Օրվա լրահոսը
Կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում՝ սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ
Հոկտեմբերի 17-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների հանձնախմբի նախաձեռնությամբ կայացել է «Հայկական Սփյուռքի մարտահրավերները և հայրենիքը» թեմայով հանդիպում, որին մասնակցել են հայրենիքում հաստատված տարբեր սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ։ Տարածաշրջանային զարգացումների և հայկական համայնքների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի անդամներ Հակոբ Բագրատունին, Մուրադ Փափազյանը և Սևան Դանիելյանը։ Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների առկա խնդիրների և
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 18-ի և 22-ի ցերեկը, 19-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 20-ի երեկոյան, 21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է
«Արցախի հարցը բաց է։ Դա հասկանում են բոլորը՝ թե՛ Նիկոլը, թե՛ Ալիեւը, եւ թե՛ մեծ տերությունները»
«Առաջին երկուսը փորձում են «խաղաղության պայմանագրերի» միջոցով փակել այդ թեման, բայց դա ընդամենը պատրանք է»,- «Առավոտի» զրուցակիցն է հասարակական ակտիվիստ Նարինե Գաբրիելյանը։ -Ունենք երկու՝ իրարից տրամագծորեն տարբերվող իրականություն. արցախցիները Հայաստանում ապրում են՝ հիմնականում բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակներում, շատերը արտագաղթելն են լուծում համարում, ՀՀ իշխանությունն էլ ասում է՝ «Արցախի էջը փակված է» ու «ոնց ուզում եք՝ հարմարվեք» այս իրողությունների
ՔՊ-ն ինչո՞ւ չի համակերպվում Գյումրիի ընտրությունների հետ․ ԿԸՀ նախագահի պարզաբանումները
Ըստ Վահագն Հովակիմյանի՝ երբ ասում են, որ քարոզարշավը դեռ չսկսված անհավասար պայմաններ են, սա ԿԸՀ տիրույթից դուրս է։
Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալությունը վախ սփռելու միջոց է․ «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ընկերությունը միանում է գործադուլին
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ձերբակալության փաստն ու հատկապես եղանակը վախ սփռելու միջոց է, որն անարդյունք է լինելու… «Միքայել Համբարձումյան և գործընկերներ» ընկերությունը միանում է գործադուլին: Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ
Արարատ Միրզոյան․ Նրանք ուզում են, որ մենք փոփոխենք Սահմանադրությունը. սա այն պայմանն է, որը մենք մերժում ենք։ Միևնույն ժամանակ, մենք ունենք Սահմանադրությունը փոփոխելու օրակարգ․ News.am
News.am – Վաշինգտոնյան հռչակագրում Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության եկան այն հիմնական սկզբունքների շուրջ, ըստ որոնց պետք է ընթանա ապաշրջափակումը, և դա խիստ կարևոր է։ DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ըստ նրա՝ դա չափազանց կարևոր է, ամբողջ բանակցային գործընթացի ամենակարևոր ասպեկտներից մեկը։ Նա շեշտել է, որ հայկական հողում գտնվող ենթակառուցվածքները պետք է
Իշխանութիւնը իր թիկունքը ապահոված է 7 շերտ չընդդիմութեամբ ու մեզ հարկավոր է թարմ 8-րդ ուժ
Երբեւէ շփվե՞լ եք մտերիմների, ընկերների շրջապատի հետ, որտեղ ձեր ընկերը կարող է առաջարկել. «Լսի այս հրաշալի երգը», եւ հրաժարուեք լսել ։ «Սա իմ ճաշակով չէ», առարկում է։ «Բայց հրաշալի երգ է», չնայած դուք ձեզ հոգնեցնում եք բացատրելով։ «Այո, սա հրաշալի երգ է, այլ խնդիր է, որ ես չեմ գրավվում դրանով»: Նույն սցենարը հաճախ կրկնվում է
«Ավելի հաճելի է երևալ բռնապետ, քան ծաղրի առարկա ամբողջ աշխարհի աչքում»
Այս շաբաթ Հայ Առաքելական Եկեղեցին դարձյալ ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի հերթական բռնաճնշումներին։ Հոկտեմբերի 15-ին ձերբակալվեցին Արագածոտնի թեմի առաջնորդը, այդ թեմի 12 հոգևորականներ և երեք աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը և ռեֆերենտը։ Եկեղեցու գործունեությունը կաթվածահար եղավ՝ տաճարներում այլևս չկային մարդիկ, ովքեր կնքեին երեխաներին, պսակադրեին զույգերին կամ կատարեին հոգեհանգստյան արարողություններ. ուժայինները բոլորին տարան։ Արդյունքում վեց հոգևորականներ, այդ թվում՝ թեմի առաջնորդ
Ինչպե՞ս ճիշտ կազմել նախապահանջը
Իրավագիտակից քաղաքացի Նախապահանջը կամ նույն ինքը՝ պրետենզիան այն փաստաթուղթն է, որով մյուս կողմին տեղեկացվում է իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին, ինչպես նաեւ ներկայացնում է խախտումը վերացնելու կամ օրենքով, կամ պայմանագրով սահմանված այլ պահանջներ։ Նախապահանջը կարող է լինել վեճի խաղաղ լուծմանն ուղղված քայլ կամ դիմողին (ապագա հայցվորին) դատական գործողությունների նախապատրաստելու առաջին քայլը, եթե
Իր աշխատավարձը հանրությունից թաքցնող Ռոմանոս Պետրոսյանը, սակայն, հրապարակում է համակարգի աշխատավարձի տվյալները՝ անտեսելով անձնական ու կորպորատիվ գաղտնիքի պահանջը. «Ազատություն»
Քանի՞ միլիոն աշխատավարձով է Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում «ծառայում» (վարչապետն էր կիրառել ծառայել բառը-խմբ.) ժողովրդին, ճի՞շտ է, որ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում: «Ազատության» այս հարցին ՀԷՑ-ից հրաժարվում են պատասխանել: Ընկերությունից պատճառաբանել են, որ աշխատավարձի տվյալը ՀԷՑ-ն առևտրային գաղտնիք է համարում: Աշխատակցի անձնական իրավունքի տեսանկյունից էլ գաղտնի տեղեկատվություն են համարել
Քաղաքացին հայտնել է, որ Սպիտակի քաղաքապետը խմելու ջրի հետ կապված խնդրի պարզաբանման ժամանակ մի քանի անգամ ոտքով հարվածել է իրեն, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ․ Shamshyan.com
Գագիկ Է.-ն հայտնել է նաև, որ ինքը իր կնոջ հետ Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ի հետ խնդրին ծանոթանալու համար նույն օրն այցելել է Սպիտակի քաղաքապետարան, որտեղ քաղաքապետ՝ Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Քաջայր Նիկողոսյանը տեսել է իրենց և ինքը ցանկացել է քաղաքապետին խնդրի մասին տեղեկացնի առանձին, ինչից հետո քաղաքապետը հարձակվել է իր վրա և հնչեցրել
«1903 թվականին Եկեղեցին ըմբոստացավ եւ շուրջ երկու տարի կայսրի դեմ բողոքի ցույցերը տվեցին արդյունք»
«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը: -Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը կատարում է իր խոստումը՝ Եկեղեցու դեմ հալածանքները աներեւակայելի աստիճանի է հասցնում. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց, ինչն աննախադեպ է Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ահաբեկչության մեղադրանք է առաջադրված։ Երեկ էլ բռնությունների նոր ալիք սկսվեց. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ
Նախկին փոխոստիկանապետ․ Պետք է դիմանալ եւ կարողանալ սեփական իրավունքները պաշտպանել` ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաեւ՝ Եվրոպական կոնվենցիայի համաձայն․ «Հրապարակ»
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվեց 2 ամսով։ Երեւանի քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Կոչուբաեւին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Նիկոլ Փաշինյանի իրավապահ
ԵԱՏՄ տարածքից շարժիչային վառելիքի որոշ տեսակների ներկրման ծավալը 2022 թվականից ի վեր տարեցտարի նվազել է․ «Փաստերի ստուգման հարթակ»
Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշել է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացնել երրորդ (ոչ ԵԱՏՄ երկրներից) ներկրվող շարժիչային վառելիքի (բենզին, դիզվառելիք) մաքսատուրքերը։ ԵԱՏՄ գործող կարգավորումներով շարժիչային վառելիքի համար ներկրման մաքսատուրքի դրույքաչափը կազմում է 5%։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նման որոշում է կայացվել «շարժիչային վառելիքի ներքին
Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյան․ Հուդա ենք աճեցրել մեր մեջ․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ի զրուցակիցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պարտականությունները կատարող Տեր Ավետիք աբեղա Սողոմոնյանն է։ – Հայր Սուրբ, Միքայել սրբազանին երկու տարի դատապարտեցին, տեւական ժամանակ է՝ թեմի առաջնորդի պարտականությունները Ձեզ վրա են դրված, փաստացի թեմը հիմա առաջնորդ չունի, ի՞նչ է լինելու։ – Արդեն ունենք առաջնորդ, սեպտեմբերից Արթիկի հոգեւոր թեմի առաջնորդ Նարեկ սրբազանին է պատվիրված, որ առաջնորդի
Տնտեսագետ․ Հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա․ «Փաստ»
Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող
Հայկ Ալումյան. Եթե Կոչուբաեւին դրա համար քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա նույնը պետք է անեն նաեւ վարչապետի դեմ. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը փաստաբան Հայկ Ալումյանն է: – Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը կալանավորվել է Ֆեյսբուքում անհասցե գրառում անելու համար, որտեղ նա սուր գնահատականներ է հնչեցրել, սակայն ո՛չ անուն կա, ո՛չ հասցեատեր: Փաստաբանին նիկոլական ոճով փռեցին ասֆալտին, ասես նա վտանգավոր սերիական մարդասպան լիներ, ապա կալանքի տարան՝ երկու ամսով: Նախկինում հիշո՞ւմ եք նման նախադեպ, երբ փաստաբանի հետ` խոսքի համար,
Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ Հայաստանի կաթնամթերքի շուկան վերջին ամիսներին բախվել է մտահոգիչ միտումի. Իրանից մեծ քանակությամբ սերուցք է ներմուծվում, որի ծագումն ու որակը հստակ վերահսկողության չեն ենթարկվում։ Ներմուծվող հումքը օգտագործվում է տարբեր կաթնամթերքի՝ կարագի, թթվասերի, պաղպաղակի եւ կաթնաշոռի արտադրության համար՝ «տեղական արտադրության» պիտակով։ Պետական եկամուտների կոմիտեն «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ 2024 թ. հունվարի 1-ից
Հայտնի են Վաղարշապատի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի հերթական համարները
ԿԸՀ նիստում բաշխվել է Վաղարշապատի ընտրություններում մասնակից ուժերի հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև վիճակահանություններ՝ հերթական համարներ տրամադրելու համար։ Վիճակահանությանը մասնակցելու հերթականությունն իրականացվել է կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի անվանումների այբբենական հերթականությամբ։ Այսպիսով, Վաղարշապատ
Կաթողիկոսին Եկեղեցուց տարանջատում է մի մարդ, որը հայտարարում է, թե կառավարությունն ինքն է. «Փաստ»
Եկեղեցին, լինելով ազգային համախմբման, հայրենասիրության, պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն ինստիտուտ, իր դիրքորոշումներով ու հայտարարություններով հաճախ առաջ է քաշում պետական քաղաքականության նկատմամբ քննադատական օրակարգ, բարձրաձայնում է հասարակության մտահոգությունները, պաշտպանում Արցախի և արցախահայության իրավունքներն ու դիմադրություն է ցույց տալիս ազգային արժեքների, պատմության և մշակույթի արժեզրկման փորձերին։ Հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների և կալանավորումների գործելակերպն ինքնին խոսում է
Կայ հետեւողական վարքագիծ վարկազրկելու Հայ դատի աշխատանքները․ «Ազդակ»
Քոնկրեսի «Փիս Էքթ»-ին առնչութեամբ Հայ դատի դիրքորոշումը նենգափոխուած ձեւով կը մեկնաբանուի եւ շրջանառութեան մէջ կը դրուի, յատկապէս հայաստանեան լրատուադաշտին մէջ Հայ դատի համակարգը հարուածելու նպատակով: Արձանագրենք, որ կայ հետեւողական վարքագիծ վարկազրկելու Հայ դատի աշխատանքները` զանոնք ներկայացնելով իբր թէ հակապետական աշխատանքներ: Անկախ անկէ, որ Հայ դատ հասկացողութիւնը այսօր կը ներկայացուի իբրեւ ժամանակավրէպ, առաւելապաշտ եւ «Իրական Հայաստան»-ի
Մանկապարտեզների շենք-շինությունների մասնակի կամ ամբողջական մասնավորեցման դեպքերը՝ ըստ տարեթվերի և Հայաստանի բնակավայրերի․ «Փաստերի ստուգման հարթակ»
Հայաստանի անկախացումից ի վեր երկրում տասնյակ պետական մանկապարտեզների շենք-շինություններ, հողատարածքներ ամբողջությամբ կամ մասնակի օտարվել են։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ երկրում այդպիսի մանկապարտեզների թիվը 2025 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ հասնում է մոտ 70-ի։ «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է մանկապարտեզների շենք-շինությունների մասնակի կամ ամբողջական մասնավորեցման դեպքերը՝ ըստ տարեթվերի և Հայաստանի բնակավայրերի։ Մանկապարտեզների
Տեռորը սաստկանալու է
Շատերն ասում են, որ այն ուժային տեռորը, որը Փաշինյանը ծավալել է վերջին ժամանակներս, Ադրբեջանի հրահանգն է, ինչ-որ այլ՝ Հայաստանից դուրս գտնվող ուժերի ուղղորդում կամ հարձակում մեր ինքնության վրա: Այդ ամենն, իհարկե, կա, բայց եթե արտաքին հրահանգներն ու պատվերները հակասեին վարչապետի հիմնական նպատակին՝ իր աթոռը պահելուն, նա այդ քայլերը չէր ձեռնարկի: Այս դեպքում առկա է շահերի
Իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները հրապարակում ու տարածում է՝ դրանք օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք». «Փաստ»
Երեկ դաշտ նետվեցին հոգևորականների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ: Ինչ-որ առումով դրա նախազդն արդեն տրվել էր: Երեկվա «արտանետված» խոսակցությունները ներեկեղեցական հարաբերությունների թեմայով էին: Դրանց հետ կապված՝ շատերը կարծիք էին հայտնում, որ նման «արտահոսքերով» իշխանությունները փորձում են Ամեայն հայոց կաթողիկոսին ձերբակալելու «հիմքեր» ձևավորել: Կային նաև կարծիքներ, որ դրան, այնուամենայնիվ, չեն գնա: Բայց այս իշխանություններից ամեն ինչ, ցանկացած հոռի
Չորս տարի է անցել, սակայն Գեղհովիտի դպրոցի շինարարությունը չի ավարտվել․ նոր ժամկետ է սահմանվել․ «Փաստերի ստուգման հարթակ»
Դեռևս 2021 թվականի հուլիսին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ֆեյսբուք սոցիալական ցանցում «հրաժեշտ» էր տալիս Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի թիվ 2 հիմնական դպրոցի խարխլված շենքին։ ՏԿԵՆ-ն այն ժամանակ խոստանում էր. «Նորակառույց դպրոցը կծառայի շուրջ 600 աշակերտի, կունենա ժամանակակից դասասենյակներ, հարմարավետ սպորտդահլիճ, հանդիսությունների սրահ, վերելակ, լիարժեք հարմարեցված կլինի ներառական կրթության համար»։ Այս հայտարարությունից չորս տարի
«Ազգընտիր» վարչապետը կը տառապի հոգեբանական կուրութենէ, իսկ Սպիտակ Տան վարձակալը՝ բնածին մեծամոլութենէ․ «Հայրենիք»
Զբօսաշրջիկներուն համար դրախտավայր մըն է Շարմ էլ Շէյխ քաղաքը, որ կը գտնուի Եգիպտոսի ասիական հատուածին՝ Սինայի թերակղզիին հարաւը, Կարմիր ծովու Շէյխ ծոցի ափին, հռչակուած է իբրեւ այդ ծովուն հարսը եւ ստացած՝ Շարմ էլ Շէյխ անունը։ Սակայն միայն լողացողներու, սուզուողներու եւ ամբողջ տարին իբրեւ ամառ վայելող զբօսաշրջիկներուն համար չէ այս քաղաքը, այլ նաեւ հռչակաւոր է իր
Սուտ #5. «Բանակը բարեփոխումների փուլում է»
Սկիզբը՝ այստեղ: Նիկոլ Փաշինյանի կողմից բազմիցս հնչեցված մտքերից մեկն էր սա դարձել, հատկապես 2020 թվականի պատերազմից հետո։ Աղետալի պատերազմից հետո ստեղծվող «բանակի բարեփոխումների ծրագիր», որի մասին ժամանակ առ ժամանակ հիշատակումներ էր անում վարչապետի աթոռը զբաղեցրած անձը։ «Մենք բանակը դարձնում ենք ժամանակակից, ունիվերսալ, տեխնոլոգիապես հագեցած ուժ»: (Ն.Փ. 2022 թ. մայիս) «Բանակը արմատական բարեփոխումների փուլում է»: (Ն. Փ., հանրային
Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է, թե ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է. «65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական հարցերից էր` «ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը»: Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը. 👩⚕️Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ: 🩻Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն`տարին առավելագույնը 2
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ
Փաստաբանների պալատի անդամ Արայիկ Պապիկյանը հայտարարում է անժամկետ գործադուլ՝ ի նշան բողոքի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման և երկրում ձևավորված իրավական ամենաթողության դեմ։ «Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորումը ոչ միայն հարված է կոնկրետ անձի, այլև ամբողջ իրավապաշտպան համայնքին։ Հաշվի առնելով իրավական անարդարությունների շարունակական բնույթը՝ հայտարարում եմ անժամկետ գործադուլ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Պապիկյանը։


















































