետություն»
«Այո, օգտագործել եմ այդ բառակապակցությունը․ համակարգն ալեկոծված է այդ հարցադրմամբ»․ Վարդազարյանը՝ «վնգստացող դատավորների» մասին
Իմ կոչը տեղին էր եւ արդյունավետ։ Այսօր իմ կարծիքով դատարաններն աշխատում են առավել անկախ
«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» էլեկտրոնային ծրագրի ժամկետը երկարաձգվել է
Ծրագրում ընդգրկվել է վճարովի ծառայություն մատուցող 10-ը մասնավոր լաբորատորիա
Կարմիր շուկայով անցնող ճանապարհն ամբողջությամբ պատկանում է Արցախի Հանրապետությանը, և դրա կարգավիճակի փոփոխության հարց չի կարող քննարկվել. Լուսինե Ավանեսյան. Արցախպրես
Ամարասի անվտանգությունը ապահովում է Պաշտպանության բանակը, և վանքը միշտ բաց է բոլոր ուխտավորների համար:
«ՀՀ-ն կարող է Միացյալ նահանգների եւ ՆԱՏՕ-ի մեծ դաշնակիցը լինել». Արա Պապյան
Ազգային ժողովրդավարական բեւեռն այլընտրանք է առաջարկում
Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառման արդյունքում նախատեսվում է ԵՄ-ի կողմից աջակցություն՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակման ու անվտանգ ապագործարկման հարցում. ԻՔՄ
Համաձայնագիրը ենթադրում է ֆինանսական, տրանսպորտային, էներգետիկ և միջուկային անվտանգության ոլորտներում համագործակցության խորացում։
«Դատարանի ծանր վիճակը, ճանապարհները»․ ինչո՞ւ է Սյունիքի մարզի 1-ին ատյանի դատարանի նախագահը հրաժարվել թեկնածությունից
Պարոն Գրիգորյանը, ունենալով Սյունիքում աշխատելու բազմամյա փորձ, գտնում է, որ իր ներկայությունը դատարանում շատ ավելի կարեւոր է, քան վճռաբեկ դատարանում պաշտոնավարելը:
ՀՀ նախագահը և Էդմոն Մարուքյանը քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիները
արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչպես նաև սահմանադրական հնարավոր փոփոխություններին առնչվող հարցեր:
«Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման գործընթաց է սկսել»․ ԱԺ-ի՝ Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարությունը
Ադրբեջանը թաքցնում է իր հսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրական թիվը
Արմեն Գասպարյանը՝ Փրկարար ծառայության տնօրեն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 2 Մարտի 2021, 189 – Ա ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն։ Նիկոլ Փաշինյան
«Կարող է հրապարակը լեփ-լեցուն լցնել իշխանական լծակներով, բայց վստահ եմ՝ նրա կողքին մարդ չի մնա». Ռուբեն Հակոբյան
Ըստ Ռուբեն Հակոբյանի՝ կապ չունի, որ Հանրապետության հրապարակում հավաքվել էին 10, 20 հազար մարդիկ, միևնույն է, Նիկոլ Փաշինյանը մենակ էր:
Վրեժ Գաբրիելյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 2 Մարտի 2021, 188 – Ա ՎՐԵԺ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` Վրեժ Գաբրիելյանին ազատել Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյան
ՀՀ նախագահը որոշել է չստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը
Կոչ է անում բոլորին՝ նախագահի ինստիտուտը ծառայեցնելով որպես հարթակ, բանակցել առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:
«Եթե մարդն իր անձնական կամակատարությունների պատճառով պատրաստ է պետականություն վարի տա, կներեք ես այդ մարդուն բարոյապես չեմ հասկանում». Տարոն Սիմոնյան
«Մենք համաձայն ենք նաեւ, որ չենք առաջադրվի, որովհետեւ առաջնահերթ խնդիրն այն է, որ ԱԺ-ն լուծարվի: Բացի այդ, իրենք են ընտրող, իրենք վախենում էին, որ մե՞զ կընտրեն: Դա քաղաքական մանիպուլյացիա է»:
Հայ Դատի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ ԱՄՆ Կոնգրեսի առավել քան 100 անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Հայաստանին ու Արցախին. գործունեության ամփոփագիր
Բելգիայի հանձնախումբը հայ գերիների հարցը բարձրացրել է երկրի ֆեդերալ կառավարության առաջ
«Դուք ո՞նց եք կարծում, ինչ-որ մեկը ինձ հանձնարարե՞լ է հավաքին ներկա գտնվել». ՊԵԿ նախագահ
Հարցին՝ առաջ քննադատում էր Փաշինյանը, որ վարչական ռեսուրս են կիրառում հավաքների ժամանակ, հիմա ձեզ սա թույլատրելի՞ է՝ Էդվարդ Հովհաննիսյանը պատասխանեց, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը դա ասում էր, բռնի ուժով մարդկանց էին բերում, պետական ծառայողներին մասնակից էին դարձնում հանրահավաքներին, իսկ ինքը հավաքի գնացել է իր կամքով:
Բնակչությանը տարհանելու պարտականությունը ոչ պատշաճ կատարելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Նկատի ունենալով, որ պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից ԱՀ մի շարք համայնքներում սպանվել և գերեվարվել են քաղաքացիական անձինք, ուստի հիշյալ անձանց տարհանման պարտականության կատարման պատշաճությունը քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգելու համար ԱՀ ՄԻՊ կողմից դատախազություն ներկայացված փաստական տվյալների հիման վրա 01․03․2021թ․ ԱՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ
Արտահերթ ընտրությունների հարց ԲՀԿ-ն չի քննարկել․ Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է երկիրը պերմանենտ ցնցումների մեջ պահելու և քաղաքական օրակարգը խեղաթյուրելու համար, հասարակությանը շարունակում է պահել միմյանց հանդեպ թշնամանքի գեներացիայով և եթե այս իրավիճակը շատ արագ չհանգուցալուծվի, մենք կորցնելու ենք Հայաստանի պետականությունը։
ՀՀ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում. Էլինար Վարդանյան
Ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։
«Սեյրան Օհանյանը պետք է որ արդեն շատ շուտվանից տարբերություն տեսներ միտինգի եւ բանակ գնացողի մեջ». Ալեն Սիմոնյան
Խոսելով կիսանախագահական համակարգի անցնելու Փաշինյանի հայտարարության մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այն միություններում, որոնց մենք անդամակցում ենք, նախագահների հավաք է լինում. «Ժամանակը ցույց է տալիս, որ պրակտիկայում այս կառավարման համակարգը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում»:
Հարուցվել է քրեական գործ Սահմանադրական կարգը տապալելը հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով. Արցախի գլխավոր դատախազություն
ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով /Սահմանադրական կարգը տապալելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվելու է հիշյալ բաժնի քննիչներից ձևավորված քննչական խմբի կողմից:


















































