Օրվա լրահոսը

«Որևէ մեկը չի կարող բացառել, որ Բաքվի բռնապետը, ստանալով աջակցություն Թուրքիայից, չի գնա սադրանքների ռուս խաղաղապահների դեմ». Վարդան Ոսկանյան

Իսկ այդ պարագայում կարող է բացվել նաև մեր ռևանշի, որը ես այսուհետ անվանելու եմ հայկական վերանվաճում, իրական հնարավորություն, և որին պետք է պատրաստվել հենց այս պահից

«Դու դեռ հեռու խրամատն ես տեսնում, բա որ գյուղամիջով դեպի Շուշի գնացող թուրքի շարասյունը տեսնես». Սենոր Հասրաթյանի գրառումը

Այս խոսքերը լսելուց, ինքնամոռաց մտածեցի ծառայությունից ազատվելու զեկուցագիր գրելու մասին, բայց հետո հիշեցի, որ արդեն հինգ ամսից ավելի է, ինչ ես պահեստազորային եմ…

«Այսօր կյանքը ղեկավարվում է պատերազմով, թշնամանքով և շատ կործանարար երևույթներով». Հռոմի Պապն իր ուղերձում խաղաղության կոչ է արել. «Ամերիկայի ձայն»

«Ցավալի իրադարձությունները, որոնք նշանավորեցին մարդկության ճանապարհը վերջին մեկ տարվա ընթացքում, հատկապես համաճարակը, մեզ սովորեցրին, թե որքան անհրաժեշտ է հետաքրքրվել ուրիշների խնդիրներով»

Էս մարդիկ էլ չկան, բայց բարեբախտաբար կան իրենց գրքերը, ֆիլմերը, նյութերը, որոնք մենք պետք է շարունակենք ուսումնասիրել. Վահրամ Միրաքյան

Սիրելի պատմաբաններ, հուշարձանագետներ, ազգագրագետներ… ստեղծեք ձեր միությունները, միայն էդպես կարելի է ուժեղ երկիր կառուցել

«Ադրբեջանը մշակութային հուշարձանների ոչնչացմամբ տարածքներ է լեգիտիմացնում». Արցախի ԿԳՄՍ նախարար

Ես առանձնապես սպասելիքներ չունեմ միջազգային հանրությունից

«Ես իմ ձեռով էի քաղում կանաչին․ հիմա էլ ո՞նց գնամ՝ էդ տարածքները տվին թուրքին»․ 63-ամյա կնոջ տնային բիզնեսն է վտանգված

Տոնական այս օրերին, ի զարմանս տիկին Ասյայի, ժենգյալով հացի պահանջարկ կա

Այս սերունդը լավ գիտի խաղաղության արժեքը

Եռաբլուր։ Ցավ, դառնացած իրականության հետ ապրող թաց աչքեր։ Այստեղ անգամ երեխաներն են գալիս` իրենց ծնողների հետ, խոնարհվելու մեծ եղբայրների հիշատակի առաջ։ -Մամա, Յուրին ո՞ւր ա․․․,-երեխան հարցնում է մորը։ -Յուրի՞ն․․․ էստեղ էր․․․ որտե՞ղ ա… Յուրի՛… «Դառնացած սրտով անցնում էինք շիրիմից շիրիմ, ու չէինք էլ նկատել, որ Յուրին չկա։ Գլուխդ կորցնում ես, երբ չգիտես՝ այդքան մարդաշատ վայրում

Երեկ կատարվել է 540 թեստավորում, հաստատվել՝ կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք

Հունվարի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159798 դեպք, որոնցից 143640-ն` առողջացած, 2836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12635 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 596416 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 540 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 60 նոր դեպք: Ունենք 285 առողջացած և 8 մահվան դեպք:

ԱՀԿ-ն իրավունք է տվել Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը․ «Ամերիկայի ձայն»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) իրավունք է տվել Pfizer-ի և BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործմանը: Այն համապատասխանում է անվտանգության և արդյունավետության անհրաժեշտ չափանիշներին: Դրա օգտագործման առավելությունները գերազանցում են հավանական վտանգները, հայտնում է ԱՀԿ-ն: Կառույցը տալիս է արտոնություն համաճարակների դեմ պայքարելու համար անհրաժեշտ դեղամիջոցներին, որոնց թեստերի արդյունքները դեռևս վերջնական չեն: Դրանից հետո աշխարհի երկրները կարող են արագացնել ներքին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ բաց։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի

«Երբ ինչ-որ լուրջ ասելիք եմ ունենում, երաժշտությունն ու բառերն այցի են գալիս». երգահան

Վերջին շրջանում համացանցում լայն տարածում գտավ համշենական «Մելուսես» ռոք խմբի «Գարմի» սիրերգը երգահան, հեղինակ-կատարող, ստեղծագործող Գայանե Թադևոսյանի կատարմամբ։ Նա սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, իսկ ԵՊՀ-ի Մշակույթի կենտրոնում եղել է մեներգչուհի։ Մասնակցել է բազմաթիվ գրական ու երաժշտական մրցույթների, արձակ ու չափածո ստեղծագործություններն էլ հրատարակվել են նաև առանձին գրքով: Գայանեն սիրով պատասխանեց մեր հարցերին: –

Արման Թաթոյան. «Ադրբեջանի նախագահի հայտարարությունը ուղիղ հակասում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջին»

Առանց այն էլ ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ դրանց դադարից հետո Ադրբեջանի իշխանություններն անընդհատ խախտել են մարդու իրավունքների միջազգային պահանջները, մարդասիրական պայմանավորվածությունները. արհեստական ձգձգվում է գերիների վերադարձը, չի հայտնվում նրանց իրական թիվը, այդ ողջ ընթացքում շարունակվել է նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը, այդ մասին վկայող տեսանյութերի նպատակային հրապարակումը, խոչընդտվում է զոհվածների մարմինների փոխանակումը ու այլն:

«Իմ քայլի» նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը՝ Եռաբլուրում. «Այստեղ մտածելու տեղ է»

ԱԺ արդեն անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանն այսօր Եռաբլուրում էր: Նա հուզված էր: Նկատվում էր, որ արցունքը խեղդում է: Aravot.am-ը նրան խնդրեց կիսվել զգացումներով ու մտքերով: «Ես այստեղ չեմ ուզում խոսել, այստեղ մտածելու տեղ է»,-պատասխանեց պատգամավորը: Գոռ Գեւորգյանը նոյեմբերի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունից հետո իր ՖԲ էջում կատարել էր հետեւյալ գրառումը. «Այս

ԵՄ Խորհրդի նախագահությունը կես տարով փոխանցվեց Պորտուգալիային

Հունվարի մեկից Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը Գերմանիայից կես տարով փոխանցվել է Պորտուգալիային: Ինչպես հաղորդում են միջազգային լրատվականները՝ Պորտուգալիան հուլիսի 1-ից նախագահությունը կփոխանցի Սլովենիային: ԵՄ Խորհրդում սա Պորտուգալիայի արդեն չորրորդ նախագահությունն է, որն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով: Նախատեսվում է, որ հունվարի 5-ին Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Լիսաբոն, որտեղ կներկայացվի ԵՄ Խորհրդում երկրի նախագահության ծրագիրը:

«Ես Աստծուց արդար դատաստան եմ խնդրում բոլոր նրանց համար, ովքեր այս ամենի հեղինակ դարձան». քաղաքացի

Երեկ գիշերվանից մարդկանց հոսքը չի դադարում Եռաբլուր: Շատերը, որոնք անգամ, բարեբախտաբար, ընտանիքի անդամի կորուստ չունեն, իրենց պարտքն են համարում նոր տարում առաջինն այցելել մեր հերոս զինվորների, կամավորների ու աշխարհազորայինների շիրիմներին: «Էս ո՞ւմ տուն ենք եկել»,- հարցրեց մի մանուկ ծնողներին: «Զինվորների տուն, բալիկս»,- պատասխանեց մայրը: Լիաննա Կարապետյանը Եռաբլուրում արցունքն աչքերին հատիկ-հատիկ կանգնում էր թարմ շիրիմների առջեւ

Գրոզնիում ոստիկանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը

Դեկտեմբերի 28-ին Չեչնիայում ոստիկանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Ինչպես հաղորդել է «Ռոյթերզ» գործակալությունը` հարձակմանը մասնակցությունը փաստող ապացույցներ ահաբեկչական խմբավորումը չի ներկայացրել։ Միջադեպը տեղի է ունեցել Գրոզնիում: Ըստ պաշտոնական վարկածի` Հասան և Հուսեյն Թիմուրզիև եղբայրները դանակով հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա` փորձելով վերցնել նրանց ամրացված զենքը։ Հարձակման ընթացքում սպանվել է մեկ ոստիկան,

Ապագան ավելի լավը պետք է դարձնենք՝ ամուր ձեռքերով, միասնական ջանքով․ Արտակ Բեգլարյան

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը «ֆեյսբուք»-ի իր էջում գրում է. «Անհետ կորածների հարազատների հետ Վերածննդի հրապարակից մեկնարկած երթով փակեցինք չարաբաստիկ 2020 թվականը և մուտք գործեցինք 2021 թվական Ստեփանակերտի Մայր տաճարում Պարգև Սրբազանի ձեռամբ մատուցված պատարագով՝ նվիրված զոհվածների հիշատակին: Եթե իմանայի, որ մաղթանքներս կկատարվեն, չեք պատկերացնում, թե ինչեր կմաղթեի բոլորիդ: Պարզապես իմացեք, որ որքան թույլ

Շտապ օգնության բուժակ. «Ամեն օր որդեկորույս մայրերի վիշտը տեսնելն անտանելի է» (ֆոտոշարք)

Արցախյան երկրորդ պատերազմի հենց առաջին օրերից Եռաբլուրում ամեն օր տասնյակից ավելի  հուղարկավորություններ են կատարվում: Դա շարունակվում է նաեւ այսօր, ու վերջը դեռ չի երեւում: Շտապ օգնության բրիգադներն ամեն օր այստեղ հերթապահություն են իրականացնում: Յոթերորդ ենթակայանից հերթապահող բուժակ  Նարեկ Զախարյանն Aravot.am-ին ասաց, որ Ամանորի առաջին օրը թաղումներ նախատեսված չեն: Այսօր ինքնահողի արարողություններ են լինելու:   Նա

«Բարդ տարի էր և չկա այդ էջը թերթելու ավելի լավ տարբերակ, քան տոնել նոր ծնունդներ». ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ, տարվա առաջին իսկ օրը ՀՀ-ում լույս աշխարհ կգա ավելի քան 111 երեխա

«Վերահաստատում ենք երեխաներին պաշտպանելու, նրանց իրավունքների մասին խոսելու և նրանց ձայնը լսելի դարձնելու մեր խոստումը»

Մենք պետք է ունենանք որակապես նոր բանակ. Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 1-ին այցելել է առաջնագիծ

Մենք պարտադրված ենք ստեղծելու հզոր պետություն` միասնականությամբ և միակամությամբ. Արթուր Ալեքսանյան

Մեզ վրա հասած խորը ցավը անտրտունջ կրելով՝ պետք է շարունակենք ապրել, արարել, ստեղծագործել, կրթվել և հաղթել` հանուն մեր երկրի, հանուն մեր անմահացած հերոսների, հանուն ապագայի:

Վեհափառ Հայրապետը այցելեց Եռաբլուր (ֆոտոշարք)

Վեհափառը հոգեւոր դասի ուղեկցությամբ առանձին-առանձին ծաղիկներ խոնարհեց հերոսների շիրիմներին, աղոթեց նրանց հոգու հանգստության համար:

Իտալիայի Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Եվ դատապարտել քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները

Հայ դատի հանձնախմբերը մեծ թափով շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայության շահերի պաշտպանության աշխատանքներ

Հայ դատի հանձնախմբերը շարունակում են արտասահմանյան պատվիրակությունների, մեր ժողովրդի օտարազգի բարեկամների այցելությունների կազմակերպումը դեպի Արցախ

Իտալիայի Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Օսիո Սոպրա համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Օսիա Սոպրա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել. Տիգրան Աբրահամյան

Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են պետությունները պարտվում, սակայն դրանից հետո, արագ ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու անհուսալի թվացող իրավիճակից դուրս գալիս։

Գալիք տարում թող մենք երբեք չլսենք կրակոցների, զոհերի և վիրավորների մասին ազդարարվող ոչ մի գույժ. Խաչատուր Սուքիասյան

Որդեկորույս մայրերին, ծնող կորցրած զավակներին և ամուսիններին կորցրած իմ բոլոր քույրերին ու եղբայրներին ցանկանում եմ, որ նրանք այլևս երբեք չտեսնեն այն սարսափելի ցավը, որի միջով շատերն անցնում են մինչ օրս: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Մենք պարտված չենք, քանի դեռ պայքարում ենք. Տիգրան Խզմալյան

«Տղաները մաքրել ու սրբագրել են իրենց արյունով, կանայք՝ արցունքներով։ Մեզ մնում է աշխատանքով, պայքարով, մեր քրտինքով մաքրենք»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031