Օրվա լրահոսը
Դիլիջան քաղաքում նոր ղեկավար է նշանակվել. նա հերքում է, թե սեռը նշել է «արու»
Նշենք, որ սոցցանցերում փաստաթուղթ էր հրապարակվել, որտեղ նորանշանակ ղեկավարն իր անձնական տվյալների լրացման ձևաթղթում վրիպումներ էր թուլ տվել: Մասնավորապես սեռը նշելու հատվածում գրել էր՝ արու, իսկ մասնագիտության բաժինը ջնջումներով էր լրացրել:
Ռուբեն Վարդանյանը Հայաստանում իրավիճակի զարգացման երկու սցենար է տեսնում
Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել ռուսական RBK հեռուստաալիքին՝ պատմելով Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր պատկերացումների մասին և ներկայացնելով իրավիճակի զարգացման երկու սցենար: «Սա շատ վտանգավոր պահ է, երբ դու ընտրում ես ոչ թե ըստ դրական օրակարգի, այլ որովհետև՝ միայն թե սրանք կամ նրանք չլինեն: Ես հիմա չեմ ցանկանում գնահատական տալ, քանի որ Հայաստանի
«Թավշյա» արտաքին քաղաքականության հիմնասյուները․ տգիտություն, աճպարարություն և սուտ. Տիգրան Թորոսյան
Նախաբան 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքները, հետագա զարգացումների հետ կապված անորոշություններն ու չարագուշակ ենթադրությունները պահանջում են գնահատել 2018թ. իշխանափոխությունից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխություններն ու դրանց ազդեցությունն այդ պատերազմի արդյունքների և այդ ոլորտում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վրա: Որևէ ժամանակաշրջանում որևէ ոլորտում իրականացվող քաղաքականությունը գնահատելու համար անհրաժեշտ է
«Բախումների սցենարում պատասխանատվության ավելի մեծ ծանրությունը ընդդիմության վարքագծում է»
Երեկ հանրապետությունում քաղաքական իրավիճակը խիստ լարված էր. առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց, պահանջելով վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը սա որակեց ռազմական հեղաշրջման փորձ, որոշեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատել պաշտոնից, թեեւ ՀՀ նախագահը դեռ չի ստորագրել վարչապետի առաջակությունը։ Վարչապետը երեկ իր համակիրներին հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ընդդիմություննէլ իր համակիրներին էր հրավիրել Ազատության հրապարակ։ Ամեն
Հրավիրում եմ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի նախագահի նշված հայտարարության վրա․ ՀՀ ՄԻՊ
Երեկ՝ 2021 թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել է. «Մենք հակաահաբեկչական միջոցառում իրականացրեցինք և արդյունքում 60-ից ավելի ահաբեկիչ ձերբակալվեց: Նրանց հիմա անվանում են ռազմագերի: Մենք կարծում ենք, որ դա հարցի աղավաղում է, որովհետև պատերազմի ավարտից 20 օր հետո ռազմագերի չի կարող լինել: Մենք բոլոր ռազմագերիներին վերադարձրել ենք: Մենք նրանց վերադարձրել ենք նախքան իրենք մեզ մեր
Ատենախոսությունները կրկնակի փորձաքննություն նշանակելն արդեն իսկ կարգի խախտում է
Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության դեմ դատական գործընթացները չեն լուսաբանվում: Պատճառը դատավարական կողմերի մերժումներն են, իրենց գիտական աստիճանի վկայագիր տալու մասին որոշում կայացնել պարտավորեցնելու պահանջը համարում են անձնական տվյալ, գործարար, մասնագիտական համբավին առնչվող հարց: Սակայն ինքնին վեճը հետաքրքիր է, եւ ինչ-որ առումով կարող է ընդհանրական լինել շատ գիտնականների, դասախոսների, մտավորականների
Կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել ու դատապարտել Սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը․ ԱՀ ԱԺ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը Փետրվարի վերջին օրերին լրանում է հայ ժողովրդի նկատմամբ իրականացված հերթական ոճրագործության ՝ Սումգայիթյան ցեղասպանության 33-րդ տարին: Այդ ջարդերը լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության, մարդկության նկատմամբ կատարված հանցագործության իրավական ձևակերպմանը: Սումգայիթյան ջարդերը Խորհրդային Ադրբեջանի օրվա իշխանության և նրանց հովանավորող ուժերի կողմից
Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ և ազգաշեն վճիռ կկայացնի՝ չստորագրելով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը․ «Ժառանգություն»
Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Արմեն Սարգսյանին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը դիմում է Ձեզ, որպես Հայաստանի պետական և ազգային շահերով մտահոգ, բազմափորձ բարձրաստիճան պաշտոնյայի, Դուք արդեն հայտարարել եք Ձեր բարձր հանձնառության մասին՝ գործադրելու հետևողական ջանքեր հանրապետությունում ստեղծված խոր ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար: «Ժառանգությունը» բարձր է գնահատում փետրվարի 26-ի ձեր հանդիպումները, մասնավորապես ՀՀ գործող վարչապետի և կառավարության հրաժարականի
Հերոս Վրեժ Մարության. նա զոհվեց մեր զինվորներին հաց հասցնելիս
Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան գրառումը «Հերոս Վրեժ Մարության, նա զոհվեց մեր զինվորներին հաց հասցնելիս։ Բոլորը ճանաչեն պատերազմի օրերին զինվորներին սնունդ և զինամթերք հասցնող քաջ հային։ Վրեժ Մարության, ծնվել է 1970 թվականին, ապրել է Գորիսի շրջանի Տեղ գյուղում, նույն գյուղում էլ աշխատել է որպես վարորդ, գիշերները զինվորներին զենք է հասցրել, ցերեկը՝ սնունդ։ Հոկտեմբերի 11-ին հարազատները լուր են
Եթե հիմքն ամուր է, ապագան հուսադրող է
Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) Լոռու մարզային բաժանմունքի հիմնադիր, ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը 1970 թ.-ին բաժանմունքին կից ստեղծեց նաեւ դրամատիկական ստուդիան։ Կուրսի ղեկավար նշանակվեց «Դերասանի վարպետություն» դասավանդող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Ռաֆայելյանը: «Բեմական խոսք» էր դասավանդում ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը, իսկ «Թատրոնի պատմությունը»՝ Վ. Գրիգորյանը: Առաջին շրջանավարտների մի մասը դարձան հայտնի արտիստներ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Հայաստանում հանդարտության կոչ է արել
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Հայաստանում հանդարտության և պատասխանատվության կոչ է արել՝ նշելով, որ բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ: «Ես ուշադիր հետևում էի մեր անդամ երկիր Հայաստանում վերջին զարգացումներին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում: Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և լուծվեն խաղաղ ճանապարհով, ներառական բանակցային սեղանի
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթում իրականացված ոճրագործության զոհերի հիշատակին
1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում իրականացված հայերի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Նորատ Տեր-Գրիգորյանց. «Թշնամին, հետևելով բանակի և պետության հեղինակազրկմանը, անմիջապես կմտնի Հյուսիսային պողոտա՝ հաղթական երթով». «Փաստինֆո»
Հայաստանում բանակը հեղաշրջմամբ չի զբաղվում, կարծում եմ, որ ԳՇ պետը իր կարծիքն է հայտնել՝ բոլոր հրամանատարների անունից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Երևանում տիրող իրավիճակին։ Բանակի հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը նկատեց, որ մեր երկրների
Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի 33-ամյակի կապակցությամբ 33 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունների հրահրման և իրավապահ մարմինների ամենաթողության արդյունքում Սումգայիթ քաղաքում իրականացվեցին հայերի դեմ կանխավ ծրագրված զանգվածային ջարդեր: Սպանվեցին հարյուրավոր հայեր, այդ թվում՝ կանայք, երեխաներ և ծերեր, իսկ հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին: Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ իր պատմական
Երկրաշարժերը՝ Արտաշավանի Սբ. Թադեւոս առաքյալ եկեղեցում
Արտաշավանը Արագածոտնի հին բնակավայրերից է: Գյուղի հնագույն ու պատմական անվանումը Որդկան է, որը հիշատակվում է դեռեւս 13-րդ դարում Հովհաննավանքի արձանագրություններում: 1200թ. վիմագրում նշված է, որ Զաքարյանները ազատագրելով Արագածոտնը, Որդկան գյուղը նվիրաբերել են մեծահռչակ վանքին: Այն վերահաստատել են նաեւ Հովհաննավանքի 1258 եւ 1283 թթ. արձանագրություններում: Հետագայում, գյուղը մի քանի անգամ հիշատակում է 17-րդ դարի պատմիչ Զաքարիա
Իմքայլական պատգամավոր․ Ինչ-որ ուղղորդման, ինչ-որ քաղաքական խարդավանքների ազդեցությամբ է նաեւ այդ հայտարարությունն արվել․ «Հրապարակ»
Ազգային ժողովում երեկ արտահերթ նիստը տապալվեց իմքայլականների պատճառով։ Նրանք չէին ներկայացել նիստից առաջ հայտարարված ԱԺ խորհրդի նիստին, որ քննարկեն արտահերթի օրակարգում ռազմական դրության վերացման եւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը միտված հարցերն ընդգրկելը։ Նախորդ օրն էլ չէին ներկայացել՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի պատճառով։ Շենքում երեկ հիմնականում ընդդիմադիր պատգամավորներն էին եւ հատուկենտ իմքայլականներ, որոնցից մեկին՝ Ալեքսանդր Ավետիսյանին, հանդիպեցինք միջանցքում
ԱՄՆ դեսպանության հորդորը, ըստ էության, հարցադրում է՝ Հայաստանում կա՞ կառավարում․ «Ժամանակ»
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, որ հորդորում է Հայաստանի կառավարությանը ներկայացնել ամերիկյան արտադրության «Բոինգ-737» օդանավի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություն: Պատմությունը ծագեց օրերս, երբ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան գրառումով հայտնեց, թե առևանգվել է հայկական օդանավ, որը Տալինից պետք է մեկներ Միացյալ Էմիրություններ, սակայն շեղվել է և հանգրվանել Թեհրանում: ԱՄՆ դեսպանության
Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը համատեղ կաշխատեն գերիների վերադարձի ուղղությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին տեղեկացրել է վերջին ամիսներին ՄԻՊ աշխատակազմի կողմից կատարված աշխատանքների մասին: Նա մասնավորապես ներկայացրել է Հանրապետության սահմանամերձ մարզեր պաշտպանի և պաշտպանի գրասենյակի աշխատակիցների պարբերական այցերի ընթացքում արձանագրված խնդիրները՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանության մարմինների կողմից շարունակաբար և հետևողականորեն
«Գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ»․ «Փաստ»
Նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի: Ընդդիմությունը հայտարարեց բանակի կողքին լինելու մասին ու իր հրավիրած հանրահավաքից հետո վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում: Անդրադառնալով նախ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝
Հայրենիքի փրկութիւնը կը պահանջէ զիջում բոլորին կողմէ. Արամ Ա Վեհափառ Հայրապետ
Արամ Ա Վեհափառ Հայրապետի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին։ Երկրէն ներս տիրող քաոսային վիճակը հետզհետէ կը խորանայ։ Քաոսը աղբիւր է աննախատեսելի հետեւանքներու։ Զգո՜յշ… Հայրենիքի փրկութիւնը կը պահանջէ զիջում բոլորին կողմէ, ինչպէս նաեւ փոխադարձ հասկացողութիւն ու վստահութիւն։ Այս գիտակցութեամբ հարկ է գործել, կրնայ վաղը ո՜ւշ ըլլալ…
Փաստաբան․ «Վարչապետի հայտարարությունը՝ ռազմական հեղաշրջման մասին, առավել քան բավարար է, որ Գլխավոր դատախազությունը գոնե պրոցես սկսի»․ «Ժամանակ»
«Վարչապետը միանշանակ պնդել է, որ Գլխավոր շտաբի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Առերևույթ կա նման հայտարարություն։ Հետևաբար քննություն իրականացնելը պարտադիր է։ Կամ պետք է քրեական գործ հարուցել ու քննություն իրականացնել, կամ նյութեր նախապատրաստել ու հետո՝ բավարար հիմքերի պարագայում, քրեական գործ հարուցել ու պատշաճ քննություն իրականացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը։ Փաստաբանի խոսքով՝
Միշտ սատարել և այսօր էլ սատարում ենք Հայոց բանակին․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբ
Հաջակցություն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը ազատամարտիկների, այսօրվա նվիրյալ կամավորականների անունից հայտարարում է` լինելով Հայոց բանակի կազմավորման հիմքերում, միշտ սատարել և այսօր էլ սատարում ենք Հայոց բանակին, կանգնած ենք հայրենիքի և պետականության, նրա նվիրյալ գեներալների, սպաների ու զինվորների կողքին և թույլ չենք տա, որ ապաշնորհ, դավաճան
ՄԱԿ-ը պատրաստ է անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում. «Ամերիկայի ձայն»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը։ Խոսնակն իր խոսքում մասնավորապես նշել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անկախ միջգերատեսչական մարդասիրական առաքելություն տեղակայել Լեռնային Ղարաբաղում և հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Նա նշել է, որ իրենք այդ կապակցությամբ տեղեկացրել են բոլոր կողմերին: Մարդասիրական
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք, մահվան՝ 7 դեպք
Փետրվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171793 դեպք, որոնցից 163309-ն` առողջացած, 3190-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4481 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 724606 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 144 առողջացած և 7 մահվան դեպք:
Կոնստանտին Զատուլին․ «Պարոն Փաշինյանը պարզապես «պերսոնա գրատա» է Թուրքիայում»․ «Հրապարակ»
ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց ուղղեցինք՝ ինչո՞ւ է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հայաստանի ԶՈԻ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը համարում ռազմական հեղաշրջման փորձ, դատապարտում այն եւ իր աջակցությունը հայտնում Նիկոլ Փաշինյանին, իսկ ՌԴ-ն հայտարարում է, որ Հայաստանում
Հայաստան դեռ լրիւ կերպով չէ ըմբռնած հայկական սփիւռքի ռազմավարական նշանակութիւնը եւ ուժը․ «Հայրենիք»
Հայաստան ելքը անորոշ խռովայոյզ օրեր կ’ապրի: Անզօրութեամբ կը հետեւիմ, կը հետեւինք, երէկի, այսօրուան եւ վաղուան մասին մտածելու իրաւունքով: Ազգի համրանքի աւելի քան կէսը, որ պարտադրուած է ապրիլ հայրենիքէ դուրս, բնորոշուած է Սփիւռք եզրով: Այդքա՛ն: Կարծէք ազգի եւ հայրենիքի ճակատագրի տնօրինման մէջ Սփիւռքի դերը սահմանափակուած է բարեսիրութեամբ եւ զբօսաշրջութեամբ, չանհանգստացնող դեր՝ Հայաստանի ղեկավարութիւններուն համար, խիղճ հանդարտեցնող
Կապանում գիշերը ոչ մի միջադեպ չի գրանցվել․ շարժումը ապակուսակցական է (ֆոտոշարք)
Բողոքի ակցիան անժամկետ է, պայքարը՝ վերջնական
Երկիրը պէտք է զերծ պահուի ներքին բախումներէ․ «Հայրենիք»
Հայաստանի քաղաքական բեմին վրայ Հինգշաբթի, 25 Փետրուարին արձանագրուեցաւ զգայացունց իրադարձութիւն մը, որ աննախընթաց է ո՛չ միայն 9 Նոյեմբերի համաձայնագիրէն ասդին, այլ նաեւ նոյնինքն վերանկախացած մեր հայրենիքի պատմութեան մէջ: Բանակի սպայակոյտը պաշտօնական յայտարարութեամբ մը միացաւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաժարականը պահանջող շարժումին, միաժամանակ իշխանութիւնը զգուշացնելով դիմելէ վտանգաւոր քայլերու: Բանակին քայլը առ նուազն երեք ամիս ուշացած է, բայց
Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վանաձոր-Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային
Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել որպես այդպիսին․ «Հայաստանի Հանրապետություն»
33 տարի առաջ այս օրը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայ ազգաբնակչության ջարդերն ու զանգվածային տեղահանությունը, որոնք կազմակերպված էին պետական մակարդակով ադրբեջանական իշխանությունների կողմից։ Սումգայիթում ապրող հայերի կոտորածը Ադրբեջանի առաջին պատասխանն էր խաղաղ ճանապարհով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանն ուղղված քայլերին։ Սումգայիթում տեղի ունեցածը համապատասխանում է «ցեղասպանություն» եզրույթին, սակայն առայսօր անգամ ՀՀ-ի կողմից այն չի որակվել


















































