Օրվա լրահոսը

Արցախի ՄԻՊ-ը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը: ԵՕԻ Գլխավոր

Վազգեն Մանուկյան․«Ես համոզված եմ, որ բանակը ոտքի կկանգնի, եթե չկանգնի, մենք պետք է կանգնացնենք»

Վազգեն Մանուկյանն այսօր հանրահավաքին ասաց, որ առաջիկա մի քանի օրը վճռական են լինելու

Բեռնար Քուշները Հայաստանում է. «Իրական բարեկամները դժվարության պահին են ճանաչվում». Արմեն Սարգսյանը՝ Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարարին

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշներին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր Բեռնար Քուշների գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը: Բեռնար Քուշները Հայաստան է ժամանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հրավերով և այցելել է նաև Արցախ:

Արթուր Վանեցյանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպման մասին

Ինչ է խոստացել Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին

Հայաստանի Մտավորականների ֆորումը ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը

Հայաստանի վերջին հարյուրամյա պատմության մեջ այսօրվա իրավիճակը իր բովանդակությամբ, ծավալներով և հետևանքներով կրկնում է 1918-1921թթ․ ազգային բոլոր անկումները և տխուր սովորույթը՝ Հայրենիքից տարածքներ զիջել թշնամուն։ 1921թ․ մարտի 16 -ին Մոսկվայում կնքված բոլշևիկյան Ռուսաստան -Թուրքիա պայմանագրով թշնամուն հանձնվեց 30 հազար քառ․կմ տարածք, իսկ կովբյուրոյի 1921թ․ հուլիսի 5-ի որոշումով Լեռնային Ղարաբաղը մտցվեց Սովետական Ադրբեջանի կազմի մեջ։ Այսօր

Գոռ Հակոբյան․ Կոնֆլիկտի շուտափույթ լուծման համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա

Գոռ Հակոբյանը համարում է, որ ճգնաժամը կարելի է լուծել միայն արտահերթ ընտրություններ անցկացնելով

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և ընդդիմադիր ուժերին՝ նպաստել համերաշխության հաստատմանը և խնդիրների հանգուցալուծումը փնտրել միմիայն համազգային ներուժի համախմբման մեջ՝ հեռու պահելով ժողովրդին հնարավոր բախումներից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում անդրադարձ կատարելով արցախյան պատերազմին, Հայաստանի ու Արցախի առջև ծառացած հետպատերազմյան ներքին և արտաքին մարտահրավերներին, նաև համակողմանիորեն քննարկելով հայրենիքում տեղ գտնող զարգացումները, մասնավորապես փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի հրամանատարության հայտարարության և ՀՀ վարչապետի արձագանքի առիթով ստեղծված դժվարին կացությունը՝ մեր խորը մտահոգությունն ենք արտահայտում՝ – պատերազմի հետևանքով

«Ես փառք տվեցի Աստծուն, որ չլուծարեց Գլխավոր շտաբը». Ալբերտ Բաղդասարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Ալբերտ Բաղդասարյանի համար զարմանալի է՝ փոխանակ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, մյուս բոլոր ձախողումներից հետո Նիկոլ Փաշինյանը մտածի, լավ, մեղքն իմ մեջ է, ասում է՝ սրան աշխատանքից հանենք, նրան հանենք:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ԵՄ շրջանակներում հաստատված համագործակցության շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարարի հետ Փետրվարի 26-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին պատմական բարեկամության և բազմաթիվ մշակութային առնչությունների վրա հիմնված հայ-բուլղարական հարաբերությունները: Անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, և ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ քայլեր ձեռնարկելու

Բաղրամյան պողոտայում ցուցադրվեց «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումը

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում, որտեղ ընթանում է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, ներկայացվեց  «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացման ցուցադրությունը, որի բեմադրիչը Նարեկ Մալյանն է։ Հիշեցնենք, Ռումինայի նախկին նախագահ, բռնապետ Նիկալա Չաուշեսկուն եւ նրա կինը դատապարտվել են  մահապատժի, նրանց գնդակահարել են բարձրաստիճան զինվորականները։ Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի հայտարարությունը Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի

Հայհոյել է, հարվածել դեմքին. «Իմ քայլի» պատգամավորը` ցուցարարի հետ միջադեպի մասին

Երբ փորձեցի մարդկային տեսանկյունից կարգի հրավիրել, նա էլ ավելի սկսեց հայհոյել

Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Դա քաղաքագիտորեն տգետ գնահատական է». Ժիրայր Սեֆիլյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ ռազմական հեղաշրջման փորձ որակման մասին

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ եթե քաղաքական իշխանությունը դավաճանում է ժողովրդին, հայրենիքը, ապա ժողովուրդն ու բանակը, անշուշտ, պիտի միջամտեն:

Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Լենա Նանուշյանը և ՌԴ դեսպանն անդրադարձել են ՌԴ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին, ընդլայնման  հնարավորություններին

Լենա Նանուշյանը բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանին պարբերաբար տրամադրվող աջակցությունը, հատկապես` ՁԻԱՀ/ՄԻԱՎ-ի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում

Մանթաշյանցն ու Արամյանցն էլ անհետ կորել են

Հայտնի գործարարների քանդակներն արդեն որքան ժամանակ է՝ «Հայ բարերարների ճեմուղուց» անհետացել են եւ որեւէ իրավասու մարմին չկա, որը տեղյակ կլինի թե գործարարների կիսանդրիներն ուր են:

Արցախի ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով

Ժամը 15:00-ին շարունակված նիստում կրկին քվորում չկար, ներկա էին 12, բացակա՝ 21 պատգամավոր: Հայտարարվեց, որ օրակարգում տեղ գտած հարցերը նախաձեռնության հեղինակների առաջարկով կքննարկվեն այլ ժամանակահատվածում:

FashionDrug ապրանքանիշի միջազգային հաղթարշավը

Կամ նրբագեղություն՝ Made in Armenia պիտակով.

ԵՊՀ-ում մարտի 15-ից դասերը կիրականացվեն լսարանային պայմաններում

Բացի դրանից՝ մարտի 15-ից ԵՊՀ կառուցվածքային բոլոր ստորաբաժանումները գործելու են համաձայն ներքին կարգապահական կանոններով սահմանված աշխատաժամանակի ռեժիմի:

ՀՀ նախագահը հանդիպել է Լիլիթ Մակունցի, էդմոն Մարուքյանի և Արման Աբովյանի հետ

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի շուրջ: Քննարկվել են լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներին վերաբերող հարցեր:

Անպատասխանատվությունը և ստախոսությունը ո՛չ ոքի երկարաժամկետ հատվածում դեռ օգուտ չեն բերել, վնասներ՝ որքան ասես. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Ալիևի հայտարարություններին

Պետք է նկատել, որ նա իր հայաստանյան ներկայիս գործընկերոջից ետ չի մնում անամոթաբար ու անպատասխանատու ձևով ստելու գործում:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Հայաստանին երկխոսության կոչ է արել

Դղիենը նշել է, որ «հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի»:

Ու՞մ են պատկանում Կապանի չգործող փակված հանքերը

Ուրբաթ առավոտ, Սյունիքի մարզկենտրոնի Գործարանային փողոցը ողողվել էր ջրով

Արարատ Միրզոյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են հայ ռազմագերիների եւ այլ գերեվարված անձանց հայրենիք վերադարձի խնդիրը

Հեռախոսազրույցի ընթացքում նաեւ մտքեր են փոխանակվել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասին

Հռիփսիմե Առաքելյան. «Ինչ արվում է բանակի հետ վերջին երեք տարում՝ շարքային սրիկայություն է»

Բանակը քաղաքական գործընթացներին չի խառնվում: Բանակը պաշտպանում է հայ ժողովրդին, հայոց պետականությունը, մեր ու մեր երկրի անվտանգությունը: Հիմա խնդիրը մեր անվտանգության իրավունքն է, որի պաշտպանը հենց հայոց բանակն է:

«Իսկ դո՞ւք ինչու եք հասցրել նրան, որ Լեւոն Արոնյանը հեռանում է». սպորտի նախարարի ուշագրավ արձագանքը շախմատիստի հայտարարությանը

Ավելին՝ նախարարն ասաց, որ դա «սպորտսմենի իրավունքն է, որոշել է գնալ». «ԿԳՄՍ նախարարության մեղքը չեմ համարում: Շատ ցավում եմ, որ նման որոշում է կայացրել, շատ բարձր եմ գնահատում իր շախմատային նվաճումները, հպարտացել ենք իր նվաճումներով, ներկայացրել է Հայաստանը: Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել: Ուրախ կլինեմ, որ վերանայի իր որոշումը»: Նախարարը համարում է, որ չկա մի պաշտոնական պարտականություն, պարտավորություն Արոնյանի նկատմամբ, որ նախարարությունը չի կատարել:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

«Նրանք մի մազից են կախված, և դա Կրեմլից է աճել». Տիգրան Խզմալյանը՝ իշխանական և ընդդիմադիր ուժերի մասին

Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ կառավարական ուժերն ու ընդդիմադիրները հակաժողովրդական ուժեր:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031